Այսօր, Ջավախքի առաջնորդական փոխանորդության բոլոր գործող եկեղեցիներում Սուրբ Պատարագի ավարտին տեղի ունեցավ ապրիլյան քառօրյա պատերազմին զոհված քաջ հայորդիների հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգ: Ախալքալաքի Սբ Խաչ եկեղեցում արարողակարգը հանդիսապետեց Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը: Սբ Պատարագին ներկա էին նաև Ախալքալաքի ՀՕՄ-ի վարչության անդամները և Երիտասարդական կենտրոնի մանկավարժներն ու պատանիները, ովքեր մոմավառություն կազմակերպեցին մեկ տարի առաջ զոհված քաջ հերոսների հիշատակին, այս մասին հաղորդում է Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության լրատվական ծառայությունը:
Հոգեհանգստյան արարողություններ են տեղի ունեցել նաև Ախալցխայի շրջանի հայկական եկեղեցիներում :