Գարո Փայլանը Թուրքիայի մեջլիս է ներկայացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ 23.04.2022 MEDIA ANALYTIC CENTRE Միջազգային
Թուրքիայի խորհրդարանի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին ընդառաջ մեջլիսի քննարկմանն է ներկայացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ՝ հաղորդում է «Ազատությունը»: Փաստաթուղթը ենթադրում է սահմանել Հայոց ցեղասպանության պատասխանատուներին, հանրային վայրերից հեռացնել ցեղասպանության մեղավորների անունները, փոխարենը այդ վայրերն անվանակոչել ցեղասպանությանը ընդդիմացած քաղծառայողների անուններով, տուժածներին և նրանց ընտանիքների անդամներին Թուրքիայի քաղաքացիություն շնորհել: «Հայ…
