Թբիլիսիում կանցկացվի հայ և միջազգային երաժիշտներին միավորող JazzJans Festival 2026 փառատոնը

Թբիլիսիում կանցկացվի հայ և միջազգային երաժիշտներին միավորող JazzJans Festival 2026 փառատոնը

Նոյեմբերի 27-29-ը Թբիլիսիում կանցկացվի JazzJans Festival 2026 միջազգային ջազային փառատոնը, որը մեկ հարթակում կհամախմբի հայ և միջազգային երաժիշտներին։ Փառատոնի ծրագրում ընդգրկված են կենդանի երաժշտություն, ջազային կատարումներ և ինքնատիպ երաժշտական համագործակցություններ։ Նախաձեռնությունը նպատակ ունի ամրապնդել Հայաստանի և Վրաստանի ջազային համայնքների համագործակցությունը՝ երաժշտության միջոցով նոր կապեր ստեղծելով երկու երկրների և ժողովուրդների միջև։ Վրաստանում Հայաստանի դեսպանությունը ջազի սիրահարներին…

Read More
Ախալցխայի 2027 թվականի բյուջեն կազմում է 43,7 միլիոն լարի

Ախալցխայի 2027 թվականի բյուջեն կազմում է 43,7 միլիոն լարի

Ախալցխայի մունիցիպալիտետում տեղի է ունեցել 2027 թվականի բյուջեի  հանրային քննարկումը։ Բյուջեի նախագիծը ներկաներին ներկայացրել է Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային ծառայության ղեկավար Գելա Լոմիձեն։ 2027 թվականի համայնքային բյուջեն նախատեսվում է 43 700 700 լարիի չափով։ Մունիցիպալիտետի հիմնական առաջնահերթություններն են ենթակառուցվածքների զարգացումը, համայնքային տրանսպորտը, բարեկարգումը, մաքրությունն ու շրջակա միջավայրի պաշտպանությունը, առողջապահությունն ու սոցիալական ապահովությունը, մշակույթը, կրթությունը և…

Read More
Ադիգենիի դպրոցականները մրցել են «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղում

Ադիգենիի դպրոցականները մրցել են «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղում

Ադիգենիի մունիցիպալիտետի քաղաքապետարանի մշակույթի ծառայության կազմակերպմամբ Ադիգենի  երիտասարդական կենտրոնում անցկացվել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղը։ Մրցույթին մասնակցել են մունիցիպալիտետի հանրային դպրոցների IX–XI դասարանների աշակերտներից կազմված յոթ թիմ՝ «Էրուդիտներ»՝ Արալիի հանրային դպրոց,«Մոխե»՝ Մոխեի հանրային դպրոց, «Պարադոքս»՝ Ուդեի թիվ 2 հանրային դպրոց, «Բրավո»՝ Մլաշեի հանրային դպրոց, «Անսասան»՝ Լելովանի հանրային դպրոց, «Լոտուս»՝ Բոլաջուրի հանրային դպրոց, «Տրիումֆ»՝ Ադիգենի…

Read More
Ախալքալաքի սակրեբուլոն ներկայացրել է տարեկան հաշվետվությունը և քննարկել առաջիկա բյուջեն

Ախալքալաքի սակրեբուլոն ներկայացրել է տարեկան հաշվետվությունը և քննարկել առաջիկա բյուջեն

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, տեղակալներ Թեյմուրազ Մճեդլիձեի և Մկրտիչ Մղդեսյանի, ինչպես նաև տեղական ինքնակառավարման ներկայացուցիչների հետ միասին, մասնակցել է սակրեբուլոյում կայացած 2026 թվականի ամփոփիչ նիստին։ Նիստը վարել է սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը, որը ներկաներին ներկայացրել է մունիցիպալիտետում 2026 թվականի ընթացքում իրականացված գործունեության հաշվետվությունը։ Զեկույցում անդրադարձ է կատարվել սակրեբուլոյի աշխատանքներին, անցկացված նիստերին, խմբակցությունների և հանձնաժողովների…

Read More
Ճանապարհային դեպարտամենտը տարածում է տեղեկատվություն վատ եղանակի և ձյան պատճառով որոշակի հատվածներում տրանսպորտային միջոցների երթևեկության սահմանափակման վերաբերյալ

Ճանապարհային դեպարտամենտը տարածում է տեղեկատվություն վատ եղանակի և ձյան պատճառով որոշակի հատվածներում տրանսպորտային միջոցների երթևեկության սահմանափակման վերաբերյալ

Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը տարածում է տեղեկատվություն վատ եղանակի և ձյան պատճառով որոշակի հատվածներում տրանսպորտային միջոցների երթևեկության սահմանափակման վերաբերյալ։ Ճանապարհային դեպարտամենտի տվյալներով՝ տրանսպորտային միջոցների երթևեկությունը սահմանափակվել է ՄոլիԹթի-Չումաթելեթի հատվածում։ Մասնավորապես, Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի տվյալներով՝ ինտենսիվ ձյան պատճառով, ներքին պետական ​​նշանակության Ձիրուլա-Խարագաուլի-Մոլիթի-Ֆոնա-Չումաթելեթի ճանապարհի (Sh-55) կմ32-կմ51 (Մոլիտի-Չումաթելեթի) հատվածում թույլատրվում է միայն բարձր արագությամբ…

Read More
Լեհաստանը կոչ է անում ՆԱՏՕ-ին խոցել ռուսական հրթիռներն Ուկրաինայի տարածքում. Bloomberg

Լեհաստանը կոչ է անում ՆԱՏՕ-ին խոցել ռուսական հրթիռներն Ուկրաինայի տարածքում. Bloomberg

Լեհաստանը կոչ է արել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ռուսական հրթիռները խոցել հենց Ուկրաինայի տարածքում, երբ դրանք շարժվում են դաշինքի երկրների ուղղությամբ: Առաջարկն արվել է այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ Լեհաստանում ընկել էր երեք հրթիռ՝ հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ Լեհաստանն այս գաղափարը քննարկման է դրել Բրյուսելում Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության անդամ պետությունների դեսպանների հետ…

Read More
ԵՄ-ն ուժեղ թիմ կուղարկի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության բանակցությունների նոր փուլին. Ֆոն դեր Լայեն

ԵՄ-ն ուժեղ թիմ կուղարկի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության բանակցությունների նոր փուլին. Ֆոն դեր Լայեն

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտնել է, որ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ուղիներ փնտրելու վերաբերյալ բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի եվրոպական ուժեղ թիմի մասնակցությամբ: Այս մասին ԵՀ նախագահը հայտարարել է Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նիստում ունեցած ելույթի ժամանակ։ Նա վստահեցրել է, որ Եվրամիությունը կշարունակի աջակցել Ուկրաինային և պաշտպանել եվրոպական շահերը: Ֆոն դեր Լայենը նաև նշել է, որ Եվրամիությունն…

Read More
Փհենյանը վտարում է Շվեյցարիայի դիվանագիտական առաքելության ներկայացուցչին

Փհենյանը վտարում է Շվեյցարիայի դիվանագիտական առաքելության ներկայացուցչին

Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը Փհենյանում Շվեյցարիայի դիվանագիտական ​​առաքելության ներկայացուցչին հայտարարել է անցանկալի անձ և պահանջել , որ նա լքի երկիրը 48 ժամվա ընթացքում, հաղորդում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ի Եվրոպայի վարչության ղեկավար Պակ Հյոն-սուն կանչել է Շվեյցարիայի դիվանագիտական ​​առաքելության ներկայացուցիչ Աստիե Սիլվենին և նրան նոտա հանձնել՝ պահանջելով փակել ներկայացուցչությունն…

Read More
Մասիսի համայնքային ոստիկանները քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կասկածանքով ձերբակալել են 40-ամյա տղամարդուն

Մասիսի համայնքային ոստիկանները քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կասկածանքով ձերբակալել են 40-ամյա տղամարդուն

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 21-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Մասիս քաղաքում քարոզչություն անելիս մի տղամարդ սպառնացել է իրեն։ «Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ Մասիս քաղաքի 37-ամյա բնակչին, նրա անչափահաս որդու ներկայությամբ, հայհոյել և սպառնալիքներ է հնչեցրել Նիզամի գյուղի բնակիչ 40-ամյա տղամարդը։…

Read More
Լուկաշենկոն հնարավոր է համարում ռուսական միջուկային զենքի դուրսբերումը Բելառուսից

Լուկաշենկոն հնարավոր է համարում ռուսական միջուկային զենքի դուրսբերումը Բելառուսից

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի բացառել հանրապետությունից ռուսական միջուկային զենքի դուրսբերումը։ «Ամենակարևորն այն է, որ դա նպաստի Ուկրաինայում կարգավորմանը, որպեսզի մարդիկ չմահանան, և Եվրոպայում կայունություն լինի։ Քանի որ մենք Եվրոպայի աշխարհագրական կենտրոնն ենք, մենք չափազանց շահագրգռված ենք խաղաղությամբ»,- հայտարարել է Լուկաշենկոն։ Le Point-ի հետ հարցազրույցում նա նշել է, որ եվրոպական անվտանգության ապագա ճարտարապետությունը չի կարող…

Read More
Ռուսաստանի նախագահը անոնսավորել է, որ ուկրաինական պատերազմը կշարունակի. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Ռուսաստանի նախագահը անոնսավորել է, որ ուկրաինական պատերազմը կշարունակի. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Շաբաթասկզբին միջազգային մամուլում տեղեկություններ են տարածվել, որ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Թրամփին «փակ ուղերձ է հղել և զգուշացրել, որ Ղրիմի դեմ Ուկրաինայի ցամաքային հարձակման դեպքում տակտիկական միջուկային զենք կկիրառի»։ Ըստ աղբյուրների՝ ՌԴ նախագահը Դոնալդ Թրամփին հայտնել է, որ Ուկրաինան «պատրաստվում է 2027 թ. գարնանը Ղրիմի դեմ լայնածավալ հարձակում սկսել»։ ՌԴ ԶՈՒ պաշտոնաթող գեներալ-գնդապետ Լեոնիդ Իվաշովը…

Read More
Թրամփի վարչակազմը քննարկում է Իրանի ղեկավարությանը վերացնելու հարցը. NBC News

Թրամփի վարչակազմը քննարկում է Իրանի ղեկավարությանը վերացնելու հարցը. NBC News

NBC News-ը, հղում անելով աղբյուրին, հաղորդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պաշտոնատար անձինք քննարկում են Իրանի ղեկավարությանը հարվածելու գաղափարը: Հեռուստաալիքի տվյալներով՝ այդ դիրքորոշման կողմնակիցների համոզմամբ՝ հարվածները թույլ կտան վերացնել այն ղեկավարներին, որոնք պնդում են կոշտ քաղաքականություն վարել ԱՄՆ-ի նկատմամբ: Ավելի վաղ՝ նոյեմբերին, Թրամփը հայտարարել էր, որ ներկայումս հարկ չի համարում հասնել իշխանափոխության Իրանում:…

Read More
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահը Ստրասբուրգում համաժողովի կմասնակցի

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահը Ստրասբուրգում համաժողովի կմասնակցի

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Մատիաս Գույոմարի և Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Մարթա Կարտաբիայի հրավերով ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Վլադիմիր Վարդանյանը 2026 թվականի նոյեմբերի 26-ին Ստրասբուրգում (Ֆրանսիայի Հանրապետություն) կմասնակցի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի, Ստրասբուրգի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի և Հանրային ծառայության ազգային ինստիտուտի կողմից կազմակերպված՝ «Ժողովրդավարություն,…

Read More
«Եվրաքվե» նախաձեռնությունն արժանացել է Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի 2026 թ. մրցանակին

«Եվրաքվե» նախաձեռնությունն արժանացել է Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի 2026 թ. մրցանակին

Նոյեմբերի 24-ին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում «Եվրաքվե» նախաձեռնությունն արժանացել է Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի 2026 թ. Քաղհասարակության մրցանակին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը: «Մրցանակի հանձնումը տեղի է ունեցել հանդիսավոր պայմաններում։ Տեսաուղերձով իր շնորհավորանքի խոսքը հնչեցրել է Եվրոպական միության ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսը։ Մրցանակը հանձնել է…

Read More
«Խաղաղության խաչմերուկ», միջազգային առևտուր և անվտանգություն․ քննարկվել են Հայաստան-ԵԱՀԿ համագործակցության նոր ուղղությունները

«Խաղաղության խաչմերուկ», միջազգային առևտուր և անվտանգություն․ քննարկվել են Հայաստան-ԵԱՀԿ համագործակցության նոր ուղղությունները

Նոյեմբերի 23-ին Վիեննայում տեղի է ունեցել Հայաստան-ԵԱՀԿ ծրագրային համագործակցության շրջանակներում հանդիպում՝ ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության և ԵԱՀԿ քարտուղարության ղեկավար կազմի մասնակցությամբ։ Հանդիպմանը հաջորդել է ԵԱՀԿ մասնակից պետությունների, այդ թվում՝ իրականացվող ծրագրերին ֆինանսական աջակցություն ցուցաբերող դոնոր երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ ճեպազրույցը։ Հանդիպումների ընթացքում ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն ընդգծել է Հայաստան-ԵԱՀԿ ծրագրային համագործակցության ձևաչափի կարևորությունը՝…

Read More
Նինոծմինդայի թիվ 3 դպրոցում վերականգնման աշխատանքներ են իրականացվում

Նինոծմինդայի թիվ 3 դպրոցում վերականգնման աշխատանքներ են իրականացվում

Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետի տեղակալ Վահագն Դարբինյանը և ենթակառուցվածքների ծառայության ղեկավար Արմեն Բդոյանը տեղում ծանոթացել են Նինոծմինդա քաղաքի թիվ 3 հանրային դպրոցում իրականացվող վերականգնման աշխատանքների ընթացքին։ Աշխատանքներն իրականացվում են պետության կողմից մունիցիպալիտետին պատվիրակված լիազորությունների շրջանակներում։ Ծրագրի նպատակն է բարելավել դպրոցի ենթակառուցվածքները և աշակերտների ու մանկավարժների համար ստեղծել անվտանգ, հարմարավետ ու ժամանակակից ուսումնական միջավայր։

Read More
Ադիգենիում ավարտվել է «Դպրոցական սպորտային օլիմպիադա 2026-2027»-ի մունիցիպալ փուլը

Ադիգենիում ավարտվել է «Դպրոցական սպորտային օլիմպիադա 2026-2027»-ի մունիցիպալ փուլը

Ադիգենիի մունիցիպալիտետում ավարտվել է «Դպրոցական սպորտային օլիմպիադա 2026-2027»-ի մունիցիպալ փուլը։ Ադիգենիի մունիցիպալիտետի քաղաքապետարանի մշակույթի ծառայության կազմակերպմամբ անցկացված մրցումներին մասնակցել են հանրային դպրոցների աղջիկների և տղաների թիմերը։ Մասնակիցները մրցել են մինի ֆուտբոլի, վոլեյբոլի և սեղանի թենիսի մարզաձևերում։ Մրցումների արդյունքներով հաղթողներն ու մրցանակակիրները բաշխվել են հետևյալ կերպ։ Մինի ֆուտբոլ Աղջիկներ՝ I տեղ՝ Ադիգենի ավանի հանրային դպրոց II…

Read More
Ասպինձայի Գելսունդա գյուղ տանող ճանապարհի վերականգնման աշխատանքները շարունակվում են

Ասպինձայի Գելսունդա գյուղ տանող ճանապարհի վերականգնման աշխատանքները շարունակվում են

Ասպինձայի մունիցիպալիտետի Գելսունդա գյուղ տանող ավտոճանապարհի վերականգնման աշխատանքներն ակտիվորեն ընթանում են։ Աշխատանքների ընթացքին տեղում ծանոթացել են Ասպինձայի մունիցիպալիտետի տեղական իշխանության ներկայացուցիչները։ Նախագծի շրջանակներում նախատեսվում է ճանապարհի հիմնանորոգում, ճանապարհային ծածկույթի վերականգնում և ասֆալտապատում։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 1 595 000 լարի։

Read More
Ախալցխայի քաղաքապետը հանդիպել է թիվ 5 հանրային դպրոցի աշակերտների հետ

Ախալցխայի քաղաքապետը հանդիպել է թիվ 5 հանրային դպրոցի աշակերտների հետ

Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վառլամ Ծիկլաուրին հանդիպել է Ախալցխայի թիվ 5 հանրային դպրոցի աշակերտների հետ։ Հանդիպման ընթացքում աշակերտները ծանոթացել են տեղական ինքնակառավարման մարմնի գործունեությանը, գործադիր մարմնի հիմնական ուղղություններին, ինչպես նաև մունիցիպալիտետում իրականացված և ընթացիկ ծրագրերին։ Վառլամ Ծիկլաուրին պատասխանել է աշակերտների հարցերին, լսել նրանց գաղափարներն ու կարծիքները։ Քաղաքապետի հետ հանդիպումն իրականացվել է աշակերտների նախաձեռնությամբ՝ քաղաքացիական կրթության դասընթացի…

Read More
Ախալցխայի գյուղական համայնքներից շուրջ 300 երիտասարդ է ներգրավվել առաջնորդական հմտությունների զարգացման ծրագրում

Ախալցխայի գյուղական համայնքներից շուրջ 300 երիտասարդ է ներգրավվել առաջնորդական հմտությունների զարգացման ծրագրում

Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վառլամ Ծիկլաուրին և Երիտասարդության գործակալության դրամաշնորհային նախագծերի դեպարտամենտի ղեկավար Նինո Քառալաշվիլին մասնակցել են Ախալցխայի երիտասարդական խորհրդատվական խորհրդի միջոցառմանը, որը նվիրված էր գործակալության հայտարարած դրամաշնորհային մրցույթում հաղթած ծրագրի արդյունքների ամփոփմանը։ «Երիտասարդ առաջնորդները՝ հանուն գյուղական զարգացման» ծրագրի նպատակն էր Ախալցխայի մունիցիպալիտետի գյուղերում բնակվող երիտասարդների համար ընդլայնել ոչ ֆորմալ կրթության հասանելիությունը, ամրապնդել երիտասարդական ակումբների գործունեությունը…

Read More
Ալեն Սիմոնյանը և Լիտվայի  ազգային պաշտպանության փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր

Ալեն Սիմոնյանը և Լիտվայի ազգային պաշտպանության փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր

ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային պաշտպանության նախարարի տեղակալ Տոմաս Միկելկեւիչյուսի հետ։ Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Լիտվայի միջև համագործակցության զարգացմանը, մասնավորապես՝ պաշտպանության և անվտանգության ոլորտներում փոխգործակցության հնարավորություններին։ Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրության այլ հարցեր։

Read More
Ռումինիայի վարչապետ Լուկա Նիկուլեսկուի հետ հանդիպումից առաջ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողություն

Ռումինիայի վարչապետ Լուկա Նիկուլեսկուի հետ հանդիպումից առաջ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողություն

Ռումինիայի վարչապետ Լուկա Նիկուլեսկուի հետ հանդիպումից առաջ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողություն: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վաչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել:

Read More
Հայաստանում չի եղել որևէ ժամանակ, որ ունեցած լինենք 849 741 աշխատատեղ. Պապոյան

Հայաստանում չի եղել որևէ ժամանակ, որ ունեցած լինենք 849 741 աշխատատեղ. Պապոյան

Հայաստանի աշխատաշուկայում արձանագրվել են հերթական ռեկորդային ցուցանիշները։ Երբևէ Հայաստանում չի եղել որևէ ժամանակ, որ ունեցած լինենք 849 741 աշխատատեղ։ Այդ մասին ասված է էկոնոմիկայի նախարար Գևորգ պապոյանի Ֆեյսբուքի էջում: «Հոկտեմբեր ամսվա համար ռեկորդային է նաև միջին անվանական աշխատավարձը՝ 327 685 դրամ»,- գրել է նա։

Read More
Հայաստանում կիբեռանվտանգության կամպուսի ստեղծմանն աջակցելու վերաբերյալ հուշագիր է ստորագրվել

Հայաստանում կիբեռանվտանգության կամպուսի ստեղծմանն աջակցելու վերաբերյալ հուշագիր է ստորագրվել

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունը, Campus Cyber-ը և Expertise France-ը Digitec 2026-ի շրջանակում ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանում կիբեռանվտանգության կամպուսի ստեղծմանն ու զարգացմանն աջակցելու նպատակով։ Այս նախաձեռնության նպատակն է ստեղծել հարթակ, որը կմիավորի ոլորտի պետական կառույցներին, մասնավոր ընկերություններին և ակադեմիական շրջանակներին՝ համատեղ աշխատանքը խթանելու և նրանց միջև գործակցությունն ամրապնդելու համար։ Այս մասին…

Read More
Քուշները՝ Ռուսաստանի և Եվրամիության հարաբերությունների վերագործարկման մասին

Քուշները՝ Ռուսաստանի և Եվրամիության հարաբերությունների վերագործարկման մասին

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները, որը ներգրավված է ռուս-ուկրաինական բանակցություններին, հայտարարել է, որ հակամարտության կարգավորման կարևոր արդյունքներից կարող է դառնալ Ռուսաստանի և Եվրոպայի միջև հարաբերությունների վերագործարկումը։ Նրա խոսքով՝ դա լուրջ ձեռքբերում կլինի, հարկավոր է հասնել մի իրավիճակի, երբ այլևս չի լինի մշտական ագրեսիա, փոխարենը մարդիկ կգործակցեն, բիզնես կվարեն։ Քուշները հավելել է, որ քննարկել է…

Read More
Ռումինիայի նախագահի նստավայրում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմավորման արարողություն

Ռումինիայի նախագահի նստավայրում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմավորման արարողություն

Ռումինիայի նախագահի նստավայրում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմավորման արարողություն: Այդ մասին տեսանյութը հրապարկվել է վարչապետի Ֆեյսբուքի էջում:

Read More
Եթե Ուկրաինան դառնար ՆԱՏՕ-ի անդամ դեռ 2008-ին, պատերազմը, հավանաբար, հնարավոր կլիներ կանխել. Մերց

Եթե Ուկրաինան դառնար ՆԱՏՕ-ի անդամ դեռ 2008-ին, պատերազմը, հավանաբար, հնարավոր կլիներ կանխել. Մերց

Եվրոպան պատրաստ է բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ՝ հայտարարել է Գերմանիայի կանցլերը Բեռլինում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Ֆրիդրիխ Մերցի խոսքով՝ ակնկալվում է, որ խորհրդականների մակարդակով խաղաղ բանակցությունները կվերսկսվեն մոտ ապագայում։ Դրանց կարող են մասնակցել Ուկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները: Կանցլերը չի բացառել, որ հանդիպումը կարող է կայանալ Աբու Դաբիում: «Հուսով ենք՝…

Read More
Դատարանը մերժել է Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջը

Դատարանը մերժել է Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջը

ՀՀ վարչական դատարանը մերժել է թիվ 22 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի հայցը՝ նոյեմբերի 29-ին կայանալիք Սպիտակի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող, համայնքի գործող ղեկավար Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով։ Հայցի հիմքում Նիկողոսյանի՝ հոկտեմբերի 29-30-ին ընդունած որոշումներն էին, որոնցով պաշտոններից ազատվել էին «Բարոյական արժեքներ» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված չորս թեկնածուներ՝ համայնքի ղեկավարի տեղակալն…

Read More
Ռյուտեն բացառում է ՆԱՏՕ-ի վերադարձը 1997 թվականի սահմաններին

Ռյուտեն բացառում է ՆԱՏՕ-ի վերադարձը 1997 թվականի սահմաններին

ՆԱՏՕ-ն անընդունելի է համարում Եվրոպայում 1997 թվականի սահմաններին վերադառնալը։ Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ դաշինքի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի քննարկման ժամանակ։ «ՆԱՏՕ-ի վերադարձը 1997 թվականի սահմաններին բացարձակապես անընդունելի է»,- ասել է նա և հավելել է, որ «միայն ՆԱՏՕ-ի երկրները կարող են նման որոշումներ կայացնել», և որ դրանք չեն կարող դրսից թելադրվել դաշինքին։…

Read More