Ախալցխայի «Սամցխե» ֆուտբոլային թիմը պատմական հաղթանակ է գրանցել և տեղափոխվել 3-րդ լիգա

Ախալցխայի «Սամցխե» ֆուտբոլային թիմը պատմական հաղթանակ է գրանցել և տեղափոխվել 3-րդ լիգա

Ախալցխայի մունիցիպալիտետի «Սամցխե» ֆուտբոլային թիմը հաղթանակով է ավարտել Վրաստանի ֆուտբոլի 4-րդ լիգայի առաջնությունը՝ նվաճելով առաջին տեղը։ Առաջնության վերջին խաղում Ախալցխայի «Սամցխեն» մրցել է Չոխատաուրի «Բախմարոյի» հետ։ Հանդիպումն ավարտվել է «Սամցխեի» համոզիչ հաղթանակով՝ 5։1 հաշվով։ Այսպիսով, «Սամցխեն» 4-րդ լիգայի առաջնությունում զբաղեցրել է առաջին հորիզոնականը և հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Վրաստանի 3-րդ լիգայում։ Այս հաղթանակը կարևոր ձեռքբերում…

Read More
Աբասթումանի շրջանցիկ ճանապարհի կառուցմանը զուգահեռ նախատեսվում է նաև անտառային տարածքների վերականգնում

Աբասթումանի շրջանցիկ ճանապարհի կառուցմանը զուգահեռ նախատեսվում է նաև անտառային տարածքների վերականգնում

Աբասթումանի շրջանցիկ ճանապարհի կառուցման աշխատանքներին զուգահեռ նախատեսվում է իրականացնել նաև անտառների վերականգնման և լրացման աշխատանքներ։ Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Ռևազ Սոխաձեն՝ Ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի և Ազգային անտառային գործակալության ներկայացուցիչների հետ միասին, այցելել է Աբասթումանի շրջանցիկ ճանապարհին հարակից անտառային տարածքներ։ Տեղում քննարկվել են ճանապարհի շինարարության ընթացքում վնասված անտառային հատվածների, ինչպես նաև չորացած և չորացող…

Read More
Աբասթումանի աստղադիտարանի պատմական շենքը կվերականգնվի․ քննարկվել են վերականգնման և ենթակառուցվածքների արդիականացման ծրագրերը

Աբասթումանի աստղադիտարանի պատմական շենքը կվերականգնվի․ քննարկվել են վերականգնման և ենթակառուցվածքների արդիականացման ծրագրերը

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Ռևազ Սոխաձեն, Մունիցիպալ զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գիորգի Շոնիային և Աբասթումանի աստղադիտարանի տնօրեն Ալեքսանդրե Թևզաձեի հետ միասին, այցելել է աստղադիտարանի հին շենք և ծանոթացել դրա վիճակին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պատմական շենքի վերականգնման, ինչպես նաև աստղադիտարանի ենթակառուցվածքների արդիականացման ծրագրերը։ Շենքն ունի մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ։ Հետևաբար, վերականգնման աշխատանքների ընթացքում…

Read More
Ադիգենիում անցկացվել է անվճար ակնաբուժական հետազոտությունների արշավ

Ադիգենիում անցկացվել է անվճար ակնաբուժական հետազոտությունների արշավ

Ադիգենիի մունիցիպալիտետի քաղաքապետարանի աջակցությամբ և Ջավրիշվիլիի «Օփթալմիջ» ակնաբուժական միկրովիրաբուժության կլինիկայի կազմակերպմամբ՝ քաղաքապետարանի վարչական շենքում գործող Կանանց սենյակում անցկացվել է անվճար ակնաբուժական արշավ։ Արշավի  շրջանակներում տեղի բնակիչները հնարավորություն են ունեցել անվճար ստանալու որակավորված ակնաբույժի խորհրդատվություն և անցնելու համապատասխան հետազոտություններ։ Միջոցառման նպատակն է բնակչության համար հասանելի դարձնել ակնաբուժական ծառայությունները և նպաստել տեսողության խնդիրների վաղ հայտնաբերմանը։

Read More
Ասպինձայի մունիցիպալիտետի Խիզաբավրա գյուղում  ավարտվել են աղբյուրի վերականգնման աշխատանքները

Ասպինձայի մունիցիպալիտետի Խիզաբավրա գյուղում ավարտվել են աղբյուրի վերականգնման աշխատանքները

Ասպինձայի մունիցիպալիտետի Խիզաբավրա գյուղում «Գյուղի աջակցության ծրագրի» շրջանակներում ավարտվել են աղբյուրի վերականգնման աշխատանքները։ Նախագիծն իրականացվել է՝ հաշվի առնելով տեղի բնակչության կողմից ներկայացված առաջնահերթությունը։ Աշխատանքների շրջանակներում նորացվել է աղբյուրի առկա ենթակառուցվածքը, ինչպես նաև բարեկարգվել է հարակից տարածքը։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 40 200 լարի։ «Գյուղի աջակցության ծրագիրը» նախատեսում է բնակչության կարիքների և առաջնահերթությունների հիման վրա…

Read More
Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Գարեթ Ուորդի հետ

Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Գարեթ Ուորդի հետ

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Վրաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Գարեթ Ուորդի հետ: Այս մասին հայտնել է Վրաստանի խորհրդարանը: Մամուլի ծառայության տվյալներով՝ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններում առկա մարտահրավերները և հաստատել դրանց լուծման ուղղությամբ աշխատելու իրենց պատրաստակամությունը: Այս առումով ուշադրություն է դարձվել տարբեր ձևաչափերով համագործակցության վերականգնման կարևորությանը:…

Read More
Ասպինձայում անցկացվել է Սամցխե-Ջավախքի ձյուդոյի տարածաշրջանային առաջնությունը

Ասպինձայում անցկացվել է Սամցխե-Ջավախքի ձյուդոյի տարածաշրջանային առաջնությունը

Ասպինձայի ըմբշամարտի մարզադահլիճում անցկացվել է Սամցխե-Ջավախքի տարածաշրջանային առաջնությունը՝ ձյուդո մարզաձևից։ Մարզական միջոցառմանը ներկա է եղել Ասպինձայի մունիցիպալիտետի քաղաքապետի տեղակալ Լևան Բերիձեն՝ տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ միասին։ Առաջնությանը մասնակցել են Ասպինձայի, Ախալցխայի և Ադիգենի մունիցիպալիտետներում գործող ձյուդոյի խմբակների պատանի մարզիկները։ Նրանք տարբեր քաշային կարգերում մրցել են միմյանց հետ՝ ցուցադրելով իրենց մարզական կարողություններն ու հմտությունները։ Մրցաշարի ավարտին…

Read More
Ադիգենիի բարձրալեռնային գյուղերի ճանապարհները մաքրվել են ձյունից

Ադիգենիի բարձրալեռնային գյուղերի ճանապարհները մաքրվել են ձյունից

Ադիգենիի մունիցիպալիտետի բարձրալեռնային բնակավայրերից Մոխիի, Դերցելիի և Զեդուբանի վարչական միավորների կազմում ընդգրկված գյուղերի ավտոճանապարհները մաքրվել են ձյան ծածկույթից։ Բնակչության անվտանգ և անխոչընդոտ տեղաշարժն ապահովելու նպատակով մոբիլիզացվել են քաղաքապետարանի համապատասխան ծառայությունները և մի քանի միավոր հատուկ տեխնիկա։

Read More
Ախալցխայում քննարկվել են Սամցխե-Ջավախքի ենթակառուցվածքային ծրագրերն ու առկա մարտահրավերները

Ախալցխայում քննարկվել են Սամցխե-Ջավախքի ենթակառուցվածքային ծրագրերն ու առկա մարտահրավերները

Ախալցխայում տեղի է ունեցել Վրաստանի խորհրդարանի Տարածաշրջանային քաղաքականության և ինքնակառավարման հանձնաժողովի արտագնա նիստը, որին մասնակցել են Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Ռևազ Սոխաձեն, նախարարի տեղակալները և նախարարության համակարգում գործող կազմակերպությունների ղեկավարները։ Հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել են Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը, առկա մարտահրավերներն ու առաջիկա անելիքները։ Ռևազ Սոխաձեի խոսքով՝ նախարարության առաջնահերթությունը ոչ միայն ենթակառուցվածքային…

Read More
Թբիլիսիում կանցկացվի հայ և միջազգային երաժիշտներին միավորող JazzJans Festival 2026 փառատոնը

Թբիլիսիում կանցկացվի հայ և միջազգային երաժիշտներին միավորող JazzJans Festival 2026 փառատոնը

Նոյեմբերի 27-29-ը Թբիլիսիում կանցկացվի JazzJans Festival 2026 միջազգային ջազային փառատոնը, որը մեկ հարթակում կհամախմբի հայ և միջազգային երաժիշտներին։ Փառատոնի ծրագրում ընդգրկված են կենդանի երաժշտություն, ջազային կատարումներ և ինքնատիպ երաժշտական համագործակցություններ։ Նախաձեռնությունը նպատակ ունի ամրապնդել Հայաստանի և Վրաստանի ջազային համայնքների համագործակցությունը՝ երաժշտության միջոցով նոր կապեր ստեղծելով երկու երկրների և ժողովուրդների միջև։ Վրաստանում Հայաստանի դեսպանությունը ջազի սիրահարներին…

Read More
Ախալցխայի 2027 թվականի բյուջեն կազմում է 43,7 միլիոն լարի

Ախալցխայի 2027 թվականի բյուջեն կազմում է 43,7 միլիոն լարի

Ախալցխայի մունիցիպալիտետում տեղի է ունեցել 2027 թվականի բյուջեի  հանրային քննարկումը։ Բյուջեի նախագիծը ներկաներին ներկայացրել է Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային ծառայության ղեկավար Գելա Լոմիձեն։ 2027 թվականի համայնքային բյուջեն նախատեսվում է 43 700 700 լարիի չափով։ Մունիցիպալիտետի հիմնական առաջնահերթություններն են ենթակառուցվածքների զարգացումը, համայնքային տրանսպորտը, բարեկարգումը, մաքրությունն ու շրջակա միջավայրի պաշտպանությունը, առողջապահությունն ու սոցիալական ապահովությունը, մշակույթը, կրթությունը և…

Read More
Ադիգենիի դպրոցականները մրցել են «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղում

Ադիգենիի դպրոցականները մրցել են «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղում

Ադիգենիի մունիցիպալիտետի քաղաքապետարանի մշակույթի ծառայության կազմակերպմամբ Ադիգենի  երիտասարդական կենտրոնում անցկացվել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղը։ Մրցույթին մասնակցել են մունիցիպալիտետի հանրային դպրոցների IX–XI դասարանների աշակերտներից կազմված յոթ թիմ՝ «Էրուդիտներ»՝ Արալիի հանրային դպրոց,«Մոխե»՝ Մոխեի հանրային դպրոց, «Պարադոքս»՝ Ուդեի թիվ 2 հանրային դպրոց, «Բրավո»՝ Մլաշեի հանրային դպրոց, «Անսասան»՝ Լելովանի հանրային դպրոց, «Լոտուս»՝ Բոլաջուրի հանրային դպրոց, «Տրիումֆ»՝ Ադիգենի…

Read More
Ախալքալաքի սակրեբուլոն ներկայացրել է տարեկան հաշվետվությունը և քննարկել առաջիկա բյուջեն

Ախալքալաքի սակրեբուլոն ներկայացրել է տարեկան հաշվետվությունը և քննարկել առաջիկա բյուջեն

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, տեղակալներ Թեյմուրազ Մճեդլիձեի և Մկրտիչ Մղդեսյանի, ինչպես նաև տեղական ինքնակառավարման ներկայացուցիչների հետ միասին, մասնակցել է սակրեբուլոյում կայացած 2026 թվականի ամփոփիչ նիստին։ Նիստը վարել է սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը, որը ներկաներին ներկայացրել է մունիցիպալիտետում 2026 թվականի ընթացքում իրականացված գործունեության հաշվետվությունը։ Զեկույցում անդրադարձ է կատարվել սակրեբուլոյի աշխատանքներին, անցկացված նիստերին, խմբակցությունների և հանձնաժողովների…

Read More
Ճանապարհային դեպարտամենտը տարածում է տեղեկատվություն վատ եղանակի և ձյան պատճառով որոշակի հատվածներում տրանսպորտային միջոցների երթևեկության սահմանափակման վերաբերյալ

Ճանապարհային դեպարտամենտը տարածում է տեղեկատվություն վատ եղանակի և ձյան պատճառով որոշակի հատվածներում տրանսպորտային միջոցների երթևեկության սահմանափակման վերաբերյալ

Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը տարածում է տեղեկատվություն վատ եղանակի և ձյան պատճառով որոշակի հատվածներում տրանսպորտային միջոցների երթևեկության սահմանափակման վերաբերյալ։ Ճանապարհային դեպարտամենտի տվյալներով՝ տրանսպորտային միջոցների երթևեկությունը սահմանափակվել է ՄոլիԹթի-Չումաթելեթի հատվածում։ Մասնավորապես, Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի տվյալներով՝ ինտենսիվ ձյան պատճառով, ներքին պետական ​​նշանակության Ձիրուլա-Խարագաուլի-Մոլիթի-Ֆոնա-Չումաթելեթի ճանապարհի (Sh-55) կմ32-կմ51 (Մոլիտի-Չումաթելեթի) հատվածում թույլատրվում է միայն բարձր արագությամբ…

Read More
Նինոծմինդայի թիվ 3 դպրոցում վերականգնման աշխատանքներ են իրականացվում

Նինոծմինդայի թիվ 3 դպրոցում վերականգնման աշխատանքներ են իրականացվում

Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետի տեղակալ Վահագն Դարբինյանը և ենթակառուցվածքների ծառայության ղեկավար Արմեն Բդոյանը տեղում ծանոթացել են Նինոծմինդա քաղաքի թիվ 3 հանրային դպրոցում իրականացվող վերականգնման աշխատանքների ընթացքին։ Աշխատանքներն իրականացվում են պետության կողմից մունիցիպալիտետին պատվիրակված լիազորությունների շրջանակներում։ Ծրագրի նպատակն է բարելավել դպրոցի ենթակառուցվածքները և աշակերտների ու մանկավարժների համար ստեղծել անվտանգ, հարմարավետ ու ժամանակակից ուսումնական միջավայր։

Read More
Ադիգենիում ավարտվել է «Դպրոցական սպորտային օլիմպիադա 2026-2027»-ի մունիցիպալ փուլը

Ադիգենիում ավարտվել է «Դպրոցական սպորտային օլիմպիադա 2026-2027»-ի մունիցիպալ փուլը

Ադիգենիի մունիցիպալիտետում ավարտվել է «Դպրոցական սպորտային օլիմպիադա 2026-2027»-ի մունիցիպալ փուլը։ Ադիգենիի մունիցիպալիտետի քաղաքապետարանի մշակույթի ծառայության կազմակերպմամբ անցկացված մրցումներին մասնակցել են հանրային դպրոցների աղջիկների և տղաների թիմերը։ Մասնակիցները մրցել են մինի ֆուտբոլի, վոլեյբոլի և սեղանի թենիսի մարզաձևերում։ Մրցումների արդյունքներով հաղթողներն ու մրցանակակիրները բաշխվել են հետևյալ կերպ։ Մինի ֆուտբոլ Աղջիկներ՝ I տեղ՝ Ադիգենի ավանի հանրային դպրոց II…

Read More
Ասպինձայի Գելսունդա գյուղ տանող ճանապարհի վերականգնման աշխատանքները շարունակվում են

Ասպինձայի Գելսունդա գյուղ տանող ճանապարհի վերականգնման աշխատանքները շարունակվում են

Ասպինձայի մունիցիպալիտետի Գելսունդա գյուղ տանող ավտոճանապարհի վերականգնման աշխատանքներն ակտիվորեն ընթանում են։ Աշխատանքների ընթացքին տեղում ծանոթացել են Ասպինձայի մունիցիպալիտետի տեղական իշխանության ներկայացուցիչները։ Նախագծի շրջանակներում նախատեսվում է ճանապարհի հիմնանորոգում, ճանապարհային ծածկույթի վերականգնում և ասֆալտապատում։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 1 595 000 լարի։

Read More
Ախալցխայի քաղաքապետը հանդիպել է թիվ 5 հանրային դպրոցի աշակերտների հետ

Ախալցխայի քաղաքապետը հանդիպել է թիվ 5 հանրային դպրոցի աշակերտների հետ

Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վառլամ Ծիկլաուրին հանդիպել է Ախալցխայի թիվ 5 հանրային դպրոցի աշակերտների հետ։ Հանդիպման ընթացքում աշակերտները ծանոթացել են տեղական ինքնակառավարման մարմնի գործունեությանը, գործադիր մարմնի հիմնական ուղղություններին, ինչպես նաև մունիցիպալիտետում իրականացված և ընթացիկ ծրագրերին։ Վառլամ Ծիկլաուրին պատասխանել է աշակերտների հարցերին, լսել նրանց գաղափարներն ու կարծիքները։ Քաղաքապետի հետ հանդիպումն իրականացվել է աշակերտների նախաձեռնությամբ՝ քաղաքացիական կրթության դասընթացի…

Read More
Ախալցխայի գյուղական համայնքներից շուրջ 300 երիտասարդ է ներգրավվել առաջնորդական հմտությունների զարգացման ծրագրում

Ախալցխայի գյուղական համայնքներից շուրջ 300 երիտասարդ է ներգրավվել առաջնորդական հմտությունների զարգացման ծրագրում

Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վառլամ Ծիկլաուրին և Երիտասարդության գործակալության դրամաշնորհային նախագծերի դեպարտամենտի ղեկավար Նինո Քառալաշվիլին մասնակցել են Ախալցխայի երիտասարդական խորհրդատվական խորհրդի միջոցառմանը, որը նվիրված էր գործակալության հայտարարած դրամաշնորհային մրցույթում հաղթած ծրագրի արդյունքների ամփոփմանը։ «Երիտասարդ առաջնորդները՝ հանուն գյուղական զարգացման» ծրագրի նպատակն էր Ախալցխայի մունիցիպալիտետի գյուղերում բնակվող երիտասարդների համար ընդլայնել ոչ ֆորմալ կրթության հասանելիությունը, ամրապնդել երիտասարդական ակումբների գործունեությունը…

Read More
Վրաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը մասնակցել է Սևծովյան հարթակի տարեկան համաժողովին

Վրաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը մասնակցել է Սևծովյան հարթակի տարեկան համաժողովին

Նոյեմբերի 19-իմ Թբիլիսիում տեղի է ունեցել «Շուկաների կապակցում, փոխկապակցվածություն և կայուն աճ» խորագրով Սևծովյան հարթակի տարեկան համաժողովը, որին մասնակցել է Վրաստանում Հայաստանի դեսպանության խորհրդական Վլադիմիր Պողոսյանը։ Համաժողովին ներկա են եղել տարածաշրջանի երկրների պետական կառույցների, դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։ Հայաստանը միջոցառմանը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության,…

Read More
Ադիգենիի սակրեբուլոյի նիստի ընթացքում քննարկվել է 7 հարց

Ադիգենիի սակրեբուլոյի նիստի ընթացքում քննարկվել է 7 հարց

Ադիգենիի մունիցիպալիտետի սակրեբուլոյի հերթական նիստի ընթացքում  քննարկվել և հաստատվել են համայնքային նշանակության մի շարք հարցեր։ Համայնքի սեփականություն հանդիսացող արհեստական տոնածառը «Աբասթումանիի զարգացման գործակալություն» ՀԻՊ-ին փոխանցելու և այդ նպատակով քաղաքապետին համաձայնություն տալու հարցը։ Ադիգենիի մունիցիպալիտետում իրականացվող նախագծերի հաստատումը։ Բնակելի տարածքի վարձակալության վերաբերյալ քաղաքապետին համաձայնություն տալու հարցը։ Հաջողակ երիտասարդներին ֆինանսական աջակցություն տրամադրելու կարգում փոփոխություններ կատարելու հարցը։ Աշխատանքային…

Read More
«Իմ Ախալցխա» բջջային հավելվածը ներկայացվել է ուսանողներին

«Իմ Ախալցխա» բջջային հավելվածը ներկայացվել է ուսանողներին

Ախալցխայի քաղաքապետ Վառլամ Ծիկլաուրին, քաղաքային խորհրդի նախագահ Սաբա Կբիլաշվիլիի և Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի ռեկտոր Վախթանգ Թաքթաքիձեի հետ միասին, հանդիպել է համալսարանի ուսանողների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են «Իմ Ախալցխա» նոր բջջային հավելվածի հնարավորություններն ու գործառույթները։ Քաղաքապետարանի ներկայացուցիչները լսել են ուսանողների կարծիքներն ու առաջարկությունները՝ հավելվածի կատարելագործման և արդյունավետ օգտագործման վերաբերյալ։ Հավելվածը ստեղծվել է Ախալցխայի քաղաքապետարանի և…

Read More
Ախալքալաքի մունիցիպալիտետի Զակ գյուղում ավարտվել է 2,7 կմ ճանապարհի վերականգնումն ու ասֆալտապատումը

Ախալքալաքի մունիցիպալիտետի Զակ գյուղում ավարտվել է 2,7 կմ ճանապարհի վերականգնումն ու ասֆալտապատումը

Ախալքալաքի մունիցիպալիտետի Զակ գյուղում ավարտվել են ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները։ Կատարված աշխատանքներին տեղում ծանոթացել են մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Թեյմուրազ Մճեդլիձեն, ենթակառուցվածքների ծառայության պետ Արա Մովսիսյանը, վերահսկողության ծառայության պետ Արթուր Դավթյանը և վարչական ծառայության պետ Վաչագան Ծորմուտյանը։ Նախագծի շրջանակներում ամբողջությամբ վերականգնվել և ասֆալտապատվել են գյուղի մուտքի ճանապարհը և ներքին գյուղական ճանապարհահատվածը։ Շուրջ 2,7 կմ երկարությամբ ճանապարհահատվածը միացնում…

Read More
Ասպինձայի մունիցիպալիտետի Խերթվիսի գյուղում ավարտվել են արհեստական ծածկույթով մարզական հրապարակի կառուցման աշխատանքները

Ասպինձայի մունիցիպալիտետի Խերթվիսի գյուղում ավարտվել են արհեստական ծածկույթով մարզական հրապարակի կառուցման աշխատանքները

Ասպինձայի մունիցիպալիտետի Խերթվիսի գյուղում ավարտվել են արհեստական խոտածածկով մարզական հրապարակի կառուցման աշխատանքները։ Ծրագրի շրջանակներում գյուղում կառուցվել է ժամանակակից չափանիշներին համապատասխան մինի մարզադաշտ, որը երիտասարդներին հնարավորություն կտա զբաղվել սպորտով և ազատ ժամանակն անցկացնել առողջ ու ակտիվ միջավայրում։ Մարզական ենթակառուցվածքների զարգացումը և երիտասարդների համար համապատասխան պայմանների ստեղծումը Ասպինձայի մունիցիպալիտետի առաջնահերթություններից են։

Read More
Ախալքալաքի մունիցիպալիտետի Քարցեպ և Օկամի գյուղերում կառուցվել են մանկական ժամանցի գոտիներ

Ախալքալաքի մունիցիպալիտետի Քարցեպ և Օկամի գյուղերում կառուցվել են մանկական ժամանցի գոտիներ

Ախալքալաքի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Թեյմուրազ Մճեդլիձեն, ենթակառուցվածքների ծառայության ղեկավար Արա Մովսիսյանի և վերահսկողության ծառայության ղեկավար Արթուր Դավթյանի հետ միասին, ծանոթացել է Քարցեպ և Օկամի գյուղերում մանկական ժամանցի գոտիների կառուցման ավարտված աշխատանքներին։ Ենթակառուցվածքային նախագծերն իրականացվել են «Գյուղին աջակցության ծրագիր-2026»-ի շրջանակներում։ Աշխատանքները ֆինանսավորվել են Վրաստանի պետական բյուջեով նախատեսված՝ տարածաշրջաններում իրականացվելիք նախագծերի հիմնադրամի և տեղական բյուջեի համաֆինանսավորմամբ։ Երկու նախագծերի…

Read More
Ախալցխայի մունիցիպալիտետի Ածղուրի գյուղում նշվել է աշնան տոնը

Ախալցխայի մունիցիպալիտետի Ածղուրի գյուղում նշվել է աշնան տոնը

Ախալցխայի մունիցիպալիտետի Ածղուր գյուղում անցկացվել է աշնանային տոնակատարություն։ Տոնական միջոցառման շրջանակներում կազմակերպվել են բազմաբնույթ մշակութային և մարզական միջոցառումներ։ Հյուրերը հնարավորություն են ունեցել ծանոթանալու Վրաստանի տարբեր շրջաններին բնորոշ ավանդական ուտեստներին և խոհարարական սովորույթներին։ Միջոցառման մասնակիցների համար երաժշտական և պարային կատարումներով հանդես են եկել տեղի ստեղծագործական խմբերն ու անհատ կատարողները։ Միձոցառմանը ներկա են եղել  Ախալցխայի սակրեբուլոյի նախագահ…

Read More
Ախալցխայում քննարկել են 2027 թվականի բյուջեի նախագիծը և առաջիկա տարիների զարգացման առաջնահերթությունները

Ախալցխայում քննարկել են 2027 թվականի բյուջեի նախագիծը և առաջիկա տարիների զարգացման առաջնահերթությունները

Այսօր Ախալցխայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի մեծամասնության նիստ է տեղի ունեցել՝ սակրեբուլոյի նախագահ Սաբա Քբիլաշվիլիի գլխավորությամբ։ Նիստին մասնակցել են Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վառլամ Ծիկլաուրին և նրա տեղակալներ Նոդար Տատալաշվիլին ու Ռուբեն Կարապետյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ախալցխայի մունիցիպալիտետի 2027 թվականի բյուջեի նախագիծը և 2027-2030 թվականների առաջնահերթությունների փաստաթուղթը։ Քաղաքապետ Վառլամ Ծիկլաուրին մեծամասնության անդամներին ներկայացրել է նշված փաստաթղթերը՝ անդրադառնալով…

Read More
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Ծալկայի մունիցիպալիտետի մանկապարտեզում երեխաների նկատմամբ հնարավոր բռնության վերաբերյալ

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Ծալկայի մունիցիպալիտետի մանկապարտեզում երեխաների նկատմամբ հնարավոր բռնության վերաբերյալ

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Ծալկայի մունիցիպալիտետի Սակդրիոնի գյուղի մանկապարտեզում երեխաների նկատմամբ հնարավոր բռնության վերաբերյալ։ Ինչպես  հայտնել են Ներքին գործերի նախարարությունից, միջադեպի հետաքննությունը տարվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի առաջին մասով, որը վերաբերում է անչափահասի նկատմամբ բռնությանը։ Մանկապարտեզում հնարավոր բռնության մասին տեղեկատվությունը տարածել է տեղական TOK TV լրատվամիջոցը։ Հրապարակման համաձայն, ծնողը դիմել…

Read More
Ախալցխայի քաղաքապետը ուսանողներին ներկայացրել է «Իմ Ախալցխա» նոր բջջային հավելվածը

Ախալցխայի քաղաքապետը ուսանողներին ներկայացրել է «Իմ Ախալցխա» նոր բջջային հավելվածը

Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վառլամ Ծիկլաուրին, քաղաքային խորհրդի նախագահ Սաբա Կբիլաշվիլիի և «Օպիզարի» քոլեջի ղեկավար Մերի Սախամբերիձեի հետ միասին, հանդիպել է քոլեջի ուսանողների հետ և ներկայացրել «Իմ Ախալցխա» (My Akhaltsikhe) նոր բջջային հավելվածը։ Վառլամ Ծիկլաուրին երիտասարդներին ծանոթացրել է հավելվածի աշխատանքի առանձնահատկություններին, հորդորել ակտիվորեն օգտվել դրանից և լսել նրանց առաջարկներն ու գաղափարները։ Ներկայումս հավելվածի միջոցով Ախալցխայի բնակիչները…

Read More
Ասպինձայում քաղաքացիներին անվճար ակնաբուժական խորհրդատվություն և հետազոտություններ են արվել

Ասպինձայում քաղաքացիներին անվճար ակնաբուժական խորհրդատվություն և հետազոտություններ են արվել

Ասպինձայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի աջակցությամբ, տեղի վարչական շենքում անցկացվել է անվճար ակնաբուժական խորհրդատվական արշավ։ Արշավը կազմակերպվել է աչքի միկրովիրաբուժության «Օփթալմիջի» (Ջավրիշվիլիի կլինիկա) կենտրոնի կողմից։ Դրա շրջանակներում քաղաքացիները հնարավորություն են ունեցել ստանալու որակավորված ակնաբույժի խորհրդատվություն և անցնելու համապատասխան հետազոտություններ։ Պետական առողջապահական համընդհանուր ծրագրի շրջանակներում իրականացվող նախաձեռնության հիմնական նպատակն է ժամանակին հայտնաբերել կատարակտով հիվանդներին և աջակցել նրանց հետագա…

Read More