Նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի մինչև այս ամսվա վերջ. Սրբուհի Գալյան
Նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի մինչև այս ամսվա վերջը, և շատ կարևոր է նկատի ունենալ, որ բոլոր հոդվածները, ըստ էության, Սահմանադրության մեջ նոր են, որովհետև մենք խոսում էինք ոչ թե Սահմանադրության փոփոխությունների, այլ նոր Սահմանադրության մասին։ Այդ մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Սուրեն Հովհաննիսյանի հարցին։ «Իհարկե, սա չի…
