Արևմտյան զենքով ՌԴ տարածքին հարվածելու թույլտվությունը ՆԱՏՕ-ին չի դարձնի հակամարտության կողմ. Ստոլտենբերգ

Արևմտյան զենքով ՌԴ տարածքին հարվածելու թույլտվությունը ՆԱՏՕ-ին չի դարձնի հակամարտության կողմ. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղություն չի լինի, քանի դեռ Կիևը չի դարձել ՆԱՏՕ-ի անդամ: Այդ մասին նա հայտնել է ամերիկյան Foreign Policy պարբերականի հետ հարցազրույցում: Միևնույն ժամանակ Ստոլտենբերգը նշել է, որ առայժմ հնարավոր չէ Ուկրաինային  հրավեր դաշինք, քանի որ անդամ երկրների շրջանում կոնսենսուս չկա: Գլխավոր քարտուղարը նաև կարծիք է հայտնել, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի…

Read More
Բլինքենը կարևորել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղության ձեռքբերումը

Բլինքենը կարևորել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղության ձեռքբերումը

Հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ադրբեջանական հաղորդագրության համաձայն՝ Բլինքենը կարևորել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղության ձեռքբերումը և վստահեցրել, որ ԱՄՆ-ը շարունակելու է ջանքեր գործադրել այդ նպատակին հասնելու համար: Պետքարտուղարը նաև դրական է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ոլորտում ձեռքբերումները, որպես դրական քայլ նշել 2024 թվականի…

Read More
Վարչապետ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան

Վարչապետ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան: Վարչապետին Թբիլիսիի «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում դիմավորել է Վրաստանի  տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը, այնուհետև քննարկումները կշարունակվեն ընդլայնված կազմով: Քննարկումների արդյունքներով Հայաստանի և Վրաստանի վարչապետները հանդես կգան հայտարարություններով:    

Read More
Ռազմական առումով Ռուսաստանն անպարտելի է․ Տոկաևը՝ Ուկրաինայում պատերազմի մասին

Ռազմական առումով Ռուսաստանն անպարտելի է․ Տոկաևը՝ Ուկրաինայում պատերազմի մասին

Ռազմական առումով Ռուսաստանն անպարտելի է, Ուկրաինայում հակամարտության հետագա էսկալացիան սպառնում է անուղղելի հետևանքներով ողջ մարդկության համար։ Այդ մասին Աստանայում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Նրա խոսքով՝ հրադադարի հասնելու հնարավորությունը բաց է թողնվել 2022 թվականին Ստամբուլում կայացած բանակցություններում, սակայն խաղաղության հասնելու հնարավորություն դեռ գոյություն ունի։ Տոկաևը կոչ է արել…

Read More
«Ռոսատոմի» և ԱԷՄԳ-ի ղեկավարները քննարկել են Զապորոժիեի ատոմակայանի հետ կապված իրավիճակը

«Ռոսատոմի» և ԱԷՄԳ-ի ղեկավարները քննարկել են Զապորոժիեի ատոմակայանի հետ կապված իրավիճակը

«Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության  ղեկավար Ռաֆայել Գրոսսին Վիեննայում կազմակերպության գլխավոր համաժողովի շրջանակում քննարկել են Զապորոժիեի ատոմակայանի հետ կապված իրավիճակը: «Սա Կալինինգրադում Ռուսաստանի հետ վերջերս կայացած խորհրդակցությունների շարունակությունն է՝ Ուկրաինա և ՌԴ այցերի արդյունքների շուրջ։ Ընդգծվել է Զապորոժիեի ԱԷԿ-ում ԱԷՄԳ-ի ներկայության կարևորությունը»,- նշել է Գրոսսին։ Նա վերջին 1,5 տարվա ընթացքում մի…

Read More
Ադրբեջանը նոտա է հղել Ռուսաստանի ԱԳՆ՝ կապված Չեչնիայում ձերբակալված ադրբեջանցիների հետ

Ադրբեջանը նոտա է հղել Ռուսաստանի ԱԳՆ՝ կապված Չեչնիայում ձերբակալված ադրբեջանցիների հետ

«Ադրբեջանը նոտա է հղել Ռուսաստանի ԱԳՆ՝ կապված Չեչնիայում ձերբակալված ադրբեջանցիների հետ, որոնց բռնի կերպով ուղարկել են Ուկրաինայի հետ պատերազմի գոտի»: Այդ մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։

Read More
Եվրամիությունը կարող է վերանայել Մոսկվայի հետ հարաբերությունները Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո․ Բորել

Եվրամիությունը կարող է վերանայել Մոսկվայի հետ հարաբերությունները Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո․ Բորել

Եվրամիությունը կարող է վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունները Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո, սակայն մոտ ապագայում Մոսկվայի հետ համաձայնագիրը քիչ հավանական է: Նման կարծիք է հայտնել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Նա հավելել է, որ հավանական է համարում Ուկրաինայում ռազմական գործողությունների հետագա շարունակությունը: Քանի դեռ այդ իրավիճակը պահպանվում է, Բրյուսելը դժվար…

Read More
Կրեմլն անթույլատրելի է համարում հարձակումները Россия сегодня մեդիախմբի նկատմամբ․ Պեսկով

Կրեմլն անթույլատրելի է համարում հարձակումները Россия сегодня մեդիախմբի նկատմամբ․ Պեսկով

ԱՄՆ պետքարտուղարության մեղադրանքները Россия сегодня մեդիախմբի հասցեին սահմանակցում են խելագարության հետ․ Կրեմլը ԶԼՄ-ների վրա նման հարձակումներն անթույլատրելի է համարում: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ինչ վերաբերում է այդ հարձակմանը և պատժամիջոցներին, որոնք սահմանվել են RT-ի և ամբողջ հոլդինգի դեմ, երևի կարելի է այսպես ասել՝ ծիծաղելի կլիներ, եթե այդքան…

Read More
Բորժոմիի քաղաքապետարանի բոլոր հանրակրթական դպրոցներում մեկնարկել է 2024-2025 ուսումնական տարին-Բորժոմի քաղաքապետարան

Բորժոմիի քաղաքապետարանի բոլոր հանրակրթական դպրոցներում մեկնարկել է 2024-2025 ուսումնական տարին-Բորժոմի քաղաքապետարան

Բորժոմիի քաղաքապետարանի բոլոր հանրակրթական դպրոցներում մեկնարկել է 2024-2025 ուսումնական տարին։ Այս մասին տեղեկություն է տարածում Բորժոմիի քաղաքապետարանը։ Բորժոմիի  քաղաքապետ Օթար Արբոլիշվիլին, Սակրեբուլոյի նախագահ Դավիթ Զաալիշվիլին, Սակրեբուլոյի փոխնախագահ Գիորգի Փերաձեն և  Ռեսուրս- կենտրոնի ղեկավար Խաթունա Խարազիշվիլին անձամբ են շնորհավորել Բորժոմիի թիվ 3 հանրային դպրոցի և Դաբա Ծաղվերիի հանրային դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին նոր ուսումնական տարին։ «Բորժոմիի…

Read More
Մենք պատրաստ ենք մեր դերը խաղալ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում-Իրակլի Կոբախիձե

Մենք պատրաստ ենք մեր դերը խաղալ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում-Իրակլի Կոբախիձե

«Այսօրվա հանդիպմանը ես շնորհակալություն հայտնեցի իմ գործընկերոջը՝ պարոն վարչապետին, իր պատմական որոշման համար՝ ՄԱԿ-ի բանաձևին աջակցելու համար՝ կապված Աբխազիա և Ցխինվալի շրջան ներքին տեղահանվածների և փախստականների վերադարձի հետ։ Իհարկե, այս որոշումը էլ ավելի կխորացնի մեր երկու երկրների հարաբերությունները»,- հայ գործընկեր Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ճեպազրույցում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նրա խոսքով, հայ գործընկերոջ…

Read More
Ես իսկապես հավատում եմ, որ մենք պատմական հնարավորություն ունենք դադարեցնել հակամարտությունները Հարավային Կովկասում և կայուն խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում-Նիկոլ Փաշինյան

Ես իսկապես հավատում եմ, որ մենք պատմական հնարավորություն ունենք դադարեցնել հակամարտությունները Հարավային Կովկասում և կայուն խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում-Նիկոլ Փաշինյան

«Հարգելի Վարչապետ, ես իսկապես հավատում եմ, որ մենք պատմական հնարավորություն ունենք դադարեցնել հակամարտությունները Հարավային Կովկասում և կայուն խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում: Մենք բարձր ենք գնահատում Վրաստանի կառավարության ջանքերը»,-  հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետ  Իրակլի Կոբախիձեի հետ կայացած մամուլի ասուլիսում։ Նրա խոսքով, Վրաստանի քաղաքականությունն ուղղված է տարածաշրջանային ու միջազգային կայունությանն ու խաղաղությանը նպաստելուն։…

Read More
Հութիները Եմենի երկնքում ևս մեկ ամերիկյան անօդաչու թռչող սարք են խոցել

Հութիները Եմենի երկնքում ևս մեկ ամերիկյան անօդաչու թռչող սարք են խոցել

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հակաօդային պաշտպանության ուժերը Դամար նահանգի երկնքում ևս մեկ ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարք են խոցել: Նման հայտարարությամբ է հանդես եկել շարժման ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Եմենի զինված ուժերը շարունակում է դիմակայել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ագրեսիային և նրանց թշնամական գործողություններին, մեր ՀՕՊ միջոցներին հաջողվել է խոցել ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող…

Read More
Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ջրհեղեղների հետևանքով առնվազն ութ մարդ է զոհվել

Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ջրհեղեղների հետևանքով առնվազն ութ մարդ է զոհվել

«Բորիս» փոթորկի հետևանքով առաջացած հորդառատ անձրևները հանգեցրել են մարդկային զոհերի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում: Լրատվամիջոցները հայտնում են, որ ութ մարդ զոհվել է, հազարավոր տներ տուժել են ջրից։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները ուժեղացնում են ջրհեղեղի դեմ պայքարի ռեժիմը։ Reuters-ի տվյալով՝ Ավստրիայում քաղաքացիներին ջրհեղեղից փրկելու գործողության ընթացքում հրշեջ է զոհվել: Վիեննան շրջապատող տարածքը հայտարարվել է աղետի գոտի։ Լեհաստանի…

Read More
Բելգորոդի մարզի առավոտյան գնդակոծության հետևանքով տուժել է 8 մարդ․ Գլադկով

Բելգորոդի մարզի առավոտյան գնդակոծության հետևանքով տուժել է 8 մարդ․ Գլադկով

Ռուսաստանի Բելգորոդի մարզի առավոտյան գնդակոծության հետևանքով, նախնական տվյալով, տուժել է 8 մարդ: Այդ մասին հայտնել է Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ Նրա խոսքով ՝ տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսներինը՝ միջին ծանրության։ Նա տեղեկացրել է, որ հարվածների հետևանքով բռնկվել են մի առանձնատուն և ավելի քան 15 ավտոմեքենա, վնասվել են 21 բազմաբնակարան շենք, 4 մասնավոր տուն։…

Read More
ԱԽ քարտուղարը և Նիդերլանդների դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները

ԱԽ քարտուղարը և Նիդերլանդների դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները

Սեպտերբերի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպան տիկին Մարիկե Մոնրոյ-Վինթերին: ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորել է դեսպանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ Հայաստան-Նիդերլանդներ երկկողմ հարաբերություններն ու համագործակցությունը կշարունակեն զարգանալ նույն ինտենսիվությամբ:   Հանդիպմանը կողմերը քննարկել են ՀՀ-ՆԹ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հնարավորություններն ինչպես երկկողմ, այնպես…

Read More
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան: Այս մասին հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը, այնուհետև քննարկումները կշարունակվեն ընդլայնված կազմով: Քննարկումների արդյունքներով Հայաստանի և Վրաստանի վարչապետները հանդես կգան հայտարարություններով:

Read More
Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իր տարածքը, բնակչությանը․ պաշտպանության բնագավառում ՀՀ- Ֆրանսիա համագործակցությունը կշարունակվի

Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իր տարածքը, բնակչությանը․ պաշտպանության բնագավառում ՀՀ- Ֆրանսիա համագործակցությունը կշարունակվի

Ֆրանսիան շարունակելու է Հայաստանի հետ համագործակցությունը նաև պաշտպանության բնագավառում։ Այս մասին Երևանում հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն։  «Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իր ամբողջականությունը, տարածքը, բնակչությանը։ Բարեկամների միջև բնական է համագործակցությունը նաև այս բնագավառում։ Մենք դա անում ենք սուվերենության հարգանքով ու առանց որևէ էսկալացիայի կամքի»,- նշել է նա։ Սեժուրնեն նաև տեղեկացրել…

Read More
ԱՄՆ Գաղտնի ծառայությունը հետաքննում է Թրամփից ոչ հեռու տեղի ունեցած հրաձգության հետ կապված միջադեպը

ԱՄՆ Գաղտնի ծառայությունը հետաքննում է Թրամփից ոչ հեռու տեղի ունեցած հրաձգության հետ կապված միջադեպը

Ֆլորիդայում՝ Trump West Palm Beach դաշտի սահմաններից ոչ հեռու, որտեղ գտնվել է ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը, հրաձգություն է տեղի ունեցել, հայտնում է The New York Post-ը: Հրաձգությանը մասնակցել է երկու մարդ: Նշվում է, որ թիրախը չի եղել Թրամփը, կողմերը թիրախավորել են միմյանց: Քաղաքական գործիչը անվտանգ վայրում է: «Թրամփն անվտանգ վայրում է տեղի ունեցած…

Read More
Մենք ուզում ենք ամրապնդել մեր ինքնիշխանությունը, անկախությունը և այս ճանապարհին Ֆրանսիայի աջակցությունը բարձր ենք գնահատում. Փաշինյան

Մենք ուզում ենք ամրապնդել մեր ինքնիշխանությունը, անկախությունը և այս ճանապարհին Ֆրանսիայի աջակցությունը բարձր ենք գնահատում. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Ստեֆան Սեժուրնեի գլխավորած պատվիրակության այցը Հայաստանի Հանրապետություն և կարևորել Ֆրանսիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումը, այդ թվում՝ անվտանգության ու տնտեսության ոլորտներում: «Մեր ռազմավարությունը հետևյալն է՝ մենք ուզում ենք ամրապնդել և ուժեղացնել մեր ինքնիշխանությունը, անկախությունը, մեր պետականությունը, և այս…

Read More
Հայաստանի հետ շարունակելու ենք համագործակցությունը պաշտպանության բնագավառում․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

Հայաստանի հետ շարունակելու ենք համագործակցությունը պաշտպանության բնագավառում․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ֆրանսիան և Հայաստանը շարունակելու են համագործակցությունը պաշտպանության բնագավառում:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն Երևանում իր հայ գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում: «Մենք շարունակելու ենք նաև պաշտպանության բնագավառում մեր համագործակցությունը: Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իր ամբողջականությունը, իր տարածքը, իր բնակչությանը»,–ասաց Սեժուրնեն: Նա ընդգծեց՝ բարեկամների միջև բնական է համագործակցությունը…

Read More
Հյուսիսային Կորեան կրկին աղբով լցված փուչիկներ է ուղարկել Հարավային Կորեա

Հյուսիսային Կորեան կրկին աղբով լցված փուչիկներ է ուղարկել Հարավային Կորեա

Հյուսիսային Կորեան կրկին ենթադրաբար աղբով լցված օդապարուկներ է ուղարկել Հարավային Կորեա: Այդ մասին հայտնել են Սեուլի մայրաքաղաքի իշխանությունները։ Քաղաքացիներին խորհուրդ է տվել զգուշանալ ընկած առարկաներից։ Ավելի վաղ՝ սեպտեմբերի 4-ից 5 օր շարունակ ԿԺԴՀ-ի տարածքից աղբով փուչիկներ են արձակվել Հարավային Կորեա։ Հարավկորեական կողմի տվյալներով՝ Հյուսիսային Կորեան սեպտեմբերի 12-ի գիշերը կրկին փորձել է արձակել փուչիկներ, սակայն դրանք…

Read More
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին պաշտոնական այցով կմեկնի Վրաստան: Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին հաստատեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: Վրաստանում Նիկոլ Փաշինյանը կհանդիպի իր վրաց գործընկերոջ՝ Իրակլի Կոբախիձեի հետ, հանդիպումից հետո նախատեսված են նաև հայտարարություններ լրատվամիջոցների համար:

Read More