Խորհրդային օկուպացիայի օրը պետական դրոշները իջեցված են

Խորհրդային օկուպացիայի օրը պետական դրոշները իջեցված են

Վրաստանի խորհրդարանի 2010 թվականի հուլիսի 21-ի որոշման համաձայն փետրվարի 25-ը հայտարարված է որպես Խորհրդային օկուպացիայի օր: Ի պատիվ օկուպացիայի հազարավոր զոհերի այսօր Վրաստանի պետական դրոշները իջեցված են երկրի ողջ տարածքում: 1921 թ. փետրվարի 25-ին 11-րդ բոլշեւիկյան բանակը Թիֆլիս էր ներխուժել եւ տապալել ժողովրդավարական ընտրությունների միջոցով ընտրված կառավարությունը: Դրանից հետո Վրաստանը բռնի կերպով հռչակվեց որպես Խորհրդային…

Read More
Գուրիայի շրջանի Ախալսոփելի գյուղում սպանություն է տեղի ունեցել

Գուրիայի շրջանի Ախալսոփելի գյուղում սպանություն է տեղի ունեցել

Անհայտ անձը կրակ է բացել իր հարեւանությամբ բնակվող քաղաքացիների վրա։ Դեպքը տեղի է ունեցել Գուրիայի շրջանի Ախալսոփելի գյուղում։ Անձը գյուղի երկու բնակիչների վրա կրակ է բացել, որի արդյունքում մահացել է 46-ամյա Օթար Մուկիան: Մուկիան մահացել է հիվանդանոցում: Երկրորդ տուժած Գիա Տուգուշին տեղափոխվել է հիվանդանոց: Նախնական տվյալներով երկու կրակոցները  արձակվել են 15 րոպե ընդմիջումով: Հարձակման պատճառը…

Read More
ԱՄՆ-ի բյուջեում աճել է Վրաստանի համար հատկացված օգնությունը. Վրաստանի արտաքին գործերի նախարարություն

ԱՄՆ-ի բյուջեում աճել է Վրաստանի համար հատկացված օգնությունը. Վրաստանի արտաքին գործերի նախարարություն

Ամերիկայի Միացյալ Նահանգների 2019 թվականի ֆիսկալ տարվա բյուջեն ներառում է Վրաստանի տարածաշրջանների ապաբռնազավթման և չճանաչման հաստատման տեսանկյունից կարևոր գրառում,-այս մասին լրատվությունը տարածում է, Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը, հաղորդում է Վրաստանի առաջին ալիքը: Գերատեսչության լրատվությամբ, հրապարակվել է ԱՄՆ-ի կոնսոլիդացված ասիգնացիաների ակտը (FY19 Consolidated Appropriations Act), նույն ԱՄՆ-ի 2019 թվականի ֆիսկալ տարվա բյուջեն, որը ներառում է Վրաստանի…

Read More
Թբիլիսիում մեկնարկեցին Հովհ. Թումանյանի 150-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումները

Թբիլիսիում մեկնարկեցին Հովհ. Թումանյանի 150-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումները

2019 թվականի փետրվարի 19-ին, Թբիլիսիի Հովհաննես Թումանյանի նախկին բնակարանում, ներկայիս Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնում,  հանդիսավորապես մեկնարկեց Ամենայն Հայոց բանաստեղծի փառապանծ 150-ամյա տարեդարձի տոնակատարությունը: Հյուրասեր այս տունը կրկին մարդաշատ էր, հյուրընկալվել էին ամիսներ առաջ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի նախագահությամբ ստեղծված տարածաշրջանային հոբելյանական հանձնախմբի անդամները, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսսպան Ռուբեն Սադոյանը,…

Read More
Թբիլիսիում հայերի դեմ սադրանք իրականացրած ադրբեջանցին Ռուսաստանում աշխատում է որպես փաստաբան

Թբիլիսիում հայերի դեմ սադրանք իրականացրած ադրբեջանցին Ռուսաստանում աշխատում է որպես փաստաբան

Թբիլիսի Սուրբ Գևորգ եկեղեցում անցած տարվա դեկտեմբերի 2-ին սադրանք իրականացրած ադրբեջանցու անունը Իսմաիլ Օկտայոգլի է: Նա  Ռուսաստանի քաղաքացի է եւ աշխատում է տվյալ երկրում որպես փաստաբան: Այս մասին են վկայում նրա անվան տակ համացանցում բացվող նկարները: Նկարում երեւում է մի վկայական,  որը տրված է Իսմաիլ Օկտայոգլին ՌԴ փաստաբանների պալատի նախագահի կողմից: Հիշեցնենք, որ երեկ համացանցում…

Read More
Սբ. Գևորգ եկեղեցում ադրբեջանցու նկարահանած տեսանյութը նոր չէ. Վիրահայոց թեմը պարզաբանում է

Սբ. Գևորգ եկեղեցում ադրբեջանցու նկարահանած տեսանյութը նոր չէ. Վիրահայոց թեմը պարզաբանում է

Aliq.ge-Համացա տեսանյութ էտարածվել, որտեղ Ադրբեջանի մի քաղաքացի Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագի ընթացքում նախ ադրբեջաներենով վիրավորական արտահայտություններ է հնչեցնում հայերի ու Հայաստանի հասցեին, հակահայկական կոչեր անում, դիմում համաքաղաքացիներին, հորդորելով  «հայկական բոլոր դեսպանատների և եկեղեցիների մոտ ակցիաներ անել՝ Ղարաբաղի ազատագրման համար»: Տեսանյութի երկրորդ մասում տղամարդը տրորում է հայկական դրոշը (իրականում՝ Կոլումբիայի), թքում վրան, հետո այրում: Վիրահայոց թեմի…

Read More
Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածն այժմ բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածն այժմ բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վրաստանում ՀՀ դեսպանատունը ղեկացնում է, որ Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածն այժմ բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար։  

Read More
Փետրվարի 17-ի Ժամը 23:00 դրությամբ Վերին Լարսի ճանապարհը բաց է մարդատար մեքենաների համար

Փետրվարի 17-ի Ժամը 23:00 դրությամբ Վերին Լարսի ճանապարհը բաց է մարդատար մեքենաների համար

Վրաստանում ՀՀ դեսպանատունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ի Ժամը 23:00 դրությամբ ձնամաքրման աշխատանքներից հետո, Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածն այժմ բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար։

Read More
Սալոմե Զուրաբիշվիլին Ֆրանսիայում հանդիպելու է Էմանուել Մակրոնի հետ

Սալոմե Զուրաբիշվիլին Ֆրանսիայում հանդիպելու է Էմանուել Մակրոնի հետ

1tv.ge-Փետրվարի 17-19-ին ծրագրված է Վրաստանի նախագահ, Սալոմե Զուրաբիշվիլիի աշխատանքային այցը ֆրանսիայի հանրապետություն: Ինչպես այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է նախագահի մամուլի խոսնակ, Խատիա Մոիսծրափիշվիլին, այցի շրջանակներում Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպելու է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Ծրագրված է նաև նահդիպում Յունեսկոյի գլխավոր քարտուղարի և սենատի նախագահի հետ: Սալոմե Զուրաբիշվիլին անց է կացնելու նաև այլ կարևոր հանդիպումներ,…

Read More
Նրա մեջ նստած էր իսկական հայը, Կարնո արիստոկրատ հայը, տոհմիկ ախալցխացին. Վ. Սարգսյան

Նրա մեջ նստած էր իսկական հայը, Կարնո արիստոկրատ հայը, տոհմիկ ախալցխացին. Վ. Սարգսյան

Դժվար, շատ դժվար է գրել այս տողերը, մի տեքստ, որը երբեք չէի ցանկանա գրել: Համոզված եմ, որ և’ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտն ու Հին դարերի պատմության բաժինը, և’ ԵՊՀ պատմության ֆակուլտետն ու Հնագիտության և ազգագրության ամբիոնը, և’ հայագիտական ազդեցիկ հանդեսները շատ շուտով կհանրայնացնեն մեծանուն գիտնականի գիտական ժառանգության ամբողջական շարադրանքը: ԵՊՀ պատմության ֆակուլտետում ուսանելու առաջին կուրսում…

Read More
Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար

Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար

Վրաստանում ՀՀ դեսպանատունը տեղեկացնում է, որ եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով փետրվարի 9-ի Ժամը 11:00 դրությամբ, Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Մարդատար տրանսպորտային միջոցների համար ճանպարհը բաց է։  

Read More
Տեսանյութ. Վրաստանի ադրբեջանցիները պահանջում են ապամոնտաժել Միքայել Ավագյանի կիսանդրին

Տեսանյութ. Վրաստանի ադրբեջանցիները պահանջում են ապամոնտաժել Միքայել Ավագյանի կիսանդրին

Aliq.ge-Այս պահին Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց Վրաստանի ազգությամբ ադրբեջանցի մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց են անցկացնում՝ պահանջելով ապամոնտաժել հունիսի 20-ին Ախալքալաքի Բուղաշեն գյուղում վերաբացված արցախյան ազատամարտիկ Միքայել Ավագյանի կիսանդրին: Ակցիային ներկա են նաև մի քանի վրացի քաղաքացիական ակտիվիստներ: Ակցիայի մասնակիցները Ավագյանին անջատողական են անվանում՝ հայտարարելով իբրև վերջինս մասնակցել է ոչ միայն Ղարաբաղի, այլև Աբխազիայի պատերազմին: Նրանց խոսքով, կիսանդրու…

Read More
Վրաստանում մեքենաների համար ապահովագրությունը պարտադիր կդառնա

Վրաստանում մեքենաների համար ապահովագրությունը պարտադիր կդառնա

Վրաստանում գրանցված ավտոմեքենաների համար ապահովագրությունը պարտադիր կդառնա:Համապատասխան օրենսդրական փոփոխության նախագիծը արդեն իսկ մտցվել է խորհրդարան: Օրինագծում նշված է, որ պարտադիր ապահովագրության ձեռքբերումը հնարավոր է ապահովագրողի, ապահովագրության գործակալի կամ ապահովագրության բրոկերի միջոցով էլեկտրա-տեխնիկական վճարման միջոցով: Պարտադիր ապահովագրություն չեն անցնելու Վրաստանի պաշտպանության նախարարությանը պատկանող մեքենաները: Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Վրաստանում գրանցված…

Read More
Աշակերտները ավարտական գնահատականների հիման վրա կստանան դպրոցական ատեստատ

Աշակերտները ավարտական գնահատականների հիման վրա կստանան դպրոցական ատեստատ

Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պարզաբանում է, որ պետական քննությունների փոխարեն աշակերտներին տրվելու է դպրոցական ատեստատ գնահատականների հիման վրա: Նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ ավարտական դասարանի աշակերտը ատեստատ ստանալու համար պետք է բոլոր առարկաներից ունենա դրական գնահատական: Այսինքն ավարտական ատեստատ ստանալու համար աշակերտին հարկավոր է, որ նա յուրաքանչյուր առարկայից ստանա նվազագույնը ավարտական…

Read More
Հայաստանը կօգնի Վրաստանին երկրում կարմրուկի բռնկումների դեմ պայքարում

Հայաստանը կօգնի Վրաստանին երկրում կարմրուկի բռնկումների դեմ պայքարում

Ինչպես տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է հետեւյալը. «Վրաստանին օգնելու նպատակով, իմ հրամանով նրանց մեր կողմից կտրամադրվի 30.000 դոզա կարմրուկի պատվաստանյութ, որպեսզի մեր հարևան երկիրը ավելի արդյունավետ և արագ պայքարի կարմրուկի բռնկումների դեմ, քանի որ ինչպես գիտեք հիվանդությունները սահմաններ չեն ճանաչում։ Երեկ խոսեցի Վրաստանի իմ գործընկեր…

Read More
Այս տարի Վրաստանում ավարտական քննություններ տեղի չեն ունենա

Այս տարի Վրաստանում ավարտական քննություններ տեղի չեն ունենա

Վրաստանում 12-րդ դասարանցիների համար այս տարի դպրոցի ավարտական քննություններ չեն անցկացվելու: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է վարչապետ Մամուկա Բախտաձեն: Վարչապետի խոսքերով կրթության համակարգի բարեփոխումները կառավարության համար հիմնական առաջնահերթություն են հանդիսանում: Հիշեցնեմ, որ կրթության նախարարությունը հունվարի 28-ին հայտարարել էր ատեստացիոն քննությունների հետ կապված փոփոխությունների մասին, ինչը նախատեսում էր 11-րդ դասարանցիների քննությունների չեղարկում: Տվյալ հարցը…

Read More
ՀՀ Զինված ուժերի կազմավորման 27-ամյակին նվիրված ընդունելություն Թբիլիսիում

ՀՀ Զինված ուժերի կազմավորման 27-ամյակին նվիրված ընդունելություն Թբիլիսիում

Հունվարի 28-ին ՎրաստանումՀՀ դեսպանությունը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 27-ամյակի առթիվ Թբիլիսիում կազմակերպեց պաշտոնական ընդունելություն, որին ներկա էին Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան (Levan Izoria), նախարարի առաջին տեղակալ Լելա Չիքովանին (Lela Chikovani), ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վլադիմեր Չաչիբայան (Vladimer Chachibaia), պաշտապանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Դավիթ Թևզաձեն (David Tevzadze), ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը…

Read More
Թբիլիսիում տրվեց ՀՀ Զինված ուժերի կազմավորման 27-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը

Թբիլիսիում տրվեց ՀՀ Զինված ուժերի կազմավորման 27-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը

Հունվարի 28-ին ՀՀ Զինված ուժերի կազմավորման 27-ամյակի կապակցությամբ Վրաստանում ՀՀ դեսպանության անձնակազմը դեսպան Ռուբեն Սադոյանի գլխավորությամբ Վիրահայոց թեմի հոգևոր դասի և թբիլիսահայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ հարգանքի տուրք մատուցեց Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում ամփոփված փառապանծ հայազգի զորավարներ՝ գեներալներ Միխայիլ Լորիս-Մելիքովի, Իվան Լազարևի, Բորիս Շելկովնիկովի, Արզաս Տեր-Ղուկասովի հիշատակին, կատարվեց հոգեհանգստյան կարգ: Արարողությանը մասնկացում էր նաև ՀՀ պաշտպանության նախարարի…

Read More
Հայաստանի եւ Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարները հանդիպել են Թբիլիսիում

Հայաստանի եւ Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարները հանդիպել են Թբիլիսիում

Թբիլիսիում տեղի է ունեցել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելաուրի հանդիպումը։ Կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա վիճակը: Վախտանգ Գոմելաուրին և Արթուր Վանեցյանն անդրադարձել են երկու երկրների անվտանգության ծառայությունների միջև համագործակցությանը, հետագա հեռանկարներին, գերատեսչությունների միջև տեղեկատվության և փորձի փոխանակման հարցերին: Հանդիպմանը ներկա էին պետական անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալ Ալեքսանդրե…

Read More
Ինչու՞ է այսպես

Ինչու՞ է այսպես

Ինչու՞ ենք մենք վերջին հարուրամյակում մեր տարածաշրջանի պատմությանը վերաբերող աշխատություններում եւ հրապարակումներում հայկական պետականության եւ քաղաքակրթության դերի թերի հիշատակում , իսկ երբեմն, նաեւ անտեսում նկատում։ Արդյո՞ք դա մեր պատմաբանների եվ, ընդհանրապես, հայերի կողմից  մեր պատմական ժառանգությունը աշխարհին անբավարար ներկայացնելու մեջ է։ Կան տարբեր տեսակետներ, թե մեր պատմության որ փաստերն է ավելի մատնանշելու աշխարհին, բայց չեմ…

Read More
Սերգո Միրզոյանի հետ ամեն ինչ կարգին է. Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այցելեցին վետերանին

Սերգո Միրզոյանի հետ ամեն ինչ կարգին է. Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այցելեցին վետերանին

Այսօր մամուլում տեղեկատվություն տարածվեց, որ Թբիլիսիում անհայտ անձինք ծեծել և թալանել են Մեծ Հայրենական պատերազմի 92-ամյա վետերան Սերգո Միրզոյանին, իսկ Վրաստանի ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել ՔՕ 179-րդ հոդվածով: Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այսօր այցելեցին Սերգո Միրզոյանին, հետաքրքրվեցին նրա առողջությամբ, ինչպես նաև ֆինանսական օգնություն ցուցաբերեցին վետերանին։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը։ Սերգո Միրզոյանը,…

Read More
Զուգդիդիում խոզի գրիպից մահացել է 41 ամյա տղամարդ

Զուգդիդիում խոզի գրիպից մահացել է 41 ամյա տղամարդ

Զուգդիդիյում 41 տարեկան հասակում  H1N1 վիրուսից առաջացած բարդության պատճառով մահացել է մի տղամարդ: Հիվանդը հունվարի 10-ին հիվանդանոց է տեղափոխվել : Ըստ բժիշկների նրա մոտ հայտնաբերվել է երկկողմանի թոքաբորբ: Հիվանդը տեղափոխվել էր ինտենսիվ թերապիայի բաժանմունք, սակայն նրա կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել:   Ներկայումս Զուգդիդի հիվանդանոցում գրիպից բուժում են ստանում եւս 26 հոգի: Նրանցից մեկը միացված…

Read More
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին՝ Թբիլիսիի Դիդի Դիղոմի թաղամասում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել: Հայաստանի վարչապետը ցավակցություն է հայտնել Վրաստանի վարչապետին, Վրաստանի բարեկամ ժողովրդին՝ զոհվածների ընտանիքների անդամներին ու հարազատներին մաղթելով ուժ և համբերություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Read More
Թբիլիսիում գազի պայթյունի հետեւանքով  հունվարի 17-ը Վրաստանում հայտարարվել է սգո օր

Թբիլիսիում գազի պայթյունի հետեւանքով հունվարի 17-ը Վրաստանում հայտարարվել է սգո օր

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի որոշմամբ, Թբիլիսիում բնական գազի արտահոսքից առաջացած պայթյունի հետեւանքով, որը խլել է չորս մարդու կյանք հունվարի 17-ը Վրաստանում հայտարարվել է սգո օր: Համապատասխան որոշումը վարչապետը ստորագրել է երեկ երեկոյան: Վարչապետի կարգադրության համաձայն այսօր Վրաստանի տարածքում բոլոր պետական հաստատությունների վրա, ինչպես նաեւ Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի վրա իջեցվելու են պետական դրոշները: Երեկ Թբիլիսիում…

Read More
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ կրկին ընտրվեց Թամար Ժվանիան

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ կրկին ընտրվեց Թամար Ժվանիան

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին  ԿԸՀ-ի նախագահի պաշտոնին  կրկին հաստատվեց Թամար Ժվանիան: ԿԸՀ-ի անդամները նախագահ ընտրեցին փակ քվեարկությամբ: Ժվանիան ստացավ 8 ձայն, նրա հակառակորդ Վլադիմեր Բոժաձեն՝ 1 ձայն: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դեկտեմբերի 21-ին ներկայացրեց ԿԸՀ-ի նախագահի պաշտոնի թեկնածուներ  Թամար Ժվանիաին, Մարիամ Շելեգիային եւ Վլադիմեր Բոժաձեին: Թամար Ժվանիան  2013 թվականից ղեկավարում է Վրաստանի կենտրոնական ընտրական  հանձնաժողովը: Նա…

Read More
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Վրաստանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Վրաստանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի Թելավի քաղաքում՝ Իրակլի Երկրորդի պալատում այսօր ներկա է գտնվել Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության պաշտոնական արարողությանը: Մինչ արարողությունը պատասխանելով լրագրողի հարցին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է․ «Հայաստանն ու Վրաստանը, ինչպես նաև մեր երկու ժողովուրդները հազարավոր տարիների բարեկամական ու եղբայրական հարաբերություններ ունեն։ Մենք իսկապես եղբայրական ժողովուրդներ ենք։ Ավելի…

Read More
Վրաստանում ընթանում է նախագահի երդմնակալության արարողությունը

Վրաստանում ընթանում է նախագահի երդմնակալության արարողությունը

Վրաստանում ընթանում է նախագահի երդմնակալության արարողությունը: Սալոմե Զուրաբիշվիլին երդվեց երկրի սահմանադրության վրա եւ դարձավ Վրաստանի նախագահ: «Ես՝ Վրաստանի Նախագահը երդվում եմ Աստծո եւ ժողովրդի առջեւ, որ պաշտպանելու եմ Վրաստանի Սահմանադրությունը, երկրի անկախությունը, ամբողջականությունը եւ անբաժանելիությունը, բարեխղճորեն կատարելու եմ նախագահի պարտականությունները, հոգ եմ տանելու երկրի քաղաքացիների անվտանգության ու բարեկեցության, իմ ժողովրդի եւ հայրենիքի վերածննդի եւ հզորացման…

Read More
Վրաստանի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ

Վրաստանի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ

Վրաստանի վարչապետ    Մամուկա Բախտաձեն հեռախոսազրույց է ունեցել ՀՀ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հետ։ Վրաստանի կառավարության ղեկավարը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու և դրանցում «Իմ քայլը» դաշինքի համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Վրաստանի վարչապետը հաջողություններ է մաղթել Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի կառավարությանը հետագա գործունեության մեջ և Հայաստանի տնտեսական զարգացմանը…

Read More
Նինոծմինդա-Հայաստան ճանապարհահատվածը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար

Նինոծմինդա-Հայաստան ճանապարհահատվածը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար

Նինոծմինդա-Հայաստան ճանապարհահատվածը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար: Միջազգային նշանակության Ախալցխա-Նինոծմինդա (Հայաստանի Հանրապետության սահման) ճանապարհի երթեւեկությունը բաց է ավտոմեքենաների երթեւեկության համար: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի ավտոճանապարհային դեպարտամենտի կայքը: Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 12-ին ձնաբուքի պատճառով սահմանափակումներ կային Ախալցխա-Նինոծմինդա դեպի ՀՀ սահմանը գնացող ճանապարհահատվածի վրա կցորդներով եւ կիսակցորդներով մեքենաների համար:

Read More
ԱՄՆ պետքարտուղարությունը գնահատել է Հայաստանում եւ Վրաստանում անցկացված ընտրությունները

ԱՄՆ պետքարտուղարությունը գնահատել է Հայաստանում եւ Վրաստանում անցկացված ընտրությունները

ԱՄՆ պետքարտուղարությունը գնահատել է Հայաստանում եւ Վրաստանում անցկացված ընտրությունները երկու շաբաթվա կտրվածքով: Գնահատականների բնույթից կարելի է եզրակացնել, որ Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները անցկացվել են ժողովրդավարության բոլոր սկզբունքներին համաձայն եւ ընտրությունների անցկացման մասով Հայաստանը միջազգային դիտորդներից չի ստացել ոչ մի բացասական գնահատական կամ նկատողություն: Գնահատման մեջ նշվում է, որ Հայաստանում ընտրական գործընթացը վայելում է…

Read More