Հայաստանին առաջարկվել է ներկայանալ Դուբայի ադամանդագործական շաբաթին. Նարեկ Տերյանը ընդունել է Ահմեդ Բին Սուլայեմին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը սեպտեմբերի 4-ին ընդունել է 2024 թ․ Քիմբերլի գործընթացի նախագահող երկիր և Դուբայի բազմահումքային կենտրոնի տնօրեն Ահմեդ Բին Սուլայեմի ղեկավարած պատվիրակությանը։ Քննարկվել են Հայաստանի Հանրապետության՝ որպես այս միջազգային կազմակերպության անդամ, 2024 թ․ Year of Delivery հռչակված տարում ոլորտային արդյունքները և 2026 թ․ փոխնախագահող երկիր դառնալու հավակնությունը։ Երկուստեք դրական է գնահատվել…

Read More
Բելառուսի պետական սահմանի խախտում դրոններով

Բելառուսի պետական սահմանի խախտում դրոններով

Բելառուսի զինվորականները հայտարարել են, որ սեպտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը պետական ​​սահմանի խախտում է գրանցվել՝ ենթադրաբար անօդաչու թռչող սարքերով: Ռազմաօդային ուժերի և ՀՕՊ զորքերի հրամանատարի առաջին տեղակալ Սերգեյ Ֆրոլովը հայտնել է, որ ժամանակին ձեռնարկած գործողությունների շնորհիվ երկիր ներխուժած բոլոր թիրախները ոչնչացվել են: Բարձրաստիճան զինվորականը չի հստակեցրել, թե դրանք ում անօդաչու սարքերն են։ Կատարվում է հետաքննություն,…

Read More
Գերագույն ռադան Անդրիյ Սիբիհային հաստատել է Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնում

Գերագույն ռադան Անդրիյ Սիբիհային հաստատել է Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնում

Ուկրաինայի խորհրդարանը սեպտեմբերի 5-ին ԱԳ նախարարի առաջին տեղակալ Անդրիյ Սիբիհային հաստատել է արտգործնախարարի պաշտոնում, հայտնել են օրենսդիրները: Սիբիհայի նշանակումը 2022 թվականի փետրվարին պատերազմի սկսվելուց ի վեր Ուկրաինայի կառավարության ամենամեծ վերադասավորումների մի մասն է: Սիբիհան փորձառու դիվանագետ է, մի քանի տարի աշխատել է Զելենսկու գրասենյակում՝ վերահսկելով արտաքին քաղաքականությունը և ռազմավարական գործընկերությունները: Վերլուծաբանները, սակայն, ոչ մի փոփոխություն…

Read More

Կբարելավվեն Հայաստանի և Վրաստանի դիվանագիտական ոլորտի աշխատակիցների ընտանիքների անդամների աշխատանքային հնարավորությունները

ՀՀ հարաբերությունները Վրաստանի հետ վերջին տարիներին գրանցել են էական առաջընթաց` ընդգրկելով երկկողմ օրակարգի բոլոր բնագավառները. նշել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ փոխնախարարն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 4-ի նիստում քննարկման է ներկայացրել ««Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անձնակազմի ընտանիքի անդամների…

Read More
Գերագույն ռադան հաստատել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբայի պաշտոնանկությունը

Գերագույն ռադան հաստատել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբայի պաշտոնանկությունը

Ուկրաինայի գերագույն ռադան ընդունել է արտգործնախարար Դմիտրո Կուլեբայի հրաժարականը։ Որոշմանը կողմ է քվեարկել 330 պատգամավորից 240-ը: Բացի այդ, պատգամավորները երկրորդ փորձով հաստատել են փոխվարչապետ և ժամանակավորապես օկուպացված տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշչուկի հրաժարականը։ Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, բացատրելով կառավարության վերադասավորումները, ասել էր, որ փոփոխությունները կազդեն նաև ԱԳՆ-ի վրա։ «Այսօր մեզ նոր էներգիա է…

Read More
Նեթանյահուն հայտարարել է, որ պատրաստ է զիջումների Գազայի հատվածում

Նեթանյահուն հայտարարել է, որ պատրաստ է զիջումների Գազայի հատվածում

Իսրայելը պատրաստ է ճկունություն ցուցաբերել ՀԱՄԱՍ-ի հետ զինադադարի և պատանդների ազատ արձակման վերաբերյալ գործարք կնքելու հարցում, սակայն մտադիր չէ լքել Ֆիլադելֆիայի միջանցքը, ասել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Նա ընդգծել է, որ միջանցքի հսկողությունը, որը Գազայի և Եգիպտոսի միջև սահմանն է, անհրաժեշտ է պահպանել, որպեսզի ՀԱՄԱՍ-ը չկարողանա «ահաբեկել» ոչ՛ Իսրայելին, ոչ՛ Գազայի հատվածի ժողովրդին։ Ավելի վաղ…

Read More
Ծովային դրոններով հարձակում Նովոռոսիյսկի վրա

Ծովային դրոններով հարձակում Նովոռոսիյսկի վրա

Հինգշաբթի լույս սեպտեմբերի 5-ի գիշերն Ուկրաինան վերջրյա ծովային դրոններով հարձակվել է Կրասնոդարի երկրամասի Նովոռոսիյսկ քաղաքի վրա։ Քաղաքապետ Անդրեյ Կրավչենկոն Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ հետ են մղում դրոնների հարձակումը։ Նովոռոսիյսկի ռազմաբազայի վրա ծովային դրոնների հարձակում է եղել նաև 2023 թվականի օգոստոսին, որի ժամանակ լուրջ վնասվել էր «Օլենագորսկի գոռնյակ» խոշոր դեսանտային նավը։

Read More
Ռուսաստանը գիշերը տասնյակ անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Ուկրաինայի վրա

Ռուսաստանը գիշերը տասնյակ անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Ուկրաինայի վրա

Հինգշաբթի լույս սեպտեմբերի 5-ի գիշերը ռուսական զորքերը «Շահեդ» տեսակի տասնյակ անօդաչու սարքերով հարձակվել են Ուկրաինայի վրա։ Վտանգի տակ են Միրգորոդ, Բիլա Ցերկվա, Չեռնիգով և Սումի քաղաքները, արդեն մի շարք պայթյուններ են տեղի ունեցել Ժիտոմիրում, հայտնել են Ուկրաինայի  ռազմաօդային ուժերը։ Ռուսական անօդաչու թռչող սարքերը մանևրում են նաև Խարկովի, Չերկասի, Չեռնիգովի և Կիևի շրջաններում։ Ուկրաինայի ԶՈՒ ռազմաօդային…

Read More
Հրաձգություն ամերիկյան դպրոցում. կան զոհեր

Հրաձգություն ամերիկյան դպրոցում. կան զոհեր

ԱՄՆ Ջորջիա նահանգի «Ապալաչիի» միջնակարգ դպրոցում չորեքշաբթի 14-ամյա աշակերտը կրակ է բացել։ Առնվազն չորս մարդ զոհվել է, ևս ինը՝ վնասվածքներով հոսպիտալացվել, հայտնել է Ջորջիայի Հետաքննությունների բյուրոն: Դեռահասը սպանել է երկու 14-ամյա դասընկերոջը և 39-ամյա ու 53-ամյա ուսուցիչներին: CNN-ի աղբյուրների համաձայն՝ վիրավորների թիվը կարող է հասնել մինչև 30-ի։ Իշխանությունների տվյալներով՝ ոստիկանները Ուինդեր քաղաքի դպրոց են ժամանել…

Read More
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել RT-ի և Մարգարիտա Սիմոնյանի նկատմամբ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել RT-ի և Մարգարիտա Սիմոնյանի նկատմամբ

Չորեքշաբթի ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է  RT հեռուստաալիքը և գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին պատժամիջոցների ցանկում ներառելու որոշման մասին։ Հայտարարության մեջ նշվել է, որ ընդհանուր առմամբ պատժամիջոցներ են սահմանվում 10 ֆիզիկական ու երկու իրավաբանական անձանց նկատմամբ, և դրանք կիրառվելու են ի պատասխան «2024 թվականին ԱՄՆ նախագահի ընտրության վրա ազդելու Մոսկվայի փորձերի»։ Գերատեսչությունը պարզաբանել է, որ նախատեսում…

Read More
ԱՄՆ-ը քրեական մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման համար. BBC

ԱՄՆ-ը քրեական մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման համար. BBC

ԱՄՆ իշխանությունները քրեական մեղադրանքներ են ներկայացրել ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարին և պաղեստինյան խմբավորման ևս հինգ ղեկավարի՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման համար, գրում է BBC-ն։ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ՀԱՄԱՍ-ի վեց առաջնորդ մեղադրվում է ԱՄՆ քաղաքացիների սպանության, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենք օգտագործելու համար։ Մեղադրական եզրակացությունը…

Read More
Մերժվել է Թրամփի խնդրանքը՝ «Լռության դիմաց՝ գումարի» գործը դաշնային դատարան տեղափոխելու վերաբերյալ. CNN

Մերժվել է Թրամփի խնդրանքը՝ «Լռության դիմաց՝ գումարի» գործը դաշնային դատարան տեղափոխելու վերաբերյալ. CNN

Երեքշաբթի դաշնային դատավորը մերժել է Դոնալդ Թրամփի խնդրանքը՝ Նյու Յորք նահանգից «Լռության դիմաց փողերի» գործը դաշնային դատարան տեղափոխելու մասին, հայտնում է CNN-ը: Գործը վերաբերում է գործարար փաստաթղթերի կեղծման մեղադրանքներին՝ կապված երկու կանանց, այդ թվում՝ պոռնոաստղ Սթորմի Դենիելսին վճարումների հետ՝ Թրամփի հետ ենթադրյալ սիրավեպի մասին լռելու համար: Մանհեթենի դատարանում դատավճիռը նշանակված է սեպտեմբերի 18-ին՝ նախագահի ընտրությունից…

Read More

Ագրարային մասնագիտություներով սովորող մոտ 220 ուսանողներ 70-77 հազար դրամ կրթաթոշակ կստանան

Բակալավրիատում և մագիստրատուրայում սովորողների պետական կրթաթոշակի չափերի և մասնագիտությունների ցանկի մասին նախագծում փոփոխություններ կլինեն: Նախորդ տարվա ցանկում ընդգրկված էին բնագիտական ուղղություններով մանկավարժական ծրագրեր, այս տարվանից կներառվեն նաև ագրարային ուղղվածությամբ մասնագիտություններ, որոնք ևս պետության համար առաջնային նշանակություն ունեն: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին, կառավարության նիստում համապատասխան որոշումը ներկայացրեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Առաջարկում ենք այս…

Read More

Չգծանշված ճանապարհը նույնն է, ոնց որ օդանավ պատվիրենք, ասենք՝ պոչը մեզ պետք չի. Փաշինյան

«Մեր քաղաքականությունը հետևյալն է, և դա ճիշտ քաղաքականություն է, մենք ըստ էության ճանապարհի հիմնանորոգումը ձգում ենք մինչև այն հնարավոր կետը, որ ճանապարհը շատ թե քիչ կարող է ծառայել»:  Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա հավելեց. «Բայց նաև շատ կարևոր է, որ երբ որ այդ գիծն անցավ՝ հիմնանորոգման ժամանակն է եկել,…

Read More