Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվն անցել է 41 հազարը

Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվն անցել է 41 հազարը

Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 41182-ի, ավելի քան 95000 մարդ վիրավորվել է: Այդ մասին հայտնել է Գազայի առողջապահության նախարարությունը։ Վերջին երկու օրվա ընթացքում Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է 64 մարդ։

Read More
Ստոլտենբերգը ափսոսանք է հայտնել մինչև 2022 թվականը ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինային ոչ բավարար օգնության համար

Ստոլտենբերգը ափսոսանք է հայտնել մինչև 2022 թվականը ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինային ոչ բավարար օգնության համար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը գերմանական FAZ պարբերականի հետ հարցազրույցում հայտարարել է, որ ափսոսում է մինչև 2022 թվականը ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինային ոչ բավարար օգնության համար: «Ես ցավում եմ, որ ՆԱՏՕ-ի երկրները և ԱՄՆ-ն ավելին չեն արել, որպեսզի ավելի շուտ ամրացնեն Ուկրաինան: Մենք կարող էինք շատ ավելին անել», – ասել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Միևնույն ժամանակ,…

Read More
Զելենսկին հաստատել է «103-ը 103-ի դիմաց» գերիների փոխանակումը Ռուսաստանի հետ

Զելենսկին հաստատել է «103-ը 103-ի դիմաց» գերիների փոխանակումը Ռուսաստանի հետ

Ռուսաստանի հետ գերիների փոխանակման արդյունքում Կիևը վերադարձրել է 103 ռազմագերու, այդ թվում՝ Ուկրաինայի Զինված ուժերի սպաներ, սերժանտներ և շարքայիններ: Այդ մասին հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին՝ մանրամասնելով, որ  Ուկրաինա են վերադարձել 82 շարքային և սերժանտ, 21 սպա:   Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր գերիների «103-ը 103-ի դիմաց» փոխանակելու մասին: Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունից նաև հայտնել են,…

Read More
Ապաշրջափակումը հնարավոր է նոյեմբերի 9-10-ի համատեղ հայտարարության հիման վրա. Օվերչուկ

Ապաշրջափակումը հնարավոր է նոյեմբերի 9-10-ի համատեղ հայտարարության հիման վրա. Օվերչուկ

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Հայաստանում լրագրողների հետ ճեպազրույցում մեկնաբանել է Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը: «Ապաշրջափակումը հնարավոր է այն պայմանավորվածությունների շրջանակում, որոնք ձեռք են բերել երեք պետության ղեկավարները և որոնք իրենց արտացոլումն են գտել 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի համատեղ հայտարարության մեջ։ Ինչպես գիտեք, Ռուսաստանը պատրաստ է միշտ միանալ այդ գործընթացին և պատրաստ է օգնել՝…

Read More
Մհեր Գրիգորյանի և Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը տևել է մոտ 5 ժամ

Մհեր Գրիգորյանի և Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը տևել է մոտ 5 ժամ

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ սեպտեմբերի 13-ին կայացած հանդիպումը տևել է մոտ 5 ժամ, ինչը նշանակում է՝ համատեղ աշխատանքը շատ է։ Այս մասին Լոռու մարզում լրագրողների հետ զրույցում հայտնել է  ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ շարունակելով. «Մանրամասն անդրադարձ ունեցանք ամբողջ երկկողմ օրակարգին։ Քննարկել ենք և՛ տրանսպորտային կապի, և՛ երկկողմ առևտրի հարցերը, անդրադարձել ենք հումանիտար, ավիացիոն ոլորտում համագործակցությանը,…

Read More
Չկա ոչ մի հրաշագործ, որը սերբերին կարող է լավ լուծում տալ Կոսովոյի և Մետոհիայի խնդրի համար. Վուչիչ

Չկա ոչ մի հրաշագործ, որը սերբերին կարող է լավ լուծում տալ Կոսովոյի և Մետոհիայի խնդրի համար. Վուչիչ

Սերբիայի համար Կոսովոյի և Մետոհիայի խնդրի ընդունելի լուծում գոյություն չունի՝ հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը՝ ժողովրդին ուղղված ուղերձում: «Ես գիտեմ Կոսովոյի և Մետոհիայի բոլոր խնդիրները և գիտեմ, որ լավ լուծում գոյություն չունի: Չկա ոչ մի հրաշագործ, որը սերբերին կարող է լավ լուծում տալ Կոսովոյի և Մետոհիայի խնդրի համար: Մենք երաշխիքներ ստացանք և հավատում էինք,…

Read More
Եվրամիությունը պետք է զերծ մնա կեղծ տեղեկությունների վրա հիմնված մեղադրանքներից. Քանանի

Եվրամիությունը պետք է զերծ մնա կեղծ տեղեկությունների վրա հիմնված մեղադրանքներից. Քանանի

Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է զերծ մնա կեղծ տեղեկությունների վրա հիմնված մեղադրանքներից։ Անդրադառնալով ուկրաինական հակամարտությանն Իրանի ներգրավվածության վերաբերյալ ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի մեղադրանքին՝ Նասեր Քանանին հայտարարել է, որ ցանկացած պնդում, թե Թեհրանը բալիստիկ հրթռիներ է վաճառում Ռուսաստանին, կեղծ է. Նշելով, որ Արևմուտքի կողմից պատժամիջոցները որպես զենք կիրառելն անարդյունավետ է, Քանանին…

Read More
Բլինքենը վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական և արժանապատիվ խաղաղության հաստատման կարևորությունը. Միլլեր

Բլինքենը վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական և արժանապատիվ խաղաղության հաստատման կարևորությունը. Միլլեր

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցի վերաբերյալ: «Բլինքենը վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական և արժանապատիվ խաղաղության հաստատման կարևորությունը: Պետքարտուղար Բլինքենը ողջունել է կողմերի միջև վերջերս տեղի ունեցած առաջընթացը, այդ թվում ՝ սահմանազատման վերաբերյալ համաձայնության ձեռքբերումը: Պետքարտուղար Բլինքենը և վարչապետ Փաշինյանը քննարկել…

Read More
Հայաստան, Հունաստան և Մոլդովա՝ եվրոպական ժողովրդավարություններ, որոնք մոտ են Ֆրանսիային. Սեժուրնե

Հայաստան, Հունաստան և Մոլդովա՝ եվրոպական ժողովրդավարություններ, որոնք մոտ են Ֆրանսիային. Սեժուրնե

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն անդրադարձել է Հայաստան նախատեսված իր այցին: «Հայաստան, Հունաստան և Մոլդովա: 3 օր, 3 եվրոպական ժողովրդավարություն, որոնք մոտ են Ֆրանսիային»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը: Ավելի վաղ ՀՀ արտգործնախարարությունից հայտնել են, որ Սեժուրնեն վաղը Երևան կժամանի: Երկուշաբթի ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների պաշտոնական…

Read More
Կանադան լիովին աջակցում է Ուկրաինայի կողմից հեռահար սպառազինության կիրառումը. Թրյուդո

Կանադան լիովին աջակցում է Ուկրաինայի կողմից հեռահար սպառազինության կիրառումը. Թրյուդո

Կանադան լիովին աջակցում է Ուկրաինային՝ օգտագործելու հեռահար սպառազինություն՝ հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն: Նա ընդգծել է, որ դա կօգնի կանխել և արգելել ուկրաինական քաղաքացիական ենթակառուցվածքները շարունակաբար ոչնչացնելու՝ Ռուսաստանի կարողությունը: Թրյուդոն լրագրողներին ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փորձում է խորապես ապակայունացնել միջազգային կանոնների վրա հիմնված կարգը և հավելել՝ այդ պատճառով էլ Կանադան պնդում…

Read More
Կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունների միջև

Կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունների միջև

Սեպտեմբերի 13-ին Դուշանբեում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունների միջև՝ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մակարդակով: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն: Հայաստանյան պատվիրակությունը ներկայացնում էին ՀՀ ԱԳՆ միջազգային պայմանագրերի և իրավունքի ու Եվրասիական տարածաշրջանի վարչությունների պետեր Նելլի Սարոյանը և Ժիրայր Անանյանը։ Տաջիկստանյան պատվիրակությունը ներկայացնում էին ԱՊՀ երկրների վարչության պետ Ահմադ Սաիդմուրոդզոդան և…

Read More
Բայրամովն ու Քըլըչը քննարկել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացը

Բայրամովն ու Քըլըչը քննարկել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ։  Նրանք քննարկել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացը, Անկարայի և Երևանի հարաբերությունները, տարածաշրջանային հարցեր։

Read More
Ռուսաստանն ու Ուկրաինան հերթական անգամ գերիներ են փոխանակել

Ռուսաստանն ու Ուկրաինան հերթական անգամ գերիներ են փոխանակել

Ռուսաստանն ու Ուկրաինան հերթական անգամ գերիներ են փոխանակել։ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինա է վերադարձել 49 ուկրաինացի, ներառյալ՝ «Ազովստալի» պաշտպանների մի մասը, ինչպես նաև ռազմական բժիշկ Վիկտոր Իվչուկը: Ըստ ուկրաինական աղբյուրների՝ Ուկրաինան Ռուսաստան է վերադարձրել Կուրսկի շրջանում գերեվարված 44 զինծառայողի: Ռուսական կողմը դեռևս չի հայտնել գերիների փոխանակման մասին։ 

Read More
Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն կժամանի Հայաստան

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն կժամանի Հայաստան

Սեպտեմբերի 15-16-ն այցով Հայաստանում է գտնվելու Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն: Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների պաշտոնական հանդիպումը, որին կհաջորդի Արարատ Միրզոյանի և Ստեֆան Սեժուրնեի համատեղ մամուլի ասուլիսը:

Read More
ԿԽՄԿ-ն դատապարտել է Դոնեցկում հումանիտար առաքելությանը հասցված հարվածները

ԿԽՄԿ-ն դատապարտել է Դոնեցկում հումանիտար առաքելությանը հասցված հարվածները

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն հաստատել է, որ Դոնեցկում կառույցի շարասյունը հարձակման է ենթարկվել և 3 աշխատակից է զոհվել, ևս երկուսը վիրավորվել է:   ԿԽՄԿ ղեկավարը դատապարտել է հումանիտար առաքելությանը հասցված հարվածները: Նա տեղեկացրել է, որ Կոմիտեի թիմը փորձում էր աջակցություն հասցնել տեղացիներին՝ նախապատրաստվելու գալիք ձմռանը: ԿԽՄԿ-ն կոչ է արել հարգել միջազգային մարդասիրական իրավունքը:   Ավելի…

Read More
Կոստանյանը ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալին ներկայացրել է երիտասարդների առջև ծառացած մարտահրավերներին լուծումներ

Կոստանյանը ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալին ներկայացրել է երիտասարդների առջև ծառացած մարտահրավերներին լուծումներ

Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է երիտասարդության հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Ֆելիպե Պաուլիերին, որը Երևանում է գտնվում սեպտեմբերի 11-14 անցկացվող Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի շրջանակներում: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երիտասարդության առաջխաղացման, հանրային կյանքի բոլոր ոլորտներում նրանց բովանդակային մասնակցության հարցերին և այդ ուղղությամբ ՄԱԿ Երիտասարդության գրասենյակի հետ…

Read More