Մայիսի 11-ին Իրակլի Ղարիբաշվիլին կհանդիպի Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի տեղական կազմակերպությունների ղեկավարների և կուսակցական ակտիվիստների հետ

Մայիսի 11-ին Բորժոմիում «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին, տարածաշրջանային քարտուղար Դիմիտրի Սամխարաձեն և խորհրդարանական մեծամասնության անդամները կհանդիպեն Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի տեղական կազմակերպությունների ղեկավարների և կուսակցական ակտիվիստների հետ։ «Վրացական երազանք»-ի տեղեկություններով՝ հանդիպմանը կմասնակցի Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի պետական ​​հոգաբարձու Բեսիկ Ամիրանաշվիլին։ «Վրացական երազանքի» նախագահի և մարզերում կուսակցության առաջնորդների հանդիպումները սկսվել են մարտի 2-ին, հանդիպումները տեղի են ունեցել Աջարիայում, Սամեգրելո-Զեմո…

Read More

Մայիսի 11-12-ը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ընդհանուր հանրային քննարկումը կանցկացվի Ռուսթավիում, Թելավիում, Բորժոմիում և Գորիում

Վրաստանի «Վրաստանի Սահմանադրության փոփոխությունների մասին» և «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» սահմանադրական նախագծերի հանրային քննարկումը շարունակվում է։ Խորհրդարանի մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն՝ ընդհանուր հանրային քննարկման կազմակերպիչ հանձնաժողովը՝ խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորությամբ, մայիսի 11-12-ը հանդիպումներ կունենա Ռուսթավիի, Թելավիի, Բորժոմիի և Գորիի բնակիչների հետ սահմանադրական նախագծերի վերաբերյալ։ Սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ 3-րդ պարբերությունում լրացվում է Վրաստանի…

Read More

Իսրայելի ռազմական ղեկավարությունը հավանություն է տվել Գազայի հատվածում ռազմական գործողությունների զգալի ընդլայնմանը

Իսրայելի ռազմական ղեկավարությունը հավանություն է տվել Գազայի հատվածում՝ Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆահ քաղաքում ռազմական գործողությունների զգալի ընդլայնմանը: Այդ մասին հայտնում են իսրայելական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի կառավարական աղբյուրները։ Նշվում է, որ Գազայում ռազմական գործողությունների դադարեցման շուրջ Կահիրեում անուղղակի բանակցությունների վերջին փուլն ավարտվել է: Իսրայելը որոշում է կայացրել շարունակել գործողությունը Ռաֆահում և Գազայի այլ հատվածներում: Կահիրեում…

Read More

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր Ջավախքում

Մայիսի 6-ին «Ջավախք» հայրենակցական-բարեգործական հասարակական կազմակերպության թիմը ի դեմս կամավորներ Տիրուհի Թորոսյանի և Համբարձում Սահարյանի, ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով դրամաշնորհային «Տոները Ջավախքում» Ծրագրի շրջանակում մասնակցեց Ախալքալակի շրջանի Խանդո գյուղում իրականացվող Ծռատոնի միջոցառմանը։ Ծռատոնը Խանդո գյուղում ավանդաբար նշվում է ամեն տարի նույն օրը։ Տոնը ներառում է ավանդական մի շարք ծիսակատարություններ,…

Read More
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Անվտանգության խորհրդին հորդորել է դիտարկել Պաղեստինին որպես կազմակերպության լիիրավ անդամ ընդունելու հարցը
		10.05.2024 . Միջազգային

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Անվտանգության խորհրդին հորդորել է դիտարկել Պաղեստինին որպես կազմակերպության լիիրավ անդամ ընդունելու հարցը 10.05.2024 . Միջազգային

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել, որով Անվտանգության խորհրդին հորդորում է կրկին դիտարկել Պաղեստինին որպես կազմակերպության լիիրավ անդամ ընդունելու հարցը:   Բանաձևին կողմ է քվեարկել 143 պետություն, 9 երկիր դեմ է քվեարկել, այդ թվում՝ Արգենտինան, Հունգարիան, Իսրայելը, ԱՄՆ-ն և Չեխիան, 25-ը՝ ձեռնպահ:    Փաստաթուղթը բաղկացած է 9 կետից: Նշվում է, որ բացառիկ հիմունքներով և առանց…

Read More

Սանկտ Պետերբուրգում Մոյկա գետն ընկած ավտոբուսի վարորդը ձերբակալվել է

Սանկտ Պետերբուրգում Մոյկա գետն ընկած ավտոբուսը դուրս է բերվել ջրից: Ռուսաստանի ԱԻՆ-ի տվյալով՝ վթարի և ուղևորների մահվան դեպքերով հարուցվել է երկու քրեական գործ՝ մահացու վթարի և անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցման վերաբերյալ: Ավտոբուսի վարորդը, որը ծնունդով Տաջիկստանից է, բայց Ռուսաստանի քաղաքացի, ձերբակալվել է և հարցաքննվել որպես կասկածյալ, նա հիվանդանոցում է: Ընկերությունից, որին պատկանում  է տրանսպորտային…

Read More

Ալմաթիում ավարտվել են Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի բանակցությունները. դրանք տևել են ավելի քան չորս ժամ

Ալմաթիում ավարտվել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի բանակցությունները՝ հայտնում են լրատվամիջոցները:   Հանդիպումը տևել է ավելի քան չորս ժամ:  Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Էրդողանի այցը ԱՄՆ կարող է տեղի ունենալ այս տարվա հուլիսին. պետքարտուղարի տեղակալ
		10.05.2024 . Տարածաշրջան

Էրդողանի այցը ԱՄՆ կարող է տեղի ունենալ այս տարվա հուլիսին. պետքարտուղարի տեղակալ 10.05.2024 . Տարածաշրջան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կարող է այցելել ԱՄՆ այս տարվա հուլիսին՝ կապված հուլիսի 12-13-ը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի անցկացման հետ: Այդ մասին ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջոն Բասը՝ Վաշինգտոնում ԱՄՆ-Թուրքիա խորհրդի 39-րդ նիստի ժամանակ։ «Մենք անհամբեր սպասում ենք նախագահ Էրդողանին հուլիսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ընդունելու հնարավորությանը։ Թուրքիան կարևոր և դրական դեր է խաղացել ուկրաինական հակամարտության համատեքստում»,- նշել…

Read More

Հայաստանը տրամադրված է խաղաղության. Միրզոյանը՝ Բայրամովի հետ հանդիպմանը

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ալմաթիում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից առաջ իր բացման խոսքում նշել է, որ Հայաստանը տրամադրված է խաղաղությանը և խաղաղության պայմանագրի համաձայնեցմանը: «Մենք բանակցային գործընթացին ներգրավված ենք շատ կառուցողական: Մենք չպետք է սահմանափակվենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ։ Մենք կարող ենք ավելի հեռուն գնալ՝ ապաշրջափակել տարածաշրջանի բոլոր տրանսպորտային հաղորդակցությունները»,- ասել է Միրզոյանը: Բայրամովն էլ…

Read More
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հանդիպել է իրավապաշտպան, քաղաքական ակտիվիստ Իբադօղլուի հետ
		10.05.2024 . Միջազգային

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հանդիպել է իրավապաշտպան, քաղաքական ակտիվիստ Իբադօղլուի հետ 10.05.2024 . Միջազգային

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբին հանդիպել է իրավապաշտպան, քաղաքական ակտիվիստ Գուբադ Իբադօղլուի հետ: Նա ձերբակալվել էր 2023 թվականի հուլիսի 23-ին, սակայն 2024 թվականի ապրիլի 22-ին նրա խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի: Բաքվում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության համաձայն՝ Միացյալ Նահանգները ողջունել է Իբադօղլուի խափանման միջոցի փոփոխությունը՝ որպես մարդասիրական ժեստ և շարունակում է կոչ անել նրան շուտափույթ…

Read More

Բայրամովը վստահություն է հայտնել, որ Միրզոյանի հետ այսօրվա բանակցությունները կնպաստեն կարգավորման գործընթացին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլաուի հետ հանդիպման ժամանակ վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատան հանձնաժողովների միջև ձեռք բերված վերջին համաձայնության ֆոնին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ այսօրվա բանակցությունները կնպաստեն կարգավորման գործընթացին: Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Ղազախստանի հարաբերությունները, տարածաշրջանում առկա իրավիճակը, Հայաստանի և…

Read More

ԱՄՆ պետքարտուղարությունն անդրադարձել է Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների սպասվող հանդիպմանը

ԱՄՆ-ը ողջունում է Ղազախստանի՝ մայիսի 10-ին Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին ընդունելու վերաբերյալ առաջարկը՝ երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի հարցով բանակցություններն առաջ մղելու նպատակով: «Ալմաթին կարևոր, խորհրդանշական վայր է: Մենք ողջունում ենք հանդիպում անցկացնելու՝ Ղազախստանի առաջարկը: Մենք ոգևորված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչ այժմ գրանցված առաջընթացով և աջակցում ենք երկու երկրներին խաղաղ…

Read More
Ադրբեջանում խորհրդարանի ընտրության անցկացման ամսաթվի վերաբերյալ վերջնական որոշում չկա
		10.05.2024 . Տարածաշրջան

Ադրբեջանում խորհրդարանի ընտրության անցկացման ամսաթվի վերաբերյալ վերջնական որոշում չկա 10.05.2024 . Տարածաշրջան

Ադրբեջանում խորհրդարանի ընտրության անցկացման ամսաթվի վերաբերյալ վերջնական որոշում չկա՝ հայտարարել է «Ենի Ազերբայջան» կուսակցության փոխնախագահ Թահիր Բուդաղովը: «Կուսակցությունը գործընթացի նախապատրաստական աշխատանք է տանում ոչ միայն ընտրության նախաշեմին, այլև ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածում: Ներկայումս մենք իրականացնում ենք բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ կապված խորհրդարանի ընտրության նախապատրաստման հետ»,- ասել է գործիչը: Ադրբեջանում խորհրդարանի ընտրությունն անցկացվում է 5 տարին մեկ՝…

Read More

Իսրայելի բանակը շարունակում է լայնածավալ գործողությունները Ռաֆահում

Իսրայելի բանակը մեկ օրում Գազայի հատվածի տարածքում հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի ավելի քան 40 ռազմական օբյեկտի՝ հայտնել է ՑԱՀԱԼ-ի մամուլի ծառայությունը: Իսրայելական զորքերը շարունակում են ռազմական գործողությունները անկլավի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի Ազ-Զեյթուն շրջանում: Նշվում է, որ հարձակման ենթարկված օբյեկտների թվում են ռազմական օբյեկտներ, դիտակետեր, զինյալների ջոկատներ: Իսրայելի բանակի տվյալով՝ Ռաֆահի շրջանում ևս մի քանի…

Read More

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը դատապարտել է Վրաստանում բողոքի ակցիաների մասնակիցների դեմ գործողությունները

Մենք խորապես մտահոգված ենք Վրաստանում բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ իրականացվող գործողություններով՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյում Միլերը: «Մենք տեղյակ ենք քաղաքացիական հասարակության ակտիվիստների, ընդդիմության և լրագրողների նկատմամբ ճնշումների և ֆիզիկական բռնությունների մասին հաղորդումների աճող քանակի մասին: Մենք դատապարտում ենք դրանք և կոչ ենք անում լիարժեք, անկախ և պատշաճ հետաքննություն անցկացնել»,- ասել է Միլերը: Նա…

Read More