ԱՄՆ-ը պետք է բացատրություն տա Վրաստանի ՊԱԾ հայտարարության առնչությամբ. Կոբախիձե

ԱՄՆ-ը պետք է բացատրություն տա Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայության հայտարարության առնչությամբ, ըստ որի ԱՄՆ ՄԶԳ ծրագրին մասնակցող Սերբիայի քաղաքացիները զբաղվել են «Վրաստանում ուժի կիրառմամբ իշխանությունը տապալելու գործընթացներ նախապատրաստելով»: Այդ մասին հայտարարել է «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն: Խոսքն ԱՄՆ ՄԶԳ ծրագրի շրջանակում մշակույթի ոլորտում աշխատող խմբերի համար անցկացվող դասընթացների մասին է։ Պետական ​​անվտանգության ծառայությունը ներկայացրել…

Read More

Սիրիան Թուրքիային կոչ է արել զորքերը դուրս բերել երկրից. Բասամ ալ Սաբահ

Սիրիան իր տարածքում թուրքական զորքերի ներկայությունը համարում է անօրինական օկուպացիա: Թուրքիան պետք է իր զորախումբը դուրս բերի, հակառակ դեպքում երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորումն անհնար է, ասել է Սիրիայի փոխարտգործնախարար Բասամ ալ Սաբահը։ «Սա անօրինական օկուպացիա է, և այն կխոչընդոտի Թուրքիայի հետ շփումներ և հարաբերություններ հաստատելու ցանկացած փորձ»,- ասել է նա՝ Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի…

Read More

Թուրքիան ԵՄ-ից ոչ մի ակնկալիք չունի Միությանն անդամակցելու հարցում. Էրդողան

Անկարան ոչինչ չի ակնկալում Եվրամիությունից՝ կապված Միությանը Թուրքիայի միանալու հնարավորության հետ։ Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Թայիփ Էրդողանը՝ խորհրդարանի նոր նստաշրջանի բացման իր ելույթում։ «Մենք ոչ մի ակնկալիք չունենք Եվրամիությունից, որը մեզ ստիպում է սպասել 60 տարի: Եթե նրանք չհրաժարվեն Թուրքիայի նկատմամբ իրենց անարդար վերաբերմունքից, հատկապես վիզաների տրամադրման հարցում, ապա կկորցնեն մեզանից ինչ-որ բան սպասելու…

Read More

Եվրոպան պետք է աջակցի Լեռնային Ղարաբաղի փախստականներին և միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի նկատմամբ. Յուրգեն Տրիտին

Գերմանիայի «Կանաչների» խմբակցության արտաքին քաղաքականության հարցերով խոսնակ Յուրգեն Տրիտինը կոչ է արել Եվրոպային աջակցել Լեռնային Ղարաբաղի փախստականներին և միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի նկատմամբ՝ կանխելու Հայաստանի դեմ ագրեսիայի շարունակությունը: «Պետք է դադարեցնել գազային պայմանագրերը և կրկնապատկել ԵՄ առաքելությունը։ Մենք չպետք է երես թեքենք Լեռնային Ղարաբաղի 100.000 փախստականներից, այլապես Ադրբեջանը կշարունակի իր գործը Հայաստանում։ Գերմանիան պետք է այստեղ…

Read More

Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողով չի նախատեսվում. Պեսկով

Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողով ծրագրված չէ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախատեսել է սովորական միջոցառումներ: Այդ մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Հոկտեմբերի 7-ին Ռուսաստանի նախագահը կնշի ծննդյան 71-րդ տարեդարձը: Որպես կանոն՝ Պուտինն այդ օրը չի հանգստանում, այլ շարունակում է աշխատել։ Մեկ տարի առաջ նախագահն ԱՊՀ երկրների…

Read More

Իսպանացի բժիշկներն այրվածքաբանականում են՝ ԼՂ-ում պայթյունից տուժածներին օգնելու համար

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100.514 մեր հայրենակից արդեն Հայաստանում է: Հակարիի կամուրջը հատել է 21.106 տրանսպորտային միջոց։ Հաշվառվել է 85.975 անձ։ 48.649 անձ օգտվել է պետության տրամադրած կեցավայրերից։ Հայաստան ժամանածների վերաբերյալ վերջին տվյալներն ու նրանց աջակցելու ծրագրերը՝ տեսանյութում:

Read More

Մենք ողջունում ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակասությունների վերացումը և դեմ ենք տարածաշրջանում միջազգային սահմանների փոփոխությանը. Քանանի

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է տարածաշրջանային իրավիճակին: Նրա խոսքով՝ Իրանը պատրաստ է տարածաշրջանային «3+3» ձևաչափով  աջակցելու Հարավային Կովկասի խնդիրների լուծմանը: «Մենք ողջունում ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակասությունների վերացումը և դեմ ենք տարածաշրջանում միջազգային սահմանների փոփոխությանը: Վստահ ենք՝ խնդիրների լուծումը պետք է լինի քաղաքական երկխոսության, տարածաշրջանային հնարավորությունների օգտագործման և օտարների…

Read More

Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկվել են Կովկասում վերջին զարգացումները. Նասեր Քանանի

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է տեղեկություն Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Իրան կատարած այցի մասին: «Հայաստանի ԱԽ քարտուղարի Իրան կատարած այցը երկկողմ հարաբերությունների և Կովկասի զարգացումների շուրջ երկկողմ շփումների ու բանակցությունների շրջանակներում է և կապված է նաև Կովկասում վերջին զարգացումների հետ: Հայաստանի ԱԽ քարտուղարի և Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի…

Read More

Պետք է ձեռնարկել միջոցներ Ադրբեջանի սպառնալիքները զսպելու համար. Ջոն Ինյարիտու

Իսպանիայի Կոնգրեսի անդամ Ջոն Ինյարիտուն տեսաուղերձ է հրապարակել Գորիսից: «Բարի լույս Գորիսից: Այս քաղաք են ժամանում Լեռնային Ղարաբաղում / Արցախում էթնիկ զտումներից փախչող հազարավոր հայեր։ Բացի մարդասիրական օգնության ծավալի անհրաժեշտ ավելացումից, պետք է նաև ձեռնարկել միջոցներ Ադրբեջանի սպառնալիքները զսպելու համար»,- ասել է իսպանացի կոնգրեսականը:

Read More
Իսրայելից բժիշկներ են ժամանել Հայաստան օգնելու բենզինի պահեստի պայթյունի հետևանքով տուժածներին
		02.10.2023 . Արցախ

Իսրայելից բժիշկներ են ժամանել Հայաստան օգնելու բենզինի պահեստի պայթյունի հետևանքով տուժածներին 02.10.2023 . Արցախ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայցով Իսրայելի Պետության առողջապահության նախարարությունը երկու բժիշկ է ուղարկել Երևան՝ աջակցելու սեպտեմբերի 26-ին Ստեփանակերտի մոտ տեղի ունեցած բենզինի պահեստի պայթյունի հետևանքով տուժածներին։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Հայաստանում Իսրայելի դեսպան Ժոել Լիոնը: Բժիշկներից Յարոմ Շոհամը Իսրայելի «Սորոկա» բժշկական կենտրոնի այրվածքաբանության բաժնի վարիչն է, իսկ Ադի Մաիսել Լոթանը Իսրայելի «Շաարե Զեդեք» բժշկական…

Read More

ԱՄՆ սենատոր Փիթերսի երկկուսակցական օրիինագիծը նախատեսում է վերացնել Ադրբեջանին տրվող օգնությունը

Ամերիկացի սենատոր Գերի Փիթերսը ներկայացրել է երկկուսակցական օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ-ին աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին անվտանգության ոլորտում, քանի դեռ չի ապացուցվել, որ այդ երկիրը հարձակողական գործողություններ չի ձեռնարկում հայերի դեմ։ «Փիթերսն օրինագիծը ներկայացրել է՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի վրա Ադրբեջանի կառավարության շարունակական հարձակումների: Այս շաբաթվա սկզբին սենատորը Հայաստանում էր՝ այցելելու հայ-ադրբեջանական սահման և…

Read More

Ադրբեջանի նախագահ Ալիևին պետք է մեղադրանք առաջադրել և պատասխանատվության ենթարկել. Ալֆրեդ դե Զայաս

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների և ժողովրդավարական ու արդար միջազգային կարգի խթանման հարցերով խորհրդի նախկին փորձագետ Ալֆրեդ դե Զայասը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ: «Եթե «​​Պաշտպանության պատասխանատվություն» (R2P) դոկտրինը ինչ-որ բան է նշանակում, ապա դա վերաբերում է 2020 թվականից սկսած՝ Արցախի Հանրապետությունում, որն ավելի հայտնի է որպես Լեռնային Ղարաբաղ, տեղի ունեցող ողբերգությանը։ Դոկտրինը, որ միջազգային…

Read More

Ի գիտություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների

ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են իրենց տվյալները ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն՝ [email protected] էլեկտրոնային հասցեով: Տվյալների հավաքագրումից հետո կկազմակերպվեն լրացուցիչ աջակցության ծրագրեր՝ նրանց ընդգրկումը կրթական համակարգում ապահովելու նպատակով։ Տեղեկատվության համար կարող եք զանգահարել ԿԳՄՍ նախարարության թեժ գիծ՝ 010-599-600:

Read More

Հռոմի պապը Երևանի և Բաքվի միջև երկխոսության հորդոր է հղել

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա քարոզի ժամանակ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ «Ես դարձյալ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության կոչ եմ անում: Հուսով եմ, որ կողմերի միջև բանակցությունները միջազգային հանրության աջակցությամբ կհանգեցնեն ամուր համաձայնագրի, որը վերջ կդնի հումանիտար ճգնաժամին: Աղոթում եմ Ստեփանակերտի մերձակայքում տեղի ունեցած պայթյունի զոհերի համար»,- հավելել…

Read More

ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար պետությունը աջակցության մի քանի ծրագիր է գործարկել

Այս շաբաթն ամենածանրերից էր: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ 2024-ի հունվարի մեկից. այդպիսին էր ԼՂ վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի՝ հինգշաբթի օրվա հրամանագիրը: ԼՂ գրեթե բոլոր բնակիչները, սակայն, արդեն իսկ հեռացել են ծննդավայրից ու իրենց տներից ադրբեջանական էթնիկ զտումների հետևանքով: ԼՂ-ն դատարկվեց մեկ շաբաթում: Մեր հայրենակիցներն այժմ պաշտպանության և օգնության ակնկալիքով Հայաստանի Հանրապետությունում են, սակայն…

Read More
ԼՂ նախագահը մի խումբ պատասխանատու անձանց հետ դեռևս կմնա Ստեփանակերտում
		01.10.2023 . Արցախ

ԼՂ նախագահը մի խումբ պատասխանատու անձանց հետ դեռևս կմնա Ստեփանակերտում 01.10.2023 . Արցախ

ԼՂ տեղեկատվական շտաբից հայտնում են՝ ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանը մի խումբ պատասխանատուների հետ կմնա Ստեփանակերտում այնքան ժամանակ, մինչև չավարտվեն սեպտեմբերի 19-ից 20-ը տեղի ունեցած ռազմական գործողությունների և սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքները։   «Տեղեկացնում ենք նաև, որ կառավարությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել ՀՀ տեղափոխվել…

Read More

Ադրբեջանական քարոզչությունն աշխարհին փորձում է համոզել, թե ԼՂ-ից հայերը Բաքվի դրդմամբ չեն հեռանում

ԼՂ-ն հայաթափած Բաքուն մարդկության դեմ իր հանցագործությունը փորձում է մաքրագրել՝ օգտագործելով տունը կորցրած ու մահվան սպառնալիքի տակ հայտնված մարդկանց խոցելիությունը: Անցակետում, զինված ադրբեջանցիների ներկայությամբ, ադրբեջանական լրատվամիջոցները փորձում են Բաքվի քաղաքականությունն արդարացնող մեկնաբանություններ ստանալ բռնի տեղահանված հայերից: Դրանով այդ երկրի քարոզչամեքենան միանգամից երկու հարց է փորձում լուծել՝ աշխարհին համոզել, թե իբր հայերին իրենք չեն քշում, չեն…

Read More

Կառավարությունը շարունակում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ապահովել կեցության վայրերով և անհրաժեշտ պայմաններով

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ԼՂ-ից բռնի տեղահանվել է 100 514 անձ: ՀՀ կառավարությունը շարունակում է նրանց ապահովել կեցության վայրերով և անհրաժեշտ պայմաններով: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում:

Read More

Արմեն Գրիգորյանը Ալի-Աքբար Ահմադիանի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությունը և ստեղծված իրավիճակի հետևանքները

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 1-ին Թեհրան կատարած այցի ընթացքում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետություն Ազգային անվտանգության Գերագույն խոհրդի քարտուղար Ալի-Աքբար Ահմադիանի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ Անվտանգության խորհրդից։     ԱԽ քարտուղարը հանգամանալից ներկայացրել է վերջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված հարձակման մանրամասները՝ որի հետևանքով տեղի է ունենում ԼՂ բնակչության…

Read More

15 ուղևորներով վերջին ավտոբուսը ԼՂ-ից հասավ Գորիս. Գեղամ Ստեփանյան

ԼՂ-ից վերջին ավտոբուսը հասավ Գորիս 15 ուղևորներով: Այդ մասին ասված է ԼՂ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի Ֆեյսբուքի էջում։   «Նվիրյալ մարդկանց մի փոքրիկ թիմ հարյուրավոր ահազանգերի հետևից գնացել է հասցե առ հասցե, դուռ առ դուռ՝ անօգնական մարդկանց տարհանելու համար:   Հ.Գ. Եթե Արցախում մնացած միայնակ կամ անօգնական մարդկանց մասին դեռևս ունեք հստակ տեղեկություն, պետք է դիմել Կարմիր…

Read More

ԼՂ-ում գտնվող որոնողափրկարարական խմբի հետ ոչինչ չի պատահել. Հունան Թադևոսյան

ԼՂ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ ԼՂ-ում գտնվող որոնողափրկարարական խմբի հետ ոչինչ չի պատահել։ «Տղերքը լավ են, ուղղակի բջջային և ինտերնետ կապի բացակայության պատճառով, կապ հաստատել չի հաջողվում»,- նշել է նա։ Ավելի վաղ նա գրել էր. «Այս օրերին երբ Արցախի բնակչությունը գրեթե ամբողջությամբ…

Read More

ԼՂ-ից բռնի տեղահանված յուրաքանչյուր անձի կհատկացվի 40 հազար դրամ բնակարանի վարձակալության և 10 հազար դրամ կոմունալ ծախսերի համար

ԼՂ-ից բռնի տեղահանված յուրաքանչյուր մարդու հաշվով Կառավարությունը 40 հազարական դրամ աջակցություն կցուցաբերի, որպեսզի վերջիններս հոգան իրենց բնակության ծախսերը: Այս մասին հայտնեց ՀՀ փոխվարչապետ, Կառավարության հումանիտար կենտրոնի աշխատանքները համակարգող Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ցուցաբերվող աջակցության ծրագրերը: «Այստեղ, իհարկե, մեկ բացառություն կլինի, դա կվերաբերի այն մարդկանց, որոնք Հայաստանում ունեն բնակարաններ: Սա շատ տրամաբանական է,…

Read More

Ադրբեջանը հայտնել է Արայիկ Հարությունյանի և Ջալալ Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասին

Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Քյամրան Ալիևը տեղեկացրել է նաև, որ ավելի քան 300 անձանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Ադրբեջանի գլխավոր դատախազը նշել է, որ նրանց նկատմամբ միջազգային հետախուզում է…

Read More

Հայաստանը կարևորում է բարեկամ Կիպրոսի հետ եղբայրական հարաբերությունների շարունակական զարգացումն ու ամրապնդումը. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսին՝ Անկախության օրվա առթիվ, որում, մասնավորապես, ասված է. «Սրտանց շնորհավորում եմ Կիպրոսի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։ Հայաստանը կարևորում է բարեկամ Կիպրոսի հետ եղբայրական հարաբերությունների շարունակական զարգացումն ու ամրապնդումը։ Երկու երկրների միջև տարբեր մակարդակներով հանդիպումների ինտենսիվությունը վկայում է առկա փոխշահավետ համագործակցությունը բոլոր ուղղություններով առավել…

Read More
ԼՂ-ից բռնի տեղահանվել է 100 հազար 483 անձ
		01.10.2023 . Արցախ

ԼՂ-ից բռնի տեղահանվել է 100 հազար 483 անձ 01.10.2023 . Արցախ

ԼՂ-ից բռնի տեղահանված 100 483 անձ արդեն հատել է Հակարիի կամուրջը, այն հատել է նաև 21 079 տրանսպորտային միջոց։ Հաշվառվածների թիվը կազմում է 84 408 անձ։ 45 516 անձ օգտվել է պետության կողմից տրամադրվող կեցավայրերից։ Այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության հումանիտար կենտրոնի կողմից…

Read More

ՄԱԿ-ի առաքելությունը ժամանել է Լեռնային Ղարաբաղ

ՄԱԿ-ի առաքելությունը ժամանել է Լեռնային Ղարաբաղ. հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը։ Հաղորդվում է, որ առաքելության նպատակն է ծանոթանալ իրավիճակին տեղում և որոշել բնակիչների հումանիտար կարիքները: Առաքելության կազմում ընդգրկված են ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների ներկայացուցիչներ: Նշենք, որ վերջին անգամ ՄԱԿ-ի առաքելությունը ԼՂ էր այցելել շուրջ 30 տարի առաջ: Հիշեցնենք՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց թիվը կազմում է…

Read More

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու համար մարզերում ակտիվ աշխատում են Միասնական սոցիալական ծառայության խմբերը

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներին աջակցելու համար Հայաստանի տարբեր մարզերում ակտիվ աշխատում են Միասնական սոցիալական ծառայության խմբերը, որոնք գնահատում են առաջնային կարիքները: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում:

Read More