ՌԴ խաղաղապահ զորախմբից խոստացել են երկուշաբթի պատասխան տալ ԼՂ բնակիչների գրավոր հարցմանը

ԼՂ մի խումբ քաղաքացիներ` Լաչինի միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման անդամները, ժամանել են ռուս խաղաղապահների տեղակայման վայր: Վերջիններս հանդիպում են պահանջում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար Ալեքսանդր Լենցովի հետ` հասկանալու համար, թե ավտոբուսներով ավտոերթի իրականացման ժամանակ ի՞նչ քայլեր են ձեռնարկելու` ապահովելու իրենց անվտանգությունը՝ համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության: Ակցիայի մասնակիցները նշեցին, որ ԼՂ-ում օրեցօր իրավիճակը վատանում է,…

Read More

Կիևը հայտարարել է, որ մտադիր է շարունակել հացահատիկի առաքումը Սև ծովով

Կիևը մտադիր է շարունակել Սև ծովով իր հացահատիկի առաքումները՝ չնայած ՝ հացահատիկի գործարքից Ռուսաստանի դուրս գալուն։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Մենք կանենք այն, ինչ անհրաժեշտ ենք համարում, հացահատիկով նավերը կտեղափոխենք այնտեղ, որտեղ անհրաժեշտ ենք համարում, ոչ մեկից թույլտվություն չենք խնդրելու»,- ասել է Դանիլովն…

Read More

Իտալիայի դուրս գալը «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնությունից կվնասի Հռոմի և Պեկինի հարաբերությունները. Չինաստանի ԱԳՆ

Իտալիան հուլիսի 30-ին հայտարարել է, որ պատրաստվում է դուրս գալ Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ուղի» գլոբալ նախաձեռնությունից, որին միանալու մասին հուշագիրը ստորագրվել է 2019 թվականին։ Ըստ Պեկինի՝ դա կվնասի չին-իտալական հարաբերություններին։ Այդ մասին հայտնում է Xinhua գործակալությունը՝ վկայակոչելով Չինաստանի ԱԳՆ ներկայացուցչին։ Ըստ պաշտոնյայի՝ Իտալիայի նման ձգտումը տարաձայնություններ կստեղծի երկու երկրի միջև: «Որոշ ուժեր չարամտորեն աղմուկ…

Read More

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցել է Վրաստանին

Թվիթերի իր միկրոբլոգում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցել է Վրաստանի ժողովրդին և իշխանություններին: «Իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում եղբայրական Վրաստանի ժողովրդին, Շովի առողջարանային գոտում սողանքի հետևանքով զոհվածների ընտանիքներին և հարազատներին։ Բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- գրել է Սիմոնյանը:

Read More
Կանադան մտահոգված է Լեռնային Ղարաբաղի իրավիճակով
		04.08.2023 . Միջազգային

Կանադան մտահոգված է Լեռնային Ղարաբաղի իրավիճակով 04.08.2023 . Միջազգային

Կանադայի արտգործնախարարությունն իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վատթարացմամբ: Գերատեսչությունը թվիթերյան գրառում է կատարել. «Կանադան մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ։ Կոչ ենք անում Ադրբեջանին կատարել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը՝ թույլ տալու մարդկանց և ապրանքների ազատ տարանցումը Լաչինի միջանցքով, կոչ ենք անում բոլոր կողմերին շարունակել խաղաղ երկխոսությունը»:

Read More

Կարևոր են Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժն ապահովելն ու մարդասիրական հրատապ կարիքները լուծելը. ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ

Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակով իր մտահոգությունն է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերի և անվտանգության քաղաքականության գծով օգնականի տեղակալն ու Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան: «Խորապես անհանգստացած եմ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված վատթարացող իրավիճակով: Կարևոր են միջանցքով ազատ տեղաշարժն ապահովելն ու մարդասիրական հրատապ կարիքները լուծելը: ՆԱՏՕ-ն բոլոր շահագրգիռ կողմերին կոչ է անում կրկնապատկել…

Read More

ՌԴ ԱԳՆ-ն՝ Հայաստանի հետ տարանցիկ հաղորդակցության հեռանկարների մասին

Ռուսաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի, Հարավային Օսիայի և Վրաստանի տարածքով ավտոմոբիլային ու երկաթուղային կապերի բացումը բավական հասանելի է, ասել է ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։ Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: «Ռուսաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի, Հարավային Օսիայի ու Վրաստանի տարածքով տարանցիկ հաղորդակցության խնդիրները պարբերաբար քննարկվում են Երևանի հետ շփումներում՝ հաշվի առնելով Հայաստանի օբյեկտիվ…

Read More

Օգոստոսի 7-ին Վրաստանում սգո օր է հայտարարվել

Վրաստանի Ռաճայի մարզի Օնիի մունիցիպալիտետի Շովի հանգստավայրում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ օգոստոսի 7-ին Վրաստանում սգո օր է հայտարարվել: Աղետի գոտում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին լրագրողների հետ զրույցում հաստատել է աղետի հետևանքով 7-րդ զոհի լուրը: Որոնողական աշխատանքները շարունակվում են։ Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն ասել է, որ առայժ չի հաջողվում կապ հաստատել…

Read More
Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Վրաստանի ժողովրդին ու իշխանությանը
		04.08.2023 . Տարածաշրջան

Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Վրաստանի ժողովրդին ու իշխանությանը 04.08.2023 . Տարածաշրջան

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ցավակցել է վրաց ժողովրդին և իշխանություններին՝ Ռաճա-Լեչխումի շրջանում ողբերգական աղետի զոհերի համար: «Խորապես վշտացած եմ Վրաստանի Ռաճա շրջանում մարդկային կյանքեր խլած աղետի լուրից: Ցավակցություն եմ հայտնում եղբայրական վրաց ժողովրդին և Վրաստանի իշխանություններին այս դժվարին պահին և զոհվածների հարազատներին մաղթում տոկունություն ու համբերություն»,- Թվիթերի միկրոբլոգում վրացերեն գրել է Միրզոյանը:

Read More

Ուկրաինայի զինուժը երկու ծովային դրոններով փորձել է գրոհել Նովոռոսիյսկի ռազմածովային բազան

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է գիշերը Նովոռոսիյսկի ռազմածովային բազայի վրա ուկրաինական ինքնավար ծովային նավակների հարձակման մասին: Ռուսական կողմը դրանք ոչնչացրել է: Նովոռոսիյսկում զոհեր և ավերածություններ չկան, ասել է Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը, գրում է Interfax-ը։ ՌԴ պաշտպանության նախարարությունը նշել է նաև, որ չի վնասվել Կասպյան խողովակաշարերի կոնսորցիումը: Նովոռոսիյսկի մոտ գտնվող տերմինալում շարունակվում է բնականոն…

Read More

Բուքինգհեմյան պալատը արքայազն Հարիին չի հրավիրել Եղիսաբեթ II-ի հիշատակին նվիրված միջոցառումներին. The Sun

Արքայազն Հարիին և նրա կնոջը՝ Մեգանին, Բուքինգհեմյան պալատը չի հրավիրել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի մահվան տարելիցի կապակցությամբ նախատեսված միջոցառումներին։ Այդ մասին հայտնում է The Sun թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ զույգը չի ստացել ո՛չ պետական, ո՛չ էլ մասնավոր միջոցառումներին մասնակցելու հրավեր, չնայած, որ Սասեքսի դուքսն ու դքսուհին, որոնք մշտապես բնակվում են ԱՄՆ-ում, սեպտեմբերի…

Read More

Երևանն ու Բաքուն ուսումնասիրում են դեէսկալացիայի վերաբերյալ Մոսկվայի առաջարկները. ՌԴ ԱԳՆ

Տարածաշրջանում լարվածության թուլացման վերաբերյալ Ռուսաստանի առաջարկները Հայաստանն ու Ադրբեջանը ընդունել են ուսումնասիրության համար։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։ «Հուլիսի 25-ին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մակարդակով վերջին շփումները տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղում ստեղծված ծայրահեղ ծանր իրավիճակի ֆոնին։ Մեր կողմն առաջարկել է լարվածության…

Read More

Միջազգային հանրությունը պետք է միասին գործի, որպեսզի Ալիևը դադարեցնի Լաչինի միջանցքի շրջափակումը. Ֆրանկ Փալոն

Կոնգրեսական Ֆրանկ Փալոնը Թվիթերի իր միկրոբլոգում ողջունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի դիրքորոշումն Արցախի հումանիտար ճգնաժամի վերաբերյալ: «Ուրախ եմ, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ընդունում է, որ Արցախում հումանիտար ճգնաժամ կա: Այժմ միջազգային հանրությունը պետք է միասին գործի, որպեսզի երաշխավորի, որ Ալիևը կդադարեցնի Լաչինի միջանցքի շրջափակումը և կրկին թույլ կտա առաջին անհրաժեշտության օգնության ու ապրանքների…

Read More

Անպատժելիությունը կանաչ լույս է վառում նոր ոճրագործությունների համար. Կոստանյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Ալիևի հայտարարությանն իր քաղաքական կյանքի առաքելության մասին: «Ադրբեջանի նախագահի հայտարարությունն այն մասին, որ «պատերազմում հաղթելը իր կյանքի, իր քաղաքական կյանքի առաքելությունն էր…», հստակ ցույց է տալիս, թե ինչպես է անպատժելիությունը կանաչ լույս վառում նոր ոճրագործությունների համար։ Միջազգային համայնքը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի՝ կանխելու էթնիկ զտումները…

Read More

Ադրբեջանը նվաստացուցիչ, վիրավորական «մարդասիրություն» է փորձում մատուցել ԼՂ ժողովրդին. Գուրգեն Ներսիսյան

Քաղաքացւայաբ անձանց պաշտպանության մասին Ժնևի կոնվենցիան արգելում է նվաստացուցիչ, վիրավորական, մարդկային արժանապատվության դեմ ոտնձգող «մարդասիրությունը»: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԼՂ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:  «Ադրբեջանը ինչպես նախկինում, 2020թ. 44-օրյա պատերազմի օրերին, այնպես էլ դրանից հետո՝ առ այսօր, Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացնում է նրան ֆիզիկապես ոչնչացնելու, Արցախից վտարելու, իսկ մնացածներին էլ հարկադրաբար հպատակեցնելու ծրագիր: Դեռևս…

Read More