ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Բաքվի հակահայկական ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Բաքվի հակահայկական ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ

Հարգելի հայրենակիցներ, Այսօր մենք ոգեկոչում ենք Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հայերի ջարդերի, էթնիկ զտումների ու զանգվածային տեղահանումների զոհերի անմար հիշատակը: 30 տարի առաջ միջազգային հանրությունն ականատես եղավ ու դատապարտեց Բաքվում հայ բնակչության ջարդերը: Սումգայիթի ոճրագործությունից հետո թափ հավաքող բռնաճշնումների և էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով, 1990 թվականին Բաքվի 250 հազարանոց հայկական համայնքից մնացել էր միայն 35-40 հազարը՝…

Read More
Շիրմաքարերը տեղափոխվել են Խոջիվանքի հայկական պանթեոն

Շիրմաքարերը տեղափոխվել են Խոջիվանքի հայկական պանթեոն

Ուրախությամբ հայտնում ենք, որ Վրաստանում ՀՀ դեսպանության, ՀԵԱ Վիրահայոց թեմի, Թբիլիսիի զարգացման հիմնադրամի և Վրաստանի մշակութային հուշարձանների պահպանության ազգային գործակալության միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում Թբիլիսիի Չոր կամրջի (მშრალი ხიდი, Сухой мост) վերանորոգման աշխատանքների ընթացքում հայտնաբերված հայերեն և վրացերեն գրություններով շիրմաքարերը վերադարձվել են իրենց նախկին տեղը՝ Խոջիվանքի հայկական պանթեոն։ Նախորդ դարի առաջին կեսին կամրջի շինարարության…

Read More
11 տարի առաջ այս օրը սկսվեց վրաց-ռուսական պատերազմը

11 տարի առաջ այս օրը սկսվեց վրաց-ռուսական պատերազմը

11 տարի առաջ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը սկսվեց վրաց-ռուսական պատերազմը, որ հայտնի է նաև որպես «օգոստոսյան պատերազմ»։ Այն տևեց 5 օր և ավարտվեց Ռուսաստանի կողմից վրացական տարածքների բռնագրավումով։ Տարելիցի կապակցությամբ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածում: Հայտարարությունում նշված է, որ 2019 թվականի օգոստոսի 7-ին 11 տարի է լրացել Ռուսաստանի Դաշնության կողմից Վրաստանի դեմ իրականացված…

Read More
1893 Թ. ՄԱՅԻՍ, ԱԽԱԼՑԽԱ, ԳԱՍՊԱՐ ԱՂԱՅԻ ԿՏԱԿԸ

1893 Թ. ՄԱՅԻՍ, ԱԽԱԼՑԽԱ, ԳԱՍՊԱՐ ԱՂԱՅԻ ԿՏԱԿԸ

Մօտերքս վախճանուեց տեղացի Գասպար աղա Մելքոնեանը: Հանգուցեալը դեռ իւր կենդանութեան ժամանակ կտակել էր 900 ռուբլի բարեգործական նպատակով: Յիշեալ գումարից 200 ռուբլի կտակուած է – Գէորգեան ճեմարանին, 200ռ. – Բարեգործական ընկերութեան տեղիս բաժնին, 200ռ. – Ախալցխայի դպրոցներին և 100ռ. – քաղաքիս աղքատներին: Բացի յիշեալ գումարից հանգուցեալը նուիրել է տեղւոյս գրադարան-ընթերցարանին բաւական թուով գրքեր: Այս երկու օրս…

Read More
1880 Թ. ՄԱՐՏԻ ՎԵՐՋ. ԱԽԱԼՑԽԱ. ԵՂԻՇԵ ՎԱՐԴԱՊԵՏ ՄԵԾԱՏՈՒՆՅԱՆՑԻ ԳՅՈՒՏԵՐԸ

1880 Թ. ՄԱՐՏԻ ՎԵՐՋ. ԱԽԱԼՑԽԱ. ԵՂԻՇԵ ՎԱՐԴԱՊԵՏ ՄԵԾԱՏՈՒՆՅԱՆՑԻ ԳՅՈՒՏԵՐԸ

Եղիշէ վարդապետ Մեծատունեանցը հայոց հին բժշկարաններից հանել է մի քանի բժշկական նոր գիւտեր. 1) Մաշարայական, այն է թոքախտական ցաւի դեղը, 2) Երկարակեցութեան դեղ, որով մարդիկներին մինչև 160 տարի ապրեցնում է (փորձված է արդէն), 3) Կանացի մի քանի դժուարին հիւանդութիւնների դեղ, 4) Ժանտախտից բժշկվելու դեղ: Յոյս ունենք, որ պարոնը նախքան իր արած գիւտերի գործադրութիւնը, իր հնարած…

Read More
1889 Թ. ՄԱՐՏ. ԱԽԱԼՑԽԱ. ԲԱՆՏԱՐԿՅԱԼԻ ՄԱՀԸ

1889 Թ. ՄԱՐՏ. ԱԽԱԼՑԽԱ. ԲԱՆՏԱՐԿՅԱԼԻ ՄԱՀԸ

Փետրվարի 14-ին այստեղի բանտի դռների առաջ տեղի ունեցաւ հետևեալ տեսարանը: Պահապանները բանտից տանում են դուրս երկու բանտարկեալներ՝ աղբիւրից ջուր բերելու: Բանտարկեալները տակառը լցնում են ջրով և պահապանների ուղեկցութեամբ վերադառնում են բանտը: Դռների մօտ նոքա կանգ են առնում և սկսում են պահանջել, որ նոցա դարձեալ դուրս տանեն: Բանտարկեալներից մէկը, հայազգի Ալիշանօվ, տակառի փայտը վերցնելով, պահապան-զինուոր Սլաբկինին…

Read More
1893 Թ. ԳԱՐՆԱՆ ՍԿԻԶԲԸ ԱԽԱԼՑԽԱՅՈՒՄ

1893 Թ. ԳԱՐՆԱՆ ՍԿԻԶԲԸ ԱԽԱԼՑԽԱՅՈՒՄ

Մարտի 14-ից կրկնուող անտանելի ցրտերին, յաջորդեց տաք գարնանային անուշ օրեր: Առևտուրն այստեղ 4-5 ամիս է, ինչ գտնւում է աննախանձելի վիճակի մէջ: Մեզանում կենսական մթերքները կրկնապատիկ գնով է ծախւում: Ժողովուրդը նիւթական կողմից մեծ նեղութեան մէջ է: Իսկ խեղճ գիւղացիների համար այս տարին չարատանջ է: Մեր եկեղեցիներում.  այս մեծ պասին, ամեն կիրակի, մեր արժանաւոր քահանաները քարոզում են…

Read More
1881 Թ. ՄԱՅԻՍԻՆ  ԻՆԹԻԶԱՐ  ՔՐԻՍՏՈՍՏՈՒՐՅԱՆԻ  126 ՏԱՐԵԿԱՆ ՄԱՀԸ

1881 Թ. ՄԱՅԻՍԻՆ ԻՆԹԻԶԱՐ ՔՐԻՍՏՈՍՏՈՒՐՅԱՆԻ 126 ՏԱՐԵԿԱՆ ՄԱՀԸ

Օրերումս այստեղ մեռաւ մի կին Ինթիզար Քրիստոստուրեան 126 տարեկան հասակում: Մահը եղաւ բոլորովին բնական կերպով, առանց որևէ տկարութեան: Մինչև մեռնելը տիկին Քրիստոստուրեանի բանականութիւնը առողջ էր, նորա ոչ մէկ զգայարանքները չէին վնասված մինչև այսօր: Հանգուցեալը իր կեանքում միայն մի անգամ տկարացել է Էրզրումից գաղթած ժամանակը 1831 թուականում Ղարսի ճանապարհին: Տիկին Ինթիզարի միջակ որդին, որ 8 տարի…

Read More
1910 Թ. ՄԱՐՏԻ 17-Ի ԹՂԹԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

1910 Թ. ՄԱՐՏԻ 17-Ի ԹՂԹԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Մարտի 14-ին, Ս. Փրկիչ եկեղեցում կայացած քաղաքիս ծխականների ընդհանուր ժողովում, ի միջի այլ հարցերի, որոշւեց շուտօրոք Ախալցխայում նոր փոխանորդի ընտրութիւն անել, թէ Ախալցխայի և թէ Ախալքալակի վիճակների բոլոր հայ ծխականների մասնակցութեամբ իրանց շրջակայ հայ գիւղերի ու աւանների հետ: Այդ մասին նախաձեռնութիւնը յանձնւեց ծխական հոգաբարձութեան, որը դիմել է հոգևոր իշխանութեան համար թոյլտւութիւն ստանալու: Մեր վիճակի ներկայ…

Read More
1905 Թ. ՄԱՐՏ. ԱԽԱԼՑԽԱՑԻՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՔՎԻ ՋԱՐԴԵՐԻՑ ՏՈՒԺԱԾ ՀԱՅԵՐԻՆ

1905 Թ. ՄԱՐՏ. ԱԽԱԼՑԽԱՑԻՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՔՎԻ ՋԱՐԴԵՐԻՑ ՏՈՒԺԱԾ ՀԱՅԵՐԻՆ

Ժողովուրդի յուզված մտքերը՝ Բագուի և Երևանի եղբայրադաւ աղէտների առիթով, թէ՛ եկեղեցիներում և թէ՛ ամենուրեք խաղաղացնելուց յետոյ և մերովտանն զգալի կացուցանելով ամենքին երկրի կուլտուրականութեան և համերաշխ կացութեան սպառնացող զարհուրելի, դժոխըմբեր ապագան, մայր եկեղեցուս բեմից հրաւիրեցի աղքատիկ, բարի քաղաքայնոցս ուշադրութեամբ՝ մարդասիրաբար կարեկցելու դաւադիր եղեռնագործութեամբ նահատակվածների սևաբաղդ ընտանիքներին: Ս. պատարագից անմիջապէս յետոյ զգացված բազմութիւնը լցվում է յաջորդարանի դահլիճը,…

Read More
1897 Թ. ՄԱՐՏԻՆ ԱԽԱԼՑԽԱՅՈՒՄ ԿԱՐԱՊԵՏ ԱՂԱ ՄՈՒԹԱՖՅԱՆԻ ՄԱՀԸ

1897 Թ. ՄԱՐՏԻՆ ԱԽԱԼՑԽԱՅՈՒՄ ԿԱՐԱՊԵՏ ԱՂԱ ՄՈՒԹԱՖՅԱՆԻ ՄԱՀԸ

Ախալցխայի հասարակութիւնը տխրութեամբ լսեց Կարապետ աղա Մութաֆեանի մահուան լուրը: Հանգուցեալը ազնիւ վաճառականի և բարերարի անուն է թողել վաղ ժամանակից և այսօր էլ նոյն անունով 73 տարեկան հասակում կնքեց իւր մահկանացուն: Հանգուցեալը 1829թ. Էրզրումից գսղթում է Ախալցխա, ուր երիտասարդ հասակից նուիրւում է առևտրական գործին և նրա շնորհիւ «Մութաֆեան» առևտրական տունը յայտնի անուն է ձեռք բերում Եւրոպայում,…

Read More
1910 Թ. ՄԱՐՏԻ 4-Ի ԱԽԱԼՑԽԱՅԻՑ ԹՂԹԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

1910 Թ. ՄԱՐՏԻ 4-Ի ԱԽԱԼՑԽԱՅԻՑ ԹՂԹԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Մենք ունինք դրամատիկական սիրողների ընկերութիւն, որ դատապարտուած է անգործութեան, որովհետև չունի իր մէջ ստեղծագործող ոյժ՝ ներկայացումներ կազմակերպելու և իր կոչմանը ծառայելու: Ունինք Հայ Կանանց Բարեգործական Ընկերութիւն, որ պահում է իր փոքրիկ ընթերցարանը, աւելի ոչինչ, սպասում է դրամագլխի ստւարանալուն, որ նրա տոկոսով բարեգործութեան հիմք ձգէ քնքուշ սեռի համար: Կանանց գործունէութիւնից յետ չէ մնում Կ.Հ.Բ.Ը տեղական ճիւղը,…

Read More
1905 Թ. ՓԵՏՐՎԱՐԸ ԱԽԱԼՑԽԱՅՈՒՄ

1905 Թ. ՓԵՏՐՎԱՐԸ ԱԽԱԼՑԽԱՅՈՒՄ

Բագուի անակնկալ և սիրտ կտրատող դէպքերը անսահման վիշտ և ցնցում պատճառեցին և մեր քաղաքի ազգաբնակութեան: Քաղաքս են եկել Բագուից այդ դէպքերից փախած շատ տեղացի, թէ՛ հայեր և թէ՛ հրէաներ, որոնք բոլորն էլ արտասուալի կերպով պատմում են եղելութիւնը: Աւելորդ չեմ համարում յիշել, որ մեր հասարակութիւնը մեծ գոհունակութեամբ և գովեստով է խօսում այդ դէպքերի միջոցին Թիֆլիսի քաղաքագլուխ…

Read More
ԱԽԱԼՑԽԱՆ 1898 Թ. ՓԵՏՐՎԱՐԻՆ

ԱԽԱԼՑԽԱՆ 1898 Թ. ՓԵՏՐՎԱՐԻՆ

Անտանելի ու չտեսնուած ցրտերին հազիվ փոխարինեց մի փոքրիկ մեղմ եղանակ, որքան նեղութիւն, որքան զրկանքներ քաշեց աղքատ դասակարգը պատմելը դժուար է: Գործի առևտրի անյաջողութիւնից յուսահատուել են ախալցխացիների միշտ ուրախ սրտերը. ամենի դէմքին հոգսերի ծանրութիւն ու վիշտ է կարդացւում: Հազար ու մի նեղութիւն կրելուց յետոյ, հազիւ յաջողուեց տեղիս թատերասերներին ներկայացում տալ – խաղացին Է. Տէր-Գրիգորեանի «Դամոկլեան սուր»…

Read More
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԱՌԵՒՏՈՒՐԻ ՆԱԽԱՐԱՐ՝ ԱՐՏԱՇԷՍ ԷՆՖԻԱՃԵԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԱՌԵՒՏՈՒՐԻ ՆԱԽԱՐԱՐ՝ ԱՐՏԱՇԷՍ ԷՆՖԻԱՃԵԱՆ

Երախտաւոր ու հայ ժողովուրդի ապագայով մտահոգ՝ յաջողակ գործարար Արտաշէս Էնֆիաճեան (Էնֆիաճեանց), ծնած է Թիֆլիս, 1866-ին, նոյն քաղաքի վաճառական դրամատան հիմնադիր՝ Համբարձում Էնֆիաճեանի յարկին տակ։ Արտաշէսը երկրորդ մանչ զաւակն էր Համբարձումին, որ ունէր երեք մանչ զաւակներ։ 19-րդ դարուն Թիֆլիսի մէջ տնտեսութեան մարզէն ներս ու յատկապէս դրամատան ոլորտի մէջ յաջողած ընտանիք եղած է Էնֆիաճեան գերդաստանը, որ յայտնի…

Read More
1894 Թ. ՓԵՏՐՎԱՐԻ ՁՆԱՌԱՏ ԱԽԱԼՑԽԱՆ

1894 Թ. ՓԵՏՐՎԱՐԻ ՁՆԱՌԱՏ ԱԽԱԼՑԽԱՆ

«Փետրուարի 13-ին Եղիսաբէթեան ուսումնարանում տեղի էր ունենալու հոգաբարձական պատգամաւորների ընտրութիւններ, բայց այդ օրը ժողովուրդը կրկին չէր հաւաքուել, ուստի ընտրութիւնը մնաց անկատար, որովհետև մի այնպիսի անյարմար օր էր, որ անկարելի էր, որ տեղի ունենային ընտրութիւնները: Փետրուարի 3-ից մինչև 14-ն այստեղ անդադար առատութեամբ ձիւն էր գալիս, որ դիզուելով բարձրութիւնը հասնում էր 2 արշինից աւելի. ճանապարհները փակուեցան, նոյն…

Read More
ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԸ ԱԽԱԼՔԱԼԱՔԻ ԳԱՒԱՌՈՒՄ

ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԸ ԱԽԱԼՔԱԼԱՔԻ ԳԱՒԱՌՈՒՄ

1896 թ. փետրվարին Ա. Բլրցյանը գրել է. «Տեառնընդառաջի օրը, մեր ժողովուրդը ասում է «Տէրընդէզ», հայոց եկեղեցին, ինչպէս յայտնի է, տօնում է Փրկչի քառասնօրեայ տաճար տարուիլն ու Սիմէօն ծերունուց օրհնուիլը: Ախալքալաքի գիւղերի ժողովուրդն այդ օրուայ յիշատակը ուրիշ կերպ է տօնում: Տեառնընդառաջի նախընթաց երեկոյին բոլոր գիւղացիք շտապում են եկեղեցի գնալ: Այդ օրը եկեղեցի գնալը կատարում են առանձին…

Read More
Ախալցխայի Մողնու Սուրբ Գէորգ մատուռ

Ախալցխայի Մողնու Սուրբ Գէորգ մատուռ

Վիրահայոց կոնսիստորիայի գրությունը Ախալցխայի Հոգևոր կառավարությանը՝ հայ հասարակութեան խնդրանքով տեղի ավերակ մատուռների վերանորոգութեան մասին. 8 փետրվարի 1893 թ. ի Թիֆլիս Ըստ Հրամանի Նորին Կայսերական Մեծութեան ի Կոնսիստորիայիս լուան զզեկուցումն. Հոգևոր կառավարութիւնդ ի յայտարարութեան իւրում ի 12-ն հոկտեմբերի անցելոյ թ. 501, գծագրելով զխնդիր հայ հասարակութեան տեղւոյդ՝ խնդրեալ էր զտնօրէնութիւն ի մասին նորոգութեան աւերակ մատրանց, գտանելոց ի…

Read More
Միքայել Վոլոդիայի Ավագյանը

Միքայել Վոլոդիայի Ավագյանը

Միքայել Վոլոդիայի Ավագյանը ծնվել է 1957թ. Ախալքալաքի շրջանի Բուղաշեն գյուղում: Ավարտել է տեղի ութամյա դպրոցը, ապա` Հրազդանի պրոֆտեխուսումնարանը: 1975-77թթ. ծառայել է խորհրդային բանակում: Զորացրվելուց հետո սովորել է Սվերդլովսկի ներքին գործերի բարձրագույն ուսումնարանում: 1990թ. կամովին զինվորագրվել է: 1993թ. ապրիլին նա ծառայության է անցնում հարավային զորամասերից մեկում՝ որպես հետախուզական ջոկատի հրամանատար: Ուր էլ որ եղել է Միքայելը, հոգում…

Read More
Յովհաննէս Մալխասեանի դիմումը Մատթէոս Բ. Կաթողիկոսին՝ Ջաւախքում հոգևոր թեմ հիմնելու մասին

Յովհաննէս Մալխասեանի դիմումը Մատթէոս Բ. Կաթողիկոսին՝ Ջաւախքում հոգևոր թեմ հիմնելու մասին

Յովհաննէս Մալխասեանի դիմումը Մատթէոս Բ. Կաթողիկոսին՝ Ջաւախքում հոգևոր թեմ հիմնելու մասին.           4 յուլիսի 1910թ. Թիֆլիս Նորին Վեհափառութեան Տ. Տ. Մատթէոս Բ. սրբազնագոյն կաթողիկոսի ամենայն Հայոց Վեհափառ Հայր           1909թ. օգոստոս ամսին, երբ բաղդ ունեցայ Ձերդ Օծութեան ներկայանալ՝ բանաւոր կերպով նկարագրեցի Ջաւախէթի հայյ ժողովրդի խիստ աննախանձ վիճակը թէ՛ տնտեսական և թէ՛ կրթական տեսակէտից, այդ բոլորը…

Read More
Ախալցխայից մինչեւ Սարդարապատ

Ախալցխայից մինչեւ Սարդարապատ

Ուղիղ 100 տարի առաջ մեծ դժվարությունների ու կորուստների գնով ստեղծվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը։ XIV-րդ դարի Կիլիկյան Հայաստանի անկումից հետո Հայաստանի առաջին Հանրապետությունը առաջին հայկական պետությունն էր, որը կազմավորվեց ավելի քան վեց դարերի անկումից հետո։ Հայաստանի անկախության հռչակումը շատ մեծ ու դժվարին պահ էր հայ ժողովրդի համար, որը նոր էր վերապրել ցեղասպանություն ու հազարավոր հայեր փրկվելով…

Read More
ԱԽԱԼՑԽԱՑԻՆԵՐԸ ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏՈՒՄ

ԱԽԱԼՑԽԱՑԻՆԵՐԸ ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏՈՒՄ

1918 թվականի մայիսը կարող էր դառնալ հայ ժողովրդի պատմության «անդառնալիության» գագաթնակետը։ Թուրքիան շրջափակել էր Արևելյան Հայաստանը բոլոր կողմերից  և իր ճանապարհին անխնա ջարդեր տալով առաջանում էր դեպի Երևան, հուսալով վերջնականապես լուծում տալ Հայոց հարցին։ Տիրած լինելով Արևմտյան Հայաստանին, արդեն գրաված լինելով Սարիղամիշը, Ղարսը, Ախայքալաքը, Ալեքսանդրապոլը, նա համոզված էր, որ կկարողանա  բնաջնջել նաև մի բուռ մնացած…

Read More
Հարցազրույց Վրաստանի Խորհրդարանի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի  հետ

Հարցազրույց Վրաստանի Խորհրդարանի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի հետ

Akhaltskha.Net-ի հարցազրույցը Վրաստանի Խորհրդարանի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի  հետ Պրն․ Մկոյան այսօր ողջ աշխարհում բոլոր հայերը 103-րդ անգամ հարգանքի տուրք են մատուցում նահատակված զոհերի հիշատակին: Պարոն Մկոյան, ի՞նչ կասեք օրվա խորհրդի մասին: -Ապրիլի 24-ը  Հայոց պատմության արյունով ներկված ցեղասպանության չմոռացվող էջն է: Ցեղասպանության  արհավիրքը հայ ժողովրդի  չսպիացած  վերքն է, որ ժառանգել ենք մեր արյան հիշողությամբ,…

Read More
Ախալցխայի Երիտասարդական Կենտրոնում հիշեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը (տեսանյութ)

Ախալցխայի Երիտասարդական Կենտրոնում հիշեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը (տեսանյութ)

Ապրիլի 22-ին Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային կենտրոնում հիշեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը։ Միջոցառմանը ներկա էին Տեր Թորգոմ քհն․ Վարդանյանը, ԱԵԿ-ի առաջին տնօրեն՝ Գրիգոր Մինասյանը, ԱԵԿ-ի նախկին համակարգող, Մեդիա Վերլուծական Կենտրոնի տնօրեն՝ Էդուարդ Այվազյանը, հայկական թիվ 3 հանրային դպրոցի տնօրեն՝ Սուսաննա Ակոպովան, սակրեբուլոյի պատգամավոր Համբարձում Բաբոյանը, ինչպես նաեւ բազմաթիվ Ախալցխայի բնակիչներ։ Հանդիպման ընթացքում կենտրոնի սաները բոլոր…

Read More
Խորհրդարանի դիմաց կայացել է Ցեղասպանության իրադարձությունները լուսաբանող արխիվային նյութերի ցուցահանդես

Խորհրդարանի դիմաց կայացել է Ցեղասպանության իրադարձությունները լուսաբանող արխիվային նյութերի ցուցահանդես

Ապրիլի 15-ին Թբիլիսիում 1915-23թթ․ հայ ժողովրդի Ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագրի շրջանակներում Վրաստանի Խորհրդարանի շենքի դիմաց կայացավ արխվային նյութերի-նկարների ցուցահանդես։ «Վրաստանի Հայ Համայնքի» կողմից կազմակերպված ցուցահանդեսի ընթացքում վրաց հասարակությանը ներկայացվեցին փաստագրական նկարներ, որոնց վրա արտացոլված էին հայ ժողովրդի Ցեղասպանության իրադարձությունները։ Ցուցահանդեսի անցկացման վայրը պատահականորեն ընտրված չէր։ Տասնամյակներ շարունակ «Վրաստանի Հայ Համայնքը» դիմում է երկրի…

Read More
Վիրահայոց թեմը Վրաստանում առկա 442 հայկական եկեղեցուց 7-ը պահանջում է ճանաչել թեմի սեփականություն

Վիրահայոց թեմը Վրաստանում առկա 442 հայկական եկեղեցուց 7-ը պահանջում է ճանաչել թեմի սեփականություն

Վիրահայոց թեմն այս պահի դրությամբ 1 հայկական եկեղեցու՝ Թանդոյանց եկեղեցու հարցով է դիմել դատարան, սակայն տարիներ է վեր թեմը Վրաստանի իշխանություններից պահանջում է թեմի սեփականությունը ճանաչել ևս 6 հայկական եկեղեցի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վիրահայոց թեմի մամուլի և լրատվության բաժնի տնօրեն Սուսաննա Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ է արվում Վիրահայոց թեմի կողմից վիճահարույց…

Read More
Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը տրված է

Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը տրված է

Իսպանիայի Արարատ Հայկական միության առաջիկա միջոցառումները նախանշված են հայկական իրականության երկու կարևորագույն իրադարձություններով՝ Հայաստանի հանրապետության 100 և Երևանի 2800-ամյակներով։ Եվ ահա առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկն արդեն տրված է. Վալենսիայի շրջանի Մանիսես քաղաքում մարտի 20-ին բացվեց քանդակագործ-նկարիչ, Արարատ Հայկական միության փոխնախագահ Ջիվան Միրզոյանի անհատական ցուցահանդեսը՝ “Հայաստանի գույները” խորագրի ներքո։ Հանրությանն ի ցույց են դրվել…

Read More
Հոգեհանգստյան կարգ 1988թ․ դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակին

Հոգեհանգստյան կարգ 1988թ․ դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակին

Դեկտեմբերի 7-ին Ախալցխայի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում Հանդիսապետությամբ Ախալցխայի և Բորժոմիի շրջանների հոգևոր տեսուչ՝ Հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանի և Ախալցխայի շրջանների հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Թորգոմ քահանա Վարդանյանի, տեղի ունեցավ հոգեհանգստի կարգ ի հիշատակ 1988թ․ Դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի։ Սպիտակի երկրաշարժը տեղի է ունեցել Հայաստանի հյուսիսային մասում (այն ժամանակ Խորհրդային Միության կազմում) 1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:41֊ին։ Երկրաշարժն…

Read More