
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը դեկտեմբերի 13-ին իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրեն, ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրեն Ղադա Ֆաթի Վալիին: Շնորհավորելով դեսպան Հովհաննիսյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Ղադա Վալին արդյունավետ աշխատանք է մաղթել նորանշանակ մշտական ներկայացուցչին և պատրաստակամություն հայտնել…