Ախալքալաքում ավարտվել է կանանց քաղաքային առաջնությունը շախմատի, նարդու և սեղանի թենիսի մարզաձևերում
Ախալքալաքի մունիցիպալիտետում ավարտվել է կանանց քաղաքային առաջնությունը շախմատի, նարդու և սեղանի թենիսի մարզաձևերում, որը կազմակերպվել էր քաղաքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կողմից։ Երկօրյա մարզական միջոցառումն անցկացվել է մարզադպրոցի դահլիճում և շախմատի դպրոցի տարածքում։ Առաջնությանը մասնակցել է 28 մարզուհի, որոնք իրենց ուժերն են չափել տարբեր մարզաձևերում՝ ցուցաբերելով բարձր պատրաստվածություն և մրցակցային ոգի։ Մրցաշարի ավարտին Ախալքալաքի…
