Հայաստանը և Վրաստանը քննարկել են ֆինանսաբանկային ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Օգոստոսի 24-ին Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի Ազգային բանկի նախագահ Նաթիա Թուրնավան։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև ֆինանսաբանկային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր։ Կողմերն անդրադարձել են նաև ոլորտում փոխգործակցության խորացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցության հետագա զարգացման հնարավորություններին։
