Ինչու՞ է այսպես

Ինչու՞ է այսպես

Ինչու՞ ենք մենք վերջին հարուրամյակում մեր տարածաշրջանի պատմությանը վերաբերող աշխատություններում եւ հրապարակումներում հայկական պետականության եւ քաղաքակրթության դերի թերի հիշատակում , իսկ երբեմն, նաեւ անտեսում նկատում։

Արդյո՞ք դա մեր պատմաբանների եվ, ընդհանրապես, հայերի կողմից  մեր պատմական ժառանգությունը աշխարհին անբավարար ներկայացնելու մեջ է։

Կան տարբեր տեսակետներ, թե մեր պատմության որ փաստերն է ավելի մատնանշելու աշխարհին, բայց չեմ կարծում աշխարհում շատ գտնվեն ազգեր, որոնք մեր չափ խոսում են իրենց հնության եւպատմական հետքի մասին, որքան մենք։

Եւ դա,երեւի, բնական է բոլոր ազգերի համար, ում ազգային ժառանգությունից երբեմն միայն փառավոր անցյալն է մնացել։

Կամ արդյո՞ք մենք չենք գերագնահատում մեր դերը տարածաշրջանի պատմության մեջ։ Այդ դեպքում ինչու՞ Մեծ Հայքից ավելի ուշ առաջացած, ավելի քիչ ժամանակ գոյություն ունեցիած պետությունների մասին տեղեկատվությունը երբեմն ավելի շատ է։

Մի գուցե՞ մեր ներկա սակավությունն ու հայկական պետության միջազգային ասպարեզում  փոքր կշիռն է նվազեցնում հետաքրքրությունը մեր պատմության նկատմամբ։

Բայց այդ դեպքում ինչու՞ են հայերով ընդհուպ զբաղվում մշակույթաբանները , մարդու էտոլոգիայի հետազոտողները։

Կամ ինչու՞ են հրատարակվում գրքեր , նկարահանվում պատմական ֆիլմեր մեզանից ավելի փոքր թվով պահպանված կամ ընդհանրապես արդեն անհետացած ազգերի եւպետությունների մասին։ Եւ միաժամանակ Առաջավոր Ասիայի հին պատմությանը վերաբերվող գիտահանրամատչելի ֆիլմերում Հայքը հաճախ լավագույն դեպքում, որպես համանուն տարածք է հիշվում , այլ ոչ թե որպես պետություն , առավել եւս Մեծ Հայք անվանմամբ։ Նույնն է , երբ խաչկարաց արշավաքների ժամանաշրջանին փաստագրական կամ գեղարվեստական բազմաթիվ ֆիլմերում  Երուսաղեմի, Անտիոքի , Եդեսիայի , Կիպրոսի քրիստոնեական թագավորությունների հետ միասին համարյա  չի հիշատակվում նրանց հարեվան խոշոր քրիստոնեական պետությունը ՝ Կիլիկիայի Հայոց Թագավորությունը։

Այստեղ տեղին է ասել , որ նման բան միշտ չի եղել։ Եվրոպական ուշ միջնադարի շրջանում հայկական թեման եւ հայերը միշտ տեղ են զբաղեցրել։ Մինչեւընդհուպ 19-րդ դարի վերջ Հայքի , հայկական գրերի, հայկական պատմության անտիկ շրջանի մասին հիշատակությունների ու գրառումների պակաս չկա։  Ինչ արժի միայն Եվրոպայի օրիենտալիզմի շրջանում Տիգրան Մեծին նվիրված տասնյակից ավելի օպերաները։

Ուրեմն ի՞նչն է նման այժմեական իրականության պատճառը։ Այս թեմայի մասին խոսելուս , տովորաբար դժվար է չընկնել շատ հարգված համաշխարհային դավադրության տեսության գիրկը , բայց աշխատենք խուսափել դրանից։

Պատմական  նոր ժամանակաշրջանում հայ ազգի պատմության երկու , իրար հետ շաղկապվող ողբերգական իրադարձություն տեղի ունեցավ։ Դա Հայկական լեռնաշխարհից դեռ միջնադարում սկսված հայերի գաղթն ու տարբեր աշխարհամասերում գաղթավայրերի ստվարանալն  էր եւՀայոց ցեղասպանությունը, ինչը իր հերթին գաղթի նոր ալիքի նպաստեց։

Ինչու՞ գաղթը եւ Մեծ Եղեռնը պատճառ կարող էին դառնալ վերը նկարագրածին։

Ներկայիս քաղաքակիրթ աշխարհը, այդ թվում

Եվրոպական խոշոր պետությունները , նախկին ԽՍՀՄ-ին  հաջորդող ՌԴ-ն եւԱՄՆ-ն  ճանաչում են ցեղասպանության փաստը։ Բայց, քանի որ ամեն մի տերություն իր քաղաքական շահի հետ ձգտում է պահպանել իր դեմքը թե յուր թե միջազգային հանրության առջեվ, ապա առսնձին- առանձին, թե բոլորը միասին, չեն ուզում խոստովանել, որ   թույլ են տվել 20-րդ դարում ոչնչացնել աշխարհի հնագույն քաղաքակրթություններից  մեկը , չնայած կարող էին առաջն առնել։  Նրանք ոչ միայն այսօր էլ ճանաչում են իր անմարդկայնությամբ ֆաշիստական Գերմանիային չզիջող , տարածաշրջանի բնիկ ազգերի ցեղասպանությունների միջոցով ստեղծված Թուրքիա պետության գոյությունը, այլ ավելին, պահում են նրան մերձավոր արեւելքում գլխավոր դաշնակցի կարգավիճակում ։

Նույն ձեվով սա Ռուսաստանին էլ է վերաբերվում, որպես ԽՍՀՄ հետեվորդի։ Թե ԽՍՀՄ շրջանում, թե նրանից հետո , հայերի Ցեղասպանության փաստը ոչ մի կերպ հաշվի չի առնվել ռուս -թուրքական հարաբերություններում նույնիսկ այն ժամանակ, երբ Հայաստանի Հանրապետությունը եւաշխարհի Հայության կեսից ավելին ԽՍՀՄ կազմի մեջ են եղել։ Թուրքիան այսօր էլ վայելում է Ռուսական Դաշնության աջակցությունը համարյա բոլոր բնագավառներում։

Մեծ եւ փոքր պետությունների քաղաքական շահը, Օսմանյան Կայսրության , նրան հաջորդող Թուրքիայի աշխարհաքաղաքական հարմար դիրքը, հանգուգն ու ճկուն թուրքական դիվանագիտությունը աշխարհի համար Հայկական հարցը , ներառյալ Ցեղասպանությունը, քաղաքականության համար պահանջատիրականից տեղափոխեց զուտ բարոյական դաշտ։  Բնական է , որ այս իրավիճակում հայկական թեման , առավելագույնս,  միջպետական հարաբերություններում երկրորդ կարգի խաղաքարտ է:

Իսկ ի՞նչ կապ ունեն հայկական գաղթավայրերը, կամ ինչպես ընդունված է կոչել՝ Սփյուռքը։ Չէ որ հայերը իրենց գաղթավայրերում հիմնականում շենարար , բարգավաճ գործունեությամբ են զբաղվել,օրինապաշտ ու  պարկեշտ կենցաղ ունեցել, միշտ լոյալ մնալով իրենց բնակության տեղի պետականությանը։

Հայատյացությունը ՝ արմենոֆոբիան, որ իր բնույթով  ավելի հայտնի  անտիսեմիտիզմի նմանակն է, սկսեց հայտնվել նոր կապիտալիզմի եւ իր հետեվանք՝նոր ազգայնականության ծագման հետ միասին :

Եւ եթե քրիստոնեական աշխարհում անտիսեմիտիզմի սկզբնական առիթ (ոչ իրական պատճառ) հուդայականների կողմից  Հիսուսին խաչելության մեջ մասնակցության մեղադրանքն էր կամ , ուղղակի, քրիստոնյա չլինելն,  ապա հայատյացության առիթ (ոչ պատճառ) դա ուղղափառ, կաթողիկե  եւ բողոքական վերազգային դավանականությունից  տարբերվող հայ առաքելականի ազգային բնույթն էր։

Էկումենիկ  հոգեվորական աշխարհը վաղուց դավանական  եղբայրություն  եւ հավասարություն  է հռչակել, մենք նույնիսկ ունենք մեր Հայ Կաթողիկե եւՀայ Ավետարանական եկեղեցիները ,  բայց կեցական իներցիան դեռ զգացնել  է տալիս իրեն, խթանող գործոն ծառայելով հայերի նկատմամբ նախապաշարմունքների համար։

Նկատենք, որ իր հերթին դավանականության ազգայնացման պրոցեսներ կային եւ առաջ, բայց հենց կապիտալիստական հարաբերությունների առաջացման շրջանում քրիստոնեական դավանականությունը սկսեց ազգայնացվել եւ ազգային երանգ ստանալ շատ ազգերի կողմից։

Մենք  մինչ այսօր խոսել ենք միայն օսմանյան կայսրության ու ռուսական կայսրության մեջ , մի քիչ էլ Հնդկաստանի  գաղութացման շրջանում բրիտանական կայսրության կողմից դրսեվորվող  հայատյացական քաղաքականության մասին։

Ձեր խոնարհ ծառային մանկությունից ծանոթ է եղել Վրաստանում երկար պատմություն ունեցող եւ որպես ավանդույթ դարձած հայատյացությունը։ Վերջին տարիներում այս երեւույթի անընդունելիության  մասին արդեն մի շարք վրաց հանրային դեմքեր բարձրաձայնեցին, բայց խոսքը առավել հայատյացության կենցաղային դրսեվորումների մասին էր։

Հետագա տարիներին լինելով բազմազգ Հյուսիսային Կովկասում, բազմազգ Ղրիմում , բազմազգ Կրասնոդարի երկրամասում, անհնար էր չտեսնել , որ հայերի նկատմամբ անբայրացկամության սինդրոմ, այն է արմենոֆոբիա ( հայատյացություն) առկա է իրարից տարբեր ազգությունների , տարբեր դավանականության ներկայացուգիչների մեջ։

Նմանապես,  շփվելով տարբեր երկրներում ապրող հայերի հետ, ակնհայտ էր դառնում, որ արմենոֆոբիա երեւույթը տարածված է ոչ միայն նախկին ԽՍՀՄ-ի երկրներում , այլ ամեն տեղ աշխարհում ։

Բայց , հաճախ մենք ինքներս, օտարասիրության մոլուցքով հակված  ամենուրեք

հայատյացություն առաջացել է եւ այսօր էլ առաջանում է ամեն տեղ, ուր հայը ստվարանում է մինչ դեմոգրաֆիկ գործոն դառնալը։

Մեզ բախտակից տարագիր հրեաները ժամանակին գիտակցել են, որ անտիսեմիտիզմը ծագում է ցանկացած քրիստոնեական երկրում անկախ նրա զարգացման աստիճանից, այդ պատճառով ստեղծել են անտիդիֆամացիոն լիգայի տիպի կառույցներ  ու ամեն տեղ բարձրաձայնում են անտիսեմիտիզմի մասին։

Բայց արմատը նրա մեջ է որ հրեաները չեն տարանջատում Գերմանիայում հանդիպող անտիսեմիտիզմը Իսպանիայում ու Ռուսաստանում հանդիպող անտիսեմիտիզմից, , կաթոլիկականը ուղղափառականից կամ բողոքականից: Նրանք խոսում են ընդհանուր երեվույթի մասին, գիտակցելով, որ մեղադրելով մենակ  անգլիացուն նրանք կամա ակամա պաշտպանում են ռուսներին, մեղադրելով մենակ ռուսին , պաշտպանում են իտալացի ֆրանսիացի կամ իսպանացի անտիսեմիտիզմը:

Հրեաները գիտակցել են, որ դրանով  կարող են  նույն հայերի օրինակով դառնալ օտարի խաղալիք եւդատապարտվել հավերժ պառակտության եւձուլման։

Հայերս աշխարհում համատարած հայատյացության մասին չենք խոսում , այլ մեկ կամ մյուս օտարին հակված, ուզում ենք տարանջատել այդ երեւույթը ըստ մեր սիմպատիաների։

Դրա պատճառով էլ հայերը ոչ մի մեծ պետության  մեջ գործոն չեն անկախ իրենց թվից ու կապիտալից՝ այլ օտար շահեր սպասարկող իրար ուտող իրար չսիրող մի բազմություն։

Ասեմ ավելին, հենց որ իրար նկատմամբ նման վերաբերմունքով մենք ինքներս ենք խթանում հայատյացության երեւույթը։

Եթե վերջնականորեն հրաժարվենք դավադրաբանական մոտեցումից , ապա հայատյացությունը երկու մասի կարելի է միայն բաժանել։

Առաջինը ՝ դա Թուրքիայի Ադրբեջանի աշխարհաքաղաքական հայատյացությունն է ,  որը երիտթուրքերի գենոցիդալ գաղափարախոսության ժառանգությունն է։

Երկրորդը ՝հայկական շատ թե քիչ բնակչություն ունեցող վայրերում առկա կեցական հայատյացությունն է, որ արմատը արդեն պայմանականորեն է ազգային, քանի որ այն ծնվում է տարրական տգիտությունից կամ բարոյազրկությունից, երեւույթներիզ, որ ազգություն չունեն։ Հետեվաբար, կեցականում հայատյացությամբ վարակված տգետը կամ անբարոյականը ցանկացած երկրում կարող է լինել շարքային մարդ, կարող է դառնալ լրագրող կամ պատմաբան, կարող է դառնալ  պետական բարձր պաշտոնյա կամ քաղաքական գործիչ։

Հետեւաբար, պետք է պայքարել ոչ թե միմյանց դեմ,  ոչ թե այլ ազգերի դեմ, որոնցից շատերի մեջ մեր յթենկատմամբ բայրացկամորեն տրամադրված կիրթ եւազնիվ մարդիկ նույնպես քիչ չեն, այլ միասնական դիրքորոշմամբ ու սկզբունքներով հայատյացություն սոցիալական երեւույթի դեմ , չբաժանելով այն, մեր սուբյեքտիվ դիրքորոշմամբ «թշնամի» եւ «բարեկամ» պետությունների կամ ազգերի։

Առավել եւս, եսակենտրոնությունը եւ սեփական անսխալության բարդույթը  մի կողմ դնելով, աշխատել ամեն անգամ մեր ներազգային պառակվածությունը ի ցույց չդնել աշխարհին, քանզի մեր ապակենտրոնացումը օտարի աչքի համար թե մեր պատմական ժառանգությունը, թե մեր ազգային արժանապատվությունը , թե անհատ հայը ավելի հեշտ ու անպատիժ խոցելի թիրախ է ներկայացնում։

Հասարակ բառերով ասած՝ որքան հայերը շատ կսիրեն միմյանց, այնքան քիչ արհամարանք եւ թշնամություն մենք կտեսնենք օտարների կողմից:

 

    Արտակ Այվազյան

     01..20. 2019 թ