Գազայի հատված է ուղարկվել մարդասիրական օգնություն տեղափոխող 40 բեռնատար
		23.12.2023 . Միջազգային

Գազայի հատված է ուղարկվել մարդասիրական օգնություն տեղափոխող 40 բեռնատար 23.12.2023 . Միջազգային

Մարդասիրական օգնություն տեղափոխող 40 բեռնատար Գազայի հատված է ուղարկվել Սինայի թերակղզու հյուսիսում գտնվող Ռաֆահ անցակետով: Լրատվամիջոցների տվյալով՝ Գազայի հետ սահմանը հատել է նաև դիզելային վառելիքով բեռնված վեց բենզատար։ Այսօր առավոտից Եգիպտոսի տարածք է տարհանվել երկքաղաքացիություն ունեցող 250 մարդ, որոնք մինչ օրս գտնվում էին Գազայում: Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել էր արաբական երկրների  պատրաստած բանաձևի…

Read More

Էբրահիմ Ռայիսին հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի նախագահի հետ

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ` հայտնել է Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալը: Հեռախոսազրույցի ընթացքում Ռայիսին շնորհավորել է Աս-Սիսիին Եգիպտոսի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Զրուցակիցները քննարկել են Պաղեստինի շուրջ ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով իսլամական միասնության կարևորությունը: Նախագահները պայմանավորվել են կոնկրետ քայլեր ձեռնարկել երկու երկրների միջև…

Read More

Ադրբեջանի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուների թիվը հասել է 15-ի

Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրություններում նախագահի թեկնածուների թիվը հասել է 15-ի: Այդ մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում ասել է Ադրբեջանի ԿԸՀ նախագահ Մազահիր Փանախովը։ Նրա խոսքով՝ հաստատվել է 7 հոգու թեկնածություն, աշխատանքներ են տարվում 8 հոգու թեկնածության հաստատման ուղղությամբ:

Read More

Էստոնիան պատրաստ է Կիևին հանձնել զորահավաքային տարիքի ուկրաինացիներին. Լյաենեմետս

Էստոնիան պատրաստ է Կիևին հանձնել զորահավաքային տարիքի ուկրաինացիներին և Ուկրաինայի հետ համապատասխան համաձայնագիր կնքելու առաջարկ կներկայացնի։ Այդ մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Լաուրի Լյաենեմետսը ERR պարբերականի հետ հարցազրույցում։ «Եթե դա պետք է Ուկրաինային, Էստոնիան կարող է զբաղվել այդ մարդկանց որոնմամբ և նրանց Ուկրաինային հանձնելով։ Ընդհանուր առմամբ, մենք գիտենք, թե որտեղ են այդ մարդիկ,…

Read More

Ռուսաստանի նախագահի թեկնածու առաջադրվելու հավակնորդների թիվն արդեն 29 է. ՌԴ ԿԸՀ

Նախագահի առաջիկա ընտրությունում ՌԴ ղեկավարի թեկնածու առաջադրվելու հավակնորդների թիվն արդեն 29 է: Այդ մասին ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում հայտնել է հանձնաժողովի ղեկավար Էլլա Պամֆիլովան։ ՌԴ նախագահի ընտրության մասին օրենքի համաձայն՝ ինքնաառաջադրված թեկնածուներին պետք է աջակցեն ընտրողների խմբերը։ Իսկ քաղաքական կուսակցությունները կարող են իրենց թեկնածուներին առաջադրել համագումարներում:

Read More

Գազայի հյուսիսում շարունակվող գործողությունն աստիճանաբար հասնում է իր նպատակներին. Իսրայելի ՊՆ ղեկավար

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ Գազայի հատվածի հյուսիսում շարունակվող գործողությունն աստիճանաբար հասնում է իր նպատակներին։ «Իսրայելական բանակը գերազանց է աշխատում, մարտիկները կռվում են խիզախ, անձնուրաց, ցուցաբերում են շատ բարձր նվիրում: Մենք կխորացնենք մեր գործունեությունը և կիրականացնենք մեր բոլոր նպատակները՝ առաջին հերթին ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության վերացումը»,- նշել է Գալանտը։ Իսրայելի պաշտպանության նախարարի խոսքով՝…

Read More

Թուրքիան կարող է վերսկսել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու արձանագրության վավերացման շուրջ քննարկումը

Թուրքիայի խորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովը հաջորդ շաբաթ կարող է վերսկսել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին արձանագրության վավերացման քննարկումը: Հանձնաժողովի օրակարգի համաձայն՝ նիստում նախատեսվում է քննարկել 10 առաջարկ, որոնք վերաբերում են միջազգային ակտերի հաստատմանը: Դրանց թվում է Շվեդիայի վերաբերյալ արձանագրությունը։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել էր, որ Շվեդիայի հայտին հավանություն տալու հարցը կապում է…

Read More

Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով սպանվել է շուրջ 20 հազար պաղեստինցի, վիրավորվել՝ 53 320-ը

Գազայի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով սպանվել է շուրջ 20 հազար պաղեստինցի, վիրավորվել՝ 53 320-ը: Պաշտոնական տվյալով՝ Գազայի բնակիչների 85 %-ը վտարվել են իրենց բնակության մշտական վայրից, իսկ ՄԱԿ-ի պաշտոնյաները նախազգուշացրել են հումանիտար աղետի մասին: Պարենի համաշխարհային ծրագրից հայտնել են, որն որ Գազայի բնակչության կեսը սովամահ…

Read More

Գերմանիայի կառավարությունը ռազմական օգնության նոր փաթեթ է ուղարկել Ուկրաինա

Գերմանիայի կառավարությունը ռազմական օգնության նոր փաթեթ է ուղարկել Ուկրաինա: Գերմանիայի կառավարությունից հայտնել են, որ Ուկրաինա են մատակարարվելու 3 Gepard ինքնագնաց զենիթային կայանքներ և դրա համար նախատեսված 30 հազար 240 զենիթային մարտական արկեր։ Գերմանիայի պաշտպանության նախարարության տվյալով՝ միայն 2023 թվականին Կիևը Բեռլինից 4,34 միլիարդ եվրոյի զենք է ստացել։ Գերմանիայում վերապատրաստվել է 10 հազար ուկրաինացի զինվորական։ Վաշինգտոնից…

Read More
Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են բացառապես ՀՀ ինստիտուտները. Արուսյակ Ջուլհակյան
		23.12.2023 . Արցախ

Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են բացառապես ՀՀ ինստիտուտները. Արուսյակ Ջուլհակյան 23.12.2023 . Արցախ

Լեռնային Ղարաբաղի հայաթափումից շաբաթներ առաջ նախագահ ընտրված Շահրամանյանի խորհրդականը «Ազատության» հետ զրույցում ասել է, որ Լեռնային Ղարաբաղի ինստիտուտները շարունակելու են գործել նաև հետագա տարիներին, քանի որ Շահրամանյանի՝ Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնավարման շարունակությանն առնչվող հրամանագիրը փաստացի չեղարկել է Լեռնային Ղարաբաղի և դրա ինստիտուտների լուծարման մասին հրամանագիրը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր,…

Read More

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել Գազայի հատված մարդասիրական օգնություն հասցնելու վերաբերյալ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել Գազայի հատված մարդասիրական օգնություն հասցնելու վերաբերյալ: Այն Իսրայելից և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումից պահանջում է ընդլայնել մարդասիրական օգնության գործողությունները: Բանաձևի տեքստի համաձայն՝ ՄԱԿ-ի ԱԽ-ն հորդորում է անհապաղ քայլեր ձեռնարկել անվտանգ, անարգել և ընդլայնված հումանիտար հասանելիությունն անհապաղ ապահովելու ուղղությամբ: Կոչ է արվում պայմաններ ստեղծել ռազմական գործողությունների դադարեցման համար։ Բանաձևին կողմ է…

Read More

Հայաստանում պետական որոշումների, կարգադրությունների, հրամանագրերի տակ կարող են ստորագրել միայն ՀՀ պետական պաշտոնյաները. Գևորգ Պապոյան

Սամվել Շահրամանյանը, որպես բռնի տեղահանված անձ, ինչպես բռնի տեղահանված մեր մյուս հայրենակիցները, ՀՀ-ում կարող է ստորագրել միայն իր անձնական բնույթ ունեցող թղթերի ու փաստաթղթերի վրա (դիմում, անձնական իրեր, հուշատետր, անձնագիր, հեղինակային գիրք և այլն)։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը: «ՀՀ-ում պետական որոշումների, կարգադրությունների, հրամանագրերի…

Read More

Գազայի հատվածում 75 օրվա ընթացքում սպանվել է ՄԱԿ-ի 136 աշխատակից. Գուտերեշ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Անվտանգության խորհրդի կողմից Գազայի հատված մարդասիրական օգնություն հասցնելու վերաբերյալ բանաձևի ընդունումից հետո հանդես է եկել մամուլի ասուլիսով: Նա նշել է, որ Գազայում մարդկանց օգնությունն ապահովելու համար անհրաժեշտ են անվտանգ պայմաններ, հումանիտար աշխատողների պաշտպանվածություն, նյութատեխնիկական ներուժ և առևտրային գործունեության վերսկսում, սակայն ներկայումս այդ ամենը չկա: Գուտերեշի խոսքով՝ Գազայում մարդասիրական օգնության բաշխման…

Read More

Երկրաշարժ Իրանի Թավրիզ քաղաքից 33 կմ հյուսիս-արևելք. ցնցումները զգացվել են Սյունիքի մի շարք բնակավայրերում

Դեկտեմբերի 23-ին՝ տեղական ժամանակով ժամը 06:27-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 02:27-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.36⁰ և արևելյան երկայնության 46.41⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Թավրիզ քաղաքից 33 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4․6 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ: Երկրաշարժը զգացվել է…

Read More

Իրանի և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են «3+3» ձևաչափի ամրապնդման անհրաժեշտությունը

Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել նաև Իրանի իր գործընկերոջ հետ: Դիվանագետները քննարկել են տարածաշրջանային և երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, անդրադարձել առևտրատնտեսական, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում ռուս-իրանական գործակցության հեռանկարին։ Իրանական կողմի տվյալով՝ Լավրովը կարևորել է տարածաշրջանային «3+3» ձևաչափի ամրապնդման անհրաժեշտությունը: Նրա խոսքով՝ այդ հարթակը կարող է օգնել Ադրբեջանին և Հայաստանին հասնել խաղաղության։ Աբդոլլահիանը դրական է…

Read More

«Պահպանողական շարժման» ներկայացուցիչը տուգանվել է 1000 լարիով՝ Եվրամիության դրոշն այրելու համար. Ախալցխա

 Ռուսամետ և հակաարևմտյան «Պահպանողական շարժում» կուսակցության Ախալցխայի մասնաճյուղի ղեկավար Սիմոն Էգիաշվիլին տուգանվել է 1000 լարիով՝ ԵՄ դրոշն այրելու համար, այս տեղեկությունը հաստատել են ՆԳՆ-ից։ Գործակալության տվյալներով՝ ներկայումս պարզվում է այդ մյուս անձանց, այդ թվում՝ Էգիաշվիլիի նման դրոշները հրապարակայնորեն այրած քահանաների ինքնությունը։ Ըստ նույն աղբյուրի, Էգիաշվիլին տուգանվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 174/18 հոդվածով, որը ենթադրում…

Read More
Վրաստանը ԵՄ-ին կանդամակցի ավելի շուտ, քան Մոլդովան կամ Ուկրաինան. Կոբախիձե
		22.12.2023 . Տարածաշրջան

Վրաստանը ԵՄ-ին կանդամակցի ավելի շուտ, քան Մոլդովան կամ Ուկրաինան. Կոբախիձե 22.12.2023 . Տարածաշրջան

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն կարծում է, որ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները կսկսվեն 2024 թվականի դեկտեմբերին, և երկիրը Եվրամիության անդամ կդառնա ավելի շուտ, քան Ուկրաինան և Մոլդովան։  Ավելի վաղ Բրյուսելում Եվրամիության ղեկավարների գագաթնաժողովում որոշվել էր Վրաստանին տրամադրել ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ։ «Ի վերջո, բոլորը տեսնում են, որ Վրաստանը շատ առաջ է թե՛ Ուկրաինայից,…

Read More

Էմանուել Մակրոնը կայցելի Հնդկաստան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է, որ հունվարի վերջին կայցելի Հնդկաստան։ Այդ մասին նա հայտնել է X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։ «Շնորհակալ եմ հրավերի համար, իմ սիրելի ընկեր Նարենդրա Մոդի: Ձեր Հանրապետության օրը ես Հնդկաստանում կլինեմ՝ միասին նշելու տոնը»,- գրել է Մակրոնը։ Ավելի վաղ Հնդկաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հրավիրել են…

Read More

Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարները քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման հարցը

Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Հաքան Ֆիդանը և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման հարցը։ Այդ մասին հայտնում է TRT Haber հեռուստաալիքը՝ հղում կատարելով դիվանագիտական ​​աղբյուրներին։ «Նախարար Ֆիդանը մատնանշել է խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման կարևորությունը»,- հեռուստաալիքը մեջբերում է ԱԳՆ ներկայացուցչի խոսքը։ Ռուսաստանն ավելի վաղ առաջարկել էր մոտ…

Read More

Իսպանիան արգելափակել է ԵՄ մասնակցությունը Կարմիր ծովում ԱՄՆ գործողությանը. El Confidencial

Իսպանիան վետո է կիրառել Կարմիր ծովում նավարկության ազատության և նավերի անվտանգության ապահովմանն ուղղված՝ ԱՄՆ գործողությանը Եվրոպայի մասնակցության հանդեպ։ Այդ մասին հայտնում է El Confidencial թերթը։ Տեղեկությունների համաձայն՝ Մադրիդն ի սկզբանե ձգտել է ամբողջ համայնքի ներգրավմանն առաքելությանը։ Այդպիսով, դեկտեմբերի 20-ին հրավիրված արտակարգ նիստի ժամանակ ԵՄ քաղաքական և անվտանգության կոմիտեն միաձայն հավանություն է տվել նախաձեռնությանը մասնակցելուն Atalanta…

Read More

ԵՄ-Ն մտահոգված է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներով

ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն հայտարարություն է տարածել, մտահոգություն հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների, մասնավորապես՝ խոսքի ազատության և լրագրողների գործունեության սահմանափակման կապակցությամբ։ «ԵՄ-ն դատապարտում է լրագրողների, քաղաքական գործիչների, ակտիվիստների կամայական կալանավորումները, ընդգծում, որ նման գործողությունները հակասում են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորություններին»,- ասված է հայտարարության մեջ: Եվրամիությունը կոչ է…

Read More

Անհիմն պնդումները հարված են հասցնում ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման հեռանկարներին. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳՆ-ն  հերքել  է Եվրամիության մեղադրանքները՝ կապված Ադրբեջանում լրագրողների և քաղաքական ակտիվիստների կալանավորման հետ։   Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն, արձագանքելով ԵՄ հայտարարությանը, նշել է.   «Նման անհիմն և կողմնակալ հայտարարությունները մենք դիտարկում ենք որպես Ադրբեջանի դատական համակարգի անկախությանը միջամտելու փորձ։ Նախաքննության ընթացքին միջամտությունն անընդունելի է, իսկ դատաքննության աշխատանքներին միջամտելը հակասում է իրավական պետության…

Read More

Որոշման նպատակը բանկային համակարգի կայունությունն ապահովելն է. ֆինանսների նախարարը՝ ԼՂ կառավարության պարտքը ստանձնելու մասին

Երբ մենք խոսում ենք բանկային գաղտնիքի վերաբերյալ, այսինքն՝ հրապարակենք այն մարդկանց ցանկը, որոնք ստացել են վարկեր, և ուզում ենք այդ վարկերը ներել, այդ ցանկը ընդամենը կազմում է 10 տոկոսից մի փոքր ավելին, որովհետև 315 միլիարդ դրամի մեջ 187 միլիարդ դրամը ԼՂ կառավարության պարտատոմսերն են, 85,5 միլիարդ դրամը՝ հիմնադրամի պարտատոմսերը, 22,5 միլիարդ դրամը ֆիզիկական անձանց վարկերն…

Read More

ԱՄՆ-ի և Չինաստանի բարձրաստիճան զինվորականները մեկ տարվա ընթացքում առաջին անգամ շփվել են միմյանց հետ. CNN

ԱՄՆ-ի և չինացի բարձրաստիճան գեներալները հինգշաբթի մեկ տարվա ընթացքում առաջին անգամ խոսել են միմյանց հետ՝ նշանավորելով ԱՄՆ-ի և Չինաստանի բարձրաստիճան զինվորականների միջև լարված լռության ավարտը, որը խորապես անհանգստացնում էր Պենտագոնին, հայտնում է CNN-ը: Շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Բրաուն Կրտսերը հինգշաբթի տեսակոնֆերանս է ունեցել իր չինացի գործընկեր՝ Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի միացյալ շտաբի պետ,…

Read More

Չեխիայում սուգ է հայտարարվել Կարլի համալսարանում տեղի ունեցած հրաձգությունից հետո

Չեխիայի կառավարությունը Կարլի համալսարանում տեղի ունեցած հրաձգությունից հետո դեկտեմբերի 23-ն ազգային սգո օր է հայտարարել։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Պետր Ֆիալան։ Վերջին տվյալներով՝ հրաձգության հետևանքով զոհվել է 14, վիրավորվել՝ 25 մարդ։ Ոստիկանությունը հայտնել է, որ նույնականացվել են 11 զոհի մարմինները։ Պրահայի կենտրոնական Յան Պալահի հրապարակում գտնվող Կարլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի շենքում հրաձգությունը տեղի է…

Read More

Մեր հիմնական խնդիրն է պահպանել կայունությունը և սթրեսի չենթարկել մեր տնտեսությունը. ՀՀ ֆինանսների նախարար

Կառավարության ներկայացրած՝ «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումների ժամանակ ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հարց ուղղեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին՝ խնդրելով պարզաբանել՝ եթե ինչ-որ մեկը ԼՂ-ում վերցրել է վարկ ու այդ վարկլով ՀՀ-ում է գնել ինչ-որ մի բան կամ գուցե ոչինչ էլ չի գնել, պարզապես գումարն է…

Read More

Մենք հավատում ենք, որ Ռուսաստանը և Հայաստանը մնում են դաշնակիցներ. ՌԴ դեսպան Կոպիրկին

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում բնութագրել է ռուս-հայկական հարաբերությունները: «Մենք կարծում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը և Հայաստանի Հանրապետությունը շարունակում են մնալ գործընկերներ և ռազմավարական դաշնակիցներ՝ միավորված ընդհանուր շահերով, ընդհանուր պատմությամբ ու միջազգային հարցերի շուրջ նմանատիպ հայացքներով, և որ այդ դաշինքը համապատասխանում է երկու երկրների առանցքային շահերին։ Դեսպանությունը շարունակում է աշխատել և կառուցել…

Read More

Շարունակելու ենք առաջ տանել Հայաստանի հետ մեր սկսած կարգավորման գործընթացը. Հաքան Ֆիդան

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը մեջլիսում 2024 թվականի բյուջեի քննարկումների ընթացքում հանդես է եկել ընդգրկուն ելույթով, որտեղ անդրադարձել է նաև տարածաշրջանային հարցերի: Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունն ամրապնդվել է: Ֆիդանը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության հաստատմանը միտված քայլերը Թուրքիան գոհունակությամբ է ընդունում և ցանկանում է, որ ժամ առաջ Խաղաղության…

Read More

Ուզբեկստանի ԱԳՆ է կանչվել Ռուսաստանի դեսպանը

Ուզբեկստանի ԱԳՆ-ն հրավիրել է Ռուսաստանի դեսպան Օլեգ Մալգինովին և հայտնել, որ «Արդար Ռուսաստան՝ հանուն ճշմարտության» կուսակցության համանախագահ Զախար Պրիլեպինի՝ Ուզբեկստանը Ռուսաստանին միացնելու առաջարկը սադրիչ բնույթ է կրում և կարող է բացասաբար անդրադառնալ երկու երկրների ժողովուրդների հարաբերությունների վրա: Դեսպանը հայտարարել է, որ Պրիլեպինի հայտարարությունները որևէ կապ չունեն Ռուսաստանի ղեկավարության պաշտոնական դիրքորոշման հետ: Մալգինովն ընդգծել է, որ…

Read More

Թուրքիան գոհունակությամբ է ընդունում Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահությունն ամրապնդելուն միտված քայլերը. Ֆիդան

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը մեջլիսում 2024 թվականի բյուջեի քննարկումների ընթացքում հանդես է եկել ընդգրկուն ելույթով, որում անդրադարձել է նաև տարածաշրջանային հարցերին: Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունն ամրապնդվել է: Ֆիդանը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահությունն ամրապնդելուն միտված քայլերը Թուրքիան գոհունակությամբ է ընդունում և ցանկանում է, որ ժամ առաջ ստորագրվի…

Read More