Թալիշում իրավիճակը գտնվում է մեր վերահսկողության ներքո. Դավիթ Բաբայան

Թալիշում իրավիճակը գտնվում է մեր վերահսկողության ներքո. Դավիթ Բաբայան

Ադրբեջանի սադրիչ գործողություններից երբևիցե չենք ահաբեկվել, չենք էլ ահաբեկվելու, իրավիճակը գտնվում է մեր վերահսկողության ներքո: Tert.am-ի հետ զրույցում ասաց  ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով  հակառակորդի կողմից  Թալիշի ուղղությամբ կիրառել ականանետ և Դ-44 տիպի հրանոթի կիրառմանը և տեխնիկայի շարժին: «Միշտ էլ սադրանքների դիմում է,բայց չի նշանակում, որ կարող է իր նպատակներին հասնել, նման գործողությունները…

Read More
Ադրբեջանական կողմի գնդակոծության հետեւանքով վիրավորված «Շանթ»-ի օպերատորը Ստեփանակերտում է

Ադրբեջանական կողմի գնդակոծության հետեւանքով վիրավորված «Շանթ»-ի օպերատորը Ստեփանակերտում է

Ադրբեջանական կողմի գնդակոծության հետեւանքով վիրավորված «Շանթ» հեռուստաընկերության օպերատոր Դավիթ Աթոյանը Ստեփանակերտ է տեղափոխվել։ NEWS.am-ի թղթակցին հեռուստաընկերությունում հայտնեցին, որ Դավիթ Աթոյանը վերջույթների բավական լուրջ վիրավորում է ստացել։ Ամենայն հավանականությամբ, տուժածը Երեւան կտեղափոխվի։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ադրբեջանական կողմի գնդակոծության հետեւանքով վիրավորվել է հայկական «Շանթ» հեռուստաընկերության օպերատորը։ Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 10-ին ժամը 18։00-ի…

Read More
Հակառակորդը Թալիշ ուղղությամբ կատարել է զրահատեխնիկայի տեղաշարժ

Հակառակորդը Թալիշ ուղղությամբ կատարել է զրահատեխնիկայի տեղաշարժ

Մայիսի 10-ին և լույս 11-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 65 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1700 կրակոց: Ադրբեջանական զինուժը Մարտակերտի պաշտպանական ուղղությամբ կիրառել է նաև 82 միլիմետրանոց ականանետեր (4 արկ) և Դ-44 տիպի հրանոթներ (8 արկ): Բացի հրադադարի ռեժիմի խախտման…

Read More
Ջավախքի երիտասարդությունը Եռաբլուրում

Ջավախքի երիտասարդությունը Եռաբլուրում

Մայիսի 9-ի Եռատոնը բացառիկ դեր ունի ժամանակակից Հայ աշխարհհայեցողության ձեւավորման մեջ, եւ ամեն մի հայ Աշխարհի յուրաքանչյուր անկյունում հատուկ վերաբերմունք ունի այդ օրվա նկատմամբ: Այսօր Մայիսի 9-ին նվիրված միջոցառումներ են անցկացվում նաեւ Ջավախքում: Իսկ Երեւանում «Ջավախք» ուսանողական միության նախաձեռնությամբ կազմակերպվեց երթ դեպի Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրքը մատուցելու Արցախյան հերոսամարտի և 25 տարի առաջ Շուշիի ազատագրման…

Read More
Մայիսի 9-ը հաղթանակների օր է

Մայիսի 9-ը հաղթանակների օր է

Մայիսի 9-ը հաղթանակների օր է: Այս օրը Հայաստանի, հայ ժողովրդի համար եռատոն է: 1945 թվականի մայիսի 9-ն էր, երբ Խորհրդային բանակը մտավ Բեռլին: Ահա հենց այդ օրով նշանավորվեց ֆաշիստական Գերմանիայի դեմ հաղթանակը և Հայրենական մեծ պատերազմի ավարտը: Հայրենական մեծ պատերազմի հաղթանակից տարիներ անց՝ 1992 թվականին հենց նույն օրը՝ մայիսի 9-ին, հայ մարտիկները հաջողությամբ ավարտին հասցրեցին…

Read More
Շուշիի ազատագրումը հայկական ռազմական ուժերի առաջին նշանակալից հաղթանակն էր Արցախյան ազատամարտում

Շուշիի ազատագրումը հայկական ռազմական ուժերի առաջին նշանակալից հաղթանակն էր Արցախյան ազատամարտում

Շուշիի ազատագրումը հայկական ռազմական ուժերի առաջին նշանակալից հաղթանակն էր Արցախյան ազատամարտում: Ճակատամարտը տեղի է ունեցել 1992 թ. մայիսի 8-ին ռազմավարական կարևոր Շուշի լեռնաքաղաքում։ Մարտական գործողությունները ճշգրիտ հաշվարկված էին և արդեն մյուս օրը Շուշին լիովին ազատագրված էր ադրբեջանցիներից, որոնք ողջ հակամարտության ընթացքում Շուշիից ռմբակոծում էին ԼՂԻՄ-ի, հետագայում նաև՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը: Շուշիի ազատագրման ռազմական…

Read More
Լոս Անջելեսի հայ համայնքը օրերս կազմակերպել էր բողոքի ցույց ընդդեմ Ադրբեջանի մշակութային ագրեսիվ քաղաքականության

Լոս Անջելեսի հայ համայնքը օրերս կազմակերպել էր բողոքի ցույց ընդդեմ Ադրբեջանի մշակութային ագրեսիվ քաղաքականության

ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքի հայ համայնքը օրերս կազմակերպել էր ցույց the Orpheum theater-ի առջև, որտեղ ադրբեջանցիները կազմակերպել էին մշակութային երեկո ներկայացնելով Ադրբեջանում ապրող ազգերի մշակույթը որպես թուրքական մշակույթ։ Ցույցի ընթացքում հայերը պարզել էին Արցախի և Հայաստանի դրոշները և բարձրաձայնում էին Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների հուզող հարցերը, որոնց շարքում են հիմնականում լեզգիների ու թալիշների հուզող խնդիրները: Կազմակերպիչների…

Read More
Մայիսի 9-ը Հայ Ժողովրդի նորագույն պատմության մեջ մտավ որպես հավաքական ուժի կամքի, ռազմական տաղանդի դրսևորման բացառիկ նմուշ

Մայիսի 9-ը Հայ Ժողովրդի նորագույն պատմության մեջ մտավ որպես հավաքական ուժի կամքի, ռազմական տաղանդի դրսևորման բացառիկ նմուշ

1992թվականի մայիսի 9-ը Հայ Ժողովրդի նորագույն պատմության մեջ մտավ որպես հավաքական ուժի կամքի, ռազմական տաղանդի դրսևորման բացառիկ նմուշ, որպես Հայ Ժողովրդի պայքարի ու հարատևման գրավական, սեփական ուժերով ցանկացած մարտահրավեր պատվով ընդունելու և հաղթահարելու դասական օրինակ: Շուշվա անառիկ բերդի ազատագրումը Հայ Ժողովրդի և Հայոց Բանակի անկոտրում կամքի ցուցադրումն էր ամբողջ աշխարհին: Այս անօրինակ Հաղթանակի 25-րդ տարեդարձի…

Read More
Մենք միակողմանի ենք կյանքի կոչում այդ պայմանավորվածությունները. Շիրակ Թորոսյան

Մենք միակողմանի ենք կյանքի կոչում այդ պայմանավորվածությունները. Շիրակ Թորոսյան

Հայկական կողմը ցանկացած պահի պատրաստ է հակահարված տալ Ադրբեջանին, ինչպիսի ոտնձգության էլ նա դիմի: Այս մասին, այսօր՝մայիսի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը: Նրա խոսքով, մայիսին հայկական կողմը երկու լուրջ ձեռքբերում է ունեցել. մեկը 1992 թվականի Շուշիի ազատագրումն է, երկրորդը՝ 1994 թվականի զինադադարի պայմանագիրը, որն արձանագրեց հայկական կողմի…

Read More
Կոմանդոս․Ղարաբաղում պատերազմ սկսվելու դեպքում ադրբեջանական պետությունը կփլուզվի

Կոմանդոս․Ղարաբաղում պատերազմ սկսվելու դեպքում ադրբեջանական պետությունը կփլուզվի

Ղարաբաղում պատերազմ սկսվելու դեպքում ադրբեջանական պետությունը կփլվի։ Այս մասին մայիսի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ղարաբաղյան պատերազմի հերոս, գեներալ մայոր Արկադի Տեր- Թադեւոսյանը (Կոմանդոս)։ Նրա խոսքով, եթե սկսվի պատերազմ, հայկական կողմը կունենա մարդկային կորուստներ։ «Բայց Ադրբեջանում կան նավթամշակման գործարաններ, Մինգեչաուրի ՀԷԿ-ը, որը 7 անգամ հզոր է մեր ատոմային էլեկտրակայանից։ Ռազմական տերմինաբանության մեջ կա…

Read More
Կոմանդոս․Շուշիի հաղթանակը Հայաստանի, Ղարաբաղի ու սփյուռքի միասնական ուժի մարմնավորումն է

Կոմանդոս․Շուշիի հաղթանակը Հայաստանի, Ղարաբաղի ու սփյուռքի միասնական ուժի մարմնավորումն է

Շուշիի հաղթանակը Հայաստանի, Ղարաբաղի ու սփյուռքի միասնական ուժի մարմնավորումն է դարձել։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ մայիսի 6-ին ասել է ղարաբաղյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր- Թադեւոսյանը (Կոմանդոս)։ Նրա խոսքով Շուշին որեւէ ռազմական օրենքներով հնարավոր չէր ազատագրել։ «Բայց մենք հաղթել ենք, հաղթել է մեր ազատագրող զինվորը, նրա մարտական ոգին։ Այն փորձը, որը մենք ունեինք…

Read More
Դիտարկման սարքերի շնորհիվ թշնամու յուրաքանչյուր շարժ գտնվում է մեր վերահսկողության տակ. Լևոն Մնացականյան

Դիտարկման սարքերի շնորհիվ թշնամու յուրաքանչյուր շարժ գտնվում է մեր վերահսկողության տակ. Լևոն Մնացականյան

 Պաշտպանության նախարարը պատասխանել է նաև լրագրողների հարցերին: Մասնավորապես, «Արցախպրես»-ի թղթակցի այն հարցադրմանը, թե առաջնագիծն ինչքանով է ապահովված դիտարկման սարքավորումներով, Լ. Մնացականյանը նշել է, որ այն ապահովված է ամբողջությամբ, և թշնամու յուրաքանչյուր շարժ գտնվում է մեր վերահսկողության տակ: «Այսօր էլ աշխատանքներն ընթացքի մեջ են: Վստահությամբ կարող ենք ասել, որ առաջնագծում և խորքում դիտարկման սարքերի շնորհիվ գիշերային…

Read More
Գիշերը կրակել են նաեւ Տավուշի ուղղությամբ

Գիշերը կրակել են նաեւ Տավուշի ուղղությամբ

Մայիսի 2-ին եւ լույս 3-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 45 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 640 կրակոց: Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: Իր հերթին Հայաստանի…

Read More
Գերմանացի դիվանագետներն Արցախի մասին ծավալուն հոդված են հրապարակել

Գերմանացի դիվանագետներն Արցախի մասին ծավալուն հոդված են հրապարակել

Գերմանական «ADK» հանդեսում հրապարակվել է «Լեռնային Ղարաբաղը նոր սահմանադրություն որդեգրեց. դիտորդների տպավորությունները» վերնագրով ծավալուն հոդված:  Հոդվածը համահեղինակել են փետրվարի 20-ին Արցախի սահմանադրական հանրաքվեին դիտորդական առաքելություն իրականացրած ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության երկու նախկին դեսպաններ Ռայներ Մորելը (2012-2015 թթ.) և Հանս-Յոխեն Շմիդթը (2009-2012 թթ.), ովքեր ներկայացրել  են իրենց տպավորություններն ու գնահատականները: Գերմանացի դիտորդները նշել են, որ  չնայած…

Read More

Գիշերը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 40 անգամ

Մայիսի 1-ին և լույս 2-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 40 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 540 կրակոց: Շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահության՝…

Read More
Իրանի ԱԳՆ. ԼՂ հակամարտության հարցում որոշիչ կլինի ժողովրդի կամքը

Իրանի ԱԳՆ. ԼՂ հակամարտության հարցում որոշիչ կլինի ժողովրդի կամքը

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հիմնական դերակատարում ունի երկու գործոն՝ ժամանակը և հակամարտող կողմերի տրամադրվածությունը: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին՝ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությունում Ռուսաստանի ակտիվ դերակատարման մասին լրագրողների հարցին: Ղասեմին ընդգծել է, որ արցախյան հակամարտության կարգավորման հիմնական գործոններից մեկը ժողովուրդն է: «Այս հակամարտության կարգավորման հարցում որոշիչ կլինի ժողովրդի կամքը»,- շեշտել…

Read More

Գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 400 կրակոց

Ապրիլի 11-ին և լույս 12-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 400 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:   ԱՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Read More

Նրանք ընկան, բայց փառքով պահեցին հայրենի Արցախի ժողովրդի պատիվը եւ կրկին անգամ ազատ ու խաղաղ երկնքի տակ ապրելու իրավունք ընձեռնեցին փոքրիկ արցախցիներին

Մեկ տարի է անցել այն օրվանից, երբ Ադրբեջանը ռազմական ագրեսիա իրականացրեց Արցախի բանակի ու ժողովրդի նկատմամբ: Ռազմական ագրեսիայի առաջին իսկ րոպեներին ադրբեջանական զինվորականները ռազմական հանցագործություններ իրականացրին Թալիշ գյուղում խաղաղ բնակիչների նկատմամբ, ինչը մեկ անգամ եւս փաստեց հայ ժողովրդին ու միջազգային հանրությանը նրանց անփոփոխ վայրագ նկարագիրը: Թուլությունից ու ատելությունից դրդված ադրբեջանցի զինվորականները ռազմական հանցագործություններ իրականացրին նաեւ…

Read More

Մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող Գոռ Գևորգի Հովհաննիսյանը

Մարտի 31-ին՝ ժամը 14:45-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման հետևանքով, մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1993թ. ծնված Գոռ Գևորգի Հովհաննիսյանը Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի…

Read More
Վաղվա Հայաստանը

Վաղվա Հայաստանը

«Կեցցե այն Հայաստանը որ վաղն է գալու». Ազգային հերոս Մովսես Գորգիսյան Ընդամենը 100 տարի առաջ մեր հայրենապաշտ հայրերը երազում էին փշրել ժողովրդի միջից դարերով ոսկրացած  հպատակության հոգեբանությունը եւ նոր հայի տեսակով կերտել ազատ, անկախ ու պատմական սահմանները վերականգնած Հայաստան: 1918թ. վերջապես նրանց երազանքը մասամբ իրականություն դարձավ եւ մենք ունեցանք անկախ հայրենիքի փոքրիկ հողակտոր, որը մեծ…

Read More

ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ միասին եղել են Բաքվում (մարտի 11-ին), Երեւանում (մարտի 27-ին) եւ Լեռնային Ղարաբաղում (մարտի 28-ին): Տարածաշրջանային այցի հիմնական նպատակն էր ստանալ առավել մանրամասն տեղեկություն շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին տիրող քաղաքական եւ ռազմական իրավիճակի…

Read More

Արցախում զինվոր է զոհվել

Մարտի 28-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Արտակ Էդիկի Ռաֆայելյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն, տեղեկացնում է ԱՀ Պաշտպանության բանակը: 2017-ի մարտի 1-ին շփման գծի հարավարևելյան (Մարտունի) հատվածում բեկորային մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային…

Read More

Գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 400 կրակոց

Մարտի 27-ին և լույս 28-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 30 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 400 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն տիրապետում են

Read More

Իրադրությունն առաջնագծում

Մարտի 21-ին և լույս 22-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 400 կրակոց: Ադրբեջանական զինուժը դիպուկահար հրացաններից առավել ակտիվ կրակ է վարել արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում՝ արձակելով 31 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը…

Read More

Իրադրությունն առաջնագծում

Մարտի 15-ին և լույս 16-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 40 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 550 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականցնել մարտական հերթապահություն: ԱՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Read More

Արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է «ԻՍՏԻԳԼԱԼ» և «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններ

Մարտի 9-ին և լույս 10-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 30 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 550 կրակոց: Արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է «ԻՍՏԻԳԼԱԼ» և «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններ (92 կրակոց), իսկ…

Read More

Մարտի 8-ին և լույս 9-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը հարաբաերական հանգիստ է եղել

Մարտի 8-ին և լույս 9-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը հարաբաերական հանգիստ է եղել: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 450 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:…

Read More

Զիջումներից մինչև միացում

Արցախը՝ քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ PanARMENIAN.Net-ը ներկայացնում է ընտրություևներին մասնակցող քաղաքական ուժերի տեսլականը ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ: ՀՅ «Դաշնակցությունը» համոզված է, որ չկա առանձին Արցախի հարց՝ Արցախը հայկական հարցի, Հայ Դատի անբաժան մաս է: «Մեր անկախ պետականության վերակերտումը սկսվեց արցախյան գոյամարտով, նրա գոյությունը պայմանավորված է արցախյան ճակատում մեր հաղթանակով: Այս հարցում մեր դիրքորոշումն…

Read More

Պատերազմի «իրավունքն» անցավ Հայաստանին. Բաքվում անակնկալի են եկել

Արցախյան հակամարտության շուրջ միջազգային ու «լոկալ» զարգացումների նոր միտումները, ներկայում կարծես թե ավելի նկատելի են դարձել: Ընդհանուր գծերով, իրավիճակը հետեւյալն է. Ադրբեջանը երկար ժամանակ պնդում էր պատերազմի իր իրավունքը, խնդիրն այդպիսով լուծելու համար: Նրան թույլ տվեցին պատերազմ սկսել, սակայն անցյալ տարվա ապրիլին նրա հարձակումը ձախողվեց: Դրանից հետո Ադրբեջանը հայտնվեց ռազմա-քաղաքական ու դիվանագիտական փակուղում, որից չի…

Read More

Հակոբյան. Միջոցներ են ձեռնարկվել շփման գծում վտանգների կանխարգելման կամ չեզոքացման ուղղությամբ

Առաջնագիծը պաշտպանող մեր զինծառայողները բարձր մակարդակով կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրը, և դրանում մեր հասարակությունը հերթական անգամ համոզվել է՝ դիտելով վերջերս կանխված հակառակորդի հարձակման տեսագրությունը: Այս մասին հայտարարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, հայտնում է Արցախպրեսը: «Այս օրերի…

Read More