Ռուսաստանը հարվածել է Կիևի հարավային և հյուսիսային կամուրջներին
Ռուսաստանն այս գիշեր հարվածել է Կիևի կամուրջներին։ Դրանց երկայնքով երթևեկությունը արգելափակված է: Ուկրաինայի մայրաքաղաքի վարչակազմից…
Ռուսաստանն այս գիշեր հարվածել է Կիևի կամուրջներին։ Դրանց երկայնքով երթևեկությունը արգելափակված է: Ուկրաինայի մայրաքաղաքի վարչակազմից հայտնել են, որ Գոլոսեևյան շրջանում Կիևի գնդակոծությունների հետևանքով վնասվել է Հարավային կամուրջը, Դեսնայի շրջանում՝ Հյուսիսային Կամուրջը: Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն տեսանյութ է հրապարակել հյուսիսային կամրջից: «Մասնագետների եզրակացություններից հետո մենք կհասկանանք, թե երբ կկարողանանք բացել այդ կամուրջներով երթևեկությունը»,- նշել է նա:
Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վառլամ Ծիկլաուրին, քաղաքային խորհրդի նախագահ Սաբա Կբիլաշվիլիի և «Օպիզարի» քոլեջի ղեկավար Մերի Սախամբերիձեի հետ միասին, հանդիպել է քոլեջի ուսանողների հետ և ներկայացրել «Իմ Ախալցխա» (My Akhaltsikhe) նոր բջջային հավելվածը։ Վառլամ Ծիկլաուրին երիտասարդներին ծանոթացրել է հավելվածի աշխատանքի առանձնահատկություններին, հորդորել ակտիվորեն օգտվել դրանից և լսել նրանց առաջարկներն ու գաղափարները։ Ներկայումս հավելվածի միջոցով Ախալցխայի բնակիչները…
Ասպինձայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի աջակցությամբ, տեղի վարչական շենքում անցկացվել է անվճար ակնաբուժական խորհրդատվական արշավ։ Արշավը կազմակերպվել է աչքի միկրովիրաբուժության «Օփթալմիջի» (Ջավրիշվիլիի կլինիկա) կենտրոնի կողմից։ Դրա շրջանակներում քաղաքացիները հնարավորություն են ունեցել ստանալու որակավորված ակնաբույժի խորհրդատվություն և անցնելու համապատասխան հետազոտություններ։ Պետական առողջապահական համընդհանուր ծրագրի շրջանակներում իրականացվող նախաձեռնության հիմնական նպատակն է ժամանակին հայտնաբերել կատարակտով հիվանդներին և աջակցել նրանց հետագա…
Ասպինձայի մունիցիպալիտետում շարունակվում են Գելսունդա գյուղ տանող ճանապարհի վերականգնման աշխատանքները։ Աշխատանքների ընթացքին տեղում ծանոթացել են Ասպինձայի մունիցիպալիտետի քաղաքապետ Ռոստոմ Մաղրաքվելիձեն և քաղաքապետի առաջին տեղակալ Դավիթ Պապաշվիլին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ճանապարհի ամբողջական վերականգնում, ինչը զգալիորեն կբարելավի դեպի Գելսունդա գյուղ տանող ճանապարհային ենթակառուցվածքները և կստեղծի բնակիչների տեղաշարժի առավել հարմարավետ պայմաններ։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 1…
Ադիգենիի մունիցիպալիտետի քաղաքապետ Գոչա Քիմաձեն, առաջին տեղակալ Արսեն Բալախաշվիլիի և քաղաքապետարանի տեսչության և վերահսկողության վարչության պետ Անտոն Գելաձեի հետ միասին, ծանոթացել է մունիցիպալիտետում իրականացվող ենթակառուցվածքային աշխատանքների ընթացքին։ Ակտիվորեն շարունակվում են Մեծ Զանավին, Փեքր Զանավին և Ճուլեի վանքը կապող ճանապարհի հատվածում սողանքի հետևանքների վերացման աշխատանքները։ Ճանապարհի երթևեկելի հատվածն արդեն մաքրվել է փլուզված հողային զանգվածից։ Ներկայումս կառուցվում…
Ադրբեջանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը հանդիպել է Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատար Գիորգի Մատիաշվիլու հետ, քննարկել պաշտպանության ոլորտում գործընկերության ընդլայնման հեռանկարները: Գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համատեղ զորավարժությունների անցկացումը, ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը, ինչպես նաև ուսումնասիրել ռազմական բարեփոխումների և մարտական գործողությունների փորձը:
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ բանակցությունների եռակողմ ձևաչափի ընդլայնումը Մոսկվայի հետ չի համաձայնեցվել, թեև բանակցություններին եվրոպական կողմի ներգրավման մասին հայտարարությունը Ջարեդ Քուշներն արել էր Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից անմիջապես հետո: «Բանակցությունների հերթական փուլն անցկացվելու է եռակողմ ձևաչափով: Շփումները վերսկսվել են Աբու Դաբիում, պայմանավորվածություն կա շարունակել դրանք։ Ժամկետը դեռ որոշված չէ….
Մեծ Բրիտանիան ողջունում է վերջին մեկ տարվա ընթացքում խաղաղության ճանապարհին արձանագրված առաջընթացը՝ հայտարարել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Դունկան Նորմանը։ Նրա խոսքով՝ դա ներառում է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը, սահմանների սահմանազատման գործընթացը, Ադրբեջանից Հայաստան վառելիքի մատակարարումը, ինչպես նաև AzerTelecom-ի և Telecom Armenia-ի միջև կնքված համաձայնագիրը։ Կայուն և տևական խաղաղություն ապահովելու համար չափազանց կարևոր է պահպանել այդ…
Մենք որևէ մեկի հետ կռված չենք, որ հաշտեցման օրակարգով գնանք։ Մենք ունենք գործընկերների հետ բարեկամաբար գործընկերային մթնոլորտում բոլոր հարցերը լուծելու օրակարգ ՀՀ շահերի հիման վրա և նաև փոխադարձ շահերի հիմքի վրա։ Այդ մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, հայտարարեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ է գնալու հաշտեցման օրակարգո՞վ։…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այս շաբաթ Արևելյան Ասիա այցի ժամանակ կարող է հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ: Ֆիլիպիններ մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում Թրամփը նշել է, որ այնտեղ կարևոր հանդիպումներ և քննարկումներ են սպասվում: «Այնուհետև կմեկնեմ Չինաստան, կհանդիպեմ նախագահ Սիի հետ: Մենք նաև կհանդիպենք նախագահ Պուտինի հետ»,- ասել է…
Ռուս-ուկրաինական բանակցություններում Սպիտակ տան ներկայացուցիչ Ջարեդ Քուշները հայտարարել է՝ հանձնառու են վերջ դնելու պատերազմին և հասնելու երկարատև խաղաղության։ Քուշները տեղեկացրել է, որ ինքը և ամերիկացի բանագնաց Սթիվ Ուիթքոֆը զրուցել են Վլադիմիր Պուտինի օգնականի հետ՝ քննարկելու արձանագրված առաջընթացը և խաղաղության գործընթացի հաջորդ քայլերը։ «Նաև արդյունավետ հեռախոսազրույց ենք ունեցել Ուկրաինայի և մեր եվրոպացի գործընկերների, այդ թվում՝ Գերմանիայի,…
Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վառլամ Ծիկլաուրին, քաղաքապետի տեղակալ Ռուբեն Կարապետյանի հետ միասին, աշխատանքային հանդիպում է անցկացրել վարչական միավորների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մունիցիպալիտետում իրականացվող ենթակառուցվածքային նախագծերը, առաջիկա ծրագրերը և բնակչության առջև ծառացած խնդիրները։ Հատուկ ուշադրություն է դարձվել բնակչության կարիքներին, առկա մարտահրավերներին և դրանց ժամանակին ու արդյունավետ լուծման հնարավորություններին։ Անդրադարձ է կատարվել նաև 2027 թվականի…
Ախալցխայի քաղաքապետ Վառլամ Ծիկլաուրիի նախաձեռնությամբ քաղաքում կկանգնեցվի ականավոր պետական և ռազմական գործիչ, ուղղափառ եկեղեցու կողմից սրբադասված Շալվա Ախալցխելիի հուշարձանը։ Այսօր քաղաքապետ Վառլամ Ծիկլաուրիի նախագահությամբ տեղի է ունեցել մրցութային հանձնաժողովի առաջին նիստը, որի ընթացքում քննարկվել են մրցույթի պայմանները, անցկացման ժամկետները, գնահատման չափանիշները, հուշարձանի տեղադրման նախնական վայրը և կազմակերպչական այլ հարցեր։ Հանձնաժողովի կազմում ընդգրկված են քաղաքապետ Վառլամ…
Նինոծմինդայում և մունիցիպալիտետի երեք գյուղերում՝ Մեծ Խանչալիում, Կաթնատուում և Օրոջոլարում, շարունակվում են ջրամատակարարման համակարգի վերականգնման և բարելավման աշխատանքները։ Ծրագրի շրջանակներում արդեն ավարտվել են մի շարք գլխամասային կառույցների, պոմպակայանների և ջրամբարների կառուցման ու տեխնոլոգիական աշխատանքները, ինչպես նաև Հեշտիա-Նինոծմինդա 11 կիլոմետրանոց գլխավոր ջրատարի կառուցումը։ Ներկայումս իրականացվում են գլխավոր խողովակաշարերի և ջրամատակարարման ներքին ցանցերի կառուցման, ջրաչափական համակարգերի տեղադրման…
ԿԲ Խորհրդի անդամ Դավիթ Նահապետյանը Ալմաթիում մասնակցել է Կենտրոնական (ազգային) բանկերի եվրասիական խորհրդի 55-րդ նիստին։ Նիստին մասնակցել են նաև Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի կենտրոնական բանկերի, ինչպես նաև ֆինանսական ոլորտի կարգավորող մարմինների ներկայացուցիչներ։ Նիստի ընթացքում քննարկվել են ֆինանսական կայունության, վճարային հաշվեկշիռների, միջազգային պահուստների, թվային ֆինանսական ենթակառուցվածքների զարգացման և անդամ երկրների միջև համագործակցության խորացմանն առնչվող…
Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Ռևազ Սոխաձեն ծանոթացել է Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում իրականացվող և նախատեսվող ճանապարհային ենթակառուցվածքային նախագծերին՝ անդրադառնալով նաև տարածաշրջանի հիմնական ճանապարհների վերականգնման ծրագրերին։ Նախարարի խոսքով՝ Կարծախի ուղղությամբ ճանապարհի ներկայիս վիճակը խիստ անբավարար է։ Խնդիրն ամբողջությամբ լուծելու նպատակով արդեն անցկացվել է մրցույթ, ընտրվել է հաղթող ընկերությունը, որը կվերակառուցի ճանապարհն ամբողջ երկարությամբ՝ ներառյալ նախկինում վերականգնված հատվածները։…
Ախալքալաքի մունիցիպալիտետում «Դպրոցական սպորտի օլիմպիադա 2026-2027»-ի շրջանակներում անցկացվել է մինի ֆուտբոլի հերթական մրցաշարը, որին մասնակցել են մունիցիպալիտետի հանրակրթական դպրոցների տղաների 22 թիմ։ Մրցաշարի արդյունքներով մրցանակային տեղերը բաշխվել են հետևյալ կերպ. Առաջին տեղ՝ Վաչիանի հանրային դպրոց։ Երկրորդ տեղ՝ Ախալքալաքի թիվ 2 հանրային դպրոց։ Երրորդ տեղ՝ Օկամի հանրային դպրոց։ Մրցաշարի ավարտին Ախալքալաքի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի…
Նոյեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին: Այս մասին տեղեկացնում են ՊՆ-ից: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր:
Բրյուսելում մեկնարկել են ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական հանդիպումները: Այս մասին տեղեկացնում են ԱԳՄԱ նախարարությունից: Նոյեմբերի 16-ին Բրյուսելում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Հունաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր՝ ընդգծելով…
«Դեղերի մասին» ու «Պետական տուրքի մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ է առաջարկում «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը։ Հիմնավորմամբ փոփոխությունների ընդունումը պայմանավորված է դեղերի ֆիզիկական հասանելիությունը խթանելու և դրանով պայմանավորված ֆինանսական մատչելիությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ՝ միևնույն ժամանակ պահպանելով և բարելավելով բնակչությանն անվտանգ, արդյունավետ, որակյալ, մատչելի դեղերով ապահովման գործընթացը: Օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է…
Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Մ.Մ.-ին հանձնել է Հայաստանի իրավասու մարմիններին։ Մ.Մ.-ն մեղադրվում է մի խումբ անձանց կողմից այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն, մի խումբ անձանց կողմից այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ, զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու…
Իրանը նոր հարձակում է իրականացրել Բահրեյնում ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ: Ըստ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի՝ վեց անօդաչուով թիրախավորվել է ամերիկյան ռադիոտեղորոշման սարք՝ ի պատասխան ամերիկյան թշնամական գործողությունների: Բահրեյնը հայտարարել է, որ հետ է մղել իրանական հարձակումը: Օրերս Իրանը նաև թիրախավորել էր Բահրեյնում ամերիկյան վաղ նախազգուշացման ռադիոտեղորոշիչ կայան՝ ի պատասխան Սիրիկ քաղաքում հեռահաղորդակցության աշտարակին հասցված ավիահարվածի: Ամերիկյան…
Մոսկվան արդեն կապ է հաստատել Ռուսաստանի հետ կապերի հարցերով Վրաստանի վարչապետի նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Գիորգի Զուրաբաշվիլու հետ՝ լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից: Գերատեսչության տվյալով՝ ռուսական կողմից նրա հետ բանակցություններին կմասնակցի Հարավային Կովկասի ուղղությունը համակարգող փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը: Մոսկվան մշտապես հանդես է գալիս Վրաստանի հետ պրագմատիկ և փոխշահավետ հարաբերությունների կառուցման օգտին՝ նշել են Ռուսաստանի ԱԳՆ-ում,…
Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է կասեցնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները՝ մինչև նրանց նկատմամբ քրեական վարույթների ավարտը։ Որոշումներն ընդունվել են նոյեմբերի 14-ին անցկացված դռնփակ նիստի արդյունքում։ ԲԴԽ-ն բավարարել է Գլխավոր դատախազի պարտականությունները կատարողի միջնորդությունները՝ երկու դատավորների նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ։ Հիմք…
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանի բոլոր անցակետերը` հայտնել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան։ Նրա խոսքով` սահմանի փակումը պատասխան միջոց կդառնա դիվերսիայի փորձին, որի հետևում, ըստ Տալլինի գնահատականների, կանգնած է ռուսական Գլխավոր հետախուզական վարչությունը։ «Ռուսաստանը պետք է հասկանա, որ Էստոնիայի նկատմամբ թշնամական գործողություններն անհետևանք չեն մնա: Սահմանային անցումների փակումը կնվազեցնի Էստոնիայում թշնամական…
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Արգենտինայի Հանրապետության մայրաքաղաք Բուենոս Այրես կատարած աշխատանքային այցի շրջանակում, 2026 թվականի նոյեմբերի 14-ին հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայի դատախազության ավագ գլխավոր դատախազ Մոհամմեդ Հասան Աբդուլռահիմի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի դատախազությունների միջև ձևավորված համագործակցության ընթացքը, քրեական գործերով միջազգային…
Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը տեղեկացրել է, որ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ քննարկել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունները, և հայտնել, որ եվրոպական կողմն ակտիվորեն մասնակցելու է դրանց «Ե5+ԵՄ» ձևաչափով։ «Միևնույն ժամանակ, մենք առավելագույն աջակցություն կապահովենք Ուկրաինայի համար և առավելագույն ճնշում կգործադրենք Ռուսաստանի վրա»,- նշել է Ֆոն դեր Լայենը` վերահաստատով ԵՄ-ի…
Կամբոջայի վարչապետի անունից պաշտոնական ընթրիք՝ ի պատիվ ՖՄԿ 20-րդ գագաթնաժողովի մասնակիցների։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում տեսանյութին կից գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մեր ջերմագին շնորհավորանքներն ենք հղում Պաղեստինի Պետությանը՝ Անկախության օրվա առթիվ։ Այդ մասին ասված է ԱԳՄԱ նախարարության X-ի միկրոբլոգում։ «Հայաստանը Պաղեստինի կառավարությանը և բարեկամ ժողովրդին մաղթում է խաղաղություն և բարգավաճ ապագա»,- նշված է գրառման մեջ։
Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ։ Վարչապետը սոցցանցում հրապարակել է հանդիպման տեսանյութը։