ԱՄՆ-ն տեղյակ չի եղել Բեյրութում իսրայելական գործողության մասին․ Բայդեն

ԱՄՆ-ն տեղյակ չի եղել Բեյրութում իսրայելական գործողության մասին․ Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, պատասխանելով հարցին՝ արդյոք Միացյալ Նահանգները սատարում են «Հըզբոլլահ» լիբանանյան շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրուլլայի մահափորձը, հայտարարել է, որ Վաշինգտոնը տեղյակ չի եղել Իսրայելի գործողության մասին: «Միացյալ Նահանգները տեղյակ չի եղել և չի մասնակցել իսրայելական ԶՈՒ գործողություններին»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Բայդենը։

Read More
Պետեր Ստանոն Ադրբեջանի նախագահի՝ ՀՀ-ում ԵՄ առաքելությանն ուղղված քննադատությունն անհիմն է որակել

Պետեր Ստանոն Ադրբեջանի նախագահի՝ ՀՀ-ում ԵՄ առաքելությանն ուղղված քննադատությունն անհիմն է որակել

ԵՄ՝ օտարերկրյա հարցերով գլխավոր քարտուղար Պետեր Ստանոն Հայաստանում ԵՄ առաքելությանն ու ՀՀ «ռազմականացման» հասցեին Ադրբեջանի նախագահի քննադատությունն անհիմն է համարում։ «Առաքելությունը սկսել է գործել ՀՀ իշխանությունների խնդրանքով և գործում է միջազգայնորեն ճանաչված սահմանի միայն հայկական կողմում։ Այն անաչառ առաքելություն է՝ հստակ սահմանված մանդատով»,- ասել է Ստանոն՝ հավելելով, որ մեկնարկից ի վեր առաքելությունն ապացուցել է իր…

Read More
Նյու Յորքում մեկնարկել է Զելենսկի-Թրամփ հանդիպումը

Նյու Յորքում մեկնարկել է Զելենսկի-Թրամփ հանդիպումը

Մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և Հանրապետական ​​կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հանդիպումը։ Այն տեղի է ունենում Նյու Յորքում՝ ԱՄՆ նախկին նախագահին պատկանող «Թրամփ թաուեր» համալիրում։ Վերջին օրերին Թրամփը մի քանի անգամ թերահավատորեն է խոսել ՌԴ-ի դեմ պայքարում Ուկրաինային աջակցելու նպատակահարմարության մասին: Թրամփը հանդիպումը սկսել է՝ ասելով, որ լավ հարաբերություններ ունի ինչպես Զելենսկու,…

Read More
Կրեմլը Արևմուտքին մեղադրել է Կալինինգրադի մարզը մեկուսացնելու փորձի համար

Կրեմլը Արևմուտքին մեղադրել է Կալինինգրադի մարզը մեկուսացնելու փորձի համար

Արևմտյան երկրներն ամեն կերպ փորձում են մեկուսացնել Կալինինգրադի մարզը՝ բարդացնելով մարզի տարանցումն ու տրանսպորտային հաղորդակցությունը Ռուսաստանի հիմնական տարածքի հետ։ Այդ մասին հայտնել Է ՌԴ նախագահի օգնական և ծովային կոլեգիայի նախագահ Նիկոլայ Պատրուշևը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Արևմտյան երկրները հնարավորինս դժվարացնում են բեռների և ուղևորների տարանցումը Կալինինգրադ»,- ասել է պաշտոնյան՝ նշելով, որ անհրաժեշտ ապրանքների 80 տոկոսի տեղափոխումը…

Read More
Չնայած ենթակառուցվածքների նախարարի խոստումներին՝ Ախալցխայում դեռևս խնդիր է մնում շուրջօրյա ջրամատակարարման հարցը

Չնայած ենթակառուցվածքների նախարարի խոստումներին՝ Ախալցխայում դեռևս խնդիր է մնում շուրջօրյա ջրամատակարարման հարցը

Ծրագրերի ամբողջական ավարտից հետո մինչև 55 հազար շահառուներ կկարողանան օգտվել Սամցխե-Ջավախքի շուրջօրյա ջրամատակարարումից, ասել է ենթակառուցվածքների նախարար Իրակլի Քարսելաձեն։ Նրա խոսքով՝ 300 մլն լարիի աշխատանք է իրականացվում շրջանի 24 բնակավայրերում, այդ թվում՝ Վալե քաղաքում։ Վալեի խմելու ջրի խնդիրը երկար տարիներ անհանգստացնում է բնակչությանը, չնայած բազմաթիվ խոստումներին և անազնիվ վերականգնողական աշխատանքներին, բնակչությանը դեռևս չի ապահովվում մշտական…

Read More
ԱՄՆ-ը F-35A Lightning II կործանիչների խումբ է տեղակայել Հունաստանում՝ ՆԱՏՕ-ի զորավարժության շրջանակում

ԱՄՆ-ը F-35A Lightning II կործանիչների խումբ է տեղակայել Հունաստանում՝ ՆԱՏՕ-ի զորավարժության շրջանակում

Ամերիկյան հինգերորդ սերնդի F-35A Lightning II կործանիչների խումբը ժամանել է Հունաստանի Անդրավիդա բազա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի Ramstein Flag 2024 զորավարժություններին, հայտնում է Եվրոպայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը։ Զորավարժությունները, որոնց կմասնակցեն Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ 12 երկրի ռազմաօդային ուժերը, կանցկացվեն ՆԱՏՕ-ի Միացյալ ավիացիոն հրամանատարության ղեկավարության ներքո՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 11-ը: Ամերիկյան կործանիչները տեղափոխել են բրիտանական «Լեյքենհիթ» ավիաբազայից։ Անգլիայի…

Read More
Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլին ստորագրել է «Համաներման մասին» օրենքը

Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլին ստորագրել է «Համաներման մասին» օրենքը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստորագրել է խորհրդարանի ընդունած «Համաներման մասին» օրենքը, ըստ որի մոտ հազար բանտարկյալ անմիջապես կազատվի, իսկ 5 հազարի պատժաչափը կկրճատվի, ուրբաթ հայտնել է նախագահի աշխատակազմը։ «Խորհրդարանի ընտրությունից առաջ կառավարամետ կուսակցության նախաձեռնությամբ խորհրդարանի կողմից «Համաներման մասին» օրենքի ընդունումը բացահայտ անուղղակի ընտրակաշառք է։ Համաներումը, ըստ էության, մարդասիրական ակտ, է և, որպես կանոն, նպատակահարմար է…

Read More
Բացահայտվել է  չինական նորագույն միջուկային սուզանավի խորտակման փաստը

Բացահայտվել է չինական նորագույն միջուկային սուզանավի խորտակման փաստը

The Wall Street Journal-ը (WSJ) և Reuters-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել են, որ մայիսի վերջին-հունիսի սկզբին Չինաստանում նորագույն միջուկային սուզանավ է խորտակվել։ Դա տեղի է ունեցել Ուհան քաղաքի մերձակայքում գտնվող նավաշինարանում: Չինաստանի իշխանությունները փորձել են թաքցնել այդ փաստը։ Ըստ WSJ-ի և Reuters-ի՝ խորտակվել է Zhou դասի միջուկային հարվածային սուզանավը՝ իր տեսակի մեջ առաջինը: Վերջին անգամ…

Read More
Մոլդովայում արգելափակել են կրեմլամետ յոթ կայք

Մոլդովայում արգելափակել են կրեմլամետ յոթ կայք

Մոլդովայի տեղեկատվության և անվտանգության ծառայությունը կարգադրել է երկրում արգելափակել յոթ կայք՝ բացատրելով, որ դրանք վնասում են հանրապետության ազգային անվտանգությանը: Պահանջն ուղարկվել է մոլդովական ինտերնետ-փրովայդերներին: Արգելափակվել են ռուսական պետական РИА Новости և Независимая газета լրատվական գործակալությունների կայքերը: Բացի այդ, նախատեսված է արգելափակել մոլդովացի օգտատերերի մուտքը Մոսկվայի կողմից ստեղծված Крымская газета и Крым24 հեռուստաալիքի կայքեր: Արգելափակվել է…

Read More
Թուրքիան կարող է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության կայացմանը. Գերմանիայի ԱԳՆ

Թուրքիան կարող է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության կայացմանը. Գերմանիայի ԱԳՆ

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողով 79-ի շրջանակում կայացել է Գերմանիայի և Թուրքիայի արտգործնախարարներ Անալենա Բերբոքի և Հաքան Ֆիդանի հանդիպումը, որի ժամանակ քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունները: «Թուրքիան կարևոր միջնորդ է տարածաշրջանում խաղաղության հաստատման համար: Թուրքիան կարող է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության կայացմանը»,- գրված է Գերմանիայի ԱԳՆ-ի X-ի էջում: Միաժամանակ նշված է, որ կողմերն այդ ուղղությամբ…

Read More
Հարիսը կարծում է, որ Ուկրաինան չպետք է տարածք զիջի խաղաղության հասնելու համար

Հարիսը կարծում է, որ Ուկրաինան չպետք է տարածք զիջի խաղաղության հասնելու համար

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը «վտանգավոր և անընդունելի» է անվանել տարածքները զիջելու` Կիևին ուղղված առաջարկները՝ հանուն Մոսկվայի հետ խաղաղության։ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածուն ելույթ է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ և արձագանքել է Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփի կոչերին՝ ուղղված Ուկրաինային արագ համաձայնության հասնել պատերազմին վերջ տալու համար: «Իմ երկրում կան մարդիկ, որոնք պատրաստ…

Read More
ԱԽ քարտուղարը Սայմոն Մորդյուին է ներկայացրել ՀՀ մոտեցումները՝ տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղություն ունենալու

ԱԽ քարտուղարը Սայմոն Մորդյուին է ներկայացրել ՀՀ մոտեցումները՝ տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղություն ունենալու

Սեպտեմբերի 27-ին հանդիպել եմ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության տնտեսական և գլոբալ հարցերի գծով գլխավոր քարտուղարի տեղակալ Սայմոն Մորդյուի հետ։ Այդ մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:   «Հանդիպմանն անդրադարձել ենք ՀՀ-ԵՄ երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներին և քննարկել բոլոր ուղղություններով համագործակցության խորացմանը միտված համատեղ ջանքերի իրականացումը։   Անդրադարձել ենք նաև տարածաշրջանային…

Read More
Արարատ Միրզոյանը Աբդալլահ Բու Հաբիբին ցավակցել է Լիբանանի քաղաքացիների մահվան առիթով

Արարատ Միրզոյանը Աբդալլահ Բու Հաբիբին ցավակցել է Լիբանանի քաղաքացիների մահվան առիթով

Նյու Յորքում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Լիբանանի իր գործընկեր Աբդալլահ Բու Հաբիբի հետ: «ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում իմ գործընկեր Աբդալլահ Բու Հաբիբի հետ անդրադարձել եմ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին։ Անկեղծ ցավակցություն եմ հայտնել Լիբանանի քաղաքացիական բնակչության շրջանում վերջին զոհերի համար»,- գրել է Միրզոյանը X-ի իր էջում: Նա նաև ընդգծել է Հայաստանի…

Read More
Խաղաղության համաձայնագիրը կնպաստի տարածաշրջանի կայունության և բարեկեցության աճին․ ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը

Խաղաղության համաձայնագիրը կնպաստի տարածաշրջանի կայունության և բարեկեցության աճին․ ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հաղորդագրություն է տարածել այսօր Նյու Յորքում կայացած եռակողմ հանդիպման մասին։ «ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինքենն այսօր Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա ընթացքում եռակողմ հանդիպում է անցկացրել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Պետքարտուղար Բլինքենը բարձր է գնահատել այն առաջընթացը,…

Read More
Իրանի նախագահի առաջին տեղակալը կայցելի Հայաստան

Իրանի նախագահի առաջին տեղակալը կայցելի Հայաստան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը X-ի իր էջում գրառմամբ անդրադարձել է նյույորքյան հանդիպումներին։ Նա տեղեկացրել է, որ առաջիկա օրերին Իրանի նախագահի առաջին տեղակալը կայցելի Հայաստան և Պակիստան։ «Մենք հուսով ենք, որ այս այցելությունները մարդկանց կյանք կբացեն։ 14-րդ կառավարությունը ձգտում է աշխարհի հետ քաղաքական և տնտեսական դիվանագիտության հասնել՝ արևմուտքից արևելք, Նյու Յորքից Սամարղանդ։ Մենք կհամագործակցենք Արևելքի ու…

Read More
Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է «Հըզբոլլահի» դեմ գործողությունների հաջորդ շարքը

Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է «Հըզբոլլահի» դեմ գործողությունների հաջորդ շարքը

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտնել է, որ հաստատել է լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման դեմ գործողությունների հաջորդ շարքը: «Ես հավանություն եմ տվել գործողությունների հաջորդ շարքին, որոնք կիրականացնի Իսրայելի պաշտպանության բանակը՝ hյուսիսային ռազմաբեմում «Հըզբոլլահի» դեմ»,- գրել է Գալանտը X-ի իր միկրոբլոգում: Նա հավելել է, որ Իսրայելի բանակի առաջ դրված խնդիրները հստակ են. «Մենք վճռական ենք՝ ապահովելու Իսրայելի…

Read More
Բլինքենն «անպատասխանատու» է որակել Պուտինի նախազգուշացումը միջուկային զենքի հնարավոր օգտագործման մասին

Բլինքենն «անպատասխանատու» է որակել Պուտինի նախազգուշացումը միջուկային զենքի հնարավոր օգտագործման մասին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անպատասխանատու և ժամանակավրեպ է անվանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախազգուշացումը միջուկային զենքի օգտագործման հնարավորության մասին: «Դա միանգամայն անպատասխանատու հայտարարություն է: Կարծում եմ, որ աշխարհում շատերը, այդ թվում՝ Չինաստանը, այդ մասին հստակ խոսել են նախկինում, երբ Պուտինը միջուկային սուրն էր ճոճում»,- ասել է Բլինքենը: Նա առաջարկել է խոսել զինաթափման և միջուկային զենքի…

Read More
Վրաստան-Հայաստան սահմանին 700 բեռնատարի կուտակման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՊԵԿ

Վրաստան-Հայաստան սահմանին 700 բեռնատարի կուտակման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Վրաստան-Հայաստան սահմանին 700 բեռնատարի կուտակման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: «Համապատասխան կայքէջում (https://rs.ge/TirPark-en?cat) հնարավոր է առցանց եղանակով հետևել Վրաստանից-Հայաստան բեռնատարների հոսքին: Տվյալները վկայում են, որ Սադախլոյում այս պահին 220 բեռնատար է սպասում Հայաստան մուտք գործելու իր հերթին: Սա բնականոն աշխատանքային իրավիճակ է և մաքսային ծառայության հասցեին բացասական գնահատականներ տալու…

Read More
Արմեն Գրիգորյանը և Շառլ Ֆրայսը քննարկել են Խաղաղության եվրոպական գործիքակազմի միջոցով ՀՀ-ին օժանդակություն տրամադրելու հարցը

Արմեն Գրիգորյանը և Շառլ Ֆրայսը քննարկել են Խաղաղության եվրոպական գործիքակազմի միջոցով ՀՀ-ին օժանդակություն տրամադրելու հարցը

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության խաղաղության, անվտանգության և պաշտպանության հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Շառլ Ֆրայսի հետ:   Ինչպես հայտնում են ԱԽ գրասենյակից, զրուցակիցները քննարկել են երկկողմ ՀՀ-ԵՄ անվտանգային հարաբերությունների օրակարգն ու առկա հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությանը՝ ընդգծելով դրա կարևորությունը…

Read More