Օլիմպիական կրակը հասել է Ֆրանսիա 09.05.2024 . Միջազգային
Ֆրանսիայում մեկնարկել է օլիմպիական կրակի փոխանցումավազքը։ Կրակը Ֆրանսիայի հարավային Մարսել քաղաք է տեղափոխվել 19-րդ դարի «Բելեմ» առագաստանավով: Հունաստանից Ֆրանսիա կրակի հասնելուց հետո առաջին ջահակիրը եղել է ֆրանսիացի լողորդ, 2012 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն Ֆլորան Մանոդուն: Առագաստանավը Ֆրանսիայի օրհներգի ներքո մտել է Մարսելի հին նավահանգիստ։ Գունեղ արարողությանը ծովափից հետևել է մոտ 50 հազար մարդ։ 2024 թվականի ամառային…
