ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը կժամանի Հայաստան 22.07.2022 . Միջազգային
Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլա Շահիդի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 26-29-ը աշխատանքային այց կկատարի Հայաստանի Հանրապետություն:
Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլա Շահիդի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 26-29-ը աշխատանքային այց կկատարի Հայաստանի Հանրապետություն:
Ամերիկյան Politico թերթը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել է, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցի ժամանակ նշել է, որ եթե պետքարտուղարությունն Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով Ռուսաստանը չճանաչի ահաբեկչության հովանավոր երկիր, ապա դա կանի ԱՄՆ օրենսդիր մարմինը: Բլինքենի և Փելոսիի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել այդ տեղեկությունը։ ԱՄՆ Կոնգրեսը պետքարտուղարին…
«Գազպրոմ»-ը «Հյուսիսային հոսք-1» գազատարի վերանորոգման և կանխարգելիչ աշխատանքների ավարտից հետո վերսկսել է գազի մատակարարումը Գերմանիա։ Մատակարարումները վերսկսվել են 10-օրյա դադարից հետո։ Թե ինչ ծավալով է ստացվում գազը՝ չի հստակեցվում: «Հյուսիսային հոսք-1»-ին բաժին է ընկնում Եվրամիություն ռուսական գազի արտահանման ավելի քան կեսը։ Բալթիկ ծովի հատակով այն տարեկան 55 մլրդ խմ գազ էր տեղափոխում Եվրոպա: Հուլիսի 11-ից…
Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում շարունակվում են շենքի արտաքին հարդարման աշխատանքները՝ հայտնում են Արցախի Հանրապետության Քաղաքաշինության նախարարությունից: Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Արմեն Շին» ՍՊԸ-ն։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակի հետ դուրս եկավ Բրիտանիայի վարչապետի համար պայքարի վերջին փուլ՝ նվազագույն տարբերությամբ առաջ անցնելով արտաքին առևտրի գծով նախարարի տեղակալ Փենի Մորդոնտին, հաղորդում է Sky News հեռուստաալիքը։ Թրասը ստացել է 113 ձայն, Մորդոնտը՝ 105 ձայն՝ դուրս մնալով մրցավազքի եզրափակիչ փուլից: Ֆինանսների նախարար Ռիշի Սունակը կրկին…
Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը տեղեկացրել է, որ մանկական վիրաբույժ-ուրոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր Արա Բաբլոյանը նշանակվել է Արցախի պետական նախարարի հասարակական հիմունքներով խորհրդական՝ առողջապահության գծով: «Վստահ եմ, որ սա լրացուցիչ մեխանիզմ կդառնա պարոն Բաբլոյանի ներուժն ու մեծ փորձառությունն ի սպաս դնելու Արցախի առողջապահական համակարգի արդյունավետության շարունակական բարելավման գործին, առավել ևս, որ արդեն մտնում ենք ոլորտի…
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Բրյուսելում կայացած բանակցություններում քննարկել են համագործակցության հեռանկարները և տարածաշրջանում տիրող իրավիճակը, գրում է ТАСС-ը։ «Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել ՆԱՏՕ-Ադրբեջան գործընկերության ներկա վիճակի և ապագա հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: Ջեյհուն Բայրամովն անդրադարձել է ՆԱՏՕ-ի գործողություններին Ադրբեջանի մասնակցության հարցին՝ միջազգային խաղաղության և…
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն առաջին անգամ նշել է Ուկրաինայում հատուկ գործողությանը մասնակցող «Արևմուտք» խմբավորման հրամանատարի անունը։ Դա գեներալ-լեյտենանտ Անդրեյ Սիչևոյն է, հայտնում է RBC-ն Telegram ալիքում։ Նրա անունը նշվում է պաշտպանության գերատեսչության զեկույցում: Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն զորքերի այս խմբավորման աշխատանքների ստուգում է կատարել: «Բանակի գեներալին լսելուց հետո Սերգեյ Շոյգուն հանձնարարականներ է տվել Ռուսաստանի հետ սահմանային…
Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսը Պենտագոնում ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ քննարկել է Ուկրաինային աջակցությունը, իրավիճակը Միջերկրական ծովում, Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը և F-35 կործանիչների ձեռքբերման հեռանկարը՝ հայտնում են հունական լրատվամիջոցները։ Նշվում է, որ նախարարները վերահաստատել են երկու երկրների միջև հիանալի հարաբերությունները։ Կողմերը ևս մեկ անգամ Թուրքիային կոչ են արել հրաժարվել Էգեյան ծովում սադրանքներից,…
Մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Լեհաստան։ Տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Զբիգնև Ռաուի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը։ Քննարկվել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հայ-լեհական հարաբերությունների զարգացմանը և տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը վերաբերող հարցեր։
Այսօր տեղի ունեցավ Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցուն կից գործող բակային ճամբարի փակման արարողությունը: Այս մասին հայտնում է Ջավախքի ընդհանուր փոխանորդական առաջնության ֆբ էջը։ Ճամբարի փակման արարողությանը ներկա են եղել Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Նշան վարդապետ Հմայակյանը, Նինոծմինդայի հովվության հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանն ու այս օրերին Ջավախքում գտնվող Արժանապատիվ…
Հուլիսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 698 ահազանգ, որից 622-ը՝ ճանաչողական բնույթի: Շաբաթվա ընթացքում գրանցվել է բնածին բնույթի 12, տեխնածին՝ 7 և սոցիալ-կենցաղային բնույթի՝ 19 կանչ: Գրանցված 10 հրդեհի դեպքերի գերակշիռ մասն արձանագրվել է չոր խոտատարածքներում: Ծառայության կենտրոնական ու շրջանային ստորաբաժանումները և հրշեջ հենակետերում տեղակայված…
Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր ռազմավարություններից մեկը տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը մշտական աջակցությունն է: Այդ մասին հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին՝ Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովի հետ հանդիպմանը: Նրա խոսքով՝ ներմուծվող անվտանգությունը չի համապատասխանում տարածաշրջանի պետությունների երկարաժամկետ շահերին: Շամխանին անթույլատրելի է համարել այն գործողությունները, որոնք կարող են հանգեցնել տարածաշրջանում անկայունության…
Այսօր՝ հուլիսի 15-ին Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության «Զարթոնք» պարի խումբն անցկացրեց պարերի ուսուցման բաց դաս: Դասին մասնակցում էին ինչպես Ախալքալաքի, այնպես էլ հարակից գյուղերի բազմաթիվ բնակիչներ: Պարել կարող են բոլոր ցանկացողները, սա պարուսուցման լավ հնարավորություն է։ Անկախ տարիքից եւ նախասիրություններից, բոլորը այսուհետ յուրաքանչյուր ուրբաթ կարող են այցելել Սուրբ…
«Իրանը կոշտ պատասխան կտա ԱՄՆ-ի սխալ քայլերին: Թեհրանը չի հանդուրժի տարածաշրջանում անկայունություն ու ճգնաժամեր: Պատասխան քայլերով կստիպենք Վաշինգտոնին և իր դաշնակիցներին զղջալ: Իրանի ռազմական հզորությունն ու հեղինակությունը անվտանգության երաշխիք են տարածաշրջանում»,- նշել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։ Նրա խոսքով՝ Իսլամական Հանրապետության վրա պատժամիջոցներով և սպառնալիքներով ճնշում գործադրելու քաղաքականությունը ձախողվել է՝ գրում է IRNA-ն։ Նախօրեին Ջո…
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը թույլ է տվել որոշ գործարքներ կատարել Ռուսաստանի հետ: Խոսքը, մասնավորապես, պարարտանյութերի, սննդամթերքի, սերմացուի, դեղերի և բժշկական սարքավորումների հետ կապված գործարքների մասին է։ Այս մասին հայտարարել են ԱՄՆ ֆինանսների նախարարությունից, հաղորդում է РИА Новости-ն։ Հունիսի 2-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկից հանել էր ամերիկացիներին կենսաթոշակների վճարման հետ կապված գործարքները, որոնք արգելվել…
Օրերս Բաթումիի արվեստի կենտրոնում տեղի է ունեցել «Կովկաս 2022» փառատոնի ավարտական հանդիսությունը, որի ժամանակ Ախալքալաքի Մշակույթի տան տնօրեն Ալիկ Քսպոյանը Վրաստանի Պարարվեստի միության կողմից՝ վրաց պարարվեստում ունեցած մեծ ավանդի և այդ ոլորտում ծավալած բազմամյա գործունեության համար պարգևատրվել է «Վրաց պարարվեստի ասպետական» շքանշանով։ Ալիկ Քսպոյանը նշում է, որ սա նաև համույթի վաստակի գնահատականն է։ Նրա խոսքով…
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի անդամները հանդես են եկել օրենսդրական մի շարք նախաձեռնություններով՝ առաջարկելով փոփոխություններ 2023 թ. Ազգային պաշտպանության վավերացման ակտ օրենքում (FY 2023 National Defense Authorization Act)՝ փոխանցում է «Ամերիկայի ձայնը»: Օրենսդրական նախաձեռնություններից չորսն արդեն դրական եզրակացություն են ստացել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Կանոնների հանձնաժողովի կողմից, որի համաձայնությամբ՝ օրենսդրական այս նախագծերը քվեարկության կդրվեն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի…
Արցախի ԱԱԾ-ն կոչ է անում զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին: ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ նշված է. «Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները շարունակում են տիրանալ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի հայկական օգտահաշիվների և դրանցով «թշնամուն…
Այսօր սպասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այցը Մերձավոր Արևելք: Այցից առաջ Բայդենը հասկացրել է, որ Մերձավոր Արևելքն իր վարչակազմի համար առաջնահերթություն չէ, Ուկրաինան, Չինաստանը և ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններն ավելի հրատապ խնդիրներ են: Այդուհանդերձ, ըստ Guardian-ի, որպես նախագահ կատարելով իր առաջին այցը տարածաշրջան, Բայդենը կբախվի աշխարհի արագ փոփոխվող և դեռևս անկայուն հատվածի հետ: ԱՄՆ նախագահի…
Եվրոպական Միությունը հաստատել է Խորվաթիայի որոշումը 2023 թ. հունվարի 1-ից եվրագոտուն միանալու վերաբերյալ: Այդ մասին ասված է ԵՄ խորհրդի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ «ԵՄ խորհուրդն ընդունել է անհրաժեշտ իրավական ակտերը։ Խորվաթիան կդառնա ԵՄ 20-րդ երկիրը, որը կմիանա եվրագոտուն»,- ասված է փաստաթղթում։ Հունիսի 24-ին այդ որոշումը հաստատվել էր ԵՄ գագաթնաժողովի ժամանակ, իսկ հուլիսի 5-ին դրան հավանություն…
2022 թվականի կառավարության ամբողջականության ինդեքսի համաձայն՝ Վրաստանը աշխարհում զբաղեցրել է 35-րդ տեղը և բարձրացել եվրոպական երկրների լավագույն 20-յակը, այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Նրա խոսքով՝ Վրաստանը 32-րդն է աշխարհում՝ ըստ պետության ամբողջականության ցուցանիշի։ «Ուզում եմ հանրությանը ներկայացնել մի քանի կարևոր տեղեկություն։ Որոշ ժամանակ առաջ հրապարակվեցին կառավարման նորացված ինդեքսներ, ամբողջականության ինդեքսներ,…
Ռուսաստանը կարող է ոչ միայն սահմանափակել, այլ ամբողջությամբ դադարեցնել գազի մատակարարումը Եվրոպա՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ կոչ անելով աշխարհին պատրաստվել նման սցենարի: Նրա խոսքով՝ պատժամիջոցներից հրաժարումը Մոսկվայի կողմից ընկալվում է որպես թուլության դրսևորում, ուստի Ռուսաստանին պետք է թույլ չտալ տեսնել նման վարքագիծ: Անդրադառնալով ռազմական գործողության ընթացքին՝ Ուկրաինայի նախագահը նշել է, որ Ռուսաստանը շաբաթ…
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածել՝ հայտարարելով, թե, իբր, հուլիսի 11-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Ավելին՝ նույն ժամանակահատվածում հենց ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումներն են տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։…
Արցախի մայրաքաղաքը շուտով խմելու ջրի խնդիր չի ունենա: Պատարայի ջրամբարի տարածքում պատրաստ է ջրընդունիչ հանգույցը, որի միջոցով համանուն գետի ջուրը խողովակաշարով տեղափոխվում է Ստեփանակերտ: Գեորգի Հայրիյան (Արցախի ջրային կոմիտեի նախագահ) — Ջուրը գտնվում է Ստեփանակերտ քաղաքի ջրամատակարարման համակարգի թիվ 2 մաքրման կայանին կից տարածքում, որի միջոցով արդեն կսնուցվի թիվ 1 մաքրման կայանը: Պատարայի ջրամբարի կառուցման հանձնարարականը 10…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ֆրանսահայ քաղաքական գործիչ Ժորժ Կեպենեկյանին: Վարչապետը ողջունել է պարոն Կեպենեկյանի այցը Հայրենիք և բարձր գնահատել նրա դերը հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-ֆրանսիական համագործակցությանը և Հայաստան-Սփյուռք հարաբերություններին վերաբերող հարցերի:
ԱՄՆ իշխանությունները Ուկրաինային նոր սպառազինություն են ուղարկում, այդ թվում՝ HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգի համալիրներ, քանի որ ցանկանում են ցանկացած միջոցով ձգձգել հակամարտությունը և լրացնել Կիևի կորուստները: Այդ մասին ասված է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանության հայտարարության մեջ։ «ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների թեզն այն մասին, որ ռազմական նշանակության արտադրանքն ուկրաինացիներն օգտագործվում են պաշտպանական նպատակներով, անիմաստ է։ Կիևի իշխանություններն…
Բալիում երկօրյա հանդիպումից հետո G20-ի արտգործնախարարները չկարողացան կոնսենսուսի հասնել Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ՝ Արևելքի և Արևմուտքի երկրների միջև խորացող տարաձայնությունների ֆոնին, հաղորդում է Associated Press-ը: «Ի տարբերություն անցյալ գագաթնաժողովների, խմբակային լուսանկար չարվեց, վերջնական կոմյունիկեն չընդունվեց, տարաձայնությունները կարծես թե ամենուր են, հատկապես Ռուսաստանի և հանդիպման արևմտյան մասնակիցների միջև»,- ասվում է հաղորդագրության մեջ։ G20-ի մասնակիցների հանդիպման հիմնական թեմաներն…
Մոսկվան վստահեցրել է Սիրիայի դեմոկրատական խորհրդին, որ չի աջակցի Սիրիայում Թուրքիայի հնարավոր նոր ռազմական գործողությանը, РИА Новости-ին ասել է խորհրդի խոսնակ Բասսամ Սաքերը։ «Թուրքիայի ծրագրած ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսում կարող է հանգեցնել «Իսլամական պետության» ահաբեկիչների զանգվածային փախուստի, որոնք գտնվում են սիրիացի քրդերի կողմից վերահսկվող տարածքի բանտերում: Թուրքական ներխուժումը կապակայունացնի տարածաշրջանը և գրեթե անհնարին կդարձնի ձերբակալված…
Չինաստանի կառավարությունը կոչ է անում միջոցներ ձեռնարկել Ուկրաինայի ճգնաժամի պատճառով նոր «Սառը պատերազմից» խուսափելու համար: Այս մասին հայտարարել է ՉԺՀ ԱԳ նախարար Վան Յին Ինդոնեզիայում G20-ի արտաքին գործերի նախարարների նիստի շրջանակներում իր հնդիկ գործընկեր Սուբրամանյամ Ջայշանկարի հետ հանդիպման ժամանակ։ «Անհրաժեշտ է հակազդել «Սառը պատերազմի» դարաշրջանի մտածողությանը և նոր բլոկային դիմակայության վերաբերյալ գույների խտացմանը, ինչպես նաև…