Իրանը զորավարժանք է սկսել Նեսրաբադ և Սպահան քաղաքներում
		27.10.2023 . Տարածաշրջան

Իրանը զորավարժանք է սկսել Նեսրաբադ և Սպահան քաղաքներում 27.10.2023 . Տարածաշրջան

Իրանի կենտրոնական Նեսրաբադ և Սպահան քաղաքներում մեկնարկել են Իսլամական Հանրապետության բանակի ցամաքային զորքերի երկօրյա զորավարժությունները, հայտնում է IRNA-ն: Զորավարժություններին, որոնք կոչվում են «Ակտադար 1402» («Իշխանություն 2023»), մասնակցում են Իսլամական Հանրապետության զինված ուժերի հրետանային, զրահատանկային և օդադեսանտային, անօդաչու թռչող սարքերի, ինժեներական, էլեկտրոնային պայքարի, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների գծով ստորաբաժանումները։ Իրանական կողմի տվյալով՝ լայնամասշտաբ վարժանքների նպատակն է…

Read More

ԵՄ-ն մտադիր է շարունակել միջնորդությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև. Շառլ Միշել

Եվրոպական խորհուրդը հոկտեմբերի 26-27-ին Շառլ Միշելի նախագահությամբ կայացած նիստում բազմաթիվ հարցերի հետ քննարկել է նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները: Նիստի ավարտին հրապարակվել է  խորհրդի եզրակացությունը տարբեր հարցերի վերաբերյալ:  «Հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցով Եվրոպական խորհուրդն ընդգծել է իր շարունակական աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն ու երկարատև խաղաղության հաստատմանը՝ հիմնված ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքների վրա։…

Read More

ԱՄՆ-ն և Թուրքիան բանակցություններ են վարում Սև ծովում ՆԱՏՕ-ի ներկայությունը մեծացնելու համար

ԱՄՆ-ը և Թուրքիան խորհրդակցում են Սև ծովում Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) նավերի ներկայությունը մեծացնելու հարցում։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը՝ ելույթ ունենալով Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ։ Դիվանագետը վստահեցրել է սենատորներին, որ Միացյալ Նահանգները ձգտում է ընդլայնել ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությունը Սև ծովում, և դա մշտական ​​քննարկման…

Read More

Իսրայելի ռազմաքաղաքական առաջնորդները տարաձայնություն ունեն Գազայի հատվածի վրա լայնածավալ հարձակման հարցում. The New York Times

Իսրայելի պաշտպանության բանակի ցամաքային ստորաբաժանումները՝ կործանիչների և անօդաչու թռչող սարքերի ուղեկցությամբ, հերթական գրոհն են իրականացրել Գազայի հատվածի կենտրոնական հատվածում։ Այդ մասին հայտնում է Jerusalem Post թերթը՝ հղում անելով բանակի մամուլի ծառայությանը։ «Գործողության ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը հայտնաբերել և հարվածներ է հասցրել ահաբեկիչների բազմաթիվ թիրախներին, այդ թվում՝ հակատանկային հրթիռների արձակման կետերին, ռազմական հրամանատարության և կառավարման կենտրոններին…

Read More

Վրաստանը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ. Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բարձր է գնահատել երեկ Թբիլիսիում Հայաստանի ու Ադրբեջանի վարչապետների հետ ոչ պաշտոնական շփումները:  Նա հայտարարել է. «Վրաստանը՝ որպես երկու երկրի՝ Հայաստանի և Ադրբեջանի անաչառ, չեզոք, օբյեկտիվ միջնորդ և բարեկամ, շահագրգռված է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության ու կայունության հաստատմամբ: Վրաստանը և ես՝ որպես կառավարության ղեկավար, պատրաստ ենք մասնակցել այդ գործընթացին»,- ասել է Ղարիբաշվիլին։

Read More

Հորդանանը ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողով է ներկայացրել Մերձավոր Արևելքի վերաբերյալ նոր բանաձևի նախագիծ

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի նախագահի ներկայացուցիչ Մոնիկա Գրեյլին հայտնել է, որ Հորդանանը վեհաժողով է ներկայացրել Մերձավոր Արևելքի վերաբերյալ արաբական երկրների պատրաստած բանաձևի նախագիծը։ Փաստաթղթի համահեղինակներն են ավելի քան 40 երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը։ Ակնկալվում է, որ փաստաթղթի քվեարկությունը կկայանա հոկտեմբերի 27-ին՝ Պաղեստինի հարցով ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 10-րդ արտահերթ նստաշրջանում: Փաստաթուղթը բաղկացած է 14 կետից, որոնցից առաջինով…

Read More

ԼՂ հայերի համար տնից հեռանալը միակ հնարավոր տարբերակն էր. Դունյա Միյատովիչի զեկույցը

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչն ավարտել է այցը Հայաստան և Ադրբեջան՝ կենտրոնանալով ԼՂ-ում և նրա շրջակայքում հակամարտությունից տուժած մարդկանց մարդու իրավունքների իրավիճակի վրա։ 2023 թվականի հոկտեմբերի 16-23-ը Հայաստան, Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ կատարած այցի ավարտից հետո Դունյա Միյատովիչն ասել է, որ երկու երկրի միջև հաշտեցման և կայուն խաղաղության ճանապարհին առաջնային պետք է լինեն մարդու…

Read More

Ինձ հուզեցին Ղարաբաղից տեղահանված կանանց ուժն ու քաջությունը. Ժոլի

Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին X-ի իր միկրոբլոգում լուսանկարներ է հրապարակել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կանանց հետ հանդիպումից և գրել. «Ինձ համար կարևոր էր լսել և իմանալ էթնիկ հայ կանանցից, որոնք փախել են Լեռնային Ղարաբաղից: Ինձ հուզեցին նրանց ուժն ու քաջությունը։ Կանադան կշարունակի կանգնել Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ ժողովրդի և նրանց անվտանգ վերադարձի իրավունքի կողքին»:…

Read More
Նարեկ Մկրտչյանը Գերմանական Կարմիր խաչի պատվիրակության հետ քննարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության համատեղ ծրագրերին առնչվող հարցեր
		27.10.2023 . Արցախ

Նարեկ Մկրտչյանը Գերմանական Կարմիր խաչի պատվիրակության հետ քննարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության համատեղ ծրագրերին առնչվող հարցեր 27.10.2023 . Արցախ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության պատվիրակությանը՝ ղեկավար Բարբարա Բոշի գլխավորությամբ։    Ինչպես հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հետագա ուղղություններին, մասնավորապես՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության տրամադրման գործընթացում համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր։   Նախարար Մկրտչյանը…

Read More

Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը բխում է տարածաշրջանի ու ողջ աշխարհի շահերից. Միլլեր

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերին ճեպազրույցի ժամանակ հարց է ուղղվել` որքանո՞վ է իրատեսական Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում հաջողության հասնելը: «Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների` Բրյուսելում կայանալիք հանդիպումը չեղարկվել է, սա, փաստորեն, հանդիպման չեղարկման երկրորդ դեպքն է: Հաշվի առնելով վերջին բոլոր իրադարձությունները, նաև այն, որ մենք տեսադաշտում ունենք Իրան, դուք ինչ հույսեր եք կապում Վաշինգտոնի…

Read More

Ախալցխայի քաղաքապետարանը նախատեսում է ծախսել ավելի քան 223.000 լարի տոնածառի և զարդարանքների ձեռքբերման համար

Ախալցխայի քաղաքապետարանը նախատեսում է 2024 թվականին հանդիպման համար տոնածառ և ամանորյա պարագաներ ձեռք բերել, որի համար նախատեսվում է ծախսել ավելի քան 223 հազար լարի։ Մրցույթը հայտարարվել է երկու փուլով. այդ մասին տեղեկատվությունը հրապարակված է Պետական ​​գնումների գործակալության կայքում։ Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ մոտ 180 հազար լարիով նախատեսվում է ձեռք բերել 16 մետրանոց տոնածառը և բնական փայտից…

Read More

Գալուզինը և Բաղերին քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինն այսօր հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Ալի Բաղերի Քանիի հետ՝ հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից: «Առարկայորեն քննարկվել է Անդրկովկասում առկա իրավիճակը։ Ընդգծվել է տարածաշրջանում իրադրության կայունացմանն ուղղված բազմակողմ պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը, այդ թվում՝ հաշվի առնելով հոկտեմբերի 23-ին Թեհրանում տեղի ունեցած՝ Հարավային Կովկասի «3+3» խորհրդատվական տարածաշրջանային…

Read More

ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը դատապարտել է սեպտեմբերի 19-20-ը ԼՂ-ում Ադրբեջանի ռազմական գործողությունը

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հրատապ քննարկում է անցկացրել և ընդունել է հռչակագիր «Հումանիտար իրավիճակը Ղարաբաղում և հարակից քաղաքներում ու շրջաններում» թեմայով: «Կոնգրեսը խստորեն դատապարտում է 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողությունը և դրան նախորդած տասը ամիս տևած շրջափակումը, որը հանգեցրել է ծանր հումանիտար իրավիճակի, զգալի…

Read More

Զոհերին նույնականացնելն այս պահին մեծ մարտահրավեր է. ԿԽՄԿ

Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների սրացումից ի վեր ԿԽՄԿ աշխատակիցները մինչ այժմ օգնել են Հայաստան տեղափոխել 220 աճյուն, որոնց թվում են նաև վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի զոհերը։ Այդ մասին հայտնել են կազմակերպության գրասենյակից:   «Մեր դատաբժշկական փորձագետները շարունակում են աշխատել՝ անցյալ ամիս վառելիքի պահեստի ողբերգական պայթյունի զոհերի աճյունների հետ արժանապատիվ վարվեցողություն երաշխավորելու համար»,- նշված է…

Read More

Ռուսաստանի ԱԳՆ է հրավիրվել Հայաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը. Զախարովա

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը մերժե՞լ է ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի նշանակումը: ՌԴ ԱԳՆ խոսնակը նշել է, որ դիվանագիտական հարցերը, ինչպես ագրեմանի տրամադրումն է, ընդունված չէ հանրայնացնել: Զախարովան նաև անդրադարձել է հոկտեմբերի 24-ին Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան…

Read More

Մակրոնը Եգիպտոսի նախագահի հետ քննարկել է Գազայի հատվածի շուրջ ստեղծված իրավիճակը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Կահիրեում Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ քննարկել է Գազայի հատվածի շուրջ ստեղծված իրավիճակը, այնուհետև ղեկավա8ները հաnդես են եկել մամուլի ասուլիսով: «Երկարաժամկետ կարգավորումն առաջին հերթին ենթադրում է պայքար ահաբեկչության դեմ»,- ասել է Մակրոնը, առաջարկել ընդլայնել համագործակցությունը մերձավորարևելյան տարածաշրջանի երկրների հետ հետախուզության ոլորտում, այդ թվում՝ «Իսլամական պետության» դեմ միջազգային կոալիցիայի հզորությունների հաշվին:…

Read More

ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածում պաղեստինցի ժողովրդի ճնշող մեծամասնությանը չի ներկայացնում. Բայդեն

Վաշինգտոնը կանի հնարավորը, որ Իսրայելն ի վիճակի լինի պաշտպանվելու ահաբեկիչներից՝ Ավստրալիայի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ նախագահը: Ջո Բայդենը կրկնել է՝ կարևոր է հիշել, որ ՀԱՄԱՍ-ը չի ներկայացնում Գազայի հատվածում պաղեստինցի ժողովրդի ճնշող մեծամասնությանը: «ՀԱՄԱՍ-ն այլևս չի կարող ահաբեկել Իսրայելին և պաղեստինցիներին որպես կենդանի վահան օգտագործել: Մեր կարծիքով՝ կարգավորման հիմքում պետք է…

Read More

Ըստ ՌԴ-ի Հայաստանը հստակ դիրքորոշում չունի Մեղրու ճանապարհի վերաբերյալ. Օվերչուկ

«Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի արևմտյան ճյուղին պատկանող Իրանի Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածի ռուսական օպերատորը սկսել է նախագծի իրականացման նախապատրաստական աշխատանքը: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: Նրա խոսքով՝ նախագիծը քննարկվել է նախօրեին՝ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի և Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմեդ Մոհբերի հանդիպման ժամանակ: Օվերչուկը մեկնաբանել է նաև «Հյուսիս-հարավ» նախագծին Հայաստանի մասնակցության հարցը՝…

Read More
ԼՂ-ից ՀՀ մուտք գործելուց հետո մինչև հոկտեմբերի 25-ը կայացրած բոլոր տուգանքները կբեկանվեն. ՆԳ նախարարի տեղակալ
		26.10.2023 . Արցախ

ԼՂ-ից ՀՀ մուտք գործելուց հետո մինչև հոկտեմբերի 25-ը կայացրած բոլոր տուգանքները կբեկանվեն. ՆԳ նախարարի տեղակալ 26.10.2023 . Արցախ

Կառավարության նիստից հետո լրագրողները ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանից հետաքրքրվեցին, թե արդյոք ԼՂ-ից եկած քաղաքացիները չեն կարող այստեղ աշխատանքի անցնել պարեկային ծառայությունում։ «Պետք է կարողանա ստանալ ՀՀ քաղաքացիություն, որովհետև օրենսդրական պահանջներն այդպիսին են. դրանից հետո արդեն առանց որևէ խոչընդոտի կարող է աշխատել»,- ասաց Արփինե Սարգսյանը։ Իսկ կապույտ անձնագիրը, ՆԳ նախարարի տեղակալի խոսքով, տրամադրվել է ԼՂ…

Read More

Մոսկվան շարունակում է ջանքեր գործադրել՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի հարցում. Պեսկով

Ռուսաստանը շարունակում է ջանքեր գործադրել՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագիր կնքելու հարցում. դա անհրաժեշտ է տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու համար՝ հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակը: Մեկնաբանելով Wall Street Journal-ի հետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Դմիտրի Պեսկովը նշել է՝ Մոսկվան Երևանի հետ ուղղակիորեն կհստակեցնի «անվտանգության ոլորտում հարաբերությունները դիվերսիֆիկացնելու» անհրաժեշտության մասին Հայաստանի վարչապետի խոսքերը: Նրա խոսքով՝ Մոսկվան մտադիր…

Read More

ՄԱԿ-ի ԱԽ-ն չի ընդունել իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերաբերյալ Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանաձևի նախագծերը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի ընդունել իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերաբերյալ ռուսական բանաձևի նախագիծը։ Փաստաթղթին կողմ է քվեարկել խորհրդի 15 անդամից 4-ը: Մշտական անդամներից դեմ են արտահայտվել Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը: Անվտանգության խորհուրդը չի ընդունել նաև ԱՄՆ-ի բանաձևի նախագիծը։ Դրան դեմ են քվեարկել Ռուսաստանը, Չինաստանը, ինչպես նաև Արաբական Միացյալ Էմիրությունները: Բանաձևը, մասնավորապես, դատապարտում է Իսրայելի վրա ՀԱՄԱՍ շարժման…

Read More

Մենք պատրաստ ենք աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու համար. Ղարիբաշվիլի

Վրաստանը գիտի պատերազմի գինը և նաև գիտակցում է, թե որքան արժեքավոր է խաղաղությունը: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» ֆորումի բացման ելույթի ժամանակ: «Իմ կառավարության հիմնական նպատակներից է պատերազմից խուսափելը և խաղաղություն ապահովելը։ Չնայած մեր աշխարհագրական, տարածաշրջանային և միջազգային մարտահրավերներին, Ուկրաինայում շարունակվող պատերազմին և Մերձավոր Արևելքում լարվածությանը՝ մենք կարողացել ենք…

Read More

Ֆիդանը Կատարի էմիրի և ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի նախագահի հետ քննարկել է իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Դոհայում հանդիպել է Կատարի էմիր շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիի և ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի նախագահ Իսմայիլ Հանիեի հետ։ Տեղական լրատվամիջոցները գրում են, որ կողմերը քննադատել են խաղաղ բնակչության վրա հարձակումները, ընդգծել իսրայելա-պաղեստինյան կարգավորմանն ուղղված ջանքերի կարևորությունը և կոչ արել մարդասիրական միջանցքներ բացել: ՀԱՄԱՍ-ի տվյալով՝ Ֆիդանը և Հանիեն քննարկել են Իսրայելի…

Read More

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին կտրամադրվի ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ

Կառավարությունը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը և դրա տրամադրման կարգը: Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը նշեց, որ Կառավարության որոշմամբ ժամանակավոր պաշտպանության տակ կվերցվեն հետևյալ անձինք. ԼՂ-ի բնակչության ռեգիստրի հաշվառումներով անցնող անձինք, Հայաստանի Հանրապետության տարածքում կամ ՀՀ-ից դուրս գտնվող այն անձինք, որոնց վերջին հաշվառման հասցեն…

Read More
Ֆրանսիան կանգնած է Հայաստանի և հայերի կողքին. Լըկորնյու
		26.10.2023 . Միջազգային

Ֆրանսիան կանգնած է Հայաստանի և հայերի կողքին. Լըկորնյու 26.10.2023 . Միջազգային

Ֆրանսիան կանգնած է Հայաստանի և հայերի կողքին՝ X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն: «Մեր մշտական և վճռական աջակցությունն անփոփոխ է»,- նշել է Լըկորնյուն՝ հրապարակելով տեսանյութ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպումից:

Read More

Գազայից հարվածներ են հասցվել Թել Ավիվին. կան վիրավորներ

Համաս շարժման «Իզեդդին ալ-Քասամի բրիգադներ» թևը հայտնել է, որ հարված է հասցվել Թել Ավիվին՝ ի պատասխան Իսրայելի կողմից խաղաղ բնակիչների թիրախավորմանը: Իսրայելական կողմը հայտնում է, որ Գազայի հատվածից Իսրայելի կենտրոնական տարածքների հրթիռակոծության հետևանքով Թել Ավիվի արվարձաններում վեց մարդ է վիրավորվել։ «Ցախալի» տվյալով՝ Իսրայելի բանակը տանկերով ռեյդ է իրականացրել Գազայի հատվածի հյուսիսում՝ նախապատրաստվելով մարտերի հաջորդ փուլերին:…

Read More

Հրաձգություն` ամերիկյան Լյուիսթոն քաղաքում. հանցագործի ինքնությունը բացահայտված է

Ամերիկյան Լյուիսթոն քաղաքի իրավապահ մարմինները բացահայտել են զանգվածային հրաձգություն իրականացնելու մեջ կասկածվողի ինքնությունը. հրաձգության հետևանքով մահացել է առնվազն 22, վիրավորվել` ավելի քան 60 մարդ: Ոճրագործը շարունակում է ազատության մեջ մնալ, հայտնել են ոստիկանությունից: «Իրավապահ մարմինները փորձում են հայտնաբերել զանգվածային հրաձգության մեջ մեղադրվող Ռոբերտ Քարդի գտնվելու վայրը»,- հայտնել են ոստիկանությունից` զգուշացնելով, որ հանցագործը նախկինի պես «զինված…

Read More

Ռուսաստանի խորհրդարանը հավանություն է տվել երկրի՝ միջուկային փորձարկումների պայմանագրից դուրս գալուն

Դաշնային խորհուրդը՝ Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը, հավանություն է տվել միջուկային փորձարկումների արգելման պայմանագրից դուրս գալուն՝ Ուկրաինայի պատերազմի և Արևմուտքի հետ հարաբերությունների ճգնաժամի ֆոնին, հայտնում է РБК-ն:  Օրինագիծը միաձայն ընդունել է 156 սենատոր: Անցյալ շաբաթ այն ընդունել էր Պետդումայի՝ Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատը և այժմ դրա հաստատման համար անհրաժեշտ է միայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրությունը։…

Read More

ՄԱԿ-ի ԱԽ-ը քվեարկության կդնի Մերձավոր Արևելքի վերաբերյալ Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանաձևերը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր քննարկելու է Իսրայելի և Գազայի իրադրության վերաբերյալ երկու բանաձևի նախագիծ՝ ամերիկյանն ու ռուսականը, հաղորդում է Բրազիլիայի մշտական ​​ներկայացուցչությունը, որը նախագահում է Անվտանգության խորհրդում։ Ըստ ներկայացուցչության, ԱՄՆ-ի բանաձևի նախագծում ասվում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը «միանշանակորեն մերժում և դատապարտում է ՀԱՄԱՍ-ի և այլ ահաբեկչական խմբավորումների սարսափելի ահաբեկչական հարձակումներն Իսրայելի վրա»։ Փաստաթուղթը վերահաստատում…

Read More