Արտակ Բեգլարյանն ու Գեղամ Ստեփանյանը Բելգիայի խորհրդարանականներին ներկայացրել են ադրբեջանական ռազմական հանցագործությունները 26.09.2022 . Արցախ
Սեպտեմբերի 24-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանն ու Արցախի ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Արցախի Հանրապետություն-Բելգիայի Թագավորության Ֆլանդրիայի խորհրդարան» բարեկամական խմբի ղեկավար Արամ Գրիգորյանը հանդիպել են Բելգիայի Թագավորության Սենատի անդամ, խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարկ Դեմեսմեկերի գլխավորած պատվիրակության հետ։ Հանդիպման ընթացքում Մարդու իրավունքների…
