Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի
Երևան քաղաքում նոյեմբերի 29-ի և դեկտեմբերի 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 29-ի…
Երևան քաղաքում նոյեմբերի 29-ի և դեկտեմբերի 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 29-ի և դեկտեմբերի 3-ի ուշ երեկոյան ժամերին, նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Հանրապետության տարածքում նոյեմբերի 29-ի և դեկտեմբերի 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան ժամերին, 30-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի…
ԳյուղատնտեսությունՀողերի դեգրադացիան արագանում է. ինչ է առաջարկում ՄԱԿ-ընոյեմբերի 28 | 15:16
Նիկոլ ՓաշինյանՀույս ունենք՝ 2027-ին նոր միջուկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ կունենանք որոշակիություն․ Նիկոլ Փաշինյաննոյեմբերի 28 | 14:43
Ուկրաինան ցանկանում է ստանալ այնպիսի երաշխիքներ, ինչպիսին նախատեսում է ՆԱՏՕ-ին անդամակցությունը՝ հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին BBC-ին տված հարցազրույցում: Ուկրաինայի նախագահի խոսքով՝ այդ երաշխիքները պետք է կապված լինեն հրադադարի հետ և պարունակեն գործընկերների հստակ պարտավորությունները Ռուսաստանի կողմից հնարավոր ագրեսիայի դեպքում։ «Ուկրաինան ցանկանում է իմանալ, թե քանի երկիր և զինվորական են ներկայացվելու իր տարածքում ապագա խաղաղ կարգավորման…
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել, որում վարչապետը հանդես է եկել ելույթով։ Բացելով նիստը՝ վարչապետը կարևորել է այդ ձևաչափով աշխատանքը, քանի որ այն ուղղված է Հայկական ատոմակայանի անվտանգության մակարդակի բարձրացմանը և հուսալի ու անվտանգ շահագործմանն ուղղված անելիքներին։ «Մեր միջազգային գործընկերները, բավական երկար ժամանակ ՀՀ-ին ուղեկցում են…
ՆԳՆ Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները նոյեմբերի 26-ին օպերատիվ տեղեկություններ են ստացել Մասիս քաղաքի 4-րդ փողոցում ապօրինի ծառահատման վերաբերյալ։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Մասիսի համայնքապետարանի աշխատակիցները նշված հասցեում փորձել են ծառեր հատել՝ համայնքապետի թեկնածուներից մեկի նախընտրական քարոզչական պաստառներն առավել տեսանելի դարձնելու…
Նոյեմբերի 27-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ, որին հրավիրված են եղել Հանրապետության վարչապետն ու Կառավարության անդամները, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամները: Այդ մասին տեղեկանում ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ֆեյսբուքի էջից։ Քննարկվել են նոր Սահմանադրության հրապարակված նախագծի մասին հարցեր, վարչապետը պատասխանել է նիստի մասնակիցների հարցերին:
ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Արփինե Դավոյանը, ինչպես նաև ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Արփինե Ֆեդոսեևան դեկտեմբերի 2-6-ը կգործուղվեն Ռումինիայի Յաշ քաղաք՝ մասնակցելու Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի (ՈւՄՎ) միջազգային քարտուղարության նիստին։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի՝ նոյեմբերի 26-ի կարգադրությունից։ Սիսակ Գաբրիելյանը ՈւՄՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարն է, Արփինե…
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ Տեղեկատվությունը ստացվել է Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից։
ԱշխարհԲանակցությունները կարող են վերսկսել դեկտեմբերին. Զելենսկինոյեմբերի 27 | 19:43
Ազգային ժողովի պատգամավորներ Լուսինե Ավետիսյանը, Գարիկ Սարգսյանը, Լևոն Լևոնյանը, Սևակ Խաչատրյանը և Սյուզաննա Սայադյանը նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 12-ը կգործուղվեն ԱՄՆ-ի Սիեթլ քաղաք։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի՝ նոյեմբերի 26-ի կարգադրությունից։ Պատգամավորները կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի կողմից կազմակերպվող «Օրենսդիր մարմնի դերը Միացյալ Նահանգներում» խորագրով «Բաց աշխարհ» ծրագրին։
Ֆրանսիացի միլիոնատերերի մի խումբ ստեղծել է «Հայրենասեր միլիոնատերեր» լոբբիստական կազմակերպության ազգային մասնաճյուղը և մտադիր է հասնել Ֆրանսիայում հարուստների հարկերի բարձրացմանը, հաղորդում է Bloomberg-ը։ Նախագահի ընտրությունից մոտ հինգ ամիս առաջ մեկնարկած նախաձեռնությունը գլխավորում են Societe Generale-ի նախկին գործադիր տնօրեն Ֆրեդերիկ Ուդեայի դուստրը՝ Էմանուել Ուդեան, և ձեռնարկատեր Մաքսիմ Քուրկջյանը։ Նրանք կարծում են, որ քաղաքական գործիչները պետք է…
Եվրոպացի պաշտոնյաների տվյալներով՝ նոյեմբերի 19-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ զրույցի ժամանակ Թրամփը դժգոհել է Ուկրաինային տրվող օգնության ու զենքի համար միլիարդների վատնումից: Եվրամիության երկրների ղեկավարները չեն կիսել Սպիտակ տան ղեկավարի դիրքորոշումը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Եվրոպայի միջև Ուկրաինայի հարցում խորացող անդունդ է առաջացել` նկատում է Politico-ն: Եվրոպացիները նախկինի պես քննարկում են Ուկրաինային մինչև…
Ախալցխայի մունիցիպալիտետի «Սամցխե» ֆուտբոլային թիմը հաղթանակով է ավարտել Վրաստանի ֆուտբոլի 4-րդ լիգայի առաջնությունը՝ նվաճելով առաջին տեղը։ Առաջնության վերջին խաղում Ախալցխայի «Սամցխեն» մրցել է Չոխատաուրի «Բախմարոյի» հետ։ Հանդիպումն ավարտվել է «Սամցխեի» համոզիչ հաղթանակով՝ 5։1 հաշվով։ Այսպիսով, «Սամցխեն» 4-րդ լիգայի առաջնությունում զբաղեցրել է առաջին հորիզոնականը և հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Վրաստանի 3-րդ լիգայում։ Այս հաղթանակը կարևոր ձեռքբերում…
Աբասթումանի շրջանցիկ ճանապարհի կառուցման աշխատանքներին զուգահեռ նախատեսվում է իրականացնել նաև անտառների վերականգնման և լրացման աշխատանքներ։ Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Ռևազ Սոխաձեն՝ Ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի և Ազգային անտառային գործակալության ներկայացուցիչների հետ միասին, այցելել է Աբասթումանի շրջանցիկ ճանապարհին հարակից անտառային տարածքներ։ Տեղում քննարկվել են ճանապարհի շինարարության ընթացքում վնասված անտառային հատվածների, ինչպես նաև չորացած և չորացող…
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Ռևազ Սոխաձեն, Մունիցիպալ զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գիորգի Շոնիային և Աբասթումանի աստղադիտարանի տնօրեն Ալեքսանդրե Թևզաձեի հետ միասին, այցելել է աստղադիտարանի հին շենք և ծանոթացել դրա վիճակին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պատմական շենքի վերականգնման, ինչպես նաև աստղադիտարանի ենթակառուցվածքների արդիականացման ծրագրերը։ Շենքն ունի մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ։ Հետևաբար, վերականգնման աշխատանքների ընթացքում…
Ադիգենիի մունիցիպալիտետի քաղաքապետարանի աջակցությամբ և Ջավրիշվիլիի «Օփթալմիջ» ակնաբուժական միկրովիրաբուժության կլինիկայի կազմակերպմամբ՝ քաղաքապետարանի վարչական շենքում գործող Կանանց սենյակում անցկացվել է անվճար ակնաբուժական արշավ։ Արշավի շրջանակներում տեղի բնակիչները հնարավորություն են ունեցել անվճար ստանալու որակավորված ակնաբույժի խորհրդատվություն և անցնելու համապատասխան հետազոտություններ։ Միջոցառման նպատակն է բնակչության համար հասանելի դարձնել ակնաբուժական ծառայությունները և նպաստել տեսողության խնդիրների վաղ հայտնաբերմանը։
Ասպինձայի մունիցիպալիտետի Խիզաբավրա գյուղում «Գյուղի աջակցության ծրագրի» շրջանակներում ավարտվել են աղբյուրի վերականգնման աշխատանքները։ Նախագիծն իրականացվել է՝ հաշվի առնելով տեղի բնակչության կողմից ներկայացված առաջնահերթությունը։ Աշխատանքների շրջանակներում նորացվել է աղբյուրի առկա ենթակառուցվածքը, ինչպես նաև բարեկարգվել է հարակից տարածքը։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 40 200 լարի։ «Գյուղի աջակցության ծրագիրը» նախատեսում է բնակչության կարիքների և առաջնահերթությունների հիման վրա…
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Վրաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Գարեթ Ուորդի հետ: Այս մասին հայտնել է Վրաստանի խորհրդարանը: Մամուլի ծառայության տվյալներով՝ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններում առկա մարտահրավերները և հաստատել դրանց լուծման ուղղությամբ աշխատելու իրենց պատրաստակամությունը: Այս առումով ուշադրություն է դարձվել տարբեր ձևաչափերով համագործակցության վերականգնման կարևորությանը:…
ԱՄՆ-ն Գրենլանդիայում ռազմական ներկայության ընդլայնման ծրագիր է մշակել, որի արժեքը կարող է հասնել 500 մլն դոլարի: Այս մասին հայտնում է Newsweek ամսագիրը ՝ վկայակոչելով Պենտագոնի փաստաթղթերը: Պարբերականը ձեռք է բերել պետական գնումների մասին տվյալներ, որոնք պարունակում են Գրենլանդիայի հյուսիս-արևմուտքում գտնվող ԱՄՆ տիեզերական ուժերի Պիտուֆիկ բազայի զարգացման լայնածավալ առաջարկներ։ Նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթանում են։ Ինժեներական կորպուսից…
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կասկածելի է անվանել Քուվեյթի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումները և հայտնել է, որ Թեհրանը պատրաստ է Քուվեյթի ու Իտալիայի իշխանությունների հետ միջադեպի համատեղ հետաքննության անցկացմանը: «Միջադեպը կասկածներ է առաջացնում և կարծես պատերազմի համար սցենար լինի։ Մենք պատրաստ ենք համագործակցել Քուվեյթի ու Իտալիայի հետ՝ պարզելու միջադեպի պատճառները», — գրել է…
Վրաստանի ՆԳՆ-ն հայտնում է, որ Բաթումում թուրք ֆուտբոլային երկրպագուների ագրեսիվ գործողությունների հետևանքով վիրավորվել է երեք ոստիկան, իսկ 16 թուրք ձերբակալվել է։ Երկրպագուները քաղաք էին ժամանել թուրքական «Բեշիկթաշի» և իսրայելական «Հապոել Բեր-Շևայի» միջև խաղի համար։ ՆԳՆ-ի տվյալներով՝ խաղից առաջ թուրք երկրպագուները աղմկոտ երթ են կազմակերպել Բաթումի փողոցներով։ Կարգուկանոն պահպանելու` ոստիկանների պահանջին ի պատասխան՝ մի քանի երկրպագու…
Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ստոկհոլմում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Բելյաևին՝ նոյեմբերի 20-ին Լեհաստանի օդային տարածքը խախտելու, ինչպես նաև Դանիայի հետախուզական գործակալության հայտարարության պատճառով, ըստ որի` դանիական կողմը կանխել է ուկրաինացի ռեփեր Ալբերտ Վասիլևի՝ Kyivstoner-ի դեմ Ռուսաստանի ծրագրած մահափորձը: Այս մասին նշված է Շվեդիայի ԱԳՆ կայքում: Դեսպանի հետ հանդիպման ժամանակ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները դատապարտել…
Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան ժամանակավորապես սահմանափակել է Ռուսաստանին տրամադրվող ռազմական աջակցությունը: Ըստ հետախուզության մամուլի ծառայության տարածած հայտարարության՝ որոշումն անձամբ կայացրել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը: Հրապարակման պահին Մոսկվան և Փհենյանը չեն մեկնաբանել այդ տեղեկատվությունը: Երկու երկրի պաշտոնյաները վերջերս խոսել են իրենց գործընկերության և «մարտական համագործակցության» մասին:…
Աշխաբադում Թուրքմենստանի Նախարարների կաբինետի նախագահի տեղակալ Գուվանչ Աղաջանովի հետ նախագահեցինք Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
Կառավարությունը հաստատել է ՀՀ-ում չլիցենզավորված կազմակերպիչների խաղային գործունեության մասնակցության հնարավորություն նախատեսող կայքերի արգելափակման կարգը և ժամկետները, ինչպես նաև արգելափակման ենթակա կայքերի ցանկի վարման, հաստատման և պետական մարմիններին ու այլ կազմակերպություններին հասանելիության տրամադրման կարգը։ Ըստ հիմնավորման՝ խաղային գործունեության թվայնացման և առցանց հարթակների տարածման պայմաններում աճել են այն դեպքերը, երբ ՀՀ տարածքում հասանելի են դառնում չլիցենզավորված կազմակերպիչների…
Ասպինձայի ըմբշամարտի մարզադահլիճում անցկացվել է Սամցխե-Ջավախքի տարածաշրջանային առաջնությունը՝ ձյուդո մարզաձևից։ Մարզական միջոցառմանը ներկա է եղել Ասպինձայի մունիցիպալիտետի քաղաքապետի տեղակալ Լևան Բերիձեն՝ տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ միասին։ Առաջնությանը մասնակցել են Ասպինձայի, Ախալցխայի և Ադիգենի մունիցիպալիտետներում գործող ձյուդոյի խմբակների պատանի մարզիկները։ Նրանք տարբեր քաշային կարգերում մրցել են միմյանց հետ՝ ցուցադրելով իրենց մարզական կարողություններն ու հմտությունները։ Մրցաշարի ավարտին…
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Ռուսաստանի հետ երկխոսությունը պետք է պահպանվի, քանի որ Ռուսաստանը Վրաստանի հարևան երկիրն է, և ռուս ժողովուրդը թանկ է վրաց ժողովրդի համար: Կոբախիձեն նաև կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Գիորգի Զուրաբաշվիլու և ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինի միջև Մոսկվայում և Թբիլիսիում բանակցություններ վարելուն՝ նշելով,…
Ադիգենիի մունիցիպալիտետի բարձրալեռնային բնակավայրերից Մոխիի, Դերցելիի և Զեդուբանի վարչական միավորների կազմում ընդգրկված գյուղերի ավտոճանապարհները մաքրվել են ձյան ծածկույթից։ Բնակչության անվտանգ և անխոչընդոտ տեղաշարժն ապահովելու նպատակով մոբիլիզացվել են քաղաքապետարանի համապատասխան ծառայությունները և մի քանի միավոր հատուկ տեխնիկա։
Ախալցխայում տեղի է ունեցել Վրաստանի խորհրդարանի Տարածաշրջանային քաղաքականության և ինքնակառավարման հանձնաժողովի արտագնա նիստը, որին մասնակցել են Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Ռևազ Սոխաձեն, նախարարի տեղակալները և նախարարության համակարգում գործող կազմակերպությունների ղեկավարները։ Հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել են Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը, առկա մարտահրավերներն ու առաջիկա անելիքները։ Ռևազ Սոխաձեի խոսքով՝ նախարարության առաջնահերթությունը ոչ միայն ենթակառուցվածքային…