Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Կալուրանդի խոսքերով Ադրբեջանը գնում է ավտորիտար Ռուսաստանի և Բելառուսի քայլերով 31.01.2024 news Միջազգային
Եվրախորհրդարանի պատգամավոր, Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալուրանդը «X» միկրոբլոգում գրել է. «Ադրբեջանը գնում է ավտորիտար Ռուսաստանի և Բելառուսի քայլերով։ Դա հիասթափեցնող է և տխուր: Անսպասելի վարքագիծ մի երկրի կողմից, որը ցանկանում է լինել ԵՄ-ի «վստահելի տնտեսական գործընկերը» » ։
