Ադիգենի մունիցիպալիտետի Մոխե գյուղում կառուցվել  է   ճամբարի և խնջույքի տեղ

Ադիգենի մունիցիպալիտետի Մոխե գյուղում կառուցվել է ճամբարի և խնջույքի տեղ

Ադիգենի մունիցիպալիտետում՝ Մոխե գյուղում, «Ադիգենի մունիցիպալիտետի անտառների կայուն կառավարում, II փուլ» ծրագրի շրջանակներում կազմակերպվել է էկոտուրիզմի ենթակառուցվածք՝ պիկնիկ և ճամբար։ Այս մասին տեղեկություն է տարածում շրջակա միջավայրի պահպանության նախարարությունը։ Նրանց տեղեկություններով՝ ծրագրի ֆինանսական աջակիցն է Վրաստանի Սլովենիայի Հանրապետության միջազգային համագործակցության և զարգացման կենտրոնը (CMSR): Հաշվի առնելով սլովենական պրակտիկան՝ Մոխե գյուղի ջրվեժների կասկադին ավելացվել է նոր…

Read More
Ադիգենի շրջանի Դերսելի գյուղի  հանրային դպրոցի նախկին հաշվապահը դպրոցի հաշվից իր  հաշվին է փոխանցել 143 հազար լարի
		19.05.2022 news Ադիգեն

Ադիգենի շրջանի Դերսելի գյուղի  հանրային դպրոցի նախկին հաշվապահը դպրոցի հաշվից իր  հաշվին է փոխանցել 143 հազար լարի 19.05.2022 news Ադիգեն

Ադիգենի շրջանի Դերսելի գյուղի  հանրային դպրոցի նախկին հաշվապահը դպրոցի հաշվից իր  հաշվին է փոխանցել 143 հազար լարի, որը օգտագործվել է խաղատանը եւ մի շարք առեւտրային զվարճանքի հաստատություններում։ Այս տեղեկատվությունը հաստատում է Վրաստանի դատախազությունը։ Փաստը հաստատում է նաեւ դպրոցի տնօրեն Մերաբ Բերիձեն: Ըստ տնօրենի 2021 սեպտեմբերից տվյալ հաշվապահը դպրոցում որպես հաշվապահ չի աշխատում։  Դատախազության համաձայն նախկին…

Read More
Ախալցխա-Ադիգենի ճանապարհին կամրջի մի հատվածը վնասված է

Ախալցխա-Ադիգենի ճանապարհին կամրջի մի հատվածը վնասված է

Ախալցխա-Ադիգենի ճանապարհին՝ Փարեխա գյուղի մոտ կամրջի մի հատվածը դեռ վնասված է։ Հարցի պատասխանը մոտ երկու ամիս անց ճանապարհների վարչությունում մնում է անփոփոխ՝ ըստ գործակալության, նշված հատվածը սողանքային է, ինչի պատճառով ճանապարհը վնասված է։ Տեղեկանում ենք, որ նախագիծը մշակման փուլում է և շուտով մրցույթ կհայտարարվի։ Մեր այն հարցին, թե արդյոք քննարկում են հարցի արագացված քննարկման հնարավորությունը՝…

Read More
Ադիգենիի շրջանի ՃեՃլա գյուղի երկու բնակիչների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

Ադիգենիի շրջանի ՃեՃլա գյուղի երկու բնակիչների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

Սամցխե-Ջավախքի Ադիգենիի շրջանի ՃեՃլա գյուղի երկու բնակիչների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Վարակակիրները երիտասարդ տղամարդ և կին են, ովքեր Աջարիայում գտնվել են հարսանյաց արարողության:  Նրանք մոտ 10 օր առաջ են վերադարձել Ադիգենի։ Տղամարդու մոտ վիրուսը ախտորոշվեց սեպտեմբերի 19-ին, իսկ կնոջը 20-ին: Վարակվածների հարազատները տեղափոխվել են կարանտինային գոտի։

Read More
Այսօր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այցելել է Ադիգենի

Այսօր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այցելել է Ադիգենի

Սալոմե Զուրաբիշվիլին Աբասթումանիի վերականգման կենտրոնում  անցկացրել է հանդիպում նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլիի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ։ Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ուսումնասիրեց Աբասթումանիում նոր վերանորոգման կենտրոնի շինարարական աշխատանքները, ծծմբի ավազանները, Ռեմերտի կամուրջը, նոր Զարզման եւ ծանոթացավ Աբասթումանիի մշակութային ժառանգության հուշարձանների վերանորոգման աշխատանքներին։ Այնուհետեւ Զուրաբիշվիլին ուսումնասիրեց  Ուդե գյուղում Անթիմոզ Իվերիելիի անվան վանքի մառանները, իսկ Սբ․ Նինոյի անվան…

Read More
Ադիգենիի շրջանում շարունակվում է ճանապարհային ենթակառուցվածքի կարգավորումը

Ադիգենիի շրջանում շարունակվում է ճանապարհային ենթակառուցվածքի կարգավորումը

Հուլիսի 11-ին Ադիգենիում Սամցխե-Ջավախքի նահանգապետ Կախա Սամխարաձեն  ուսումնասիրեց Լելովանի-Ամխերի տրանսպորտային ճանապարհի վերանորոգման աշխատանքները։ Այս նախագծի  արժեքը կազմում է 1 146 542 լարի։ Վերանորոգվող ճանապարհի երկարությունը 2.9 կմ է։ Ճանապարհից օգտվում են  Լելովանիի եւ Ամխերիի 1431 բնակիչ, ինչպես նաեւ զբոսաշրջիկները, ովքեր  այցելում  են Թրիալայի լճերը։ Տվյալ ճանապարհի շինարարությունը  էապես կնպաստի այդ շրջաններում զբոսաշրջիկների քանակի աճին։ Նախագիծը ֆինանսավորվում…

Read More
Ադիգենի շրջանի Մոխե գյուղում բացվել է ուղղափառ եկեղեցի

Ադիգենի շրջանի Մոխե գյուղում բացվել է ուղղափառ եկեղեցի

Ադիգենի մունիցիպալիտետի Մոխե գյուղում Սուրբ  Անդրեասի անվան եկեղեցի է բացվել: Սինոդի  անդամների հետ միասին ուղղափառ եկեղեցու բացումը իրականացրեց Ախալցխայի և Տաո-Կլարջեթիի մետրոպոլիտը: Տոնական ծառայությունից հետո Մոխե գյուղում համերգ տեղի ունեցավ: Միջոցառմանը ներկա էին տեղական ինքնակառավարման եւ եկեղեցական  թեմի ներկայացուցիչները: Համերգին մասնակցում են «Մետեխի», «Ալեգրո» եւ «Էրիսիոնի» պարային եւ վոկալի համույթները: Տաճարում ծառայելու են երկու ուղղափառ…

Read More
Այս պահի դրությամբ Ախալցխայի, Ադիգենի եւ Ասպինձայի շրջաններում ընտրությունները անցկացվել են առանց լուրջ միջադեպերի

Այս պահի դրությամբ Ախալցխայի, Ադիգենի եւ Ասպինձայի շրջաններում ընտրությունները անցկացվել են առանց լուրջ միջադեպերի

Ախալցխայի, Ադիգենի եւ Ասպինձայի շրջանում ընդհանուր առմամբ այս պահի դրությամբ ընտրությունները ընթացել են խաղաղ մթնոլորտում։ Առանձին դեպքեր եւ ընտրախախտումներ են գրանցվել շրջանի տարբեր գյուղերում։ Ախալցխայի հայկական Նաոխրեբի գյուղի  ընտրատեղամասում «Եվրոպական Վրաստան» կուսակցության դիտորդները  իշխող կուսակցության կողմնակիցներին մեղադրում են օրենքի խախտման մեջ: Ըստ Նանա Պետրոսյանի, իշխող կուսակցության ներկայացուցիչը կոչ է արել ընտրողներին հայերեն լեզվով, որ նրանք…

Read More

Սամցխե-Ջավախքի Ադիգենի շրջանի Մոխե գյուղի կառուցվող մզկիթում կրկին աղոթք անցկացվեց

Վրաստանի մահմեդականների Մուֆտի  Բեգլար Քամաշիձեն հոկտեմբերի 6-ին Ադիգենի շրջանի Մոխե գյուղում կառուցվող նոր մզկիթում  անցկացրեց կրոնական արարողություն: Կառուցվող մզկիթում տեղի ունեցած արարողությանը  ներկա էին Մուֆտիի տեղակալ  Ադամ Շանթաձեն, Սամցխե-Ջավախքի Մուֆտի Մամուկա Վաշակղմաձեն, Բաթումի կենտրոնական մզկիթի իմամ Զվիադ Վանաձեն և Մոխե գյուղի բնակիչները: Հիշեցնենք, որ արդեն մի քանի տարի է, ինչ Մոխե գյուղում վեճ էր ընթանում…

Read More
Ադիգենի մունիցիպալիտետի աշխատակցի հաղթած դատական գործը փոխանցվեց վերաքննիչ դատարան

Ադիգենի մունիցիպալիտետի աշխատակցի հաղթած դատական գործը փոխանցվեց վերաքննիչ դատարան

Ադիգենիի մունիցիպլաիտետի ղեկավարությունը նախկինում աշխատանքից ազատած աշխատակցին չի պատրաստվում վերականգնել պաշտոնին: Ադիգենի գամգեոբան Ախալցխայի շրջանային դատարանի որոշումը, վերաքննիչ դատարանում բողոքարկեց: Ադիգենիի տեղական իշխանությունները չեն համաձայնվում դատավորի որոշման հետ, որի համաձայն նախկին գամգեբելիի տեղակալ Մինդիա Ջելիաին աշխատանքից արձակման որոշումը չեղյալ պիտի համարի և նրան աշխատանքի վերականգի: Ադիգենիի գամգեբելին Մ. Ջելիաին պաշտոնից ազատել էր 2016 թվականի փետրվարի…

Read More

Ադիգենի շրջանի գյուղերի բնակիչները բողոքի ցույցեր են անցկացնում իրենց շրջանում

Ադիգենի շրջանի գյուղերի բնակիչները իրենց շրջանի ղեկավարության շենքի մոտ անցկացնում են բողոքի ցույցեր: Տեղացիները բողոքում են, որ իրենց գյուղերը չեն ստացել լեռնային գյուղերի կարգավիճակ: Նրանց կարծիքով տեղական իշխանությունները իրենց շրջանի մնացած տաս գյուղերի համար ոչ մի քայլ չձեռնարկեց, որ այդ գյուղերն եւս ստանային լեռնային գյուղերի կարգավիճակ: Բողոք անցկացնող հասարակության հետ հանդիպեց Ադիգենի քաղաքային խորհրդի նախագահ…

Read More
Ե՞րբ և ի՞նչ ուղղությամբ կշարժվեն նոր ավտոբուսներ Ախալցխայում

Ե՞րբ և ի՞նչ ուղղությամբ կշարժվեն նոր ավտոբուսներ Ախալցխայում

Ե՞րբ և ի՞նչ ուղղությամբ կշարժվեն նոր ավտոբուսներ Ախալցխայում։ Ախալցխայում հայտնի է քաղաքային տրանսպորտի ժամացուցակը։ Այս փուլում քաղաքապետարանի կողմից 6 ամիս առաջ գնված 18 ավտոբուսից միայն 8-ն է ուղեւորափոխադրում, մնացած ավտոբուսները դեռ չեն աշխատում։ Ախալցխայում ներքաղաքային տրանսպորտը սկսել է գործել մարտի 29-ից, թեև երթևեկության ժամանակացույցը դեռ որոշված ​​չէր, ինչը, ըստ տեղի բնակիչների, շարժման խնդիր է ստեղծել,…

Read More
Աբասթումանի հանգստավայրն էլ ավելի գրավիչ և հետաքրքիր կդառնա ինչպես վրացի, այնպես էլ օտարերկրյա զբոսաշրջիկների համար-Բեսիկ Ամիրանաշվիլի

Աբասթումանի հանգստավայրն էլ ավելի գրավիչ և հետաքրքիր կդառնա ինչպես վրացի, այնպես էլ օտարերկրյա զբոսաշրջիկների համար-Բեսիկ Ամիրանաշվիլի

Աբասթումանի հանգստավայրի քաղաքաշինական ծրագրի շրջանակներում ակտիվորեն ընթանում են ենթակառուցվածքային աշխատանքները։ Տեղեկությունը տարածում է Սամցխե-Ջավախքում պետական ​​ներկայացուցչի վարչակազմը։ Նրանց տվյալներով՝ Սամցխե-Ջավախքում աշխատանքները ստուգել է պետական ​​հոգաբարձու Բեսիկ Ամիրանաշվիլին Ադիգենի մունիցիպալիտետի քաղաքապետ Գոչա Քիմաձեի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ։ «Աբասթումանի վերականգնումը Սամցխե-Ջավախքի և ոչ միայն կարևոր ծրագիր է, որն իրականացվում է պետության և մասնավոր հատվածի կողմից…

Read More
Վնասված պատշգամբներ Կոստավա փողոցի վրա-Ախալցխա

Վնասված պատշգամբներ Կոստավա փողոցի վրա-Ախալցխա

Ախալցխայի Կոստավայի փողոցով անցնելիս պետք է նայել ոչ միայն առաջ, այլ նաև վերև, քանի որ հին շենքի հին պատշգամբները վնասված են, բետոնե հատակը վնասված է։ Հյուրանոցում կա 8 պատշգամբ, որից 4-ը վնասված է։ Ինչպես պարզեցինք, նախկին «Մեսխեթի» հյուրանոցը պատկանում է «Վիկտորիա» ՍՊԸ-ին, որի տնօրենն է Ջեմալ Ժուժունաձեն։ Բացի այդ, ըստ հանրային ռեգիստրի քաղվածքի, ընկերությունն ունի…

Read More
Ադիգենում կողմերի նախատեսված հանդիպումը հետաձգվել է
		11.03.2024 news Ադիգեն, Սամցխե-Ջավախք

Ադիգենում կողմերի նախատեսված հանդիպումը հետաձգվել է 11.03.2024 news Ադիգեն, Սամցխե-Ջավախք

Ադիգենի Ծերեթելի 10 հասցեում բնակվող Մերաբ Միքելաձեի հանդիպումը Ադիգենի քաղաքապետ Գոչա Քիմաձեի հետ, որը պետք է կայանար այսօր, հետաձգվել է, հաստատում են և՛ քաղաքապետարանը, և՛ տան սեփականատեր Մերաբ Միքելաձեն։ Ինչպես տեղեկացանք քաղաքապետարանից, հանդիպումը կարող է կայանալ վաղը՝ մարտի 12-ին։ Թե ինչու է հանդիպումը փոխվել, այս փուլում հայտնի չէ: Ադիգենիի բնակիչները մարտի 8-ին ցույց են անցկացրել…

Read More
Բողոքի ցույց Ադիգենում
		08.03.2024 news Ադիգեն

Բողոքի ցույց Ադիգենում 08.03.2024 news Ադիգեն

Ադիգենում այսօր բողոքի ցույցի էր հավաքվել մոտ 200 բնակիչ։ Ինչպես մեզ հայտնեցին, պատճառը Ադիգենում մահմեդական սրբավայրի բացումն էր։ Հավաքվածներն ասում են, որ բողոքում են մզկիթի բացման փորձի դեմ։ Շենքը, որտեղ այսօր մարդիկ հավաքվել են, մոտ երկու տարի առաջ գնել է մասնավոր անձը։ Ինչպես մեզ հետ զրույցում ասաց Սամցխե-Ջավախքի մուսուլմանական շրջանի մուֆթի Մամուկա Վաշակմաձեն՝ տանը աղոթքը…

Read More
Սամցխե-Ջավախքի տարածաշրջանը նոր ավտոբուսներ է ստացել

Սամցխե-Ջավախքի տարածաշրջանը նոր ավտոբուսներ է ստացել

Սամցխե-Ջավախքի տարածաշրջանը նոր ավտոբուսներ է ստացել. Տեղեկությունը տարածում է Սամցխե-Ջավախքի նահանգապետի​​ վարչակազմը։  Վարչության  տվյալների համաձայն՝ Ռուսթավիում Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին և Բորժոմիի քաղաքապետ Օթար Արբոլիշվիլին մասնակցել են նոր մարդատար ավտոբուսների հանձնման արարողությանը: Շրջանների համար նոր ավտոբուսների գնումն իրականացվել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի որոշմամբ, իսկ Բորժոմիի մունիցիպալիտետի բնակչությանը կսպասարկի 6 նոր ավտոբուս։ «Սամցխե-Ջավախքի շրջանը, մասնավորապես Բորժոմիի…

Read More
Թափուր աշխատատեղեր Սամցխե-Ջավախքի դպրոցներում
		23.03.2023 news Սամցխե-Ջավախք

Թափուր աշխատատեղեր Սամցխե-Ջավախքի դպրոցներում 23.03.2023 news Սամցխե-Ջավախք

Սամցխե-Ջավախքի դպրոցներում կա ուսուցիչների 10  և  տարբեր պաշտոնների թափուր տեղեր։ Թափուր աշխատատեղերն ըստ քաղաքապետարանների բաշխված են հետևյալ կերպ. Ախալցխա — Չեչերեկ Ադիգենի — Զանավի և Դիդի Սմադա Ասպինձա — Նիջգորի Ախալքալաք — Բեժանո (2 տեղ), Բուռնաշեթ; Ալաթուման և  Ախալքալաքի N5 հանրային դպրոց Նինոծմինդա — Եֆրեմովկա Մանրամասն՝ https://teacherjobs.ge

Read More
Սամցխե-Ջավախքում վերամշակվել է 3290 գլուխ խոշոր եղջերավոր անասուն

Սամցխե-Ջավախքում վերամշակվել է 3290 գլուխ խոշոր եղջերավոր անասուն

Սննդի ազգային գործակալության Սամցխե-Ջավախքի տարածաշրջանային բաժանմունքի անասնաբույժները Ղրիմ-Կոնգոյի տենդի դեմ Ախալցխայի, Ադիգենի, Ախալքալաքի և Ասպինձայի մունիցիպալիտետների գյուղերում բուժել են 3290 գլուխ խոշոր եղջերավոր անասունների, հայտնում է գործակալությունը։ Պարենի ազգային գործակալությունը հորդորում է հանրությանը գարնանից մինչև վաղ աշուն կենդանիներին բուժել համապատասխան դեղամիջոցներով, դաշտում աշխատելիս կրել փակ հագուստ և կոշիկներ, իսկ վարակվելու դեպքում անհապաղ դիմել բժշկի։ Հիշեցնենք,…

Read More
Սամցխե-Ջավախքում երկու դպրոց և չորս դասարան անցել են հեռավար ուսուցոման

Սամցխե-Ջավախքում երկու դպրոց և չորս դասարան անցել են հեռավար ուսուցոման

Սամցխե-Ջավախքում երկու դպրոց և չորս դասարան անցել են հեռավար ուսուցուման։ Այս տեղեկատվությունը հաստատում է Բորժոմի կրթական կենտրոնը։ Այսօր Սամցխե-Ջավախքում երկու դպրոց անցավ հեռավար ուսուցման `կորոնավիրուսով ուսուցիչների վարակվելու պատճառով, որոնք աշխատում են Ադիգենիի, Արալիի և Ախալցխայի թիվ 1 հանրակրթական դպրոցները: Տեղեկությունը հաստատում են դպրոցների տնօրենները: Արալիի դպրոցի տնօրեն Մարո Չխիթունիձեն մեզ հետ զրույցում ասաց, որ հեռավար…

Read More
Այսօր Ճեճլա գյուղում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 4 նոր դեպք

Այսօր Ճեճլա գյուղում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 4 նոր դեպք

Այսօր Ճեճլա գյուղում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 4 նոր դեպք։ Նոր դեպքերը նախկին վարակակիրների կոնտակտավորներ են եւ համագյուղացիներ, նրանց մոտ կորոնավիրուսը հաստատվել է գյուղում անցկացված մասսայական թեստավորման ընթացքում։ Հիշեցնենք, որ առաջին դեպքը Ադիգենիի շրջանում գրանցվել էր սեպտեմբերի 19-ին, որի արդյունքում երկու հոգու մոտ կորոնավիրուսային վարակ էր ախտորոշվել։

Read More
Ախալցխայի ագրարային շուկան այժմ բաց է

Ախալցխայի ագրարային շուկան այժմ բաց է

Այսօր բացվեց Ախալցխայի ագրարային շուկան։ Ագրարային  շուկայի մուտքի մոտ քաղաքացիները ջերմաչափվում են։ Դրանից բացի պահպանված են հիգիենայի բոլոր կանոնները, որոնք սահմանվել են համաճարակաբանների կողմից։ Շուկայում տիրող իրավիճակին ծանոթացել են բնապահպանության և գյուղատնտեսության փոխնախարար Սոլոմոն Պավլիաշվիլին, Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին, Ախալցխայի և Ադիգենի մաժորիտար պատգամավոր Գիորգի Կոպաձեն, քաղաքապետ Զազա Մելիքիձեն և սննդի ազգային գործակալության ներկայացուցիչները: Ախալցխայի…

Read More
Վրաց ուղղափառ եկեղեցին պատրաստվում է մեծ շուքով նշել Զատկական տոնը, իշխանությունները պնդում են՝ կունենանք բազմաթիվ դագաղներ

Վրաց ուղղափառ եկեղեցին պատրաստվում է մեծ շուքով նշել Զատկական տոնը, իշխանությունները պնդում են՝ կունենանք բազմաթիվ դագաղներ

Կորոնավիրուսային իրավիճակը Վրաստանում սրվում է։ Երեկ պարզ էր դարձել, որ կորոնավիրուսը հասել է Սամցխե-Ջավախք։ Առայժմ հաստատված դեպքը գտնվում է Սամցխե-Ջավախքի հյուսիսային սահմանանակետում։ ArmDaily.am–ի հետ զրույցում Սամցխե-Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանն ասաց, որ վարակակիրը 30-ամյա տղամարդ է, Ախալդաբա քաղաքանման վայրից՝ Բորժոմիի շրջանից։ «Նա նույնիսկ սիմպտոմներ չունի։ Նրան ապրիլի 14-ից մեկուսացրել էին, երեկ թեստը դրական է…

Read More
Ախալցխայում հիշեցին 11 տարի առաջ տեղի ունեցած ռուս-վրացական պատերազմի զոհերի հիշատակը

Ախալցխայում հիշեցին 11 տարի առաջ տեղի ունեցած ռուս-վրացական պատերազմի զոհերի հիշատակը

Այսօր Ախալցխայում հիշեցին 11 տարի առաջ տեղի ունեցած ռուս-վրացական պատերազմի զոհերի հիշատակը։ Վետերանները, քաղաքացիները, տեղական իշխանության ներկայացուցիչները  հավաքվեցին կենտրոնական տեղադրված հուշարձանի մոտ եւ հարգանքի տուրք մատուցեցին 2008 թվականի օգոստոսյան պատերազմում զոհվածների հիշատակին։ Նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին, Ախալցխայի քաղաքապետ Զազա Մելիքիձեն, Ադիգենիի եւ Ախալցխայի մեծամասնական պատգամավոր Գիորգի Կոպաձեն, սակրեբուլոյի նախագահ Գելա Նոզաձեն, շրջանային վարչության եւ տեղի ինքնակառավարման…

Read More
Բորժոմիի անտառում կրկին հրդեհ է

Բորժոմիի անտառում կրկին հրդեհ է

Բորժոմիում այսօր բռնկված հրդեհը հանգցնում են հրշեջներն ու սահմանապահ զորքերի ուղղաթիռները։ Արտակարգ իրավիճակների ղեկավարման ծառայության հրշեջները իրականացնում են Բորժոմիի Սակիրե գյուղի մոտակա տարածքում լեռան լանջի վրա առկա անտառային տարածքում հրդեհի տեղայնացում։ Հրդեհի հանգցման գործընթացին է միացել նաեւ սահմանային ոստիկանության ուղղաթիռները։ Տեղում են գտնվում  Թբիլիսիի, Բորժոմիի, Ախալցխայի, Ասպինձայի եւ Ադիգենիի հրշեջ ծառայության մոտ 150 հրշեջ- փրկարարներ։…

Read More
Սամցխե-Ջավախքում կառուցվելու է 4 շտապ բուժ օգնության կենտրոն

Սամցխե-Ջավախքում կառուցվելու է 4 շտապ բուժ օգնության կենտրոն

2019-2020 թվականներին Սամցխե-Ջավախքի չորս քաղաքապետարաններում կառուցվելու է շտապ բուժ օգնության կենտրոն։ Շրջանի մասշտաբով  բոլոր գործող ամբուլատորները վերանորոգվելու են։ Երկու տարվա ընթացքում Ասպինձայում, Ադիգենիում, Ախալքալաքում եւ Նինոծմինդայում կառուցվելու են շտապ բուժ օգնության կենտրոններ։ Ինչպես հայտարարում են Առողջապահության նախարարությունում՝ Սամցխե-Ջավախքի վեց քաղաքապետարաններում վերանորոգվելու են բոլոր գործող ամբուլատորները։ Ծրագրված է նաեւ նոր ամբուլատորների կառուցում, բայց որ քաղաքապետարանում  եւ…

Read More
Գյուղերի աջակցության նախագծով մինչեւ մարտի մեկը բնակիչները ինքնուրույն որոշելու են իրենց գյուղի առաջնահերթությունները

Գյուղերի աջակցության նախագծով մինչեւ մարտի մեկը բնակիչները ինքնուրույն որոշելու են իրենց գյուղի առաջնահերթությունները

Ադիգենիի եւ Նինոծմինդայի շրջանների գյուղերում մեկնարկեցին ընդհանուր նիստերի անցկացման գործընթացները: Տեղի բնակիչները մինչեւ մարտի մեկը ինքնուրույն որոշելու են, թե ինչի համար են ծախսելու շրջանային նախագծերի իրականացման համար նախատեսված գումարները: Առաջին նիստերից մեկը անցկացվեց Ադիգենի շրջանի քաղաք Աբասթումանիում, որին ներկա էր շրջանային վարչության նախագծերի համակարգի ծառայության ղեկավար Մարինա Գաչեչիլաձեն: Բնակչության կողմից ներկայացրած երեք առաջարկից ձայների մեծամասնությամբ…

Read More
Ադիգենում բացվեց արդարադատության տուն

Ադիգենում բացվեց արդարադատության տուն

Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին Սամցխե-Ջավախքի շրջանի ղեկավար Բեսիկ Ամիրանաշվիլիի  եւ Ադիգենի շրջանի քաղաքապետ Զաքարիա Էնդելաձեի հետ Ադիգենում բացեցին 60-րդ հասարակական կենտրոնը: 2018 թվականին շրջանում բացվեց մեկ արդարադատության տուն  Ախալցխայի շրջանի Ազղոր գյուղում եւ մեկ արդարադատության տուն՝ Ախալքալաքում: Հասարակությունը կունենա հնարավորություն  տեղում օգտվել 200-ից ավել ծառայություններից, հագեցված նորագույն սարքավորումներով եւ ժամանակակից թվային եւ տպատառ գրադարանով,   անվճար…

Read More
Ջավախքում պետք է ձեւավորվի առանձին թեմ

Ջավախքում պետք է ձեւավորվի առանձին թեմ

Ջավախքում առանձին թեմ ձեւավորելու գաղափարը նոր չէ: Տվյալ գաղափարը քննարկվում էր Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունու ժամանակներից, երբ ժամանակավոր Վիրահայոց թեմը տեղափոխվել էր Ջավախք։ Մեր օրերում Ջավախքում առանձին թեմ ձեւավորելու գաղափարը եւս մշտապես քննարկվում է տարբեր մակարդակներում: Ինչպես Սամցխե-Ջավախքի հայ հասարակությունը, այնպես էլ մի շարք հասարակական կազմակերպություններ ու մտավորականներ մշտապես բարձրացրել են տվյալ հարցը Ամենայն հայոց կաթողիկոսի…

Read More
Վրաստանի մուֆթին ուսումնասիրել է Ճելայի մզկիթի պատի  նկարները

Վրաստանի մուֆթին ուսումնասիրել է Ճելայի մզկիթի պատի նկարները

Վրաստանի մուֆթին ուսումնասիրել է Ադիգենի շրջանի Ճելայի մզկիթում իրականացվող վերանորոգման աշխատանքները։ Բեգլար Քամաշիձեն գլխավորեց  ուրբաթյա  աղոթքը մզկիթում, իսկ հետո տեղացիներին խոստացավ աջակցել սկսված աշխատանքին։ Մզկիթի առաջնորդ Ջամբուլ Աբուլաձեի խոսքերով մզկիթում ղուրանի  աիաթներով գրված պատերը իրականացվել է  տեղի մահմեդականների բարեգործության միջոցով։ Պատերի նկարը  ուսումնասիրել են  նաեւ Խուլոյի շրջանի մուֆթին, Խուլոյի կենտրոնական մզկիթի իմամը  եւ նաեւ մահմեդական …

Read More