Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների՝ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի արևելյան սահմանագոտու ուղղությամբ
		26.03.2022 . Արցախ

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների՝ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի արևելյան սահմանագոտու ուղղությամբ 26.03.2022 . Արցախ

Մարտի 26-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ, ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տակ գտնվող տարածքում:   ՊԲ ստորաբաժանումները դիմում են համարժեք գործողությունների` հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու նպատակով: Ձեռնարկվում են քայլեր ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ իրադրության հանգուցալուծման ուղիներ…

Read More
Քրեական գործ` Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտլու դեպքի առթիվ

Քրեական գործ` Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտլու դեպքի առթիվ

Արցախի քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2022թ մարտի 24-ին ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքի համաձայն՝ Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության մաս կազմող Ասկերանի շրջանի՝ ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում տեղակայված Փառուխ համայնք ապօրինի մուտք գործելու, զենքի կիրառմամբ ու կիրառման սպառնալիքի գործադրմամբ…

Read More
Ադրբեջանական կողմը շարունակում է մնալ զբաղեցրած դիրքերում. բանակցությունները շարունակվում են. Արցախի ՊԲ

Ադրբեջանական կողմը շարունակում է մնալ զբաղեցրած դիրքերում. բանակցությունները շարունակվում են. Արցախի ՊԲ

Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է. «Մարտի 25-ի լույս 26-ի գիշերը և առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ օպերատիվ- մարտավարական իրադրությունը շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում նաև արևելյան սահմանագոտում, հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ադրբեջանական կողմը շարունակում է մնալ մարտի 24-ին զբաղեցրած դիրքերում: Բանակցությունները նրանց ելման դիրքեր վերադառնալու շուրջ շարունակվում են: Մարտի 25-ի…

Read More
Խաղաղապահներին զուգահեռ հրատապ է հայկական ստորաբաժանումների ծառայության ուժեղացումը. փորձագետներ

Խաղաղապահներին զուգահեռ հրատապ է հայկական ստորաբաժանումների ծառայության ուժեղացումը. փորձագետներ

Արցախում Ադրբեջանի զինուժի նախահարձակ գործողությունները ոչ այլ ինչ են, քան ուղիղ հարված ռուսական խաղաղապահ առաքելության հեղինակությանը. գնահատականը քաղաքագետ Ստեփան Սաֆարյանինն է: Ստեփան Սաֆարյան (քաղաքագետ) — Սա տեղի է ունենում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, քարտեզում երկու գյուղերն էլ գտնվում են նախկին ԼՂԻՄ-ի Ասկերանի շրջանի տարածքում Թույլ տալ ադրբեջանական զինուժին ամրապնդվել Փառուխում` կնշանակի Ադրբեջանին շանս տալ հետագայում ևս առաջանալ…

Read More
Մենք նույնպես մտահոգված ենք և փորձում ենք օգնություն ցուցաբերել. Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության ղեկավար

Մենք նույնպես մտահոգված ենք և փորձում ենք օգնություն ցուցաբերել. Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության ղեկավար

Ցանկացած իրավիճակ, որը բացասաբար է ազդում խաղաղ բնակիչների կյանքի վրա, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համար խիստ մտահոգիչ է։ Այս մասին Արցախպրեսի` Արցախում Ադրբեջանի կողմից ստեղծված հումանիտար աղետին վերաբերող հարցմանն ի պատասխան ասել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության ղեկավար Նիկոլյա Ֆլյորին։ «Մենք տեսնում ենք, որ մարդիկ իրենց տները ջեռուցելու և ուտելիք պատրաստելու համար…

Read More
Արցախի ՊԲ-ն հայտնել է հակառակորդի սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների անունները
		25.03.2022 . Արցախ

Արցախի ՊԲ-ն հայտնել է հակառակորդի սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների անունները 25.03.2022 . Արցախ

Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ մարտի 25-ին Արցախի արևելյան սահմանագոտում հակառակորդի ձեռնարկած սադրանքների, մասնավորապես` Batraktar TB-2 տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Դավիթ Ռոբերտի Միրզոյանը (ծնվ. 1978թ.), Իշխան Սերժիկի Օհանյանը (ծնվ. 1994թ.) և Արարատ Վագիֆի Թևոսյանը (ծնվ. 1990թ.): Արցախի պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր…

Read More
Ադրբեջանական կողմն ակնհայտ սադրանքի միջոցով ապակայունացնում է իրավիճակը. Արցախի նախագահն ԱԽ ընդլայնված նիստ է հրավիրել

Ադրբեջանական կողմն ակնհայտ սադրանքի միջոցով ապակայունացնում է իրավիճակը. Արցախի նախագահն ԱԽ ընդլայնված նիստ է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 25-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ: Երկրի ղեկավարը նշել է, որ վերջին օրերին Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունները ստիպում են նոր օրակարգ ձևավորել, քանի որ ադրբեջանական կողմն ակնհայտ սադրանքի միջոցով ապակայունացնում է իրավիճակը: «Ռուս-ուկրաինական հակամարտությունը ենթադրում էր, որ ադրբեջանական կողմն օգտվելու է առիթից և Արցախում դիմելու է տարբեր սադրանքների:…

Read More
14 անձ ստացել է տարբեր աստիճանի վիրավորումներ. Արցախի ՄԻՊ-ն այցելել է Ադրբեջանի ԶՈՒ գործողությունների հետևանքով տուժածներին

14 անձ ստացել է տարբեր աստիճանի վիրավորումներ. Արցախի ՄԻՊ-ն այցելել է Ադրբեջանի ԶՈՒ գործողությունների հետևանքով տուժածներին

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը տեղեկացրել է՝ Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում ծանոթացել է մարտի 25-ին Ադրբեջանի կողմից իրականացված հանցավոր գործողությունների հետևանքով վիրավորում ստացած անձանց առողջական վիճակին։   ՄԻՊ-ի հաղորդմամբ՝ այս պահին ճշտված տեղեկություններով 14 անձինք ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ։ 10-ը անձանց վիճակը բժիշկների կողմից գնահատվում է թեթև, 1-ը՝ միջին ծանրության, 1-ը՝ ծանր, 2 անձանց վիճակը ծայրահեղ…

Read More
Տեղի ունեցողը գնահատում ենք որպես սադրանք՝ միտված արժեզրկելու խաղաղության օրակարգը. Աղաջանյան

Տեղի ունեցողը գնահատում ենք որպես սադրանք՝ միտված արժեզրկելու խաղաղության օրակարգը. Աղաջանյան

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանին լրագրողներից մեկը հարց ուղղեց, թե որքանով է նա փոխկապում հետևյալ փաստերը, որ Բաքուն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետանոց առաջարկներ ներկայացրեց, Հայաստանն այդտեղ անընդունելի ոչինչ չտեսավ, ու այնուհետև սկսվեցին Արցախում ադրբեջանական կողմի սադրանքները: «ՀՀ արտգործնախարարի հայտարարության օրը ադրբեջանական կողմը ևս մեկ անգամ փակում է գազը: Սա խոսուն…

Read More
Արցախի տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունների առնչությամբ քրգործ է հարուցվել
		25.03.2022 . Արցախ

Արցախի տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունների առնչությամբ քրգործ է հարուցվել 25.03.2022 . Արցախ

2022 թ. մարտի 24-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ ծառայողներ ապօրինի մուտք են գործել ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքի համաձայն Արցախի տարածքային ամբողջականության մաս կազմող Ասկերանի շրջանի՝ ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում տեղակայված Փառուխ համայնք, զենքի կիրառմամբ ու կիրառման սպառնալիքի գործադրմամբ զավթել այն և տիրացել դրա մոտակայքում գտնվող բարձունքին՝ այդպիսով խախտելով Արցախի…

Read More
Զոհվել է երկու պայմանագրային զինծառայող. վիրավորների թիվը ճշտվում է. Արցախի ՊԲ

Զոհվել է երկու պայմանագրային զինծառայող. վիրավորների թիվը ճշտվում է. Արցախի ՊԲ

Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից՝ կիրառում են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ Bayraktar TB-2 տիպի:   «Հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող: Վիրավորների թիվը ճշտվում է:   Ժամը 14:00-ի դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը Արցախի արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրաստիճան լարված…

Read More
ՀՀ-ն արցախահության նկատմամբ թույլ տված խախտումների առնչությամբ ՄԻԵԴ է ներկայացրել Ադրբեջանի դեմ միջանկյալ հրատապ միջոց կիրառելու մասին պահանջ

ՀՀ-ն արցախահության նկատմամբ թույլ տված խախտումների առնչությամբ ՄԻԵԴ է ներկայացրել Ադրբեջանի դեմ միջանկյալ հրատապ միջոց կիրառելու մասին պահանջ

2022 թվականի մարտի 24-ին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել Դատարանի կանոնների 39-րդ կանոնով նախատեսված՝ միջանկյալ հրատապ միջոց կիրառելու մասին պահանջ ընդդեմ Ադրբեջանի՝ վերջին շրջանում Արցախի բնակչության նկատմամբ թույլ տված խախտումների առնչությամբ։   «Մասնավորապես, կոնկրետ ապացույցներով ամրագրված փաստեր են ներկայացվել, որ սույն թվականի փետրվարից Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի մոտակայքում տեղակայված Ադրբեջանական…

Read More
Բաքվի գործողությունները պետականորեն ուղղորդված էթնիկ զտման քաղաքականություն են՝ միտված Արցախի լիակատար հայաթափմանը. Արցախի ԱԳՆ

Բաքվի գործողությունները պետականորեն ուղղորդված էթնիկ զտման քաղաքականություն են՝ միտված Արցախի լիակատար հայաթափմանը. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության հետ շփման գիծը հատելու և Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ ներխուժելու փաստին: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով զինադադարի ռեժիմը և բոլոր պայմանավորվածությունները, հատել են Արցախի Հանրապետության հետ շփման գիծը և ներխուժել ԱՀ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ։…

Read More
Փառուխի հատվածում մարտի 24-ին մեկնարկած ադրբեջանական ներխուժումը շարունակվում է. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը

Փառուխի հատվածում մարտի 24-ին մեկնարկած ադրբեջանական ներխուժումը շարունակվում է. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը

Լեռնային Ղարաբաղի՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում՝ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի հատվածում, մարտի 24-ին մեկնարկած ադրբեջանական ներխուժումը շարունակվում է: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:  «Ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումները նախորդ գիշեր կրակ են բացել Պաշտպանության բանակի հենակետերի ուղղությամբ: Իրադրությունը Լեռնային Ղարաբաղում շարունակում է լարված մնալ: Ակնկալում ենք, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը միջոցներ…

Read More
Բանակցություններն էական արդյունքներ չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր. Արցախի ՊԲ
		25.03.2022 . Արցախ

Բանակցություններն էական արդյունքներ չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր. Արցախի ՊԲ 25.03.2022 . Արցախ

Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020 թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի՝ վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում: Այս մասին հայտնում է Արցախի Պաշտպանության բանակը:  Ռուսական խաղաղապահ զորակազմի և Արցախի համապատասխան…

Read More
ԱՄՆ-ն խորապես մտահոգված է գազամատակարարման խափանումներով և Ադրբեջանի ԶՈւ տեղաշարժերով

ԱՄՆ-ն խորապես մտահոգված է գազամատակարարման խափանումներով և Ադրբեջանի ԶՈւ տեղաշարժերով

«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է գազամատակարարման խափանումներով և Ադրբեջանի զինուժի տեղաշարժերով։ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է օգտագործեն ուղիղ կապի միջոցները իրավիճակի անհապաղ ապաէսկալացիայի համար»,- ասվում է պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերի բյուրոյի թվիթերի էջում։

Read More
Պապիկյանն ու Շոյգուն քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը

Պապիկյանն ու Շոյգուն քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ: ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ երկու նախարարները քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը:  Անվտանգության նկատառումներից ելնելով՝ տարհանվել էին Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք և երեխաները:

Read More
Արցախցիների իրավունքները պետք է պաշտպանվեն. խաղաղ հավաք Ստեփանակերտում

Արցախցիների իրավունքները պետք է պաշտպանվեն. խաղաղ հավաք Ստեփանակերտում

Ադրբեջանի կողմից գազամատակարարման խափանումը ահաբեկչություն Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ. այս կարգախոսով Արցախի քաղաքացիները հավաքվել են Ստեփանակերտի մանկական հիվանդանոցի բակում, որտեղ առանց գազամատակարարման, վատ ջեռուցվող սենյակներում բուժվում են երեխաներ: Քրիստինե Բալայան (հավաքի մասնակից) — Մենք որոշեցինք մեր երեխաների մոտ հավաքվել այսօր: Շրջան կազմեցինք, ձեռք ձեռքի տվեցինք և մեր սրտերի ջերմությունը փոխանցեցինք մեր երեխաներին: Յանա Ավանեսյան (հավաքի…

Read More
Ադրբեջանը պետք է դադարեցնի Լեռնային Ղարաբաղ գազամատակարարման սահմանափակումը. եվրապատգամավոր

Ադրբեջանը պետք է դադարեցնի Լեռնային Ղարաբաղ գազամատակարարման սահմանափակումը. եվրապատգամավոր

Եվրախորհրդարանի պատգամավոր, անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նաթալի Լուազոն Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հասցեական հայտարարություններով հանդես գալու կոչ է արել: «Ահա։ Դժվար չէ ասել։ Պաշտոնական հաղորդագրությունների անհանգստացող հեղինակնե՛ր, օրինակ վերցրեք Freedom House-ից: Մեր բոլորի անունից խնդրեք Ադրբեջանին ստանձնել պատասխանատվությունը և դադարեցնել Լեռնային Ղարաբաղ գազամատակարարման սահմանափակումը»,- գրել է Լուազոն Twitter-ի իր միկրոբլոգում՝ կիսվելով միջազգային իրավապաշտպան կազմակերպության…

Read More
Մոսկվան կոչ է անում հնարավորինս շուտ լուծել Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման խնդիրը. Զախարովա		24.03.2022 . Արցախ

Մոսկվան կոչ է անում հնարավորինս շուտ լուծել Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման խնդիրը. Զախարովա 24.03.2022 . Արցախ

Մոսկվան կոչ է անում հնարավորինս շուտ լուծել Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման խնդիրը: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ պատասխանելով «Լուրերի» հարցին՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Ռուսաստանը շփումների մեջ է Հայաստանի և Ադրբեջանի հետ և կոչ է անում հնարավորինս շուտ լուծել տարածաշրջանի գազամատակարարման խնդիրը: Համապատասխան աշխատանք է արվում ՌԴ արտգործնախարարության, պաշտպանության նախարարության, էներգետիկայի նախարարության,…

Read More
Արցախում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Արցախում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունից իրազեկում են, որ  առատ ձյան տեղումների պատճառով Արցախի Հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ:   Ժամը 16:00-ի դրությամբ՝ դժվարանցանելի են Ասկերանի շրջանի Խաչմաչ և Մխիթարաշեն համայնքների ճանապարհները (ձյան շերտը՝ 40-70 սմ): Միակողմանի բաց է Դաշուշեն համայնք տանող ճանապարհը:   Մարտակերտի շրջանում փակ է Մեհմանա համայնքի ճանապարհը (ձյան շերտը՝ 50…

Read More
Արցախում գազամատակարարման վերականգնման ուղղությամբ ադրբեջանական կողմի հետ բանակցությունները շարունակվում են

Արցախում գազամատակարարման վերականգնման ուղղությամբ ադրբեջանական կողմի հետ բանակցությունները շարունակվում են

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են՝ գազամատակարարման վերականգնման ուղղությամբ, ռուսական խաղաղապահ զորակազմի աջակցությամբ, ադրբեջանական կողմի հետ շարունակվում են բանակցությունները:  «Արցախի Կառավարությունը հետամուտ է հումանիտար այդ կարևորագույն խնդիրն օր առաջ լուծելուն, և հավաստիացնում ենք, որ ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները նաև դիվանագիտական հարթակում, որոնք, բնականաբար, հրապարակայնացման ենթակա չեն: Տեղեկացնում ենք, որ ադրբեջանական կողմի հարուցած խնդիրների լուծման նպատակով…

Read More
Ադրբեջանի օգտագործած գործիքակազմն ավելի է ամրապնդում մեր դիրքերը ՄԱԿ-ի Միջազգային դատարանում. Վարդանյան

Ադրբեջանի օգտագործած գործիքակազմն ավելի է ամրապնդում մեր դիրքերը ՄԱԿ-ի Միջազգային դատարանում. Վարդանյան

Արցախում մենք տարածքային խնդիրներ չենք լուծում, խոսքը ժողովուրդների իրավունքների մասին է: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ընթացքում նշեց պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Խոսելով Արցախում ադրբեջանական միջամտությամբ գազամատակարարման դադարեցման խնդրի մասին՝ Վարդանյանը նշեց, որ ՀՀ Կառավարությունը և  խորհրդարանական դիվանագիտությունը բոլոր ջանքերը ներդրել են միջազգային գործընկերներին տվյալ իրավիճակի մասին տեղյակ պահելու և խնդիրը հնարավորինս արագ լուծելու վերաբերյալ:…

Read More
Ադրբեջանը պետք է կանխի հումանիտար ճգնաժամը. Freedom House

Ադրբեջանը պետք է կանխի հումանիտար ճգնաժամը. Freedom House

Ադրբեջանը պետք է կանխի հումանիտար ճգնաժամը՝ վերականգնելով անարգել գազամատակարարումը Լեռնային Ղարաբաղի բնակիչներին, ովքեր շաբաթներ շարունակ տուժել են առանց ջերմության և տաք ջրի ցուրտ եղանակին. Freedom House Միջազգային իրավապաշտպան կազմակերպություն։

Read More
Ձյան առատ տեղումների հետևանքով Արցախում տանիքներ և ծածկեր են փլուզվել

Ձյան առատ տեղումների հետևանքով Արցախում տանիքներ և ծածկեր են փլուզվել

Ձյան առատ տեղումների հետևանքով Արցախի մայրաքաղաքում և հանրապետության շրջաններում այսօր նույնպես գրանցվել են տանիքների և ծածկերի փլուզման դեպքեր: Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքում տեղի ունեցած ծածկի փլուզման մասին, որի հետևանքով վնասվել է կայանված մեքենան: Ասկերան քաղաքում գրանցվել է ջերմոցի փլուզում, իսկ շրջանի Վարդաձոր գյուղում փլվել է…

Read More
Արցախի ուսումնական հաստատություններում դասեր չեն լինի մինչև մարտի 26-ը ներառյալ		23.03.2022 . Արցախ

Արցախի ուսումնական հաստատություններում դասեր չեն լինի մինչև մարտի 26-ը ներառյալ 23.03.2022 . Արցախ

Արցախի Հանրապետության կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ եղանակային և ջեռուցման խնդիրներով պայմանավորված՝ նախադպրոցական, արտադպրոցական հանրակրթական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը դադարեցված կմնա մինչև մարտի 26-ը ներառյալ։ Հանրակրթական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում պարապմունքները լրացվելու են հաջորդող շաբաթ օրերին, 6-օրյա աշխատանքային շաբաթվա…

Read More
Արցախում գազամատակարարումը վերականգնվեց, բայց խողովակներին Ադրբեջանի հասանելիության հարցը դեռ առկա է

Արցախում գազամատակարարումը վերականգնվեց, բայց խողովակներին Ադրբեջանի հասանելիության հարցը դեռ առկա է

Արցախում վերականգնվում է բնական գազի մատակարարումը, բաժանորդների մի մասն արդեն բնական գազ ունի: Շուշիի հատվածում գազատարի վթարման հետևանքով Արցախի բնակիչները 11 օր ստիպված էին ջեռուցման և կենցաղային մի շարք խնդիրներ հաղթահարել: Ադրբեջանը թույլ չէր տալիս մասնագետներին մոտենալ գազատարին: Եվ միայն երեկ հայտարարեց, որ նորոգում է խողովակաշարը: Ստեփանակերտում բնակվող Փաթյանների ընտանիքում ասում են՝ հատկապես դժվար էր…

Read More
Անտանելի հումանիտար իրավիճակ էր. ՀՀ ՄԻՊ-ը՝ Խրամորթ կատարած այցի մասին

Անտանելի հումանիտար իրավիճակ էր. ՀՀ ՄԻՊ-ը՝ Խրամորթ կատարած այցի մասին

Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը խոսեց Արցախ կատարած  իր այցի, այնտեղ կատարած արձանագրումների ու հետևությունների մասին: Գրիգորյանը նշեց, որ հանդիպումներ է ունեցել Արցախի պաշտոնատար անձանց հետ, այցելել Խրամորթ գյուղ ու շփվել բնակիչների հետ: «Իմ այցի ժամանակ դեռևս մոտ 2 շաբաթ էր, ինչ Ադրբեջանի զինված ուժերի կողմից սկսվել էր բարձրախոսներով հոգեբանական…

Read More
Արցախից Ուկրաինա զինվորականների ժամանման մասին Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ հայտարարությունն ապատեղեկատվություն է․ Արցախի ԱԳՆ		15.03.2022 . Արցախ

Արցախից Ուկրաինա զինվորականների ժամանման մասին Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ հայտարարությունն ապատեղեկատվություն է․ Արցախի ԱԳՆ 15.03.2022 . Արցախ

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունն առ այն, որ Արցախից Ուկրաինա զինվորականներ են ժամանում, բացարձակ ապատեղեկատվություն է և իրականության հետ որևէ աղերս չունի։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից:

Read More