
Ախալցխայում նշվեց քաղաքի տոնը
Հունիսի 30-ին Ախալցխան նշեց քաղաքի տոնը։ Միջոցառումները տեղի ունեցան Ռաբաթի ամրոցի տարածքում, որտեղ ելույթ ունեցան ինչպես տեղացի, այնպես էլ հրավիրված կատարողներ։ Վերջին 13 տարվա ընթացքում առաջին անգամ Ախալցխայի պատվավոր քաղաքացի չընտրվեց։ Քաղաքապետ Իրակլի Լազարաշվիլիի խոսքով՝ այս տարի դիմումներ կամ հանրության հետաքրքրություն չի եղել։ Սակայն քաղաքապետարանը Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանում սովորող 44 ուսանողի շնորհել է քաղաքային կրթաթոշակներ։…