Ադրբեջանի ԿԸՀ-ն արդեն հաստատել է 15 թեկնածուի առաջադրումը

Ադրբեջանի ԿԸՀ-ն արդեն հաստատել է 15 թեկնածուի առաջադրումը

Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է արտահերթ նախագահական ընտրությունում ևս 8 թեկնածուի առաջադրումը: Այդ մասին հայտնել է ԿԸՀ քարտուղար Արիֆա Մուխտարովան։ Այսպիսով՝ թեկնածուների թիվը, որոնց առաջադրումը հաստատել է Ադրբեջանի ԿԸՀ-ն, հասել է 15-ի։

Read More
Երևանն ու Բաքուն պատրաստ են վերջնականացնել խաղաղ բանակցությունները. Պեսկով

Երևանն ու Բաքուն պատրաստ են վերջնականացնել խաղաղ բանակցությունները. Պեսկով

Երևանն ու Բաքուն պատրաստ են վերջնական տեսքի բերել խաղաղության պայմանագիրը: Այդ մասին ռուսական Առաջին ալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք «վտանգավոր չէ՞ մի տեղում հավաքել հակամարտող կողմերին»: Նրա խոսքով՝ Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտող կողմեր չեն և արձանագրում են խաղաղ բանակցությունները վերջնականացնելու և խաղաղության պայմանագրի հասնելու պատրաստակամությունը:

Read More
Մանրամասներ ԼՂ-ից բռնի տեղահանվածների կենսաթոշակների և նպաստների վճարման ընթացակարգերի մասին

Մանրամասներ ԼՂ-ից բռնի տեղահանվածների կենսաթոշակների և նպաստների վճարման ընթացակարգերի մասին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը և նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ճեպազրույցի ընթացքում մանրամասներ են ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կենսաթոշակների և նպաստների վճարման ընթացակարգերի վերաբերյալ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, խոսելով ծննդյան միանվագ նպաստի և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի հատկացման գործընթացի մասին,…

Read More
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակիցներ «ոչ ցանկալի անձ» են հայտարարվել

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակիցներ «ոչ ցանկալի անձ» են հայտարարվել

Բաքվում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։ Նրան բողոքի հայտագիր են հանձնել: Գերատեսչությունից հայտնել են, որ Ֆրանսիայի դեսպանության երկու աշխատակիցների գործողությունների վերաբերյալ լուրջ բողոք է ներկայացվել, նրանք հայտարարվել են «ոչ ցանկալի անձինք»: Նրանց տրվել է 48 ժամ Ադրբեջանի տարածքը լքելու համար: Ադրբեջանի ԱԳՆ-ն չի հստակեցրել բողոքի նոտայի և դիվանագետների արտաքսման պատճառը:

Read More
Ադրբեջանի Միլի մեջլիսում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» մասին հայտարարություն է տարածվել

Ադրբեջանի Միլի մեջլիսում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» մասին հայտարարություն է տարածվել

Ադրբեջանական կողմը խաղաղության գործընթացը խաթարող հերթական սադրանքին է դիմել: Ադրբեջանի Միլի մեջլիսի 23 պատգամավոր, որոնք ներկայանում են որպես, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի ներկայացուցիչներ, հայտարարություն են տարածել, որը պարունակում է մի շարք կեղծ պնդումներ:   Նրանք նշել են, թե, իբր, ադրբեջանցիները դարեր շարունակ ապրել են Հայաստանի տարածքում, սակայն էթնիկ զտման են ենթարկվել:   Պատգամավորները աջակցություն…

Read More
Սանկտ Պետերբուրգում մեկնարկել Է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել Է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարներին հրավիրել է շփում սկսել ոչ թե բանակցությունների սեղանի շուրջ, այլ Սանկտ Պետերբուրգի պալատական համալիրով շրջայցի ընթացքում:

Read More
ԵՄ դիտորդները պարեկություն են իրականացրել Սոթքում

ԵՄ դիտորդները պարեկություն են իրականացրել Սոթքում

Հայաստանում Եվրոպական միության դիտորդները հայ-ադրբեջանական սահմանին հարող Սոթքում անվտանգության իրավիճակի ուսումնասիրության պարեկություն են իրականացրել: Այդ մասին նշված է առաքելության X-ի միկրոբլոգում: «Պարեկային ծառայության նպատակն է դիտարկել և զեկուցել տեղում անվտանգության իրավիճակի մասին և նպաստել հակամարտությունից տուժած տարածքներում մարդկանց անվտանգությանը»,- ասված է գրառման մեջ: #EUMA monitors conducted a security situation awareness patrol in Sotk adjacent to…

Read More
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Լուկաշենկոն և Ալիևը

Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Լուկաշենկոն և Ալիևը

Սանկտ Պետերբուրգում երկկողմ հանդիպում են անցկացրել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Դեկտեմբերի 24-ի հեռախոսազրույցում կողմերը քննարկել էին երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր, տարածաշրջանում տիրող իրավիճակը և բազմակողմ հարթակներում համատեղ աշխատանքի թեմատիկան: Բելառուսի նախագահի գրասենյակից հայտնում են, որ Սանկտ Պետերբուրգի հանդիպմանը շարունակվել է այդ թեմաների շուրջ մտքերի փոխանակումը:   Ալիևը Լուկաշենկոյին հրավիրել է…

Read More
Նիգերիայում զինված հանցավոր խմբավորումների հարձակումների հետևանքով 160 մարդ զոհվել է, 300-ը՝ վիրավորվել
		26.12.2023 . Միջազգային

Նիգերիայում զինված հանցավոր խմբավորումների հարձակումների հետևանքով 160 մարդ զոհվել է, 300-ը՝ վիրավորվել 26.12.2023 . Միջազգային

Նիգերիայում առնվազն քսան գյուղի վրա զինված հանցավոր խմբավորումների հարձակումների հետևանքով առնվազն 160 մարդ է զոհվել, 300-ը՝ վիրավորվել: Տեղական իշխանության ներկայացուցիչները հայտնել են, որ կառավարությունն ակտիվ միջոցներ կձեռնարկի անմեղ քաղաքացիական անձանց վրա շարունակվող հարձակումները կանխելու համար: Նիգերիայի հյուսիսարևմտյան և կենտրոնական հատվածները երկար ժամանակ է՝ ենթարկվում են ավազակախմբերի հարձակումների: Նրանք գործում են անտառների խորքում գտնվող բազաներից և…

Read More
Դամասկոսի մերձակայքում Իսրայելի հրթիռային հարվածի հետևանքով զոհվել է Իրանի ԻՀՊԿ-ի կորպուսի խորհրդականը

Դամասկոսի մերձակայքում Իսրայելի հրթիռային հարվածի հետևանքով զոհվել է Իրանի ԻՀՊԿ-ի կորպուսի խորհրդականը

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խորհրդականը զոհվել է Դամասկոսի մերձակայքում Իսրայելի հրթիռային հարվածի հետևանքով՝ հայտնել է իրանական Tasnim պետական գործակալությունը: «Մի քանի ժամ առաջ Դամասկոսի մերձակայքում Իսրայելի հարձակման ժամանակ զոհվել է Սեյեդ Ռազի Մուսավին, որը հայտնի է որպես Սեյեդ Ռազի, որը Սիրիայում ԻՀՊԿ-ի փորձառու և ամենատարեց խորհրդականներից մեկն էր»,- ասված է հաղորդագրության մեջ: Պարբերականի տվյալով՝ Սեյիդ…

Read More
Ուկրաինական կողմը Ղրիմում ռուսական դեսանտային նավ է խոցել

Ուկրաինական կողմը Ղրիմում ռուսական դեսանտային նավ է խոցել

Ուկրաինական ուժերը հրթիռային հարված են հասցրել Ղրիմի Թեոդոսիա նավահանգստին: Ուկրաինայի օդուժի հրամանատար Նիկոլայ Օլեշչուկը հայտնել է, որ ոչնչացրել է «Նովոչերկասկ» մեծ դեսանտային նավը: Հարվածին հետևել է պայթյուն, սակայն հետևանքների, այդ թվում՝ զոհերի մասին հավաստի տեղեկություններ դեռևս չկան: Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հաստատել է Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը Թեոդոսիայի շրջանում։ Նրա խոսքով՝ նավահանգստի տարածքում հրդեհը մեկուսացվել…

Read More
Կարծում ենք, որ հայկական կողմի հետ հանդիպումները տեղի կունենան 2024-ին. Բայրամով

Կարծում ենք, որ հայկական կողմի հետ հանդիպումները տեղի կունենան 2024-ին. Բայրամով

Պաշտոնական Երևանը հաստատում է՝ ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ Բաքվի նոր առաջարկները, «Լուրերին» հայտնել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը։ Ավելի վաղ, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, խոսելով Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից և խաղաղության պայմանագրի բանակցություններից, նշել էր, որ Ադբեջանը Հայաստանին է փոխանցել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկությունների նոր փաթեթը։ «Կարծում ենք, որ հանդիպումները կկայանան 2024 թվականին:…

Read More
ԵԱՏՄ-ն կայացել է որպես հեղինակավոր միջազգային ասոցիացիա. Պուտին

ԵԱՏՄ-ն կայացել է որպես հեղինակավոր միջազգային ասոցիացիա. Պուտին

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԵԱՏՄ գնահատել է որպես հեղինակավոր միջազգային ասոցիացիա: Նա հայտնել է, որ ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը իր գոյության գրեթե 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է: Ռուսաստանի ՀՆԱ-ն 2023 թվականին կաճի 3,5 տոկոսով, ՀՀ-ում ՀՆԱ-ի աճը 9 ամսում կազմել է 9 տոկոս, Ղազախստանում` գրեթե 5 տոկոս,…

Read More
ՀԱՄԱՍ-ի հետ Իսրայելի պատերազմը երկար է լինելու. Նեթանյահու

ՀԱՄԱՍ-ի հետ Իսրայելի պատերազմը երկար է լինելու. Նեթանյահու

Կիրակի Իսրայելի անվտանգության կաբինետը պաշտոնապես հայտարարեց, որ երկիրը «պատերազմական վիճակում» է, ինչը թույլ է տալիս «նշանակալի ռազմական քայլեր» իրականացնել՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի հարձակման: Գիշերն Իսրայելի հատուկջոկատայինները գործողություններ են սկսել Հորդանան գետի արևմտյան ափի մի քանի շրջաններում։ ՀԱՄԱՍ-ը ստանձնել է «Բեն Գուրիոն» միջազգային օդանավակայանի վրա հարձակման պատասխանատվությունը: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է «ոչնչացնել պաղեստինյան զինյալների…

Read More
Թող մոտենա Հայաստանի և Ադրբեջանի միջև լիակատար հաշտեցման օրը. Հռոմի Պապ

Թող մոտենա Հայաստանի և Ադրբեջանի միջև լիակատար հաշտեցման օրը. Հռոմի Պապ

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հավատացյալներին ուղղված Սուրբ Ծննդյան ուղերձում դատապարտել է պատերազմները, որոնք սնվում են զենքի արտադրությամբ: «Պատերազմը միշտ ճանապարհորդություն է առանց նպատակակետի, պարտություն՝ առանց հաղթողների, խելագարություն՝ առանց արդարացումների: Բայց պատերազմին «ոչ» ասելու համար պետք է «ոչ» ասել զենքին: Եթե մարդու սիրտը դժգոհ է ու վիրավոր, իր ձեռքում նա կգտնի մահվան գործիքը և վաղ թե ուշ…

Read More
ՆԱՏՕ-ն ամեն կերպ աջակցել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը. Կոլոմինա

ՆԱՏՕ-ն ամեն կերպ աջակցել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը. Կոլոմինա

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան Վրաստանի հանրային հեռուստաալիքի հետ հարցազրույցում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի հնարավոր ստորագրմանը և տարածաշրջանային զարգացումներին: «Մենք շատ լավատեսորեն ենք վերաբերվում վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի համատեղ հայտարարությանը։ Վերջերս հանդիպել եմ նախարարների, ինչպես նաև այդ երկրների ղեկավարների հետ տարբեր առիթներով։ Կարծում ենք, որ դա շատ լավ նորություն է։ Մենք…

Read More
Վուչիչը համաքաղաքացիներին կոչ է արել չանհանգստանալ ընդդիմության բողոքի ակցիայի կապակցությամբ

Վուչիչը համաքաղաքացիներին կոչ է արել չանհանգստանալ ընդդիմության բողոքի ակցիայի կապակցությամբ

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը վստահեցրել է երկրի քաղաքացիներին, որ Բելգրադի կենտրոնում ընդդիմության ցույցը վտանգ չի ներկայացնում իշխանությունների համար։ Նրա խոսքով՝ ակցիային մասնակցում է մոտավորապես 2,5 հազար մարդ։ Գիշերը հազարավոր ցուցարարներ շրջապատել են Բելգրադի քաղաքապետարանը և փորձել են գրոհել այն: Բողոքի պատճառը Սերբիայում դեկտեմբերի 17-ին կայացած ընտրությունների արդյունքներն են։ Ցուցարարները պահանջել են չեղարկել խորհրդարանի ընտրության արդյունքները…

Read More
ԵԱՏՄ երկրները և Իրանը ստորագրել են ազատ առևտրի գոտու մասին լայնամասշտաբ համաձայնագիր

ԵԱՏՄ երկրները և Իրանը ստորագրել են ազատ առևտրի գոտու մասին լայնամասշտաբ համաձայնագիր

Եվրասիական տնտեսական միության երկրներն Իրանի հետ ստորագրել են լայնածավալ ազատ առևտրի համաձայնագիր, որը պետք է փոխարինի 2019 թվականից գործող ժամանակավոր համաձայնագրին։ Ստորագրումը տեղի է ունեցել երկուշաբթի՝ Սանկտ Պետերբուրգում, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում։ Արարողությունը ստորագրել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի…

Read More
Ճանապարհային քարտեզ է պատրաստվել Իրանում Ադրբեջանի դեսպանատան գործունեությունը վերսկսելու համար. Նասեր Քանանի

Ճանապարհային քարտեզ է պատրաստվել Իրանում Ադրբեջանի դեսպանատան գործունեությունը վերսկսելու համար. Նասեր Քանանի

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Իրանի ու Ադրբեջանի գլխավոր դատախազությունների  ներկայացուցիչների հանդիպմանը, նշել է, որ այն անցկացվել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման գործով մնացած խնդրահարույց հարցերը քննարկելու նպատակով: «Ադրբեջանի դեսպանատան վերաբացման համար ճանապարհային քարտեզ է մշակվել, և ջանքերը լավ առաջընթաց են ունեցել:  Գործընթացը մինչև այժմ դրական է եղել, այս գործի…

Read More
ՌԴ-ն առաջիկայում գլխավոր հյուպատոսություն կբացի Կապանում. ՌԴ ԱԳ փոխնախարար Իվանով

ՌԴ-ն առաջիկայում գլխավոր հյուպատոսություն կբացի Կապանում. ՌԴ ԱԳ փոխնախարար Իվանով

Ռուսաստանը մոտ ապագայում արտերկրում երկու դեսպանություն և հինգ գլխավոր հյուպատոսություն կբացի։ Այդ մասին «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հետ հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Եվգենի Իվանովը։ «Բուրկինա Ֆասոյում և Հասարակածային Գվինեայում՝ դեսպանատներ, Կապանում (Հայաստան), Ակտաուում (Ղազախստան), Սամարղանդում (Ուզբեկստան), Դենպասարում (Ինդոնեզիա) և Մալեում (Մալդիվներ) գլխավոր հյուպատոսություններ բացելու մասին որոշումներն արդեն ընդունվել և համաձայնեցվել են ընդունող պետությունների իշխանությունների հետ»,- ասել…

Read More
Կովկասում Իրանի քաղաքականության հարցը կարևոր է. Յահյա Սաֆավի

Կովկասում Իրանի քաղաքականության հարցը կարևոր է. Յահյա Սաֆավի

Իրանի հոգևոր առաջնորդի ռազմական հարցերով խորհրդական Յահյա Սաֆավին IranGeo ցուցահանդեսի ժամանակ ունեցած ելույթում, անդրադառնալով Կովկասին, հայտարարել է. «Կովկասն Իրանի համար մեծ կարևորություն ունի: Պետք է այս տարածաշրջանի աշխարհագրությունը ճանաչենք, որ հասկանանք՝ ինչ քաղաքականություն որդեգրել այս ուղղությամբ: Կովկասի հարցում մեր երկիրն այլ երկրների հետ ռազմավարական մրցակցության մեջ է, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է Հայաստանի ու Ադրբեջանի…

Read More
ԼՂ-ում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք հանգեցրել են ներկայիս իրավիճակին, ճիշտ են զարգացել. Լեոնիդ Կալաշնիկով

ԼՂ-ում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք հանգեցրել են ներկայիս իրավիճակին, ճիշտ են զարգացել. Լեոնիդ Կալաշնիկով

ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը Свободная Пресса-ի հետ զրույցում նշել է, որ հայ-ադրբեջանական հարցը երկար տարիներ դժվար խնդիր էր Ռուսաստանի համար, հատկապես, երբ Բաքուն սկսեց իր գործունեությունը։ «Հիմա ինձ թվում է, որ Հայաստանին ու Ադրբեջանին իսկապես մեկ քայլ է բաժանում խաղաղության համաձայնագրի ստորագրումից։ Այն իրադարձությունները, որոնք…

Read More
Ռուսաստանը երկարացրել է Եվրոպայից բեռնատարների մուտքի արգելքը

Ռուսաստանը երկարացրել է Եվրոպայից բեռնատարների մուտքի արգելքը

Ռուսաստանի կառավարությունը երկարաձգել է Եվրամիությունից, Մեծ Բրիտանիայից, Նորվեգիայից և Ուկրաինայից բեռնատարների մուտքի արգելքը։ Այն ուժի մեջ կմնա «մինչև դրա կիրառման համար հիմք հանդիսացած հանգամանքների վերացումը»։ Բացառություն է արվելու փոստային առաքումների, դիվանագիտական ​​փոստի և մարդասիրական օգնության փոխադրման համար։ Սահմանափակումը չի տարածվի նաև տեխնիկական աջակցության բեռնատար տրանսպորտային միջոցների վրա, որոնք սարքավորումներ և սպորտային մեքենաներ են տեղափոխում մարզական…

Read More
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։   Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։  

Read More
Սանդուն մտադիր է վերընտրվել՝ ապահովելու Մոլդովայի անդամակցությունը Եվրամիությանը

Սանդուն մտադիր է վերընտրվել՝ ապահովելու Մոլդովայի անդամակցությունը Եվրամիությանը

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ մտադիր է մասնակցել 2024 թվականին կայանալիք նախագահի ընտրությանը, ինչպես նաև նախաձեռնել հանրաքվե՝ Եվրամիությանը երկրի անդամակցելու վերաբերյալ։ «Մեր ապագան եվրոպական ընտանիքում է, և պետք է ամբողջ երկրին հստակ ասել, թե ո՛ր ճանապարհն ենք մենք ընտրում Մոլդովայի համար։ Խնդրում եմ խորհրդարանին հաջորդ տարվա աշնանը նախաձեռնել հանրաքվեի կազմակերպումը, որում որոշիչ կլինի քաղաքացիների ձայնը»,-…

Read More
Բաքուն Երևանին է ուղարկել խաղաղության պայմանագրի առաջարկների պատասխանը. Բայրամով

Բաքուն Երևանին է ուղարկել խաղաղության պայմանագրի առաջարկների պատասխանը. Բայրամով

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը խոսել է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից և խաղաղության պայմանագրի բանակցություններից։ «Գործընթացը կախված չէ մի կողմի ցանկությունից։ Կարևոր է, որ երկու կողմերն էլ համապատասխան քայլեր ձեռնարկեն»,- նշել է Բայրամով: Նրա խոսքով՝ մեկ ամսվա ընթացքում Բաքվի առաջարկությունների փաթեթը ներկայացվել է Հայաստանին։ «Կարծում ենք, որ հանդիպումները կկայանան 2024 թվականին: Մենք այս հարցին նայում ենք իրատեսորեն…

Read More
Իրանն ու Ադրբեջանը ծրագրել են մոտ ապագայում շահագործման հանձնել Աստարայում նոր տարանցիկ ճանապարհը

Իրանն ու Ադրբեջանը ծրագրել են մոտ ապագայում շահագործման հանձնել Աստարայում նոր տարանցիկ ճանապարհը

Տեղի է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշի հեռախոսազրույցը: Պաշտոնյաները քննարկել են երկկողմ տնտեսական հարաբերություններին, այդ թվում՝ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերն ընդգծել են համատեղ նախագծերի, մասնավորապես՝ Աստարայում տարանցիկ նոր ճանապարհի, ամբարտակների նախագծերի արագ իրագործման անհրաժեշտությունը: Մուստաֆաևը նշել է, որ 2023 թ. երկու երկրի միջև …

Read More
Հույս ունեինք, որ տեղահանվածները կվերադառնան. Արցախը վերջինը լքած հայերի պատմությունները
		24.12.2023 . Արցախ

Հույս ունեինք, որ տեղահանվածները կվերադառնան. Արցախը վերջինը լքած հայերի պատմությունները 24.12.2023 . Արցախ

Սեպտեմբերի 19-ի ագրեսիայով Բաքուն հասավ իր նպատակին՝ էթնիկ զտումները ԼՂ-ում հասցնելով ավարտին: Եթե հայտնի է, թե որքան արցախցի է ստիպված հեռացել ԼՂ-ից, մինչև օրս պարզ չէ, թե որքան հայ է մնացել այնտեղ: Միակ աղբյուրը Կարմիր խաչի միջազգային կոմիտեն է, որն էլ միայն հայտնում է, որ 20 հոգու աջակցություն են տվել, 25-ին օգնել կապվել հարազատների հետ:…

Read More
Ռայիսին և աս-Սիսին քննարկել են Իրան-Եգիպտոս հարաբերությունները

Ռայիսին և աս-Սիսին քննարկել են Իրան-Եգիպտոս հարաբերությունները

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ, հայտնել է Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի` քաղաքական հարցերով տեղակալը: Հեռախոսազրույցի ընթացքում Ռայիսին շնորհավորել է աս-Սիսիին` Եգիպտոսի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Զրուցակիցները քննարկել են Պաղեստինի շուրջ ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով իսլամական միասնության կարևորությունը: Նախագահները պայմանավորվել են կոնկրետ քայլեր ձեռնարկել երկու երկրների միջև…

Read More
Աշխարհը պատրաստվում է Ամանորին և խաղաղություն ակնկալում

Աշխարհը պատրաստվում է Ամանորին և խաղաղություն ակնկալում

Աշխարհը պատրաստվում է Ամանորին՝ ակնկալելով խաղաղություն: Տոնական լույսերը վառվել են Կիևում, Մոսկվայի Կարմիր հրապարակում, բնակիչների նախաձեռնությամբ միջոցառումներ են անցկացվում նաև Երուսաղեմում: Ճոխ զարդարանքներով են Սուրբ Ծնունդը դիմավորում Միացյալ Նահանգներում ու Եվրոպական երկրներում: Մանրամասները` Դիանա Գասպարյանի ռեպորտաժում:

Read More