
Եվրամիության հետ երկկողմ հարաբերությունները աշխարհում ամենաազդեցիկներից են. Չինաստանի նախագահ
Սի Ծինփինը շնորհավորել է Պեկին-Բրյուսել դիվանագիտական հարաբերությունների 50-ամյակի կապակցությամբ։ Չինաստանի նախագահի խոսքով՝ Եվրամիության հետ երկկողմ հարաբերությունները աշխարհում ամենաազդեցիկներից են։ Նա ընդգծել է՝ առողջ և կայուն գործակցությունը նպաստում է ոչ միայն փոխադարձ նվաճումներին, այլև ամբողջ աշխարհի բարօրությանը։ «Պատրաստ ենք գործակցել ԵՄ առաջնորդների հետ՝ պատշաճ կերպով կարգավորելու առկա վեճերն ու տարաձայնությունները։ Պեկինը կոչ է անում կողմերին պաշտպանել…