Գիորգի Ամիլախվարը և Շալվա Պապուաշվիլին այցելել են Ախալցխայի և Ադիգենի մունիցիպալիտետի նոր վերականգնված դպրոցներ

Գիորգի Ամիլախվարը և Շալվա Պապուաշվիլին այցելել են Ախալցխայի և Ադիգենի մունիցիպալիտետի նոր վերականգնված դպրոցներ

 Սեպտեմբերի 8-ին Կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարին, Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին և Սամցխե-Ջավախքի մեծամասնության պատգամավոր Անտոն Օբոլաշվիլին ստուգել են Ախալցխայի և Ադիգենի մունիցիպալիտետների նոր վերականգնված դպրոցները։ Տեղեկությունը տարածում է նախարարության մամուլի ծառայությունը։ Ըստ նրանց տեղեկությունների՝ կառավարության և օրենսդիր մարմնի անդամները եղել են Ախալցխայի 5-րդ հանրային  դպրոցում, որտեղ ավարտին են մոտենում վերականգնման աշխատանքները։ …

Read More
Ուկրաինացի դեսպանի հետկանչը կապված է լվացքի մեքենաների գնման հետ. Կոբախիձե

Ուկրաինացի դեսպանի հետկանչը կապված է լվացքի մեքենաների գնման հետ. Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ ուկրաինացի դիվանագետի հետկանչը կապված է վերջինիս կողմից կենցաղային տեխնիկայի գնման հետ։ Նրա խոսքով՝ սա քաղաքական ակտ չէ, այլ արձագանք պատերազմական պայմաններում ոչ ադեկվատ գործողություններին։ Ըստ տեղեկությունների Ուկրաինայի նորանշանակ ԱԳ նախարար Անդրիյ Սիբիհան Վրաստանում Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատար Միխայիլ Խարիշինին հետ է կանչել լվացքի մեքենաներ գնելու համար: «Սա ոչ ադեկվատ…

Read More
Եվրահանձնաժողովի փոխնախագահը Հայաստանում կանցկացնի հանդիպումներ բարձրաստիճան ղեկավարության հետ. Մարագոս

Եվրահանձնաժողովի փոխնախագահը Հայաստանում կանցկացնի հանդիպումներ բարձրաստիճան ղեկավարության հետ. Մարագոս

ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը ողջունել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասի այցը Հայաստան: X-ի իր էջում նա գրել է. «Ուրախ եմ ողջունել Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասի այցը Հայաստան: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումների ժամանակ քննարկվելու են գործընկերության ամրապնդման և վիզային ռեժիմի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին հարցերը»,-…

Read More
Հայաստանը մեծապես կարևորում է մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը

Հայաստանը մեծապես կարևորում է մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նեղ և ընդլայնված կազմերով հանդիպումներ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, եվրոպական կենսակերպի հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգի առանցքային հարցերը, մասնավորապես՝ երկուստեք կարևորվել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք կիրարկումը և ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո մշակված ուղենիշային ծրագրերի արդյունավետ իրականացումը: Զրուցակիցները առանձնակի ընդգծել…

Read More
Ղազախստանը պատրաստ է Ալմաթիի հարթակը տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին՝ հետագա բանակցության համար. Տոկաև

Ղազախստանը պատրաստ է Ալմաթիի հարթակը տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին՝ հետագա բանակցության համար. Տոկաև

Ղազախական և ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նշել է երկկողմ առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցության բարձր դինամիկան՝ ռազմավարական գործընկերության ոգով։ Նախագահն ընդգծել է սեպտեմբերի վերջին Ղազախստանում ադրբեջանական մշակույթի օրերի անցկացման կարևորությունը երկու երկրի ժողովուրդների հետագա մերձեցման համար։ Բացի այդ, Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորել է իր գործընկերոջը «խորհրդարանի…

Read More
Մինսկը հայտարարել է Բելառուսի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի 32 հազար զինվորականի ներկայության մասին

Մինսկը հայտարարել է Բելառուսի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի 32 հազար զինվորականի ներկայության մասին

Բելառուսի սահմանի մոտ կենտրոնացած է ՆԱՏՕ-ի երկրների 32 հազար զինծառայող, ասել է Բելառուսի պաշտպանության նախարարի միջազգային ռազմական համագործակցության հարցերով օգնական Վալերի Ռևենկոն: «Շարունակվում է զինված ուժերի համալրումը, մասնավորապես՝ Եվրամիությունում: Եվրոպական տարածաշրջանում մենք արդեն կարող ենք տեսնել մինչև 32 հազար զինվորական ինչպես ԱՄՆ-ից, այնպես էլ ՆԱՏՕ-ի եվրոպական անդամ երկրներից»,- ասել է նա։ Ավելի վաղ Բելառուսի անվտանգության…

Read More
Ասել, որ մուտքի վիզաների ազատականացումը ամեն ինչ կփոխի, սխալ է, սակայն դա խորհրդանշական քայլ է. Բետել

Ասել, որ մուտքի վիզաների ազատականացումը ամեն ինչ կփոխի, սխալ է, սակայն դա խորհրդանշական քայլ է. Բետել

Ասել, որ մուտքի վիզաների ազատականացումը ամեն ինչ կփոխի, սխալ է, սակայն դա խորհրդանշական քայլ է: Սա ճանապարհ է, որը երկուստեք ենք անցնելու: Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին ասաց Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, ԱԳ և արտաքին առևտրի նախարար Քսավիե Բետելը՝ պատասխանելով ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացմանը վերաբերող հարցին: Բետելի խոսքով՝ վիզաների ազատականացումը հնարավորություն կտա դյուրացնել մի…

Read More
Իմ մեծագույն երազանքն է Հայաստանի համար, որ երիտասարդները չվախենան հարևանի վարքագծից. Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար

Իմ մեծագույն երազանքն է Հայաստանի համար, որ երիտասարդները չվախենան հարևանի վարքագծից. Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար

Այստեղ եմ ոչ միայն որպես գործընկեր, այլև ընկեր: Առաջին երկիրն եք այս տարածաշրջանում, որ այցելում եմ՝ նպատակ ունենալով սերտացնելու Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև հարաբերությունները: Մեծ պոտենցիալ կա՝ շարունակելու և զարգացնելու դրանք:  Այդ մասին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, ԱԳ և արտաքին առևտրի նախարար Քսավիե Բետելը:…

Read More
Ուրախ եմ, որ մեր հարաբերություններում նկատելի տեղաշարժեր են արձանագրվում. վարչապետն ընդունել է ԵՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Ուրախ եմ, որ մեր հարաբերություններում նկատելի տեղաշարժեր են արձանագրվում. վարչապետն ընդունել է ԵՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական կենսակերպի խթանման հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պարոն Սխինասի այցը Հայաստան և նշել, որ այն կնպաստի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգի քննարկմանն ու փոխգործակցության հետագա զարգացմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ սա կարևոր պահ է Եվրամիության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների համար։ «Ուրախ եմ, որ…

Read More
Ռուսաստանի Բելգորոդի մարզում անօդաչու թռչող սարքի հարվածից նավթամթերքների պահեստ է այրվել

Ռուսաստանի Բելգորոդի մարզում անօդաչու թռչող սարքի հարվածից նավթամթերքների պահեստ է այրվել

Ուկրաինայի զինված ուժերը Ռուսաստանի Բելգորոդի մարզում հարվածել է նավթամթերքների պահեստին, ինչի հետևանքով օբյեկտում հրդեհ է բռնկվել: Պայթյունի հետևանքով «Ռուսագրո» ՍՊԸ-ի վառելանյութի 12 տանկեր է այրվել, հայտնել է Վոլոկոնովսկի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Բիկետովը։ Իր առաջին ուղերձից մոտ չորս ժամ անց նա հայտարարել է, որ Յուտանովկա գյուղում բռնկված հրդեհը մարվել է, տուժածներ չկան։ Վերջին ամիսներին ուկրաինական…

Read More
Վրաստանի տնտեսությունում օտարերկրյա ուղղակի ներդրումներն առաջին կիսամյակում նվազել են մեկ երրորդով

Վրաստանի տնտեսությունում օտարերկրյա ուղղակի ներդրումներն առաջին կիսամյակում նվազել են մեկ երրորդով

Օտարերկրյա ուղղակի ներդրումները (ՕՈՒՆ) Վրաստանի տնտեսությունում 2024 թվականի հունվար-հունիսին կազմել են 768,6 մլն դոլար, տարեկան կտրվածքով այն կրճատվել է 34 տոկոսով՝ հաղորդում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։ 2023 թվականին Վրաստանի տնտեսության մեջ օտարերկրյա ուղղակի ներդրումները նախորդ տարվա համեմատ նվազել էին 24%-ով՝ մինչև 1,6 մլրդ դոլար: Երկրորդ եռամսյակում ՕՈՒՆ-ը կազմել է 574,3 մլն դոլար, ներառյալ վերաներդրումները՝…

Read More
Հինգերորդ օդային հարձակումը Կիևի վրա սեպտեմբերի սկզբից. BBC

Հինգերորդ օդային հարձակումը Կիևի վրա սեպտեմբերի սկզբից. BBC

Կիրակի լույս երկուշաբթի գիշերը Կիևում և Կիևի մարզում օդային տագնապ է հայտարարվել՝ ռուսական հարձակողական անօդաչու սարքերի պատճառով։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, մասնավորապես, «Շահեդների» շարժման մասին՝ Սումիից դեպի Պոլտավայի շրջան, Պոլտավայից՝ Կիևի շրջան, գրել է BBC-ն։ Ռուսական բոլոր անօդաչու թռչող սարքերը, որոնք երեկ երեկոյան հարձակվել են Կիևի ուղղությամբ, խոցվել են՝ ասել է քաղաքի ռազմական վարչակազմի…

Read More
ԵՄ-ն կարող է Սլովակիային զրկել հիմնադրամներից․ Bloomberg

ԵՄ-ն կարող է Սլովակիային զրկել հիմնադրամներից․ Bloomberg

Եվրամիությունը մշակում է առաջարկ, որը կոչված է «պատժել Սլովակիային՝ ժողովրդավարական բարեփոխումները սահմանափակելու համար: Քննարկվող միջոցը կարող է հանգեցնել Բրատիսլավայի համար նախատեսված ԵՄ միջոցների արգելափակման»,- հաղորդել է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Գործակալության զրուցակիցների խոսքով՝ Եվրահանձնաժողովը որոշում է պատրաստել գործարկելու ԵՄ միջոցների արգելափակման մեխանիզմ՝ ի պատասխան Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի որոշմանը՝ հատուկ դատախազի գրասենյակը վերացնելու մասին, որը հետաքննում էր…

Read More
Ուկրաինայի ԱԳ նախարարը հետ է կանչել Վրաստանում գործերի ժամանակավոր հավատարմատարին

Ուկրաինայի ԱԳ նախարարը հետ է կանչել Վրաստանում գործերի ժամանակավոր հավատարմատարին

Ուկրաինայի նորանշանակ ԱԳ նախարար Անդրիյ Սիբիհան հետ է կանչել Վրաստանում Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարին։ Որպես որոշման հիմնական պատճառ` նա նշել է «պատերազմող երկրում դիվանագիտական իրողություններն ամենևին չհասկանալը»։ Հիշեցնենք, որ Ուկրաինայի խորհրդարանը սեպտեմբերի 5-ին ԱԳ նախարարի առաջին տեղակալ Անդրիյ Սիբիհային հաստատել է արտգործնախարարի պաշտոնում։

Read More
ԱՄՆ-ն առաջիկա օրերին առաջարկներ կներկայացնի Գազայի հատվածում հրադադարի հասնելու վերաբերյալ. ԿՀՎ տնօրեն

ԱՄՆ-ն առաջիկա օրերին առաջարկներ կներկայացնի Գազայի հատվածում հրադադարի հասնելու վերաբերյալ. ԿՀՎ տնօրեն

ԱՄՆ-ն առաջիկա օրերին մանրամասն առաջարկներ կներկայացնի Գազայի հատվածում հրադադարի հասնելու վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենը` Լոնդոնում Բրիտանիայի արտաքին հետախուզության ծառայության (MI6) ղեկավար Ռիչարդ Մուրի հետ: «Ի վերջո, դա քաղաքական կամքի և երկու կողմերի առաջնորդների պատրաստակամության հարց է՝ ընդունելու այն փաստը, որ եկել է կանգ առնելու, բարդ որոշումներ կայացնելու և բարդ փոխզիջումների գնալու…

Read More
Զելենսկին Մելոնիին տեղեկացրել է Ուկրաինայի առաջնահերթ կարիքների մասին

Զելենսկին Մելոնիին տեղեկացրել է Ուկրաինայի առաջնահերթ կարիքների մասին

Ուկրաինայի նախագահը մեկնել է Իտալիա, նրան ընդունել է վարչապետ Ջորջիա Մելոնին։ Ուկրաինական կողմի տվյալով՝ Վոլոդիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել ռազմատեխնիկական աջակցության փաթեթների համար, ընդգծել այդ մատակարարումների տեմպերն արագացնելու կարևորությունը:   Նա տեղեկացրել է Մելոնիին մարտի դաշտում իրավիճակի և ուկրաինական ուժերի առաջնահերթ կարիքների մասին: Պաշտոնյաները քննարկել են Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովը, որը նախատեսված է Իտալիայում 2025…

Read More
Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Վենեսուելայի նախագահի ձերբակալության օրդեր է խնդրել

Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Վենեսուելայի նախագահի ձերբակալության օրդեր է խնդրել

Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալության օրդեր է խնդրել: Մադուրոյին և Վենեսուելայի այլ բարձրաստիճան պաշտոնյաների մեղադրում են մարդկության դեմ հանցագործությունների համար, իսկ միջազգային հանրությունը չի ճանաչել Վենեսուելայում վերջին ընտրության արդյունքները, որոնց համաձայն՝ Մադուրոն ստացել է ընտրողների ձայների 51,92 տոկոսը: Դեռևս 2018 թվականին Արգենտինան, Կանադան, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն և Չիլին ՄՔԴ-ից պահանջել են հետաքննել Մադուրոյի…

Read More