Ապրիլի 22-ին Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային կենտրոնում հիշեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը։ Միջոցառմանը ներկա էին Տեր Թորգոմ քհն․ Վարդանյանը, ԱԵԿ-ի առաջին տնօրեն՝ Գրիգոր Մինասյանը, ԱԵԿ-ի նախկին համակարգող, Մեդիա Վերլուծական Կենտրոնի տնօրեն՝ Էդուարդ Այվազյանը, հայկական թիվ 3 հանրային դպրոցի տնօրեն՝ Սուսաննա Ակոպովան, սակրեբուլոյի պատգամավոր Համբարձում Բաբոյանը, ինչպես նաեւ բազմաթիվ Ախալցխայի բնակիչներ։
Հանդիպման ընթացքում կենտրոնի սաները բոլոր ներկաներին ներկայացրին բանաստեղծություններ, երգեր, պարեր, պատմական ակնարկներ եւ կոչեր, որոնք վերաբերվում էին 1915թ․ Հայոց Ցեղասպանությանը։
Հանդիպման ավարտին ելույթներով հանդես եկան կենտրոնի տնօրեն՝ Նանուլի Հակոբյանը, դպրոցի տնօրեն՝ Սուսաննա Ակոպովան եւ Ախալցխայի շրջանի հոգեւոր հովիվ Տ․ Թորգոմ քհն․ Վարդանյանը։
Akhaltskha.Net