նոյեմբերի 20 | 00:28ՏեսանյութԹրամփ-Սի-Պուտին եռակողմ հանդիպման հիմնական ուղերձները
նոյեմբերի 20 | 00:28ՏեսանյութԹրամփ-Սի-Պուտին եռակողմ հանդիպման հիմնական ուղերձները
նոյեմբերի 20 | 00:28ՏեսանյութԹրամփ-Սի-Պուտին եռակողմ հանդիպման հիմնական ուղերձները
Ազգային ժողովի պատգամավորներ Լևոն Լևոնյանը և Միքայել Խաչատրյանը նոյեմբերի 25-27-ը կգործուղվեն Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաք՝ մասնակցելու ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի նիստին։ Այս մասին նշված է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի նոյեմբերի 17-ի կարգադրության մեջ։ Պատգամավորներին կուղեկցի պատվիրակության քարտուղար, ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Սոֆյա Մնացականյանը։
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հանդիպել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարի տեղակալ Դմիտրի Մարիյասինի հետ։ ՇՄՆ-ից հայտնում են՝ Մարիյասինը շնորհավորել է Հայաստանին Երևանում Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) պատշաճ մակարդակով կազմակերպելու և հյուրընկալելու կապակցությամբ՝ ընդգծելով համաժողովի կարևորությունը կենսաբազմազանության պահպանության և բնապահպանական օրակարգի առաջմղման գործում։ Վերջինս շնորհակալություն է հայտնել շրջակա միջավայրի…
Նոյեմբերի 19-իմ Թբիլիսիում տեղի է ունեցել «Շուկաների կապակցում, փոխկապակցվածություն և կայուն աճ» խորագրով Սևծովյան հարթակի տարեկան համաժողովը, որին մասնակցել է Վրաստանում Հայաստանի դեսպանության խորհրդական Վլադիմիր Պողոսյանը։ Համաժողովին ներկա են եղել տարածաշրջանի երկրների պետական կառույցների, դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։ Հայաստանը միջոցառմանը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության,…
Բեռլինում մեկնարկել է «Պատրաստակամների կոալիցիայի» հանդիպումը, որին մասնակցում են Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը, ԱՄՆ հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։ «Քննարկեցինք առանցքային հարցեր և Ուկրաինայի կարիքները՝ ռուսական «Շահեդ» անօդաչու թռչող սարքերին և հրթիռներին հակազդեցությունը, էներգետիկայի և ենթակառուցվածքների պաշտպանությունը, ինչպես նաև մեր դիվանագիտական գործունեությունը։ Կարևոր է,…
Ադիգենիի մունիցիպալիտետի սակրեբուլոյի հերթական նիստի ընթացքում քննարկվել և հաստատվել են համայնքային նշանակության մի շարք հարցեր։ Համայնքի սեփականություն հանդիսացող արհեստական տոնածառը «Աբասթումանիի զարգացման գործակալություն» ՀԻՊ-ին փոխանցելու և այդ նպատակով քաղաքապետին համաձայնություն տալու հարցը։ Ադիգենիի մունիցիպալիտետում իրականացվող նախագծերի հաստատումը։ Բնակելի տարածքի վարձակալության վերաբերյալ քաղաքապետին համաձայնություն տալու հարցը։ Հաջողակ երիտասարդներին ֆինանսական աջակցություն տրամադրելու կարգում փոփոխություններ կատարելու հարցը։ Աշխատանքային…
Ախալցխայի քաղաքապետ Վառլամ Ծիկլաուրին, քաղաքային խորհրդի նախագահ Սաբա Կբիլաշվիլիի և Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի ռեկտոր Վախթանգ Թաքթաքիձեի հետ միասին, հանդիպել է համալսարանի ուսանողների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են «Իմ Ախալցխա» նոր բջջային հավելվածի հնարավորություններն ու գործառույթները։ Քաղաքապետարանի ներկայացուցիչները լսել են ուսանողների կարծիքներն ու առաջարկությունները՝ հավելվածի կատարելագործման և արդյունավետ օգտագործման վերաբերյալ։ Հավելվածը ստեղծվել է Ախալցխայի քաղաքապետարանի և…
Ախալքալաքի մունիցիպալիտետի Զակ գյուղում ավարտվել են ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները։ Կատարված աշխատանքներին տեղում ծանոթացել են մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Թեյմուրազ Մճեդլիձեն, ենթակառուցվածքների ծառայության պետ Արա Մովսիսյանը, վերահսկողության ծառայության պետ Արթուր Դավթյանը և վարչական ծառայության պետ Վաչագան Ծորմուտյանը։ Նախագծի շրջանակներում ամբողջությամբ վերականգնվել և ասֆալտապատվել են գյուղի մուտքի ճանապարհը և ներքին գյուղական ճանապարհահատվածը։ Շուրջ 2,7 կմ երկարությամբ ճանապարհահատվածը միացնում…
Շենժենում ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամփոփել է արդյունքները։ Գործընկերների հետ բանակցությունները նա որակել է օգտակար։ Քննարկված թեմաների թվում Կրեմլի ղեկավարը նշել է ուկրաինական ճգնաժամը, իրավիճակը Մերձավոր Արևելքում և Կորեական թերակղզում։ «Նախագահ Թրամփն անկեղծորեն ձգտում է կարգավորել հակամարտությունները, ներառյալ ուկրաինական…
Ռուս-վրացական վերսկսված ուղիղ երկխոսության շրջանակում Մինսկում տեղի է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի և Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ կապերի գծով հատուկ ներկայացուցիչ, Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Գիորգի Զուրաբաշվիլու հանդիպումը: ՌԴ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում երկկողմ փոխգործակցության արդիական հարցերի շուրջ, առանձնացվել է առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար համագործակցությունը:…
Շենժենում ընթացող Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանն ուսումնասիրում է քիմիական և կենսաբանական զենքի ստեղծման հնարավորությունը, քանի որ Միացյալ Նահանգները փակել է Թեհրանի ճանապարհը դեպի միջուկային զենք։ Նա նաև պնդել է, որ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի ռազմածովային ուժերը և շարքից հանել նրա ռազմաօդային ուժերը։ Սպիտակ տան ղեկավարը նշել…
Շենժենում ընթացող Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում մեկնարկել է Սի Ծինփինի, Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի եռակողմ հանդիպումը։ Ավելի վաղ երկկողմ հանդիպումներ են տեղի ունեցել ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև։ ՌԴ նախագահի հետ հանդիպմանը Դոնալդ Թրամփը նշել է, որ Վլադիմիր Պուտինն իր ընկերն է, և իրենք հիանալի հարաբերություններ են ունեցել երկար տարիներ։ Կողմերի հանդիպումը…
«Շատ մեծ նորություն ունեմ բոլորիդ համար. Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ներկայացվում է Սահմանադրության նախագիծ, որը չի գրվում անձերի համար։ Ոչ մի անձ նկատի առնված չէ այդ Սահմանադրության մեջ»։ Այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Անդրադառնալով այն հարցին, որ նոր նախագծով նախատեսվում է լուծարել Անվտանգության խորհուրդը՝ Փաշինյանը նշեց. «Անվտանգության խորհուրդը նախագահական,…
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները շարունակվում են: Ղրիմի կամուրջն այս շաբաթ արդեն երրորդ անգամ հարձակման է ենթարկվել: Կամրջով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ղրիմի կամրջին հարվածներ են հասցվել մի քանի շաբաթ տևած աննախադեպ գործողության շրջանակում: Ուկրաինական ուժերը նաև հարվածել են Թաթարստանի նավթային օբյեկտներից մեկին: Հարվածներ են…
Հայաստանը հրավիրվել է մասնակցելու մեծ 20-յակի՝ G20-ի գագաթնաժողովի աշխատանքներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է »Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կառավարության՝ նոյեմբերի 19-ի նիստին ներկայացրեց ՀՀ Կառավարության՝ 2026–2031 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին որոշման նախագիծը։ Մհեր Գրիգորյանը հայտարարեց՝ նախատեսվող բարեփոխումները հիմնված են «Իրական Հայաստան» գաղափարախոսության վրա և միտված են կյանքի կոչելու ընտրությունների միջոցով քաղաքացիների առջև ստանձնած քաղաքական հանձնառությունները։ Նաև նշեց, որ հաստատվելիք շատ միջոցառումներ Կառավարության՝ 2021–2026 թվականների ծրագրով մեկնարկած բարեփոխումների տրամաբանական…
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ԱՊՀ մասնակից պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովում ընտրվել է Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Այդ մասին տեղեկանում ենք պատգամավորի Ֆեյսբուքի էջից։ «Շնորհակալ եմ գործընկերներին ցուցաբերած վստահության համար։ Կարևորում եմ Հայաստանի Հանրապետության ակտիվ և բովանդակային մասնակցությունը միջխորհրդարանական համագործակցության հարթակներում»,- նշված է գրառման մեջ։
Շենժենում մեկնարկել է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի երկկողմ հանդիպումը հաղորդել է ՏԱՍՍ-ը։ Բանակցությունները տեղի են ունենում Չինաստանի Շենժեն քաղաքում Ասիական և Խաղաղօվկիանոսյան տնտեսական խորհրդի (ԱԽՏԽ) գագաթնաժողովի շրջանակում: Սա Պուտինի և Թրամփի առաջին անձնական հանդիպումն է 2025 թվականի օգոստոսին ԱՄՆ Անքորիջ քաղաքի գագաթնաժողովից ի վեր: Նաև նրանց ութերորդ հանդիպումն է վերջին…
Սահմանադրական ԲարեփոխումներԻնձ հեռացնելու սցենարներ եմ տալիս, չհեռացրիք՝ ես եմ հեռացնում ձեզ. Փաշինյանը՝ ընդդիմությանընոյեմբերի 18 | 23:13
Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինն անդրադարձել են Ուկրաինայի հարցով Աբու Դաբիում կայած եռակողմ բանակցություններին՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Նա հավելել է, որ Ռուսաստանի ու Չինաստանի նախագահները քննարկել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի բոլոր առավել սուր հարցերը: Ուշակովն «օգտակար» է որակել Պուտինի և Սիի բանակցությունները։ Նա ընդգծել է, որ նախագահների զրույցն անցել է…
COP31-ի շրջանակում Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հանդիպել է Պանամայի շրջակա միջավայրի նախարարի հետ։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։ Արամ Մեյմարյանը շնորհակալություն է հայտնել Պանամային՝ Երևանում կայացած Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ակտիվ մասնակցության համար։ Պանամայի նախարարը բարձր է գնահատել համաժողովի կազմակերպումը։ Կողմերն անդրադարձել են նաև COP18-ը հյուրընկալելու հարցում Պանամայի հայտնած պատրաստակամությանը։…
ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 18-ին ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների Եվրոպական ծառայության Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Օդրոնե Պերկաուսկիենեի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաեւ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ուղղված ջանքերին վերաբերող…
Նոյեմբերի 17-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի մի քանի պատգամավորներ հանդես են եկել Աբխազիայի հետ բարեկամության խումբ (Abhazya Dostluk Grubu) ձևավորելու նախաձեռնությամբ։ Այդ առթիվ Անկարա է մեկնել Աբխազիայի ներկայացուցչական պատվիրակություն։ Ըստ Սուխումի աղբյուրների՝ խումբը ձևավորվում է, որպեսզի «հաղթահարվի Աբխազիայի մեկուսացումը»։ Նախաձեռնության հեղինակները նպատակ ունեն հասնել Թուրքիայի կողմից Աբխազիայի անձնագրերը որպես ճամփորդական փաստաթուղթ ճանաչելուն, ինչպես նաև օդային…
Նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի մինչև այս ամսվա վերջը, և շատ կարևոր է նկատի ունենալ, որ բոլոր հոդվածները, ըստ էության, Սահմանադրության մեջ նոր են, որովհետև մենք խոսում էինք ոչ թե Սահմանադրության փոփոխությունների, այլ նոր Սահմանադրության մասին։ Այդ մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Սուրեն Հովհաննիսյանի հարցին։ «Իհարկե, սա չի…
Ասպինձայի մունիցիպալիտետի Խերթվիսի գյուղում ավարտվել են արհեստական խոտածածկով մարզական հրապարակի կառուցման աշխատանքները։ Ծրագրի շրջանակներում գյուղում կառուցվել է ժամանակակից չափանիշներին համապատասխան մինի մարզադաշտ, որը երիտասարդներին հնարավորություն կտա զբաղվել սպորտով և ազատ ժամանակն անցկացնել առողջ ու ակտիվ միջավայրում։ Մարզական ենթակառուցվածքների զարգացումը և երիտասարդների համար համապատասխան պայմանների ստեղծումը Ասպինձայի մունիցիպալիտետի առաջնահերթություններից են։
Ախալքալաքի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Թեյմուրազ Մճեդլիձեն, ենթակառուցվածքների ծառայության ղեկավար Արա Մովսիսյանի և վերահսկողության ծառայության ղեկավար Արթուր Դավթյանի հետ միասին, ծանոթացել է Քարցեպ և Օկամի գյուղերում մանկական ժամանցի գոտիների կառուցման ավարտված աշխատանքներին։ Ենթակառուցվածքային նախագծերն իրականացվել են «Գյուղին աջակցության ծրագիր-2026»-ի շրջանակներում։ Աշխատանքները ֆինանսավորվել են Վրաստանի պետական բյուջեով նախատեսված՝ տարածաշրջաններում իրականացվելիք նախագծերի հիմնադրամի և տեղական բյուջեի համաֆինանսավորմամբ։ Երկու նախագծերի…
Ախալցխայի մունիցիպալիտետի Ածղուր գյուղում անցկացվել է աշնանային տոնակատարություն։ Տոնական միջոցառման շրջանակներում կազմակերպվել են բազմաբնույթ մշակութային և մարզական միջոցառումներ։ Հյուրերը հնարավորություն են ունեցել ծանոթանալու Վրաստանի տարբեր շրջաններին բնորոշ ավանդական ուտեստներին և խոհարարական սովորույթներին։ Միջոցառման մասնակիցների համար երաժշտական և պարային կատարումներով հանդես են եկել տեղի ստեղծագործական խմբերն ու անհատ կատարողները։ Միձոցառմանը ներկա են եղել Ախալցխայի սակրեբուլոյի նախագահ…
Երբ որ մենք խոսում ենք Անկախության հռչակագրի մասին, պետք է արձանագրենք մի բան, որ Անկախության հռչակագրի մեջ ֆիքսված է ԼՂ Ինքնավար Մարզի և Խորհրդային Հայաստանի վերամիավորման մասին որոշումը։ Այդ մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ՔՊ խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի հարցին։ «Բայրաքթարի» տակ զոհվել են զինվորներն այս որոշման բերումով։ Այսինքն՝ տվյալ դեպքում էական չէ…
Այսօր Ախալցխայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի մեծամասնության նիստ է տեղի ունեցել՝ սակրեբուլոյի նախագահ Սաբա Քբիլաշվիլիի գլխավորությամբ։ Նիստին մասնակցել են Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վառլամ Ծիկլաուրին և նրա տեղակալներ Նոդար Տատալաշվիլին ու Ռուբեն Կարապետյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ախալցխայի մունիցիպալիտետի 2027 թվականի բյուջեի նախագիծը և 2027-2030 թվականների առաջնահերթությունների փաստաթուղթը։ Քաղաքապետ Վառլամ Ծիկլաուրին մեծամասնության անդամներին ներկայացրել է նշված փաստաթղթերը՝ անդրադառնալով…
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Ծալկայի մունիցիպալիտետի Սակդրիոնի գյուղի մանկապարտեզում երեխաների նկատմամբ հնարավոր բռնության վերաբերյալ։ Ինչպես հայտնել են Ներքին գործերի նախարարությունից, միջադեպի հետաքննությունը տարվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի առաջին մասով, որը վերաբերում է անչափահասի նկատմամբ բռնությանը։ Մանկապարտեզում հնարավոր բռնության մասին տեղեկատվությունը տարածել է տեղական TOK TV լրատվամիջոցը։ Հրապարակման համաձայն, ծնողը դիմել…