Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
		31.03.2024 . Տարածաշրջան

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 31.03.2024 . Տարածաշրջան

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։   Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:   Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Նիդերլանդների արևելքի Էդե քաղաքի սրճարաններից մեկում մի քանի մարդու պատանդ են վերցրել
		30.03.2024 . Միջազգային

Նիդերլանդների արևելքի Էդե քաղաքի սրճարաններից մեկում մի քանի մարդու պատանդ են վերցրել 30.03.2024 . Միջազգային

Նիդերլանդների արևելքում գտնվող Էդե քաղաքի սրճարաններից մեկում մի քանի մարդու պատանդ են վերցրել՝ հայտնում է Reuters-ը: Ոստիկանության տվյալով՝ դեպքի վայր են ուղարկվել ոստիկանության հատուկ ստորաբաժանումներ։ Սրճարանի շրջակայքի 150 տների բնակիչներին տարհանել են։ Իրավապահները նշել են, որ ահաբեկչական շարժառիթի նշաններ չկան։ Տեղացիներին կոչ են անում զերծ մնալ քաղաքի կենտրոն գնալուց. Ոստիկանությունը չի բացառում, որ հանցագործը կարող…

Read More
Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թիվը հասել է 695-ի
		30.03.2024 . Միջազգային

Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թիվը հասել է 695-ի 30.03.2024 . Միջազգային

«Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թիվը հասել է 695-ի՝ հայտնել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից: Նշվում է, որ մարտի 30-ի դրությամբ տուժածներից 15-ը երեխա է, 144 մարդ մահացել է, այդ թվում՝ 5 երեխա: Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Տարածաշրջանային խնդիրները պետք է կարգավորեն տարածաշրջանի երկրները. Ադրբեջանում Իրանի դեսպան
		30.03.2024 . Միջազգային

Տարածաշրջանային խնդիրները պետք է կարգավորեն տարածաշրջանի երկրները. Ադրբեջանում Իրանի դեսպան 30.03.2024 . Միջազգային

Իրանը միշտ պնդել է, որ տարածաշրջանային խնդիրները պետք է կարգավորեն տարածաշրջանի երկրները՝ հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին։   «Արևմտյան երկրների միջամտությունը չի կարելի հաջողված փորձ համարել: Նրանց նախաձեռնությունները չեն օգնի լուծել Հարավային Կովկասի խնդիրները, այլ միայն կբարդացնեն իրավիճակը»,- նշել է դեսպանը:   Նրա խոսքով՝ Թեհրանն աջակցում է տարածաշրջանում կարգավորմանն ուղղված երկկողմ և…

Read More
Լեհաստանն ու Ուկրաինան նախատեսում են ստորագրել անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր. Շմիհալ
		29.03.2024 . Միջազգային

Լեհաստանն ու Ուկրաինան նախատեսում են ստորագրել անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր. Շմիհալ 29.03.2024 . Միջազգային

Լեհաստանն ու Ուկրաինան նախատեսում են ստորագրել անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր՝ հայտնել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը՝ Polsat հեռուստաալիքի եթերում։ «Այսօրվա դրությամբ մենք անվտանգության երաշխիքների վերաբերյալ յոթ համաձայնագիր ենք ստորագրել Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների հետ։ Սպասում ենք Լեհաստանի հետ նման համաձայնագրի ստորագրմանը»,- նշել է Ուկրաինայի կառավարության ղեկավարը։ Նա ընդգծել է, որ Կիևը ՆԱՏՕ-ից լուրջ ազդակներ և…

Read More
«Կրոկուս»-ի վրա հարձակման զոհերի թիվը հասել է 139-ի
		25.03.2024 . Միջազգային

«Կրոկուս»-ի վրա հարձակման զոհերի թիվը հասել է 139-ի 25.03.2024 . Միջազգային

Հետաքննության արդյունքները վկայում են, որ «Կրոկուս սիթի հոլ»-ի ահաբեկչությունը ծրագրված էր. այդ մասին հայտնել է ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը: «Նախնական արդյունքների հիման վրա կարելի է ասել, որ ահաբեկչությունը մանրամասն ծրագրված և մշակված էր, ինչի հետևանքով էլ մահացել է 139 մարդ»,- ՌԴ նախագահ Պուտինին զեկուցել է նա: Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Թուրքիան աջակցում է «ՀԱՄԱՍ» խմբավորմանը և մարդկության դեմ իրականացրած նրա հանցագործություններին. Իսրայել Կաց
		25.03.2024 . Միջազգային

Թուրքիան աջակցում է «ՀԱՄԱՍ» խմբավորմանը և մարդկության դեմ իրականացրած նրա հանցագործություններին. Իսրայել Կաց 25.03.2024 . Միջազգային

Իսրայելի արտգործնախարարն X-ի իր էջում գրառում է կատարել, որում անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի խոսքին: «Ես կարգադրել եմ կանչել Իսրայելում Թուրքիայի փոխդեսպանին, որպեսզի նրան խիստ նկատողություն հայտնեմ վարչապետ Բենիամին Նեթանյահուի մասին Էրդողանի հնչեցրած խոսքի և Նեթանյահուին Ալլահի մոտ ուղարկելու սպառնալիքների համար»,- գրել է Իսրայել Կացը: Նա նաև նշել է, որ թուրքական կողմն աջակցում է…

Read More
Ռուսաստանի հրթիռներից մեկը հայտնվել է Լեհաստանի օդային տարածքում
		25.03.2024 . Միջազգային

Ռուսաստանի հրթիռներից մեկը հայտնվել է Լեհաստանի օդային տարածքում 25.03.2024 . Միջազգային

Ռուսաստանը կիրակի ձեռնարկել է իր երրորդ զանգվածային հրթիռային հարձակումը Ուկրաինայի վրա վերջին չորս օրվա ընթացքում և երկրորդը՝ երկրի մայրաքաղաքի ուղղությամբ, գրում է Euronews-ը։ Կիևի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն հայտարարել է, որ Ռուսաստանը կիրառել է Տու-95МС ռազմավարական ռմբակոծիչներից արձակված թևավոր հրթիռներ։ Նախնական տվյալով՝ մայրաքաղաքում զոհեր և ավերածություններ չկան: ՆԱՏՕ-ի անդամ Լեհաստանի օպերատիվ հրամանատարության հայտարարության մեջ…

Read More
«Կրոկուս սիթի հոլում» տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ անհետ կորած Լիլիթ Իսրայելյանը զոհվել է. Regnum
		25.03.2024 . Միջազգային

«Կրոկուս սիթի հոլում» տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ անհետ կորած Լիլիթ Իսրայելյանը զոհվել է. Regnum 25.03.2024 . Միջազգային

Մերձմոսկովյան «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Լիլիթ Իսրայելյանն անհետ կորած էր համարվում։ Նա ամուսնու հետ գնացել էր «Պիկնիկ» խմբի համերգին։   Լիլիթի ընտանիքը հայտնել է, որ ամուսինները զոհվել են ահաբեկչության ժամանակ, հայտնում է Regnum գործակալությունը:   «Ցավոք, Լիլիթն ու Վուգարը զոհվել են։ Մեզ հենց նոր ասացին Լիլիթի մասին։ Մեզ համար հիմա շատ…

Read More
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում ՌԴ համապատասխան կառույցների հետ․ ԱԳՆ
		24.03.2024 . Միջազգային

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում ՌԴ համապատասխան կառույցների հետ․ ԱԳՆ 24.03.2024 . Միջազգային

Հայաստանի արտգործնախարարությունից հայտնում են՝ Մոսկվայում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների և հայերի առկայության առնչությամբ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում ՌԴ համապատասխան կառույցների հետ, ինչպես նաև բոլոր հնարավոր շրջանակների ներգրավվամբ ճշտվում են նաև ոչ պաշտոնական աղբյուրների կողմից տարածվող տեղեկությունները: ԱԳՆ տարածած հաղորդագրությունում նշված է, որ համապատասխան պաշտոնական տեղեկատվություն կամ հաստատում…

Read More
Դարպասի այս կողմում հումանիտար բեռներ են, մյուս կողմում սով է. Գուտերեշը՝ Եգիպտոս-Գազա սահմանին
		24.03.2024 . Միջազգային

Դարպասի այս կողմում հումանիտար բեռներ են, մյուս կողմում սով է. Գուտերեշը՝ Եգիպտոս-Գազա սահմանին 24.03.2024 . Միջազգային

ՄԱԿ գլխավոր քարտուղարը մեկնել է Եգիպտոս։ Անտոնիո Գուտերեշը ելույթ է ունեցել Գազայի հատված-Եգիպտոս սահմանի Ռաֆահ անցակետում: Նա կոչ է արել Իսրայելին «երկաթե պարտավորություն» ստանձնել և Գազայի հատված մարդասիրական անխափան մուտք ապահովել: Գուտերեշը բարձր է գնահատել այդ հարցում Կահիրեի ջանքերը: «Ոչինչ չի արդարացնում ՀԱՄԱՍ-ի՝ հոկտեմբերի 7-ի սարսափելի հարձակումները, ինչպես նաև Պաղեստինի ժողովրդի կոլեկտիվ պատիժը: Հարկավոր է…

Read More
«Կրոկուս սիթի հոլ»-ի տարածքում փրկարարական աշխատանքն ավարտվել է. փլատակներից դուրս է բերվել 133 մարմին
		23.03.2024 . Միջազգային

«Կրոկուս սիթի հոլ»-ի տարածքում փրկարարական աշխատանքն ավարտվել է. փլատակներից դուրս է բերվել 133 մարմին 23.03.2024 . Միջազգային

«Կրոկուս սիթի հոլ»-ի տարածքում փրկարարական աշխատանքն ավարտվել է, որոնողականը` շարունակվում: Այդ մասին հայտնել է Մոսկվայի մարզի նահանգապետը: Մեկ օրվա ընթացքում առևտրի կենտրոնի փլատակներից դուրս է բերվել 133 մարմին: Նրանցից նախնական տվյալներով բացահայտվել է 50-ի ինքնությունը: Բժիշկները հիվանդանոցներում պայքարում են 107 մարդու կյանքի համար: Ահաբեկչության համար կասկածվող չորս անձ հարցաքննվում է ՌԴ ՔԿ-ում: Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան…

Read More
Բլինքենը դատապարտել է Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչությունը
		23.03.2024 . Տարածաշրջան

Բլինքենը դատապարտել է Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչությունը 23.03.2024 . Տարածաշրջան

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դատապարտել է ՌԴ Մոսկվայի մարզում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչությունը:    «Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է երեկ Մոսկվայում տեղի ունեցած մահացու ահաբեկչությունը: Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և մերձավորներին և բոլորին, ովքեր տուժել են այս սարսափելի ոճրագործությունից: Մենք դատապարտում ենք ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով և համերաշխություն ենք հայտնում Ռուսաստանի…

Read More
Պուտինը մարտի 24-ը համազգային սգո օր է հայտարարել
		23.03.2024 . Միջազգային

Պուտինը մարտի 24-ը համազգային սգո օր է հայտարարել 23.03.2024 . Միջազգային

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ կապված մերձմոսկովյան «Կրոկուս սիթի հոլ» առևտրի կենտրոնի համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչություն հետ: Նա մարտի 24-ը համազգային սգո օր է հայտարարել: «Բոլոր նրանք, ովքեր կրակել և սպանել են մարդկանց, հայտնաբերվել և ձերբակալվել են, նրանք շարժվելիս են եղել դեպի Ուկրաինա, որտեղ ուկրաինական կողմից պատրաստվել է սահմանը հատելու «պատուհան»: Մոսկվայում…

Read More
Հրշեջները դեռևս շարունակում են մարել «Կրոկուս Սիթի Հոլլում» բռնկված հրդեհը
		23.03.2024 . Միջազգային

Հրշեջները դեռևս շարունակում են մարել «Կրոկուս Սիթի Հոլլում» բռնկված հրդեհը 23.03.2024 . Միջազգային

Հրշեջները շարունակում են մերձմոսկովյան Կրասնոգորսկում «Կրոկուս Սիթի Հոլլի» հրդեհաշիջման աշխատանքները:  Ինչպես հաղորդում է RIA Novosti-ի թղթակիցը դեպքի վայրից, աշխատանքները, ամենայն հավանականությամբ, մոտենում են ավարտին: Առևտրի կենտրոնը շրջանցելով՝ հնարավոր է տեսնել, թե ինչպես են հրշեջները փորձում մարել այրվող շինության տանիքը: «Կրոկուս Սիթի Հոլլից» բարձրացող ծուխը դարձել է արդեն մոխրասպիտակավուն, այնինչ մի քանի ժամ առաջ այն թանձր…

Read More
ՌԴ նախագահին զեկուցել են «Կրոկուս Սիթի Հոլլում» տեղի ունեցած ահաբեկչության հետաքննության ընթացքի մասին
		23.03.2024 . Միջազգային

ՌԴ նախագահին զեկուցել են «Կրոկուս Սիթի Հոլլում» տեղի ունեցած ահաբեկչության հետաքննության ընթացքի մասին 23.03.2024 . Միջազգային

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել են «Կրոկուս Սիթի Հոլլում» տեղի ունեցած ահաբեկչության հետաքննության ընթացքի մասին: Նրան այդ մասին հայտնել են Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, ՆԳՆ ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցևը, Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը և «Ռոսգվարդիայի» ղեկավար Վիկտոր Զոլոտովը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ՌԴ նախագահի մամուլի ծառայությանը: Հիշեցնենք՝ մարտի 22-ին մի…

Read More
Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն»-ը
		23.03.2024 . Միջազգային

Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն»-ը 23.03.2024 . Միջազգային

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է «Կրոկուս Սիթի Հոլլ»-ի ահաբեկչության պատասխանատվությունը: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Պատկերները, որ մեզ են հասնում Մոսկվայից, սարսափելի են. Ֆրանսիայի ԱԳՆ
		23.03.2024 . Միջազգային

Պատկերները, որ մեզ են հասնում Մոսկվայից, սարսափելի են. Ֆրանսիայի ԱԳՆ 23.03.2024 . Միջազգային

Ֆրանսիայի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: «Պատկերները, որ մեզ են հասնում Մոսկվայից, սարսափելի են: Մեր մտքերը տուժածների և վիրավորների, ինչպես նաև ռուս ժողովրդի հետ ենք: Այս զազրելի գործողությունների բոլոր հանգամանքները պետք է պարզվեն»,- ասված է Ֆրանսիայի ԱԳՆ ուղերձում: Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
ԱՄՆ-ն Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունում ուկրաինական հետք չի տեսնում
		22.03.2024 . Միջազգային

ԱՄՆ-ն Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունում ուկրաինական հետք չի տեսնում 22.03.2024 . Միջազգային

Սպիտակ տունը հայտարարել է, որ Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությանը Ուկրաինայի կամ ուկրաինացիների մասնակցության որևէ նշան չի տեսնում: «ԱՄՆ-ն տեղյակ է կրակոցների մասին հաղորդագրություններից և դեպքի վայրից առկա կադրերը սարսափելի է համարում»,- հայտարարել են Սպիտակ տնից Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Եվրահանձնաժողովը Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի սակագների բարձրացման առաջարկներ է պատրաստել. Ֆոն դեր Լայեն
		22.03.2024 . Միջազգային

Եվրահանձնաժողովը Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի սակագների բարձրացման առաջարկներ է պատրաստել. Ֆոն դեր Լայեն 22.03.2024 . Միջազգային

Եվրահանձնաժողովը սկսել է Բելառուսից և Ռուսաստանից հացահատիկային ապրանքների ներմուծման մաքսատուրքերի սահմանման գործընթաց, հայտարարել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը: Եվրահանձնաժողովի ղեկավարի խոսքով՝ նպատակն է կանխել եվրոպական շուկայի ապակայունացումը, նաև թույլ չտալ, որ Ռուսաստանը Եվրամիություն մատակարարումներից շահույթ ստանա: FT-ն ավելի վաղ հայտնել էր, որ Եվրահանձնաժողովը նախատեսում է մեկ տոննայի դիմաց 95 եվրո տուրք սահմանել Ռուսաստանից և Բելառուսից ներկրվող…

Read More
Արևմուտքի միջամտության պատճառով Հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում վերածվել է պատերազմի. Պեսկով
		22.03.2024 . Միջազգային

Արևմուտքի միջամտության պատճառով Հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում վերածվել է պատերազմի. Պեսկով 22.03.2024 . Միջազգային

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինային ցուցաբերվող Արևմուտքի աջակցության պատճառով հատուկ ռազմական գործողությունը վերածվել է իսկական պատերազմի։ Այդ կարծիքը նա հայտնել է Аргументы и факты պարբերականի հետ հարցազրույցի ժամանակ: Կրեմլի խոսնակը պարզաբանել է, որ Ռուսաստանը սկզբում իրականացնում էր հատուկ ռազմական գործողություն։ Սակայն իրավիճակը փոխվեց, երբ արևմտյան երկրները սկսել են ակտիվ և…

Read More
Ֆրանսիայի խնդիրն է աջակցել Հայաստանին՝ պաշտպանելու իր անկախությունը. Ատալ
		22.03.2024 . Միջազգային

Ֆրանսիայի խնդիրն է աջակցել Հայաստանին՝ պաշտպանելու իր անկախությունը. Ատալ 22.03.2024 . Միջազգային

Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը ներկա է եղել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ավանդական ընթրիքին: Այդ մասին հայտնել է ֆրանսիական «Ֆիգարո» թերթը: Ատալն իր ելույթում ընդգծել է, որ Ադրբեջանը պետք է հեռանա Հայաստանի օկուպացրած տարածքներից: «Ֆրանսիայի խնդիրն է աջակցել Հայաստանին՝ պաշտպանելու իր անկախությունը, ժողովրդավարությունը, տարածքը, մի խոսքով՝ իր ինքնիշխանությունը, և պահպանելու իր տարածքային ամբողջականությունը»,-…

Read More
Ադրբեջանը պետք է հեռանա Հայաստանի օկուպացրած տարածքներից. Գաբրիել Ատալ
		21.03.2024 . Տարածաշրջան

Ադրբեջանը պետք է հեռանա Հայաստանի օկուպացրած տարածքներից. Գաբրիել Ատալ 21.03.2024 . Տարածաշրջան

Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը ներկա է եղել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ավանդական ընթրիքին: Ատալն իր ելույթում ընդգծել է, որ Ադրբեջանը պետք է հեռանա Հայաստանի օկուպացրած տարածքներից: «Ֆրանսիայի խնդիրն է աջակցել Հայաստանին՝ պաշտպանելու իր անկախությունը, ժողովրդավարությունը, տարածքը, մի խոսքով՝ իր ինքնիշխանությունը, և պահպանելու իր տարածքային ամբողջականությունը»,- նշել է վարչապետը: Նրա խոսքով՝ Ռուսաստանը ոչ…

Read More
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների չմիջամտելը ստեղծում է վտանգ, որ Ադրբեջանը կներխուժի Հայաստան. Մոնահան
		21.03.2024 . Տարածաշրջան

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների չմիջամտելը ստեղծում է վտանգ, որ Ադրբեջանը կներխուժի Հայաստան. Մոնահան 21.03.2024 . Տարածաշրջան

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում տեղի է ունեցել քննարկում «Լեռնային Ղարաբաղից հայ փախստականներին միջազգային աջակցություն» թեմայով: Պատգամավոր Քերոլ Մոնահանը նշել է, որ թեև Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են բանակցություններ վարել խաղաղության համաձայնագրի շուրջ, այնուամենայնիվ, լարվածությունը մնում է բարձր: Խոսելով Լեռնային Ղարաբաղի մասին՝ նա անդրադարձել է Ադրբեջանի կողմից շրջափակմանը, հավելել՝ «ռուս խաղաղապահները լավագույն դեպքում հանդես էին…

Read More
Լեհաստանում ֆերմերները վերսկսել են բողոքի ակցիաները
		21.03.2024 . Միջազգային

Լեհաստանում ֆերմերները վերսկսել են բողոքի ակցիաները 21.03.2024 . Միջազգային

Լեհ ֆերմերները կրկին զանգվածային ցույցեր են անցկացնում: Նրանք տրակտորներով արգելափակել են Վարշավայից ելքերը և սահմանային մի շարք անցակետեր: Ակցիայի մասնակիցները բողոքում են գնաճի, Ուկրաինայից առանց մաքսատուրքերի էժան ներմուծումների դեմ, որոնց պատճառով, ֆերմերների պնդմամբ, Եվրոպայում ձևավորվել է մրցակցային ոչ առողջ միջավայր: Ցուցարարները նաև մտահոգված են, որ կլիմայի փոփոխության դեմ պայքարում Եվրամիության վարած քաղաքականությունը հարվածում է իրենց…

Read More
Կրկին խափանումներ` Facebook-ի և Instagram-ի աշխատանքներում
		20.03.2024 . Միջազգային

Կրկին խափանումներ` Facebook-ի և Instagram-ի աշխատանքներում 20.03.2024 . Միջազգային

Տարբեր երկրներում Facebook սոցիալական ցանցի օգտատերերը դժգոհում են ծառայության խափանումներից: Այդ մասին են վկայում հայտնի համացանցային ռեսուրսների աշխատանքի խափանումներին հետևող Downdetector կայքի տվյալները: Համաձայն կայքի` Facebook-ի աշխատանքում խնդիրների վերաբերյալ դժգոհություններ առավելապես ստացվում են ԱՄՆ-ից ու Մեծ Բրիտանիայից, ինչպես նաև Գերմանիայից, Նիդերլանդներից, Ֆրանսիայից և այլ երկրներից: Խափանումներ են նկատվում նաև Facebook-ի Messenger-ի և Instagram-ի աշխատանքներում: Բաժանորդագրվեք…

Read More
Թուրքիան և ԱՄՆ-ն համաձայնության են եկել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների պահպանման հարցի վերաբերյալ
		20.03.2024 . Միջազգային

Թուրքիան և ԱՄՆ-ն համաձայնության են եկել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների պահպանման հարցի վերաբերյալ 20.03.2024 . Միջազգային

Թուրքիան և ԱՄՆ-ը պայմանավորվել են երկրորդային պատժամիջոցների պահպանման նոր սխեմայի շուրջ, որը կտարածվի Ռուսաստանի հետ համագործակցող ընկերությունների վրա։ Այդ մասին հայտնել է թուրքական Hurriyet թերթը։ Նոր պայմանավորվածության համաձայն՝ ԱՄՆ իշխանությունները Անկարային կտեղեկացնեն կասկած հարուցող ընկերությունների մասին, ինչպես նաև հարցում կանեն այդ կապակցությամբ: Թուրքիան պետք է հետաքննություն անցկացնի և արդյունքի մասին զեկուցի ԱՄՆ-ին, որից հետո «անհրաժեշտության…

Read More
ԱՄՆ Գերագույն դատարանը Տեխասին թույլ է տվել ձերբակալել և բանտարկել միգրանտներին
		20.03.2024 . Միջազգային

ԱՄՆ Գերագույն դատարանը Տեխասին թույլ է տվել ձերբակալել և բանտարկել միգրանտներին 20.03.2024 . Միջազգային

ԱՄՆ Գերագույն դատարանը Տեխասի իշխանություններին թույլատրել է կիրառել ներգաղթի մասին ամենակոշտ օրենքներից մեկը, որն ընդունվել է վերջերս, գրում է BBC-ն: Այն թույլ է տալիս ոստիկանությանը ձերբակալել և հետապնդել այն անձանց, որոնք կասկածվում են Մեքսիկայի սահմանն անօրինական հատելու համար: Սպիտակ տունը օրենքը հակասահմանադրական է անվանել։ ԱՄՆ-ի սահմանն անօրինական հատելն արդեն դաշնային հանցագործություն է, սակայն գործերը սովորաբար…

Read More
Իսրայելը հարձակում է սկսել Ռաֆահ քաղաքի վրա
		19.03.2024 . Միջազգային

Իսրայելը հարձակում է սկսել Ռաֆահ քաղաքի վրա 19.03.2024 . Միջազգային

Իսրայելը հարձակում է սկսել Ռաֆահ քաղաքի վրա՝ հայտնել են Պաղեստինի արտգործնախարարությունից: «Թել Ավիվն արհամարհել է Ռաֆահում ավելի քան մեկ միլիոն տեղահանված պաղեստինցիների կյանքը և միջազգային հանրության կոչերը»,- նշված է գերատեսչության հայտարարության մեջ: Նախարարությունը հավելել է՝ Իսրայելի օդային հարվածների հետևանքով բազմաթիվ պաղեստինցիներ են զոհվել: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն էլ հայտարարել է, որ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ շարժման…

Read More
Ակնկալում եմ Հայաստանի հետ ՆԱՏՕ-ի գործընկերության ամրապնդումը. Ստոլտենբերգն ամփոփել է Երևան կատարած այցը
		19.03.2024 . Միջազգային

Ակնկալում եմ Հայաստանի հետ ՆԱՏՕ-ի գործընկերության ամրապնդումը. Ստոլտենբերգն ամփոփել է Երևան կատարած այցը 19.03.2024 . Միջազգային

Հաճելի էր Երևանում հանդիպել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ X-ի իր միկրոբլոգում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը: «Ակնկալում եմ Հայաստանի հետ ՆԱՏՕ-ի գործընկերության ամրապնդում։ Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը անվտանգության համար կարևոր են ավելի լայն իմաստով: Կոչ եմ անում Հայաստանին և Ադրբեջանին՝ օգտվել տևական խաղաղության հաստատելու հնարավորությունից»,- նշել է…

Read More