Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը մտահոգված է երկրում քաղհասարակության ներկայացուցիչների ձերբակալություններով 30.04.2024 . Տարածաշրջան
Մենք լրջորեն մտահոգված ենք Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների շարունակական ձերբակալություններով և հատկապես՝ Անար Մամեդլիի ներկայիս ձերբակալությամբ՝ հայտարարել են Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունից։ «Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը՝ անհապաղ ազատ արձակել բոլոր անարդարացի ձերբակալվածներին։ Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը՝ հարգել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, այդ թվում՝ խոսքի ազատության իրավունքը»,- նշել են ամերիկյան ներկայացուցչությունում։…
