Ախալցխայում անցկացվել է բազմապրոֆիլ անվճար բժշկական արշավ
Ախալցխայի քաղաքապետ Վառլամ Ծիկլաուրին, Սամցխե-Ջավախքի պետական ներկայացուցիչ Իոսեբ Ալիբեգաշվիլին և քաղաքային խորհրդի նախագահ Սաբա Կբիլաշվիլին ծանոթացել են Ախալցխայում անցկացվող անվճար բժշկական արշավի ընթացքին։ Բազմապրոֆիլ բժշկական արշավի շրջանակներում Ախալցխայի մունիցիպալիտետի բնակիչները հնարավորություն են ունեցել «Իմեդի» կլինիկայում անցնելու ախտորոշիչ և գործիքային հետազոտություններ, ինչպես նաև տարբեր մասնագիտությունների բժիշկներից ստանալու անվճար խորհրդատվություն։ Արշավին մասնակցել են Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի…
