NEWS
Վիրահայ երիտասարդը դարձել է ՄԱԿ-ում Վրաստանի երիտասարդության ներկայացուցիչ
Վրաստանի սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության «ՄԱԿ-ում Վրաստանի երիտաասարդության ներկայացուցիչը» ծրագրի հաղթող է ճանաչվել թիֆլիսահայ Գիորգի Տումասյանը: 21 մասնակիցները անցել են երեք նախընտրական փուլ: Երրորդ փուլ անցած մասնակիցները հանձնաժողովի առջև ներկայացրել են հանրային ելույթ՝ „Challenges facing youth on national and international level — similarities and differences” թեմայով: Հաղթողը ընտրվել է միավորներն ամփոփելուց հետո: Վրաստանի սպորտի…
Աննախադեպ միջազգային նախագիծ Հայաստանում
EPIC նախագիծը կազմակերպվել է «Արմենիա Թրավել» տուրիստական գործակալության և “USC Armenia” ուսանողական կազմակերպության հետ համատեղ: EPIC-ը աննախադեպ նախագիծ է ոչ միայն Հայաստանում, այլ նաև տարածաշրջանում: Սա նախագիծ է, որի մասին երազել եք ամբողջ կյանքում, քանի որ այստեղ կարող եք իրականացնել ձեր բոլոր երազանքները: Հետևելով այն գաղափարին, որ «Լավ կրթությունը լավագույն նվերն է ինքդ քեզ կամ…
ՄԵՐ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՇԵՎԱՐԴՆԱՁԵՆ
Հատկապես վերջին տարիներին իմ մշտական ուղեկիցն է այն միտքը, որ պետք է գրի առնել մեր մանկության հիշողությունները՝ մեր մեջ անթեղված բազմաթիվ դեպքեր ու դեմքեր, պատկերներ, որոնք գրի չառնելու դեպքում կանգնելու են անհետ կորչելու վտանգի առջև: Իսկ հիշողությունը մեր պատմությունն է, առանց որի առաջ գնալը պարզապես անհնար է: Իմ մանկության հիշողություններն սկզիբ են առնում 1990-ականների սկզբներից,…
Այսօր մեկնարկեց Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակի վերականգման աշխատանքները
Այսօր մեկնարկեց Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակի վերականգման աշխատանքները։ Աշխատանքներն իրականացնելու համար պետության կողմից հատկացվել է 103000 լարի։ Հայտարարված մրցույթի արդյունքում շինարարական աշխատանքները կատարելու իրավունք ձեռք է բերել անհատ ձեռներեց Սերգեյ Չոլախյանը։ Վերջինիս խոսքերով աշխատանքները շարունակվելու են 2 ամիս, որի ընթացքում պետք է եկեղեցու բակի ասֆալտը փոխարինեն սալահատակով, վերականգնեն եկեղեցու բակի պարիսպները և վերագործարկվի շատրվանը։…
Պաշտպանված՝ Ախալցխայի շրջանի Ծղալդբիլա գյուղ
Մեջբերումներ չկան, քանի որ այս գրառումը պաշտպանված է։
Սա Ադրբեջանի կողմից բացարձակ ապտակ էր Վրաստանին ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի ճանապարհին
Վրաստանում կան այնպիսի քաղաքական ուժեր, որոնք չեն հավատում երկրում Ադրբեջանի լկտի պահվածքի մասին լուրերին: Դրանց համար բոլոր փաստերը կարծես անիմաստ են: Սակայն նույն ժամանակ վրացական հասարակությունը սկսել է գիտակցել թե ինչ մեծ վտանգ է ներկայացնում ադրբեջանական ակտիվությունը Վրաստանում: Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆգան Մուխտարլիի տնից գողանալը եւ Վրաստանի սահմանով Ադրբեջան փոխադրելը խոսում է այն մասին, որ…
Պետք է խուսափել տարածաշրջանում ավելորդ լարվածությունից
Վերջին օրերին մամուլից կրկին անգամ տեղեկացանք Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի ռազմական համագործակցության խորացման վերաբերյալ տեղեկությանը: Պաշտոնական լրատվության համաձայն մայիսի 23-ին, Բաթումիում կայացել է Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպումը: Հանդիպումների հիմնական թեման եղել է երկրների միջեւ ռազմական հարաբերությունների խորացումը: Հանդիպման ավարտին երկրների պաշտպանության նախարարները ստորագրել են համատեղ հայտարարություն, որտեղ ասվում է, որ կողմերը ճանաչում…
Այսօր Վրաստանի անկախության օրն է
Այսօր Վրաստանի Անկախության օրն է: Վրաստանում Անկախության օրը նշվում է ամեն տարի մայիսի 26-ին ի նշան ռուսական կայսրությունից (1918թ.) և Սովետական Միության տիրապետությունից անկախանալու: Չնայած Սովետական Միությունից երկիրը անկախացել են 1991թ.-ի ապրիլի 9-ին, այնուամենայնիվ Վրաստանի Անկախության օրը՝ որպես պետական տոն, նշում են մայիսի 26-ին: Անկախության օրը երկրի համար ամենակարևոր տոներից մեկն է սկսած 1918թ.-ից: Հայաստանը Առաջի հանրապետության օրը…
Թուրքիան ու Ադրբեջանը «գրոհել» են Վրաստանի վրա
Թուրքիան ու Ադրբեջանը «գրոհել» են Վրաստանի վրա։ Մայիսի 22-ից գրեթե միաժամանակ Վրաստանում են գտնվում Ադրբեջանի ՊՆ ղեկավարությունն ու պաշտոնական այցով ժամանած Թուրքիայի վարչապետը ։ Երեք երկրների ՊՆ նախարարները հայտարարել են, որ հունիսին տեղի են ունենալու համատեղ զորավարժություններ, որին մասնակցելու են հատուկ ստորաբաժանումները։ Իրենց կեղտոտ պլանների մեջ Վրաստանին ներքաշելու համար այս տանդեմը դրսևորում է էշի համառություն։…
Վրացի պատմաբանները ահազանգում են և քննադատում, բայց պաշտոնական Թբիլիսին լռում է
Վրաստանի Մառնեուլի շրջանի ադրբեջանական գյուղերի դպրոցների աշակերտներն ուսումնասիրում են Ադրբեջանի պատմություն, որտեղ տեղ են գտել այսպիսի «գոհարներ». «հայ ու վրաց ֆեոդալները խաչակիրների հետ միասին պայքար էին մղում թուրք-սելջուկների դեմ և ուզում էին բաժան-բաժան անել ադրբեջանական հողերը։ Արդյունքում 1120 թվականին Դավիթ Շինարարը հարձակվեց Շիրվանի վրա, ավերեց և թալանեց Գաբալա քաղաքը, և 1122 թվականին Թբիլիսին անցավ Վրաստանին»…
Հայաստանում է Վրաստանի կրթության և գիտության նախարարը
Պաշտոնական այցով Հայաստանում է Վրաստանի փոխվարչապետ, կրթության և գիտության նախարար Ալեքսանդրե Ջեջելավայի գլխավորած պատվիրակությունը: Ըստ Հայաստանի կրթության և գիտության նախարարության, այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպում է ունեցել Հայաստանի կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի և նախարարի տեղակալների հետ, որի ընթացքում քննարկվել են կրթության և գիտության ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացման ուղիները: Նախարարներն ընդգծել են, որ…
Վրաստանի քաղաքացիների 6 տոկոսը սպառնալիք է համարել Թուրքիան
Վրաստանի քաղաքացիների մեծ մասը երկրի համար առավել մեծ սպառնալիք է համարում Ռուսաստանը։ ԱՄՆ Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) հարցումների համաձայն՝ քաղաքացիների 63 տոկոսը երկրի համար ամնամեծ սպառնալիք է համարում Ռուսատանը։ Հարցվածների 6 տոկոսը սպառնալիք է համարել Թուրքիան, 5 տոկոսը՝ ԱՄՆ-ը, 1-ական տոկոս ստացել են Հայաստանը, Իրանը եւ հենց Վրաստանը։ NDI-ը շուրջ 2 հազար 493 քաղաքացու շրջանում հարցումներն իրականացրել է…
«Եռատոն 2017» Երկրորդ Բացօթյա Փառատոնը կայացավ Դիդգորիում
Մայիսի 9-ին Շուշիի ազատագրման 25 ամյակի կապակցությամբ կայացել է «Վրաստանի Հայ Համայնքի» «Եռատոն 2017» երկրորդ բացօթյա փառատոնը։ «Եռատոն 2017» բացօթյա փառատոնը կայացել է պատմական Դիդգորիի դաշտավայրում։ «Եռատոն 2017» բացօթյա փառատոնի անցկացման վայրը պատահականորեն ընտրված չի եղել ։ 1992թ․-ի մայիսի 8-9-ին հայ կամավորական ջոկատները անհնարինն արեցին՝ ազատագրեցին Շուշի քաղաք-ամրոցը։ Շուշիի՝ որպես ռազմավարական դիրքում տեղակայված և բազմաթիվ…
Ախալցխայի հայ հասարակությունը Լատվիայի դեսպանի մոտ բարձրացրել է իրեն հուզող մի շարք հարցեր
Մայիսի 8-ին Ախալցխայում տեղի ունեցավ հանդիպում Ախալցխայի հայ հասարակության ներկայացուցիչների եւ Վրաստանում Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Յանիս Զլամետսի միջեւ: Հանդիպման նպատակն էր ծանոթացնել տեղի հայ հասարակությանը Եվրոպական Միության կողմից Վրաստանի քաղաքացիների համար վիզաների չեղարկման եւ Եվրոպական Միության հետ Վրաստանի ազատ առեւտրային գոտի ունենալու արտոնությունների վերաբերյալ: Նաեւ հետաքրքրվել տեղի հայ հասարակությանը հուզող հարցերով: Հանդիպման ընթացքում…
Երկրներից ոչ մեկը չի ցանկանում կարգավորել առկա հակամարտությունները
Հարավային Կովկասի տարածաշրջանը հաղորդակցությունների առումով ամենափակերից մեկն է աշխարհում. նա կարծես մեծացած երեխա լինի, որին ստիպում են փոքրացած հագուստ կրել: Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը վերջերս այցով Վրաստանում է եղել, որտեղ աղմկոտ հայտարարություն է արել՝ ստեղծել հաղորդակցությունների տարածաշրջանային համակարգ, որը թույլ կտա կապել Պարսից ծոցը Սև ծովի հետ Հարավային Կովկասի տարածքով: Եվ թեև Զարիֆը խոսում…
Երկրաշարժ Վրաստանում
Մայիսի 3-ին Վրաստանի տարածքում 4.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Առաջին երկրաշարժը գրանցվել է Դաղստանի հետ սահմանին, իսկ երկրորդը Լագոդեխի քաղաքից 18 կմ հյուսիս-արեւմուտք: Սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի տեղեկատվությամբ՝ ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Թբիլիսի քաղաքում:
Ինչպե՞ս օգուտ քաղել Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթգծի շահագործումից
Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթգիծը շատ մոտ ապագայում սկսելու է գործել։ Շատ է խոսվել այն մասին, որ Թուրքիան և Ադրբեջանը, բացի տնտեսական շահ հետապնդելուց, ակնկալում են, որ այն կդառնա Հայաստանը կոմունիկացիոն շրջափակման ենթարկող գործիք, որին Վրաստանը ևս ակամայից մասնակից է դառնում։ Ջավախքում ևս այն ընկալվում է ոչ միանշանակ, քանի որ երկաթգիծը կարող է նպաստել թուրքական տարրերի ներթափանցմանը և…
Վրաստանի խորհրդարանի խոսնակը և նախագահի աշխատակազմը կրկին վիճել են Սահմանադրության պատճառով
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն, որը ներկայացնում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, հերթական անգամ մեղադրել է նախագահին, ընդդիմադիր կուսակցություններին և ՀԿ-ների ներկայացուցիչներին իր կողմից ղեկավարած սահմանադրական հանձնաժողովի դեմ «նպատակային արշավ» տանելու համար, գրում է newsgeorgia.ru կայքը: Երկրի նախագահի համընդհանուր ընտրությունները չեղարկելու վերաբերյալ իշխող կուսակցության նախաձեռնության դեմ հանդես եկող նախագահն իրականացնում է սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկման…
Գալիք նախագահական ընտրությունները Վրաստանում տեղի կունենան ուղիղ կերպով
Վրաստանի խորհրդարանի նախագահի խոսքերով, սահմանադրության նոր տեսքը այս տարվա հոկտեմբեր կամ նոյեմբեր ամսին կլինի ընդունված: Կոբախիձեյի խոսքերով Վրաստանի խորհրդարանում քննարկվելու է ինչպես հիմնական օրենքի նախագիծը, այնպես էլ Աջարիայի սահմանադրության հարցը: «Հունիս ամսին խոհրդարանում կանցկացվեն 2 լսումներ, որոնց շուրջ պատգամավորները կանցկացնեն քննարկումներ: Հավանաբար հոկտեմբերին կամ նոյեմբերին, պետք է վերանայեն սահմանադրությունը: Ի վերջո, այդ փոփոխություններն ուժի մեջ…
ԶԼՄ-ների ազատության տեսանկյունից կարևոր քայլեր են արվել. Չուգոշվիլի
Լրատվամիջոցների ազատության հարցերով ԵԱՀԿ-ի փորձագետները հանդիպել են խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչներին: Հանդիպման ժամանակ խոսվել է ԶԼՄ-ների վիճակի և մեդիաօմբուդսմենի ինստիտուտի վերաբերյալ: Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Թամար Չուգոշվիլին հայտարարել է, որ ԵԱՀԿ փորձագետների կարծիքով Վրաստանում վերջին տարիներին ԶԼՄ-ների ազատության տեսանկյունից կարևոր քայլեր են արվել: «Նրանք կարծում են, որ Վրաստանում վերջին տարիներին կարևոր քայլեր են արվել ԶԼՄ-ների ազատության տեսանկյունից և…
Ի՞նչ է ենթադրում համընդհանուր առողջապահական ծրագիրը, ո՞ւմ համար է նախատեսված
Այսօրվանից համընդհանուր առողջապահական ծրագրի փաթեթներն ուժի մեջ կմտնեն: Աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարար Դավիթ Սերգեենկոն մամլո ասուլիս է անցկացրել, որի ընթացքում խոսել է իրականացված փոփոխությունների մասին, հաղորդում է aliq.ge կայքը: Համընդհանուր ծրագրում ընդգրկված խմբերը եւ ֆինանսավորման պայմանները հետեւյալն են. Միջին եկամուտ ունեցող քաղաքացիները, որոնց ամսական վաստակը բարձր է 1000 լարիից, սակայն տարեկան եկամուտը չի գերազանցում…
Վրաստան. Շաբաթվա իրադարձությունները
Ապրիլի 24-26-ը Վրաստանի Ազգային Անվտանգության Խորհրդի Քարտուղարի հրավերով պաշտոնական այցելությամբ Թբիլիսի է ժամանել Թուրքիայի Ազգային Անվտանգության Խորհրդի Գլխավոր Քարտուղարը։ Եռօրյա այցելության շրջանակներում Թուրքիայի Ազգային Անվտանգության Խորհրդի Գլխավոր Քարտուղարը հանդիպումներ է անցկացրել Վրաստանի նախագահի, Ազգային Անվտանգության Խորհրդի Քարտուղարի, Արտաքին Գործերի փոխնախարարի, Վրաստանի պաշտպանության նախարարի, Վրաստանի արտաքին հետախուզության ղեկավարի, Վրաստանի պետանվտանգության խորհրդի քարտուղարի, ինչպես նաև Վրաստանում աշխատող…
Չեխիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Չեխիայի Հանրապետության խորհրդարանը ապրիլի 25-ին կայացած նիստում 104 ձայնով ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։ Ինչպես Պրահայից հաղորդում է «Օրեր» եվրոպական անկախ ամսագրի կայքը՝ բանաձևում, ի մասնավորի, նշվում է ,-«Չեխիայի խորհդարանի Պատգամավորների պալատը դատապարտում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների կողմից գրավված տարածքներում մարդկության դեմ գործած հանցագործությունները հրեաների, գնչուների եւ սլավոնների նկատմամբ, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝…
Ռոդ Այլենդի օրենսդիրները Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձեւ են ընդունել
Ռոդ Այլենդի Ներկայացուցիչների պալատը ապրիլի 13-ին ընդունել է Պալատի անդամ Քեթրին Կազարյանի ներկայացրած բանաձեւը, որով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը ու հրեական Հոլոքոսթը։ Պալատի խոսնակ Նիկոլաս Մաթիելոն կարդացել է միաձայն ընդունված բանաձեւն աջակցող ներկայացուցիչների անունները, հայտնում է news.am–ն։ Խոսնակը նշել է, որ չնայած պատմության ողբերգական էջերին՝ հայկական ու հրեական համայնքները իրենց ավանդն են ունեցել Ռոդ Այլենդ…
Բռնցքամարտի միջազգային մրցաշարը Վրաստանում
25 տարվա ընդմիջումից հետո Վրաստանում կայացավ բռնցքամարտի միջազգային մրցաշար, որը կրում էր ԽՍՀՄ եռակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Դավիթ Կվաճաձեի անունը: Այս մրցաշարը կայացավ ապրիլի 10-ից մինչև ապրիլի 14-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում` Ձյուդոյի ակադեմիայում, որին մասնակցում էին բռնցքամարտիկներ Վրաստանից, Հայաստանից, Ուկրաինայից, Գերմանիայից, Իզրայելից, Ադրբեջանից և Ռուսաստանից: Վրաստանի թիմում Ախալքալաքից մրցաշարին մասնակցում էին երեք բռնցքամարտիկներ…
Վրաստանը Հայաստանի միակ քրիստոնյա դաշնակից երկիրն է շրջանում
Այս փոքրիկ շրջանում Վրաստանը Հայաստանի միակ քրիստոնյա հարեւան երկիրն է, որի հետ հայ ժողովրդին կապում է մեծ պատմական ու մշակութային անցյալ: Դարերով մեր ժողովուրդները կողք-կողքի պայքարել են իրենց գոյության համար եւ միայն միասնության շնորհիվ կարողացել պահպանել քրիստոնեական հավատքը, որը տվյալ պարագայում զուտ կրոն լինելուց բացի հանդիսացել է նաեւ ինքնության պահպանման միջոց: Այսօրվա ժամանակակից աշխարհի քաղաքական…
Վրաստանի ԱԳ նախարարն Հայաստանում է
Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն Երեւան պաշտոնական այցի շրջանակներում այսօր՝ ապրիլի 11-ին, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ծաղկեպսակ դրեց հուշակոթողի մոտ: Նրան ուղեկցել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Ծիծեռնակաբերդում նրան դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը, ուղեկցել անմար կրակի մոտ: Վրացի նախարարը չի մտել թանգարան-ինստիտուտ: Հայաստանի եւ Վրաստանի միջեւ խնդիրներ չկան, կան…
Ջավախքում թուրք-ադրբեջանական ակտիվության դեմն առնելու միակ տարբերակը Ջավախքը հայ-վրացական հարաբերություններում լիարժեք գործոն դարձնելն է
Ջավախքում թուրք-ադրբեջանական ակտիվության դեմն առնելու միակ տարբերակը Ջավախքը հայ-վրացական հարաբերություններում լիարժեք գործոն դարձնելն է։ Վերջինս փիլիսոփայական կատեգորիա չէ, այլ ենթադրում է կոնկրետ գործողություններ։ Գործոն նշանակում է մի հարթակ, որտեղ խաչվելու են հայկական և վրացական տարբեր նախաձեռնությունները , սկսած բիզնեսից վերջացրած մշակույթով, որը դառնալու է պրոդուկտ և նպաստելու է Ջավախքի տնտեսական զարգացմանը, հայապահպանությանն ու հայ վրացական…
Պետությունը ոչ վրաց ուսանողների համար առաջարկում է ստաժորական ծրագիր
Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով նախարարությունը ոչ վրաց ուսանողների համար առաջարկում է ստաժորական ծրագիր: Նախարարի տեղակալը պիլոտային ծրագրի ներկայացումը անցկացրեց Սամցե-Ջավախքի պետական համալսարանում: Պետրե Կանկավայի տեղեկատվությամբ, պրակտիկան կանցնեն այն ուսանողները, որոնք անցել են «Վրացական լեզվի ուսուցում, 1 + 4» ծրագիրը: Հետաքրքրված անձինք պետք է լրացնեն համապատասխան դիմում էլեկտրոնային եղանակով: Դիմորդների փաստաթղթերը ընտրելուց հետո նրանց հետ հարցազրույց…
