Բայդենը կոչ է արել Իսրայելին համաչափ գործել

Բայդենը կոչ է արել Իսրայելին համաչափ գործել

Մերձավոր Արևելքում զարգացումներին է անդրադարձել ԱՄՆ նախագահը: Պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյոք Իրանի կողմից Իսրայելի հրթիռակոծությունից հետո Վաշինգտոնը կաջակցի՞ Իրանի նավթային օբյեկտներին Իսրայելի հնարավոր հարվածին՝ Ջո Բայդենը պատասխանել է՝ այդ հարցը քննարկվում է: Սպիտակ տան ղեկավարը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Վաշինգտոնը չի աջակցի Իրանի միջուկային օբյեկտներին իսրայելական հնարավոր հարվածներին: Բայդենը կոչ է արել Իսրայելին համաչափ…

Read More
Սիսիան-Գորիս տեղամասի 12-րդ կմ հատվածում կիրականացվի 2 պայթյուն. ՀՀ ՊՆ

Սիսիան-Գորիս տեղամասի 12-րդ կմ հատվածում կիրականացվի 2 պայթյուն. ՀՀ ՊՆ

2024 թ. հոկտեմբերի 4-ին՝ ժամը 16:10-17:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևան-Մեղրի մայրուղու Սիսիան-Գորիս տեղամասի 12-րդ կմ հատվածում՝ նոր կառուցվող էլեկտրական բաշխիչ կայանից հյուսիս 3,7 կմ հեռավորության վրա, կիրականացվի 2 պայթյուն: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Read More
Իրանի արտգործնախարարը մեկնել է Լիբանան

Իրանի արտգործնախարարը մեկնել է Լիբանան

Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին մեկնել է Բեյրութ: Նա հանդիպումներ կունենա Լիբանանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ «Քիչ առաջ վայրէջք կատարեցինք Բեյրութի միջազգային օդանավակայանում: Մեր պատվիրակությունը՝ արտաքին գործերի նախարար Արաղչիի գլխավորությամբ, ինչպես նաև Մեջլիսի երկու պատգամավոր և Կարմիր մահիկի ընկերության ղեկավարը, կհանդիպեն Լիբանանի իշխանությունների ներկայացուցիչների հետ»,- հայտնել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաին։ X-ի իր միկրոբլոգում նա տեղեկացրել…

Read More
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը պաշտոնական այցով ժամանել է Բաքու

ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը պաշտոնական այցով ժամանել է Բաքու

2024 թվականի հոկտեմբերի 2-3-ը Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը պաշտոնական այցով եղել է Բաքվում: Այցի ընթացքում նա հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ինչպես նաև բանակցություններ է վարել հանրապետության Արտաքին հետախուզության և Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարության հետ։ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջազգային իրադրության արդիական հարցերին, հետախուզական գործունեության տարբեր…

Read More
Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանի տարածքին

Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանի տարածքին

Իսրայելը շարունակել է հարվածներ հասցնել Լիբանանի տարածքին: Թիրախում են եղել հարավային բնակավայրերը, ինչպես նաև Բեյրութի արվարձանները և կենտրոնական հատվածները:   ՑԱՀԱԼ-ից տեղեկացնում են, որ նախքան «Հըզբոլլահի» օբյեկտներին հարվածելը՝ տասնյակ բնակավայրերի բնակիչների կոչ են արել լքել իրենց տները: Իսրայելական կողմը տեղեկացրել է «Հըզբոլլահի» հրթիռային ծրագրի ղեկավարի, ինչպես նաև Արևմտյան ափին ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից մեկի ոչնչացման մասին:  …

Read More
Լիբանանի տարածք ցանկացած ներխուժում ոտնձգություն կլինի համաարաբական անվտանգության դեմ. ԱՊԼ

Լիբանանի տարածք ցանկացած ներխուժում ոտնձգություն կլինի համաարաբական անվտանգության դեմ. ԱՊԼ

Լիբանանի տարածք ցանկացած ներխուժում կամ դրա մասնակի օկուպացիա ոտնձգություն կլինի համաարաբական անվտանգության դեմ: Նման հայտարարությամբ են հանդես եկել Արաբական պետությունների լիգայի անդամները՝ Կահիրեում մշտական ներկայացուցիչների մակարդակով կազմակերպության խորհրդի արտակարգ նիստի ավարտին: «Դատապարտում ենք Լիբանանի դեմ Իսրայելի շարունակվող բարբարոսական ագրեսիան և կոչ ենք անում անհապաղ դադարեցնել այն, քանի որ նման գործողությունները լուրջ ռիսկեր են պարունակում տարածաշրջանային…

Read More
Իսրայելի՝ Բեյրութին հարվածի թիրախում «Հըզբոլլահ»-ի նոր ղեկավարն է եղել

Իսրայելի՝ Բեյրութին հարվածի թիրախում «Հըզբոլլահ»-ի նոր ղեկավարն է եղել

Իսրայելի բանակը հաղորդել է Արևմտյան ափին՝ Թուլկարմ քաղաքում, ՀԱՄԱՍ շարժման տեղական հրամանատարին վերացնելու մասին։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բեյրութին ուղղված իսրայելական հարվածի թիրախում էլ եղել է «Հըզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Նասրալայի հավանական փոխարինողը։

Read More
Իսրայելի պաշտպանության բանակը մտադիր է ամբողջովին ոչնչացնել Լիբանանի հարավում «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքները

Իսրայելի պաշտպանության բանակը մտադիր է ամբողջովին ոչնչացնել Լիբանանի հարավում «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքները

Իսրայելական բանակի տանկերը կրակ են բացել սիրիական Գոլանի բարձունքում՝ Քունեյտրա արվարձանի գլխավոր մայրուղու ուղղությամբ, հաղորդում է ՌԻԱ-Նովոստին՝ հղում անելով իր աղբյուրներին։ Լրատվամիջոցը հաղորդում է, որ հրասայլերը կրակ են բացել Գոլանի բարձունքներից՝ Թել-Ֆարեսից․ թիրախում հայտնված տարածքը, ըստ աղբյուրի, գտնվում էր սահմանային գծից երեք կիլոմետր հեռու։ Իսրայելի պաշտպանության բանակը մտադիր է ամբողջովին ոչնչացնել Լիբանանի հարավում «Հըզբոլլահ» շարժման…

Read More
«Հըզբոլլահը» համաձայնել է լիբանանյան բանակը տեղակայել երկրի հարավում

«Հըզբոլլահը» համաձայնել է լիբանանյան բանակը տեղակայել երկրի հարավում

Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթին La Repubblica-ի հետ հարցազրույցում ասել է, որ «Հըզբոլլահը» համաձայնել է հրադադարից հետո լիբանանյան բանակն ուղարկել երկրի հարավ։ «Լիբանանյան կառավարությունը պատրաստ է բանակ ուղարկել հարավ՝ հրադադարից հետո՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևի համաձայն: «Հըզբոլլահը» համաձայն է, և միջազգային հանրությունը կօգնի մեզ»,- ասել է նա՝ մատնանշելով, որ դա այլընտրանք է արյունալի պատերազմին:…

Read More
Լավագույն մաղթանքներս Գերմանիայի վերամիավորման օրվա կապակցությամբ. Արարատ Միրզոյան

Լավագույն մաղթանքներս Գերմանիայի վերամիավորման օրվա կապակցությամբ. Արարատ Միրզոյան

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը գերմանացի իր գործընկերոջը՝ Անալենա Բերբոքին, շնորհավորել է Գերմանիայի վերամիավորման օրվա առթիվ: «Լավագույն մաղթանքներ եմ հղում իմ սիրելի գործընկերոջը՝ Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքին, Գերմանիայի վերամիավորման օրվա կապակցությամբ: Ընդհանուր սկզբունքների շուրջ միավորումը, այդ թվում՝ մեր գործընկերային հարաբերությունների շրջանակներում, կարող է լավ հնարավորություն ընձեռել Հայաստանի և Գերմանիայի մեր քաղաքացիներին՝ կապերն ամրապնդելու և ավելի խաղաղ…

Read More
Ֆրանսիայի ԶՈՒ նախարարը ՌԴ-ն համարել է գլխավոր սպառնալիքը օտար պետությունների շարքում

Ֆրանսիայի ԶՈՒ նախարարը ՌԴ-ն համարել է գլխավոր սպառնալիքը օտար պետությունների շարքում

Ռուսաստանը բոլոր օտար երկրների շարքում Ֆրանսիայի համար գլխավոր սպառնալիքն է։ Այդպիսի հայտարարություն է արել Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկոռնյուն Le Point ամսագրի հետ հարցազրույցում։ Նրա կարծիքով՝ Ռուսաստանը փոխել է իր ռազմավարությունը ուկրաինական հակամարտության ֆոնին: Ըստ Լեկոռնյուի՝ Ռուսաստանը հակադրվում է ֆրանսիական շահերին Աֆրիկայում, ինչպես նաև տեղեկատվական պատերազմ է մղում, ռազմականացնում է նոր տարածքներ, ինչպիսիք են…

Read More
Բորժոմիի կենտրոնական զբոսայգու վերականգնումը կբարձրացնի քաղաքի զբոսաշրջային ներուժը- Իրակլի Քարսելաձե

Բորժոմիի կենտրոնական զբոսայգու վերականգնումը կբարձրացնի քաղաքի զբոսաշրջային ներուժը- Իրակլի Քարսելաձե

Բորժոմիի քաղաքի պատմական տարածքի վերանորոգման-վերականգնման նախագիծը ներառում է ինչպես կամուրջների վերականգնում, այնպես էլ համապատասխան ինժեներական ցանցերի իրականացում և այլ տեխնիկական աշխատանքներ։ Բացի այդ, արդեն ընթացքի մեջ է Բորժոմիի կենտրոնական զբոսայգու վերանորոգումը-արդիականացումը, ինչի արդյունքում այգում հանգիստն էլ ավելի հետաքրքիր կդառնա քաղաքի բնակիչների և հյուրերի համար։ Նորացված պատմական այգին էլ ավելի կբարձրացնի Բորժոմիի զբոսաշրջային ներուժը»,- ասել է…

Read More
Մայիսի 17-ը օրենսդրական մակարդակով հայտարարված է որպես ընտանիքի սրբության և ծնողների հարգանքի օր

Մայիսի 17-ը օրենսդրական մակարդակով հայտարարված է որպես ընտանիքի սրբության և ծնողների հարգանքի օր

«Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքի համաձայն՝ մայիսի 17-ը իրավաբանորեն սահմանվել է որպես ընտանեկան սրբության և ծնողների հարգանքի օր և հայտարարվել որպես հանգստի օր։ Իշխող կուսակցության տեղեկություններով՝ նշված օրենքի նպատակն է ուժեղացնել ընտանեկան արժեքների պաշտպանության մեխանիզմները՝ հիմնված տղամարդկանց և կանանց միության և անչափահասների պաշտպանության վրա։ «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքը ստորագրել է…

Read More
Ապօրինի որսի դեպքեր Սամցխե-Ջավախքում

Ապօրինի որսի դեպքեր Սամցխե-Ջավախքում

Վերջին մեկ ամսվա ընթացքում Սամցխե-Ջավախքում գրանցվել է ապօրինի որսի 10 դեպք, հայտնում է Բնապահպանական վերահսկողության վարչությունը։ Նույն աղբյուրի համաձայն՝ դեպքերի ամենամեծ թիվը՝ 64, գրանցվել է Սամեգրելո-Վերին Սվանեթում։ Ընդհանուր առմամբ, անցած մեկ ամսվա ընթացքում արձանագրվել է ապօրինի որսի 215 դեպք։ «Հայտնաբերված խախտումներից 200-ը արգելված զենքի տեսակների կամ մեթոդներով որսի փաստեր են։ 15 դեպքում իրավախախտները որս են…

Read More
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Ուկրաինա

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Ուկրաինա

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն այդ պաշտոնում առաջին՝ չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա՝ հաղորդում է Associated Press-ը: Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասել է, որ արևմտյան երկրները կարող են խոցել Ուկրաինա թռչող ռուսական հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերն այնպես, ինչպես նրանք հետ մղեցին վերջերս Իսրայելին ուղղված իրանական հարվածը:…

Read More
Իսրայելը մտադիր չէ անհապաղ պատասխան գործողություններ սկսել Իրանի դեմ. WP

Իսրայելը մտադիր չէ անհապաղ պատասխան գործողություններ սկսել Իրանի դեմ. WP

Իսրայելի իշխանությունները հավաստիացրել են ԱՄՆ-ին, որ անհրաժեշտ չեն համարում անհապաղ հարձակվել Իրանի վրա՝ ի պատասխան նրա հրթիռային հարվածի՝ գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին։ Ըստ նրանց՝ իսրայելցի պաշտոնյաները մասնավոր կերպով իրենց ասել են, որ հրեական պետությունն Իրանին անհապաղ կամ լայնածավալ հարվածներ հասցնելու անհրաժեշտություն չի տեսնում: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը և ԵՄ-ն վախենում են, որ…

Read More
Ֆրանսիան պետք է ամբողջությամբ հետաքննի ադրբեջանցի այլախոհների սպանությունները. Amnesty

Ֆրանսիան պետք է ամբողջությամբ հետաքննի ադրբեջանցի այլախոհների սպանությունները. Amnesty

Իրավապաշտպանները Ֆրանսիայի կառավարությանը կոչ են արել ապահովել Ֆրանսիայում միջազգային պաշտպանություն փնտրող անձանց անվտանգությունը: Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն իր հայտարարությունում նշել է ադրբեջանցի այլախոհների սպանությունների մասին՝ գրում է France 24-ը: Վիդադի Իսկենդերլին, որն ապաստան էր ստացել Ֆրանսիայում, խստորեն քննադատել է Ադրբեջանի իշխանություններին նախագահ Իլհամ Ալիևի օրոք և վարել բլոգ: Կիրակի երեք դիմակավորված անձ հարձակվել է…

Read More
Մեր բարեկամությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ. Լուկաշենկոն՝ Բելառուս-Ադրբեջան հարաբերությունների մասին

Մեր բարեկամությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ. Լուկաշենկոն՝ Բելառուս-Ադրբեջան հարաբերությունների մասին

Բելառուսի ու Ադրբեջանի բարեկամությունը երրորդ երկրների դեմ չէ, մենք մեր գործն ենք անում՝ հանուն երկու պետության ժողովուրդների շահերի։ Այդ մասին հոկտեմբերի 3-ին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ հանդիպման ժամանակ։ «Բելառուսի և Ադրբեջանի միջև հարաբերություններում փակ թեմաներ չկան»,- ընդգծել է պետության ղեկավարը և վստահեցրել, որ իրենց բարեկամությամբ չեն խախտում միջազգային…

Read More
ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան պայմանավորվել են համագործակցել

ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան պայմանավորվել են համագործակցել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հոկտեմբերի 2-ին Բրյուսելում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպմանը հայտարարել է Եվրամիության հետ հարաբերությունների «նոր մեկնարկի» մասին։ Սթարմերը նշել է, որ բրիտանական հասարակությունը ցանկանում է վերադառնալ «խելամիտ առաջնորդության» իր անմիջական հարևանների հետ հարաբերություններում, որպեսզի «Բրեքսիթը գործի և համապատասխանի իրենց շահերին»,- գրում է AFP լրատվականը: Ինչպես և սպասվում էր,…

Read More
Միրզոյանը հույս է հայտնել, որ ֆրանկոֆոն ընտանիքի աջակցությունը դրական ազդակ կհաղորդի խաղաղության համաձայնագրի ստորագրմանը

Միրզոյանը հույս է հայտնել, որ ֆրանկոֆոն ընտանիքի աջակցությունը դրական ազդակ կհաղորդի խաղաղության համաձայնագրի ստորագրմանը

ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է նախարար Արարարտ Միրզոյանի ելույթը Ֆրանկոֆոնիայի 45-րդ նախարարական համաժողովին: «Հարգելի՛ տիկին Գլխավոր քարտուղար, Մեծարգո՛ նախարարներ, հարգելի՛ գործընկերներ, Թույլ տվեք նախևառաջ շնորհավորել Ֆրանսիայի Հանրապետությանը՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական հանդիպումը և առաջիկա գագաթաժողովը հյուրընկալելու կապակցությամբ։  Հարգելի՛ գործընկերներ, Այսօր աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները հիրավի մտահոգության մեծ տեղ են տալիս։ Մենք ապրում ենք աշխարհաքաղաքական բարդ ժամանակաշրջանում, որը բնութագրվում է հակամարտությունների և ճգնաժամերի…

Read More
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետը՝ կից հրապարակելով դիմավորման արարողությունից տեսանյութ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 3-5-ը աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հերթական գագաթնաժողովին:

Read More
ԱՄՆ-ը դեմ է Իրանի միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակմանը. ԶԼՄ-ներ

ԱՄՆ-ը դեմ է Իրանի միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակմանը. ԶԼՄ-ներ

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ չի աջակցի Իսրայելի հարձակմանը Թեհրանի միջուկային ծրագրին առնչվող օբյեկտների վրա՝ հայտնում է Financial Times-ը։ Բայդենի հայտարարությունն արվել է, երբ նա և Մեծ յոթնյակի մյուս առաջնորդները չորեքշաբթի հեռախոսով քննարկել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները համակարգելու հարցը: Սպիտակ տան հայտարարության մեջ ասվում է, որ G7-ի առաջնորդները «աներկբայորեն դատապարտել են Իրանի հարձակումն Իսրայելի…

Read More
Իսրայելը առաջ է շարժվում երկու ճակատով. AP

Իսրայելը առաջ է շարժվում երկու ճակատով. AP

Իսրայելը շարունակում է իր հարձակումը երկու ճակատում՝ ցամաքային ներխուժում Լիբանան՝ ընդդեմ «Հըզբոլլահի», որի հետևանքով զոհվել է ութ իսրայելցի զինվորական, և հարվածներ Գազայի հատվածին, որոնց հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ, այդ թվում՝ երեխաներ: Նախօրեին Իսրայելը խոստացել էր պատասխանել Իրանի հրթիռային հարվածներին, և տարածաշրջանը պատրաստվում է հետագա էսկալացիայի՝ հայտնում է Associated Press-ը: Իրանը, որն աջակցում է և՛…

Read More
Ակնկալում ենք մեր սերտ համագործակցությունը Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև գործընկերության հետագա ամրապնդման ուղղությամբ. Միրզոյան

Ակնկալում ենք մեր սերտ համագործակցությունը Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև գործընկերության հետագա ամրապնդման ուղղությամբ. Միրզոյան

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին այդ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: «Անկեղծ շնորհավորանքներս Մարկ Ռյուտեին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ակնկալում ենք մեր սերտ համագործակցությունը Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև գործընկերության հետագա ամրապնդման ուղղությամբ՝ հիմնված ընդհանուր արժեքների և ընդհանուր տեսլականի վրա՝ ապահովելու ավելի անվտանգ և խաղաղ ապագա»,- գրված է Միրզոյանի X-ի…

Read More
Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա

Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 3-5-ն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն: Այսօր ՀՀ վարչապետը հանդիպումներ է ունենալու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և վարչապետ Միշել Բարնիեի հետ: Նիկոլ Փաշինյանը կմասնակցի նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հերթական գագաթնաժողովին:

Read More
Իսրայելը քննարկում է Սիրիայում կամ Եմենում ԻՀՊԿ-ին հարվածելու տարբերակը․ Politico

Իսրայելը քննարկում է Սիրիայում կամ Եմենում ԻՀՊԿ-ին հարվածելու տարբերակը․ Politico

Իսրայելը, ի պատասխան Իրանի հրթիռային հարվածի, կարող է հարված հասցնել Սիրիայում կամ Եմենում Թեհրանի կողմից հովանավորվող խմբավորումներին կամ հենց Իսլամական հանրապետության պահապանների կորպուսի ուժերին, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով ամերիկյան վարչակազմում իր աղբյուրներին։ ԱՄՆ նախագահի օգնականները նշել են, որ Միացյալ Նահանգներն Իրանի հարձակման պատասխանի հարցով ակտիվորեն համագործակցում է Իսրայելի հետ․ այդ պատասխանը կարող է ներառել…

Read More
Իսրայելն առաջին անգամ հաղորդել է Լիբանանում իր զոհերի մասին

Իսրայելն առաջին անգամ հաղորդել է Լիբանանում իր զոհերի մասին

Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդել է Լիբանանի հարավում «Հըզբոլլահ» շիա շարժման զինված խմբավորումների դեմ մարտական գործողությունների ընթացքում իր ութ զինծառայողի մահվան մասին։ The Times of Israel-ը նշել է, որ ՑԱՀԱԼ-ն առաջին անգամ է հայտնում ցամաքային գործողության ընթացքում իր զոհերի մասին։ Մամուլի ծառայության տվյալներով՝ պաշտպանության բանակի կորուստները Գազայի հատվածում գործողության մեկնարկից ի վեր և պաղեստինյան անկլավի սահմանների…

Read More
Հայաստանի և Իրաքի միջև քաղաքական երկխոսությունը բարձրացել է որակապես նոր մակարդակի. Փաշինյանը՝ Մուհամմադ Շիա Ալ-Սուդանիին

Հայաստանի և Իրաքի միջև քաղաքական երկխոսությունը բարձրացել է որակապես նոր մակարդակի. Փաշինյանը՝ Մուհամմադ Շիա Ալ-Սուդանիին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրաքի Հանրապետության վարչապետ Մուհամմադ Շիա Ալ-Սուդանիին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Ջերմագին շնորհավորանքներ ու անկեղծ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Իրաքի բարեկամ ժողովրդին Իրաքի Հանրապետության Ազգային տոնի առթիվ: Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ վերջին շրջանում Հայաստանի և Իրաքի միջև քաղաքական երկխոսությունը բարձրացել է որակապես նոր…

Read More
ԱՄՆ-ում տեղի է ունեցել փոխնախագահների թեկնածուների բանավեճը

ԱՄՆ-ում տեղի է ունեցել փոխնախագահների թեկնածուների բանավեճը

Երեքշաբթի՝ հոկտեմբերի 1-ին, ԱՄՆ-ում CBS News հեռուստաալիքով հեռուստաբանավեճ է տեղի ունեցել ԱՄՆ փոխնախագահի երկու թեկնածուների՝ դեմոկրատ Թիմ Ուոլզի և հանրապետական ​​Ջեյմս Դևիդ Վենսի միջև: Ի տարբերություն նախ Ջո Բայդենի, ապա՝ Քամալա Հարիսի հետ Դոնալդ Թրամփի բանավեճերի՝ երկու թեկնածուներն էլ զերծ են մնացել միմյանց դեմ անձնական հարձակումներից։ Բանավեճի թեմաներն ընդգրկել են Իրանի քաղաքականությունը, հղիության արհեստական ընդհատումը, միգրացիան…

Read More
Իսրայելն արգելել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մուտքը երկիր

Իսրայելն արգելել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մուտքը երկիր

Իսրայելի վրա Իրանի հարձակումից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Մերձավոր Արևելքում հակամարտության սրումը։ Նա կոչ է արել դադարեցնել կրակը, սակայն չի նշել հրեական պետության տարածքի վրա Իրանի հրթիռային հարձակումը, ինչն առաջացրել է Իսրայելի վրդովմունքը: Իսրայելը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին անցանկալի անձ է հայտարարել և արգելել նրա մուտքը երկիր։ «Յուրաքանչյուր ոք, ով չի կարող…

Read More