ԱԺ փոխնախագահը Գերմանիայի դեսպանին է ներկայացրել խաղաղության օրակարգին, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, սահմանների բացմանն առնչվող հարցեր
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։ Այդ մասին հայտնում են ԱԺ-ից: ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է, որ Գերմանիայի և Հայաստանի միջև հարաբերությունները չափազանց կարևոր են և երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են։ Հայկ Կոնջորյանն արժևորել է երկու երկրների օրենսդիր մարմինների…
