Նախագահը ցավակցություն է հայտնել Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած պայթյունների կապակցությամբ

Խորապես վշտացած եմ Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած պայթյունների լուրից, որոնք անմեղ մարդկանց կյանքեր խլեցին և բազմաթիվ մարդկանց վիրավորեցին: Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է նախագահ Վահագն Խաչատուրյանը:   «Իմ ամենաանկեղծ ցավակցությունն եմ հայտնում Իրանի ժողովրդին և ղեկավարությանը։ Զոհվածների ընտանիքներին և հարազատներին մաղթում եմ ոգու կորով և համառություն և շուտափույթ ապաքինում բոլոր տուժածներին»,- նշել…

Read More

Ցնցված ենք Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած պայթյունների լուրից․ ՀՀ ԱԳՆ

Ցնցված ենք Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած պայթյունների լուրից՝ ասված է ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում։ ԱԳՆ-ն նշել է, որ պայթյունների զոհ է դարձել հարյուրից ավելի խաղաղ բնակիչ։ «Մեր մտքերն ու աղոթքները տուժածների և նրանց ընտանիքների հետ են»,- ասված է գրառման մեջ: Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Իրանի Քերման քաղաքում Ղասեմ Սոլեյմանիի նահատակության տարելիցին նվիրված արարողության ժամանակ Գոլզար…

Read More

ԱՄՆ պետքարտուղարությունը դեմ է արտահայտվել Գազայի սահմաններից դուրս պաղեստինցիների վերաբնակեցմանը

Միացյալ Նահանգները չի ընդունում Իսրայելի ֆինանսների նախարար Բեցալել Սմոդրիչի և ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրի վերջին հայտարարությունները, որոնք հանդես են գալիս Գազայի սահմաններից դուրս պաղեստինցիների վերաբնակեցման օգտին: Այդ մասին նշված է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի հաղորդագրության մեջ: «Այդ հռետորաբանությունը սադրիչ է և անպատասխանատու։ Իսրայելի կառավարությունը, այդ թվում՝ վարչապետը, բազմիցս և հետևողականորեն ասել են…

Read More

Իսրայելի Գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել վիճահարույց դատական բարեփոխումները

Իսրայելի գերագույն դատարանի որոշմամբ՝ չեղարկվում է օրենսդրական փոփոխությունը, որի համաձայն՝ սահմանափակվում էր Կնեսետի ու վարչապետի որոշումները վերանայելու՝ երկրի դատական իշխանության իրավունքը։ Փոփոխությունն առաջարկել էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությունը: Այդ նախաձեռնությունը 2023 թվականին զանգվածային բողոքի ակցիաների պատճառ էր դարձել: Հարյուր հազարավոր մարդիկ մեղադրում էին Նեթանյահուին դատական իշխանությանը սահմանափակելու փորձի համար՝ պահանջելով վարչապետի հրաժարականը: Իսրայելի արդարադատության…

Read More

Պուտինը Բելգորոդի վրա հարձակումը ահաբեկչություն է որակել

Ռուսական և ուկրաինական ուժերը շարունակել են փոխադարձ հարվածները, դրանք չեն դադարել նույնիսկ Ամանորի գիշերը: Թիրախում են եղել թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի բնակելի տարածքները:   Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը տեղեկացրել է, որ գիշերը մարզում օդային մի քանի թիրախ է խոցվել: Ռուսական շրջանի՝ ավելի վաղ տեղի ունեցած թիրախավորման հետևանքով կան տասնյակ վիրավորներ և զոհեր, այդ թվում՝ երեխաներ:…

Read More

Իրանում Գոլզար Շահեդի գերեզմանատուն տանող ճանապարհին տեղի ունեցած պայթյունների պատճառով 103 մարդ է զոհվել

Իրանի Քերման քաղաքում Ղասեմ Սոլեյմանիի նահատակության տարելիցին նվիրված արարողության ժամանակ Գոլզար Շահեդի գերեզմանատուն տանող ճանապարհին երկու ուժգին պայթյուն է լսվել։ Հաղորդվել է, որ, ականատեսների վկայությամբ, պայթյունը տեղի է ունեցել գազի բալոնների պատճառով, սակայն այս տեղեկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել։ IRNA գործակալության տվյալով՝ Քերմանում պայթյունի հետևանքով զոհվել է 103 մարդ, մոտ 200 մարդ վիրավորվել է։ 

Read More

Հայաստանում Չեխիայի դեսպանը շնորհավորել է Ամանորի կապակցությամբ

Ուղիղ մեկ տարի է, ինչ Հայաստան եմ եկել առաքելությամբ՝ X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը: «Այս տարվա ընթացքում շատ հետաքրքիր բաներ են տեղի ունեցել։ Ուրախ եմ ներկայացնել Չեխիայի նման մեծ երկիրը Հայաստանի նման մեծ երկրում։ Մաղթում եմ բոլոր չեխ, հայ և միջազգային ընկերներին ուրախ Ամանոր»,- նշել է…

Read More

Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացում առաջխաղացման շանսերն ավելի են մեծացել. Ամիրբեկով

Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացում առաջխաղացման շանսերն ավելի են մեծացել՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը, հավելել՝ այժմ խաղաղության հասնելու ճանապարհին լուրջ խոչընդոտներ չկան:   Նա հույս է հայտնել, որ մոտ ապագայում Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչները խաղաղության համաձայնագրի նախագծի բանակցությունների ևս մեկ փուլ կանցկացնեն: Ամիրբեկովը տեղեկացրել է, որ այժմ կողմերը փոխանակում…

Read More

Աբդոլլահիանը հերքել է լուրերը, թե Մեծամորի ատոմակայանը ռադիոակտիվ նյութերով աղտոտում է Արաքս գետը

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հերքել է լուրերն այն մասին, թե Հայաստանի Մեծամորի ատոմակայանը ռադիոակտիվ նյութերով աղտոտում է Արաքս գետը։ Այդ մասին նա հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նիստին:   Դիվանագետի խոսքով՝ Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպությունը տեխնիկական հաշվետվություն է պատրաստել և համապատասխան միջոցառումներ անցկացրել, որոնք ևս փաստում են՝ հայկական կողմից…

Read More

BRICS-ը նոր անդամներ ունի

2024 թվականի հունվարի 1-ից BRICS-ին պաշտոնապես միացել են Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Իրանը, ԱՄԷ-ն և Եթովպիան։ Հիշեցնենք, որ կազմակերպություն էր հրավիրվել նաև Արգենտինան, սակայն ավելի վաղ այդ երկրի նորընտիր նախագահ Խավիեր Միլեյը պաշտոնապես հրաժարվել է մասնակցությունից:

Read More

Իրանը պատրաստ է նպաստել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ջանքերին. Քանանի

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի՝ Հայաստան կատարած այցին: «Իրանի ԱԳ նախարարը հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետի, Անվտանգության խորհրդի քարտուղարի և իր հայ գործընկերոջ հետ: Քննարկվել են տարբեր հարցեր, նշվել է, որ Իրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնությունների լուծման խաղաղ գործընթացին։ Իրանը պատրաստ է նպաստել…

Read More
Իսրայելը հարվածել է Լիբանանին, սպանվել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարներից մեկը
		03.01.2024 . Միջազգային

Իսրայելը հարվածել է Լիբանանին, սպանվել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարներից մեկը 03.01.2024 . Միջազգային

Իսրայելական անօդաչուները հրթիռներ են արձակել Բեյրութի հարավային արվարձանում գտնվող ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանի ուղղությամբ: Քանդվել է եռահարկ շինություն: Լրատվամիջոցների տվյալով՝ զոհվել են ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի տեղակալ Սալեհ ալ Արուրին, ՀԱՄԱՍ-ի մարտական թևի երկու հրամանատար և այլ անձինք: Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթին կոչ է արել բոլոր շահագրգիռ կողմերին ճնշում գործադրել Իսրայելի վրա, ստիպել դադարեցնել հարձակումները Լիբանանի վրա:…

Read More

Թուրքիայում 34 մարդ է ձերբակալվել՝ Իսրայելի հատուկ ծառայությունների համար աշխատելու կասկածանքով

Թուրքիայի ոստիկանությունը հունվարի 2-ին 34 մարդու է ձերբակալել Իսրայելի հատուկ ծառայությունների համար աշխատելու կասկածանքով՝ հայտնել են թուրքական լրատվամիջոցները: Նշվում է, որ ձերբակալություններ են իրականացվել երկրի ութ նահանգում, կասկածյալների մեծ մասը ձերբակալվել է Ստամբուլում: Ընթանում է հետաքննություն: Եվս 12 կասկածյալ որոնվում է: Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության դեպարտամենտի ղեկավար Ֆահրեթին Ալթունը նախազգուշացրել է Իսրայելին հանրապետության տարածքում լրտեսական…

Read More

Տոկիոյում ուղևորատար ինքնաթիռը բախվել է առափնյա պահպանության ինքնաթիռին և հրդեհվել

Տոկիոյի «Հանեդա» օդանավակայանում Japan Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռ է հրդեհվել առափնյա պահպանության ինքնաթիռի հետ բախումից հետո: Օդանավում գտնվող բոլոր 379 ուղևորները տարհանվել են, սակայն առափնյա պահպանության ինքնաթիռում զոհվել է հինգ մարդ: Այդ մասին հայտնել է Ճապոնիայի տրանսպորտի նախարարը: Առափնյա պահպանության ինքնաթիռը, որը պետք է պարենամթերք հասցներ հզոր երկրաշարժից տուժած շրջաններ, բախվել է Japan Airlines-ի ինքնաթիռին,…

Read More

Խարկովի հռթիռակոծության հետևանքով վնասվել է նաև Հայաստանի պատվավոր հյուպատոսության շենքը

Այսօր առավոտյան Խարկովի կենտրոնում ռուսական զինված ուժերի զանգվածային հրթիռային հարվածի հետևանքով վնասվել է նաև այն շենքը, որտեղ գտնվում է Խարկովում Հայաստանի պատվավոր հյուպատոսությունը: Այդ մասին հայտնում են լրատվամիջոցները:

Read More
Հարավային Կորեայում հարձակվել են ընդդիմության առաջնորդի վրա
		02.01.2024 . Միջազգային

Հարավային Կորեայում հարձակվել են ընդդիմության առաջնորդի վրա 02.01.2024 . Միջազգային

Հարավային Կորեայի ընդդիմադիր առաջնորդներից Միացյալ դեմոկրատական կուսակցության ղեկավար Լի Չժե Մյոնը հարձակման է ենթարկվել Բուսանում: Լրատվամիջոցների տվյալով՝ անհայտ անձը դանակով հարձակվել է քաղաքական գործչի վրա այն ժամանակ, երբ վերջինս շփվելիս է եղել մամուլի հետ: Հարձակվողը վնասել է Լիի պարանոցը, և ընդդիմադիր գործիչն ընկել է: Շտապ օգնությունը նրան տեղափոխել է հիվանդանոց: Նշվում է որ նրա կյանքին…

Read More

Կիևը հրթիռային հարձակման է ենթարկվել

Հունվարի 2-ի առավոտյան Կիևը հրթիռային հարձակման է ենթարկվել, հնչել են պայթյուններ, միացվել է օդային տագնապի ազդանշանը: Հարձակման հետևանքով վնասվել են բնակելի տներ և ենթակառուցվածքներ: Լրատվամիջոցները հայտնում են տասը վիրավորի մասին, որոնք հոսպիտալացվել են: Ուկրաինայի մայրաքաղաքի մի շատ շրջաններ հոսանքազրկվել են: Տարբեր հատվածներում հրթիռների բեկորներ են ընկել:

Read More

Ճապոնիայում մի շարք երկրաշարժեր են գրանցվել. կան զոհեր և վիրավորներ

Ճապոնիայում այսօր մի շարք երկրաշարժեր են գրանցվել: Առաջին ստորգետնյա ցնցումները՝ 5,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ, գրանցվել են տեղական ժամանակով ժամը 16:06-ին: Երկրաշարժերի ֆոնին հայտարարվել էր մինչև 5 մ բարձրությամբ ցունամիի վտանգ, սակայն ավելի ուշ այն հերքվել էր: Երկրաշարժի հետևանքով մահացել է երկու մարդ։ Յոթ մարդ վիրավորվել է Խակուի և Սիգա քաղաքներում, 15-ը՝ Տոյամա պրեֆեկտուրայում, հինգը՝…

Read More

Թուրքիայի արևելքում երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի արևելյան Թունջելի նահանգում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այդ մասին հայտնել է Տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը: Գերատեսչության տվյալով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Պյուլումյուր շրջանում տեղական ժամանակով ժամը 16:28-ին: Երկրաշարժի օջախը գտնվել է 8,7 կմ խորության վրա:

Read More