Իսրայելը ծրագրում է ցամաքային գործողություն իրականացնել Լիբանանում. ԶԼՄ-ներ

Իսրայելը ծրագրում է ցամաքային գործողություն իրականացնել Լիբանանում. ԶԼՄ-ներ

Լրատվամիջոցները հայտնում են, որ Իսրայելի իշխանությունները ԱՄՆ-ին ծանուցել են, որ ծրագրում են սահմանափակ ցամաքային գործողություն իրականացնել Լիբանանում և շուտով այն կարող է սկսվել: Նշվում է, որ Իսրայելի ծրագրած արշավը կկենտրոնանա սահմանի երկայնքով «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքների չեզոքացման վրա՝ իսրայելական սահմանամերձ բնակավայրերին սպառնացող վտանգը վերացնելու համար։ Այսօր ավելի վաղ շարժման գլխավոր քարտուղարի տեղակալ Շեյխ Նաիմ Քասեմը հայտարարել է,…

Read More
Պուտինը Վաղարշակ Հարությունյանին պարգևատրել է Բարեկամության շքանշանով

Պուտինը Վաղարշակ Հարությունյանին պարգևատրել է Բարեկամության շքանշանով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բարեկամության շքանշանով է պարգևատրել ՌԴ-ում Հայաստանի նախկին դեսպան Վաղարշակ Հարությունյանին` երկու երկրների միջև կապերի ամրապնդման գործում ունեցած ավանդի համար: «Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամության, համագործակցության և փոխըմբռնման ամրապնդման գործում ունեցած ավանդի համար Հայաստանի Հանրապետության քաղաքացի Վաղարշակ Վառնազի Հարությունյանին պարգևատրել Բարեկամության շքանշանով», – ասված է ՌԴ նախագահի հրամանագրում: Վաղարշակ Հարությունյանը Մոսկվայում ՀՀ…

Read More
Միրզոյանը կմեկնի Լեհաստան

Միրզոյանը կմեկնի Լեհաստան

Հոկտեմբերի 1-2-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում: Ինչպես հայտնել են ԱԳՆ-ից, Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին: Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ։

Read More
Ի՞նչ փուլում է  գազիֆիկացման գործընթացը Սամցխե-Ջավախքի գյուղերում

Ի՞նչ փուլում է գազիֆիկացման գործընթացը Սամցխե-Ջավախքի գյուղերում

Ո՞ր փուլում է Սամցխե-Ջավախքի գյուղերի գազիֆիկացման գործընթացը, որը պլանի համաձայն պետք է ավարտվի 2025 թվականին, թեև նախագծային աշխատանքները դեռ չեն սկսվել, Սամցխե-Ջավախքի «Գախարիան Վրաստանի համար» ներկայացուցիչը նախատեսում է կապ հաստատել կառավարության հետ,- այսօր ճեպազրույցում ասել է Սոֆիո Խորգուանին: Նրա տեղեկություններով՝ 2019 թվականին պետությունը հաստատել է ծրագիր, ըստ որի նախատեսվում էր գազաֆիկացնել 223 բնակավայր։ 2020 թվականին,…

Read More
Պուտինը ՌԴ-ում Ադրբեջանի նախկին դեսպանին  պարգևատրել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով

Պուտինը ՌԴ-ում Ադրբեջանի նախկին դեսպանին պարգևատրել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ-ում Ադրբեջանի նախկին դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուին պարգևատրել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով՝ երկու երկրների փոխգործակցության ամրապնդման գործում ունեցած վաստակի համար: «Ռուս-ադրբեջանական համագործակցության, փոխգործակցության ամրապնդման գործում ունեցած վաստակի համար Ադրբեջանի քաղաքացի Բյուլբյուլօղլու Փոլադին պարգևատրել Ալեքսանդր Նևսկու շքանշանով»,- ասված է ՌԴ նախագահի հրամանագրում: Ավելի վաղ Փոլադ Բյուլբյուլօղլուն հետ էր կանչվել Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի արտակարգ և լիազոր…

Read More
«Հըզբոլլահը» պատրաստ է Իսրայելին հակահարված տալ Լիբանանի տարածք ցամաքային ներխուժման դեպքում․ շարժման պաշտոնյա

«Հըզբոլլահը» պատրաստ է Իսրայելին հակահարված տալ Լիբանանի տարածք ցամաքային ներխուժման դեպքում․ շարժման պաշտոնյա

Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը հայտարարել է Իսրայելի հյուսիսում գտնվող Նաուրա բնակավայրի շրջանում իսրայելական ռազմական օբյեկտի ուղղությամբ հրթիռային հարվածներ հասցնելու մասին: Հարվածները հասցվել են Fadi-2 հրթիռներով։ Նշվում է, որ հարձակումն իրականացվել է՝ ի պաշտպանություն «Գազայի հատվածում պաղեստինցի տոկուն ժողովրդի», ինչպես նաև Լիբանանն ու նրա ժողովրդին պաշտպանելու նպատակով: «Հըզբելլահի» գլխավոր քարտուղարի տեղակալ Նաիմ Քասեմն էլ հայտարարել է, որ…

Read More
Միշուստինը պաշտոնական այցով ժամանել է Իրան

Միշուստինը պաշտոնական այցով ժամանել է Իրան

Միխայիլ Միշուստինը պաշտոնական այցով ժամանել է Իրան։ Ռուսական կողմը հայտնել է, որ այցի շրջանակում տեղի կունենան Ռուսաստանի կառավարության ղեկավարի բանակցությունները Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ։ Այնուհետև Միշուստինը հոկտեմբերի 1-ին աշխատանքային այցով կժամանի Երևան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի 40-րդ նստաշրջանին և Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նիստին:

Read More
Թեհրանն անպատասխան չի թողնի Իսրայելի ագրեսիվ գործողություններից ոչ մեկը․ Քանանի

Թեհրանն անպատասխան չի թողնի Իսրայելի ագրեսիվ գործողություններից ոչ մեկը․ Քանանի

Թեհրանն անպատասխան չի թողնի Իսրայելի ագրեսիվ գործողություններից ոչ մեկը, Իրանի իշխանությունները հետևում են տարածաշրջանում տիրող իրավիճակին՝ շարունակելով շփումները Լիբանանի իշխանությունների հետ։ Այդ մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։ Նրա խոսքով՝ Իրանը հանդես է գալիս կայուն և անվտանգ Մերձավոր Արևելքի օգտին, սակայն դա չի նշանակում, որ Թեհրանը վախենում է պատերազմից: Քանանին նշել…

Read More
Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության համաժողովին

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության համաժողովին

Հոկտեմբերի 1-2-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այց կկատարի Լեհաստան: Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության համաժողովին: Նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:

Read More
Դրական է, որ Ռուսաստանը կնպաստի Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ հաշտեցմանը․ Կալաձե

Դրական է, որ Ռուսաստանը կնպաստի Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ հաշտեցմանը․ Կալաձե

Վրաստանի կառավարությունը դրական է գնահատում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ Թբիլիսիի մերձեցմանն օգնելու պատրաստակամության մասին։ Այդ մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։ «Այն փաստը, որ Ռուսաստանը ողջունում է հաշտեցումը և կնպաստի դրան, անկասկած, դրական է։ Սակայն ես կասեի, որ այդ հայտարարություններից հետո վատ…

Read More
Կիրակի իսրայելական հարվածների հետևանքով Բեյրութում զոհվել է առնվազն 105 մարդ

Կիրակի իսրայելական հարվածների հետևանքով Բեյրութում զոհվել է առնվազն 105 մարդ

Իսրայելն առավոտյան ավիահարված է հասցրել Բեյրութի կենտրոնին։ Լրատվամիջոցների տվյալով՝ հարվածի հետևանքով վնասվել է «Հըզբոլլահի» հետ առնչություն ունեցող «Ալ-Ջամաա ալ-Իսլամիա» խմբավորման անդամներին պատկանող շենքը։ Նշվում է, որ հարձակման հետևանքով զոհվել է Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի երեք անդամ: Լիբանանի առողջապահության նախարարության տվյալով՝ անցած կիրակի Բեյրութում զոհվել է առնվազն 105 մարդ։ Լիբանանի հարավում իսրայելական հարվածի հետևանքով էլ զոհվել…

Read More
Ռուսական ուժերն այս գիշեր տարբեր ուղղություններից ԱԹՍ-ներով հարվածել են Կիևին

Ռուսական ուժերն այս գիշեր տարբեր ուղղություններից ԱԹՍ-ներով հարվածել են Կիևին

Ռուսական ուժերն այս գիշեր տարբեր ուղղություններից անօդաչու թռչող սարքերով հարվածել են Կիևին։ Ուկրաինայի մայրաքաղաքում օդային տագնապը շարունակվել է ավելի քան հինգ ժամ: Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարության տվյալով՝ ռուսական ուժերն արձակել են 73 «Շահեդ» տիպի դրոն, ինչպես նաև տարբեր տեսակի երեք հրթիռ: Կիևի քաղաքային ռազմական վարչակազմը հայտնել է, որ ՀՕՊ ուժերը վնասազերծել են բոլոր դրոնները, տուժածներ…

Read More
Վերանում է հայկական պետհամարանիշներով Իրան մուտք գործելու խնդիրը

Վերանում է հայկական պետհամարանիշներով Իրան մուտք գործելու խնդիրը

«Արաս» ազատ տնտեսական գոտու փոխտնօրենը հայտնել է, որ քանի որ Հայաստանն արդեն միացել է Carnet de Passages կոնվենցիային, այսուհետ վերանում է հայկական պետհամարանիշներով Իրան մուտք գործելու խնդիրը: Նա շեշտել է, որ հայկական պետհամարանիշներով մեքենաներին Իրան մուտքի թույլտվությունը կխթանի զբոսաշրջությունը: Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Աբեդին Վարամինը նշել է, որ այս խնդիրը միշտ դժգոհություն է առաջացրել հայկական…

Read More
«Հըզբոլլահ»-ը նոր առաջնորդ ունի

«Հըզբոլլահ»-ը նոր առաջնորդ ունի

«Հըզբոլլահ» շարժման առաջնորդ է ընտրվել Հաշեմ Սաֆիեդդինը, որ ծնվել է 1964 թ․՝ Լիբանանում։ Al Arabiya- հաղորդմամբ՝ Սաֆիեդդինը սպանված Նասրալլայի եղբայրն է։ 1995 թ․ նա ընդգրկվել է «Հըզբոլլահ»-ի գործադիր խորհրդում, իսկ 2001-ին գլխավորել այն։ 2008 թ․ ընտրվել է Հասան Նասրալլայի իրավահաջորդ՝ «Հըզբոլլահ»-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ 2010 թ․ նշանակվել է Հարավային Լիբանանում կազմակերպության զինհրամանատար։

Read More
Միխայիլ Միշուստինը հոկտեմբերի 1-ին կժամանի Երևան

Միխայիլ Միշուստինը հոկտեմբերի 1-ին կժամանի Երևան

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հոկտեմբերի 1-ին աշխատանքային այցով կժամանի Երևան` Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին և Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նստաշրջանին մասնակցելու համար։ «2024 թ․ հոկտեմբերի 1-ին Երևանում ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին և Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նստաշրջանին՝ «Թվայնացումը ժամանակակից իրականության մեջ՝ չորս ազատություններն ապահովելու հրամայական» թեմայով»,- ասված է ՌԴ…

Read More
Բեյրութում Իսրայելի հարձակման հետևանքով սպանվել է ԻՀՊԿ գեներալ

Բեյրութում Իսրայելի հարձակման հետևանքով սպանվել է ԻՀՊԿ գեներալ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ, Լիբանանում «Ղոդս» ուժերի հրամանատար Աբբաս Նիլֆրուշանը սպանվել է Բեյրութում Իսրայելի հարձակման հետևանքով՝ «Հըզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլահի հետ։ Այդ մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները: Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ Նիլֆորուշանը համակարգել է իրանամետ ուժերի գործողությունները տարածաշրջանում և եղել է «Հըզբոլլահին» աջակցելու գծով Թեհրանի ռազմավարության առանցքային դեմքերից մեկը:

Read More
Իսրայելը հայտարարել է «Հըզբոլլահի» ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին

Իսրայելը հայտարարել է «Հըզբոլլահի» ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) հայտարարել է լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման կանխարգելիչ անվտանգության ստորաբաժանման հրամանատար Նաբիլ Կաուկի ոչնչացման մասին:   «Երեկ ՑԱՀԱԼ-ը ոչնչացրել է ահաբեկիչ Նաբիլ Կաուկին՝ «Հըզբոլլահ»-ի կենտրոնական խորհրդի անդամին և կանխարգելիչ անվտանգության ստորաբաժանման հրամանատարին»,- ասված է ՑԱՀԱԼ-ի մամուլի հաղորդագրության մեջ։   Կաուկը համարվել է շարժման բարձրագույն ղեկավարությանը մոտ կանգնած անձանցից մեկը: 

Read More
Եզրափակվեց Նյու Յորքում Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության մասնակցության շաբաթը. ԱԳՆ

Եզրափակվեց Նյու Յորքում Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության մասնակցության շաբաթը. ԱԳՆ

Եզրափակվեց Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի բարձրաստիճան քննարկումներին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության մասնակցության շաբաթը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Շուրջ երեք տասնյակ հանդիպումներ՝ լայն աշխարհագրությամբ և. օրակարգով՝ երկկողմ հարաբերությունների զարգացում, ՀՀ-ԵՄ գործընկերության խորացում, բազմակողմ հարթակներում սերտ համագործակցություն, տարածաշրջանային հարցեր, Նստաշրջանի բարձրաստիճան հատվածում ՀՀ վարչապետի ելույթներին զուգահեռ մասնակցություն և ելույթներ տարբեր…

Read More
ՌԴ-ն պատրաստ է ՀՀ և Ադրբեջանի հետ եռակողմ հանդիպում անցկացնել․ Լավրով

ՌԴ-ն պատրաստ է ՀՀ և Ադրբեջանի հետ եռակողմ հանդիպում անցկացնել․ Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների՝ ՌԴ նախաձեռնությամբ և մասնակցությամբ կազմակերպված եռակողմ հանդիպումը կարող է տեղի ունենալ հոկտեմբերին՝ ԲՐԻԿՍ կամ ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում։ «Եթե նրանցից առաջարկ ստացվի, մենք միշտ պատրաստ ենք անցկացնել այդ բանակցությունները․ որոշողն իրենք են, եթե կցանկանան հանդիպել, մենք պատրաստ…

Read More