ՀՀ-ում ԵՄ դեսպանն արձագանքել է Տավուշի և Լոռու մարզերում տեղի ունեցած տարերային աղետին
		26.05.2024 . Միջազգային

ՀՀ-ում ԵՄ դեսպանն արձագանքել է Տավուշի և Լոռու մարզերում տեղի ունեցած տարերային աղետին 26.05.2024 . Միջազգային

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Լոռու և Տավուշի մարզերում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած տարերային աղետին: «Մենք խորապես ցնցված և վշտացած ենք Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղից»,- գրել է դեսպանը: Ավելի վաղ ՀՀ-ում Ֆրանսիայի դեպանությունն էր իր համերաշխությունը հայտնել Լոռու և Տավուշի մարզերի բնակիչներին այնտեղ տեղի ունեցած հեղեղումների կապակցությամբ:…

Read More
Վրաստանի արևելքում գետերը հուներից դուրս են եկել. մի շարք բնակավայրեր հեղեղված են
		26.05.2024 . Միջազգային

Վրաստանի արևելքում գետերը հուներից դուրս են եկել. մի շարք բնակավայրեր հեղեղված են 26.05.2024 . Միջազգային

Հորդառատ անձրևի հետևանքով Խրամի, Ալգեթի և Դեբեդ գետերը դուրս են եկել ափերից Շիդա Քարթլիի շրջանում: Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում ջրի տակ են անցել փողոցներ, տեղական շուկան և բնակելի շենքեր, հաղորդում է Mtavari Arkhi հեռուստաընկերությունը:   Թաղապետարաններում ստեղծվել են հանձնաժողովներ՝ պատճառված վնասը գնահատելու համար։ Ջրհեղեղի հետևանքով վնասվել են կապի գծերն ու ճանապարհային ենթակառուցվածքները, ջրի տակ են…

Read More
Հայաստանի և Վրաստանի միջև խորացող ռազմավարական գործընկերությունը կծառայի մեր երկու պետությունների  կայունությանը. Փաշինյանը՝ Կոբախիձեին
		26.05.2024 . Տարածաշրջան

Հայաստանի և Վրաստանի միջև խորացող ռազմավարական գործընկերությունը կծառայի մեր երկու պետությունների կայունությանը. Փաշինյանը՝ Կոբախիձեին 26.05.2024 . Տարածաշրջան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ Անկախության օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում նշված է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Վրաստանի եղբայրական ժողովրդին Վրաստանի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Անկախությունից ի վեր բարեկամ Վրաստանի հետ բոլոր ոլորտներում համագործակցության զարգացումը հանդիսացել է Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը: Այս առումով առանցքային նշանակություն ունի…

Read More
Բորելը հիշեցրել է Իսրայելին, որ ՄԱԿ-ի դատարանի որոշումները պարտադիր են
		25.05.2024 . Միջազգային

Բորելը հիշեցրել է Իսրայելին, որ ՄԱԿ-ի դատարանի որոշումները պարտադիր են 25.05.2024 . Միջազգային

Գազայի հատվածում տիրող իրավիճակի վերաբերյալ Միջազգային դատարանի ընդունած որոշումը պարտադիր է՝ շաբաթ օրը հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։ «Արդարադատության միջազգային դատարանի որոշումները պարտադիր են, դրանք պետք է իրականացվեն արդյունավետ և ամբողջությամբ»,- գրել է Բորելը X ցանցում: Իսրայելը շարունակում է պնդել, որ չի ​​իրականացրել և չի իրականացնելու ռազմական գործողություններ Ռաֆահի տարածքում՝ ուղղված պաղեստինյան խաղաղ…

Read More
ԱՄՆ-ը Ուկրաինային 275 միլիոն դոլար արժողությամբ օգնության նոր փաթեթ է հատկացրել
		25.05.2024 . Միջազգային

ԱՄՆ-ը Ուկրաինային 275 միլիոն դոլար արժողությամբ օգնության նոր փաթեթ է հատկացրել 25.05.2024 . Միջազգային

Միացյալ Նահանգները հայտարարել է Ուկրաինային 275 միլիոն դոլարի ռազմական աջակցության նոր փաթեթի մասին: Պետքարտուղարության հաղորդագրության համաձայն՝ Վաշինգտոնը ցանկանում է, որ ուկրաինական ուժերը հնարավորություն ունենան հետ մղելու Ռուսաստանի հարձակումը մասնավորապես Խարկովի ուղղությամբ: Փաթեթը ներառում է զինամթերք HIMARS համակարգերի համար, հրետանային արկեր, հրթիռներ, Javelin և AT-4 հակատանկային համալիրներ, բարձր ճշգրտության ավիացիոն զինամթերք և այլ միջոցներ: Պետքարտուղարությունը հայտնել…

Read More
Հայաստանը կարևորում է Հորդանանի հետ փոխվստահության վրա խարսխված քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը. նախագահ
		25.05.2024 . Տարածաշրջան

Հայաստանը կարևորում է Հորդանանի հետ փոխվստահության վրա խարսխված քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը. նախագահ 25.05.2024 . Տարածաշրջան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդին՝ Անկախության օրվա կապակցությամբ: «Հայաստանը մեծապես կարևորում է Հորդանանի հետ փոխվստահության և ընդհանուր արժեքների վրա խարսխված քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը և հանձնառու է շարունակելու փոխշահավետ համագործակցության զարգացմանն ուղղված ջանքերը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում: Բաժանորդագրվեք մեր…

Read More
Արդարադատության միջազգային դատարանն Իսրայելին պարտավորեցրել է դադարեցնել հարձակումները Ռաֆահում
		24.05.2024 . Միջազգային

Արդարադատության միջազգային դատարանն Իսրայելին պարտավորեցրել է դադարեցնել հարձակումները Ռաֆահում 24.05.2024 . Միջազգային

ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանը պարտավորեցրել է Իսրայելին դադարեցնել Ռաֆահում հարձակումները և ցանկացած այլ գործողություն, որը կարող է բացասաբար անդրադառնալ քաղաքի բնակչության վրա։ Իսրայելական ուժերը նաև պետք է բաց պահեն Ռաֆահի անցակետը մարդասիրական մատակարարումների համար։ Նաև միջազգային դատարանը պարտավորեցնում է Իսրայելին միջոցներ ձեռնարկել և ապահովել հետաքննություն իրականացնողների և փաստահավաք առաքելությունների անարգել մուտքը Գազայի հատված։ Դատարանը միաժամանակ…

Read More
Նեթանյահուի գրասենյակը դատապարտել է ՄԱԿ-ի դատարանի որոշումը Ռաֆահի վերաբերյալ
		24.05.2024 . Միջազգային

Նեթանյահուի գրասենյակը դատապարտել է ՄԱԿ-ի դատարանի որոշումը Ռաֆահի վերաբերյալ 24.05.2024 . Միջազգային

ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը, որը Իսրայելին պարտավորեցնում է դադարեցնել ռազմական գործողությունը Ռաֆահում, կնշանակի «հրապարակային ինքնասպանություն», աշխարհում ոչինչ չի ստիպի հրեական պետությանը դա անել, ասել է Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ «Աշխարհում չկա այնպիսի ուժ, որը կստիպի մեզ հրապարակային ինքնասպանություն գործել, քանի որ հենց այսպիսին է ՄԱԿ-ի դատարանի պահանջը՝ դադարեցնել ՀԱՄԱՍ-ի դեմ մեր պատերազմը»,- հայտարարել…

Read More
Իսրայելը պետք է դադարեցնի գործողությունը Ռաֆահում. Արդարադատության միջազգային դատարան
		24.05.2024 . Միջազգային

Իսրայելը պետք է դադարեցնի գործողությունը Ռաֆահում. Արդարադատության միջազգային դատարան 24.05.2024 . Միջազգային

Արդարադատության միջազգային դատարանը Հաագայում մայիսի 24-ին որոշում է կայացրել Գազայի հատվածում ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ՝ Հարավային Աֆրիկայի խնդրանքով։ Որոշման մեջ, որը կարդացել է Լիբանանը ներկայացնող դատավորը, ասվում է, որ Ռաֆահում իրավիճակն ավելի է վատացել գործողության մեկնարկից ի վեր, և անհրաժեշտություն է առաջացնել փոփոխել նախկին հրամանները: Ըստ նոր որոշման՝ «Իսրայելը պարտավոր է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունը…

Read More
Իսրայելական զորքը շարժվում է դեպի Ռաֆահի կենտրոն, ևս երեք պատանդի դի է հայտնաբերվել
		24.05.2024 . Միջազգային

Իսրայելական զորքը շարժվում է դեպի Ռաֆահի կենտրոն, ևս երեք պատանդի դի է հայտնաբերվել 24.05.2024 . Միջազգային

Իսրայելի բանակի ներկայացուցիչները հայտնում են, որ զորքը շարժվում է դեպի Ռաֆահ քաղաքի կենտրոն՝ իրականացնելով «թիրախային և նպատակային» գործողություններ, քաղաքացիական բնակչության շրջանում զոհերից խուսափելու համար: Իսրայելի տվյալներով՝ Ռաֆահից արդեն տարհանվել է ավելի քան մեկ միլիոն մարդ։ Առանձին գործողությունները շարունակվում են նաև մյուս շրջաններում: ՑԱՀԱԼ-ի ղեկավարությունը հայտնել է, որ Ռաֆահում հայտնաբերել են ևս երեք պատանդի մարմին, որոնց…

Read More
Հունգարիան վերագնահատում է իր դերը ՆԱՏՕ-ում. Օրբան
		24.05.2024 . Միջազգային

Հունգարիան վերագնահատում է իր դերը ՆԱՏՕ-ում. Օրբան 24.05.2024 . Միջազգային

Հունգարիայի կառավարությունը վերագնահատում է իր երկրի դերը ՆԱՏՕ-ում, քանի որ չի ցանկանում մասնակցել Ուկրաինայում դաշինքի ռազմական առաքելությանը։ Այդ մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: Նա հաստատել է, որ Հունգարիան մտադիր է մնալ Հյուսիսատլանտյան դաշինքի կազմում, բայց չի ցանկանում մասնակցել ՆԱՏՕ-ի գործողություններին, որոնք կարող են դաշինքի երկրներն ուղղակիորեն ներգրավել Ուկրաինայի հակամարտության մեջ և հանգեցնել Ռուսաստանի…

Read More
Նորվեգիան փակել է Ռուսաստանցի զբոսաշրջիկների մուտքը
		23.05.2024 . Միջազգային

Նորվեգիան փակել է Ռուսաստանցի զբոսաշրջիկների մուտքը 23.05.2024 . Միջազգային

Նորվեգիայի իշխանությունները մայիսի 29-ից արգելելու են Ռուսաստանից զբոսաշրջիկների մուտքը երկիր: Կառավարությունը որոշել է, որ ռուսաստանցիները կկարողանան Նորվեգիա մուտք գործել միայն «առաջնային նշանակության» նպատակներով, ինչպիսիք են ուսումը կամ հարազատներին այցելելը: Նորվեգիան Շենգենյան գոտու վերջին երկիրն էր, որն արգելել է ռուսաստանցիների մուտքը ցամաքային ճանապարհով: Սկանդինավյան երկրի իշխանությունները բացատրում են, որ այդ որոշումը կապված է Ուկրաինայի պատերազմի հետ։…

Read More
Բլինքենը հանձնառություն է ստանձնել մարդասիրական օգնություն տրամադրել նաև արցախահայերին. Շերման
		23.05.2024 . Միջազգային

Բլինքենը հանձնառություն է ստանձնել մարդասիրական օգնություն տրամադրել նաև արցախահայերին. Շերման 23.05.2024 . Միջազգային

Կոնգրեսական Բրեդ Շերմանը հանձնառություն է ստացել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենից՝ մարդասիրական օգնության տրամադրման ոլորտում: «Ես հանձնառություն եմ ստացել պետքարտուղար Բլինքենից, որ վարչակազմն աշխատելու է, որպեսզի Կոնգրեսի կողմից տրամադրվող 9 միլիարդ դոլարի մարդասիրական օգնությունը բաշխվի՝ հաշվի առնելով, թե որտեղ կա դրա հրատապ անհրաժեշտությունը՝ Տիգրեյում, Ռոհինջայում, Արցախում, թե Սուդանում», նշել է կոնգրեսականը՝ X-ի էջում: Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան…

Read More
Հայաստանի եւ Սփյուռքի ժողովրդավարական ուժերի բաց նամակ
		23.05.2024 news Քաղաքական

Հայաստանի եւ Սփյուռքի ժողովրդավարական ուժերի բաց նամակ 23.05.2024 news Քաղաքական

Բռնապետները սպառնում են ժողովրդավարությանը՝ Հայաստանը զգուշացնում է ազատ աշխարհի դեմ Պուծինի եւ Ալիեւի համատեղ սադրանքների մասին։ Հայաստանի դեմոկրատական ​​հասարակությունն իր վրդովմունքն է հայտնում համատեղ քաղաքական սադրանքների և դիվերսիաների առնչությամբ, որ Ռուսաստանի և Ադրբեջանի բռնապետական ​​ռեժիմներն իրականացնում են Եվրոպայում, Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում, իսկ այժմ նաև Խաղաղ օվկիանոսի կղզիներում։ Մենք վստահ ենք, որ ժողովրդավարության վրա բռնակալների համաշխարհային…

Read More
Միացյալ Նահանգները դեմ է առանց Իսրայելի հետ համաձայնության Պաղեստինը որպես պետություն ճանաչելուն
		22.05.2024 . Միջազգային

Միացյալ Նահանգները դեմ է առանց Իսրայելի հետ համաձայնության Պաղեստինը որպես պետություն ճանաչելուն 22.05.2024 . Միջազգային

Ամերիկյան վարչակազմը դեմ է Պաղեստինի Պետության ճանաչմանը` առանց Իսրայելի հետ համապատասխան համաձայնության հասնելու։ Այդ մասին չորեքշաբթի հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցչին։ «Նախագահը վստահ է, որ Պաղեստինի Պետությունը պետք է ստեղծվի կողմերի միջև ուղիղ բանակցությունների միջոցով, այլ ոչ թե միակողմանի ճանաչման»,- ասել է հեռուստաալիքի աղբյուրը: Խորհրդի ներկայացուցիչը միաժամանակ ընդգծել է, որ Բայդենը…

Read More
Սոցիալիստները պատրաստում են օտարերկրյա գործակալների մասին օրենքի սերբական տարբերակը
		22.05.2024 . Միջազգային

Սոցիալիստները պատրաստում են օտարերկրյա գործակալների մասին օրենքի սերբական տարբերակը 22.05.2024 . Միջազգային

Սերբիայի ձախակողմյան կուսակցությունը՝ Սոցիալիստների շարժումը, հայտարարել է, որ աշխատում է օրինագծի վրա, որն ուղղված է երկրում օտարերկրյա հասարակական կազմակերպությունների գործունեությունը սահմանափակելուն։ Փաստաթուղթը շատ նման է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» վիճահարույց օրենքին, որն ամենայն հավանականությամբ շուտով կկիրառվի Վրաստանում: Սերբական հասարակական կազմակերպություններն ու անկախ լրատվամիջոցները մտահոգված են Սոցիալիստական ​​շարժման պատգամավորների նախաձեռնությամբ։ Նրանք դա համարում են «քաղաքացիական հասարակությանն…

Read More
Մնում ենք մեր դիրքորոշմանը և այդ դիրքորոշումից բխող տրամաբանությամբ ենք բանակցում հարևան պետության ներկայացուցիչների հետ. Ալեն Սիմոնյան
		22.05.2024 . Տարածաշրջան

Մնում ենք մեր դիրքորոշմանը և այդ դիրքորոշումից բխող տրամաբանությամբ ենք բանակցում հարևան պետության ներկայացուցիչների հետ. Ալեն Սիմոնյան 22.05.2024 . Տարածաշրջան

Մենք այս պահին ունենք մի քանի հայտարարություն Ադրբեջանի կողմից նաև ամենաբարձր՝ նախագահի մակարդակով Ալմա Աթայի հռչակագրի նշումով, և ունենք նկարագրություն այն ամենի, ինչի մասին մենք խոսում ենք և պայմանագրի շրջանակում այդ խոսակցությունը շարունակվում է: Պետք է ասեմ, որ թերևս դա քննարկվող թեմաներից մեկն է այս փուլում: Բայց մենք դեռ չունենք համաձայնություն, և քննարկումները շարունակվում են:…

Read More
Պետք է ավելին անել՝ Ուկրաինային օգնելու համար. Բերբոք
		21.05.2024 . Միջազգային

Պետք է ավելին անել՝ Ուկրաինային օգնելու համար. Բերբոք 21.05.2024 . Միջազգային

Գերմանիայի արտգործնախարարը չհայտարարված այցով Ուկրաինայում է: Աննալենա Բերբոքին ընդունել է Վոլոդիմիր Զելենսկին՝ շնորհակալություն հայտնելով Գերմանիային՝ Կիևին ցուցաբերած ռազմական աջակցության համար։ Բերբոքը նշել է, որ Գերմանիան դա անում է ինչպես Ուկրաինայի ժողովրդի, այնպես էլ եվրոպական խաղաղության համար։ Գերմանիայի գլխավոր դիվանագետն ընդգծել է, որ պետք է ավելին անել Ուկրաինային օգնելու համար: Ավելի վաղ Բերբոքը հանդիպել է Ուկրաինայի…

Read More
ԱԷՄԳ-ն աջակցում է Հայաստանի միջուկային ծրագրին. Գրոսսի
		21.05.2024 . Միջազգային

ԱԷՄԳ-ն աջակցում է Հայաստանի միջուկային ծրագրին. Գրոսսի 21.05.2024 . Միջազգային

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Վիեննայում անցկացվող Միջուկային անվտանգության միջազգային համաժողովի՝ ICONS2024-ի շրջանակում հանդիպել է ԱԷՄԳ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսիին: Վերջինս Իքսի իր էջում գրել է. «Արդյունավետ հանդիպում ունեցա Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ: ԱԷՄԳ-ն աջակցում է Հայաստանի միջուկային ծրագրին, ներառյալ՝ միջուկային անվտանգության բարձրացմանը»,- գրել է նա։ Ռաֆայել Գրոսսին նշել է նաև, որ Արարատ Միրզոյանի հետ մտքեր…

Read More
Գլխավոր քարտուղարը ուշադիր հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին. ՄԱԿ
		21.05.2024 . Միջազգային

Գլխավոր քարտուղարը ուշադիր հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին. ՄԱԿ 21.05.2024 . Միջազգային

ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ կազմակերպության գլխավոր քարտուղարը ուշադիր հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ «Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է ապրիլի 19-ին սահմանների սահմանազատման հարցով ձեռք բերված համաձայնությունը։ Նա կողմերին կոչ է արել շարունակել այդ գործընթացը սահմանի մնացած հատվածներում և լուծել բոլոր չլուծված երկկողմ հարցերը՝ հարաբերությունների լիարժեք կարգավորման հասնելու համար»,-…

Read More
ԱՄՆ-ն հիմնականում «լոգիստիկ» պատճառներով չի կարողացել օգնություն ցուցաբերել Իրանին․ Միլլեր
		21.05.2024 . Միջազգային

ԱՄՆ-ն հիմնականում «լոգիստիկ» պատճառներով չի կարողացել օգնություն ցուցաբերել Իրանին․ Միլլեր 21.05.2024 . Միջազգային

Նախագահ Ռայիսիի ուղղաթիռի վթարից հետո Իրանն օգնության խնդրանքով դիմել է ԱՄՆ-ին, սակայն Վաշինգտոնը չի կարողացել Թեհրանին օգնություն ցուցաբերել՝ հիմնականում «լոգիստիկ» պատճառներով։ Նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։ Միացյալ Նահանգները հերքում է մեղադրանքներն առ այն, որ Իրանին պահեստամասերի մատակարարման հանդեպ Վաշինգտոնի պատժամիջոցները կարող էին պատճառ դառնալ Ռայիսիի ուղղաթիռի կործանման։ Պետքարտուղարության համոզմամբ՝…

Read More
Թբիլիսիում նշվեց ավանդական 110-րդ Վարդատոնը
		20.05.2024 news Թբիլիսի, Մշակույթ

Թբիլիսիում նշվեց ավանդական 110-րդ Վարդատոնը 20.05.2024 news Թբիլիսի, Մշակույթ

Մայիսի 19-ին Թբիլիսիում նշվեց ավանդական 110-րդ Վարդատոնը` նվիրված անվանի հայ աշուղ Սայաթ-Նովայի հիշատակին։ Ինչպես ամեն տարի` միջոցառման մասնակիցները հոգեհանգստյան կարգից հետո ծաղիկներ խոնարհեցին Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում գտնվող Սայաթ-Նովայի հուշաքարի մոտ, որին հաջորդեց տոնական բացօթյա համերգը Գորգասալի հրապարակում։ Ներկաներին ողջունեց Վիրահայերի միության նախագահ Մ.Առաքելովան: Բացման խոսքով հանդես եկան Թբիլիսիի սակրեբուլոյի նախագահ Գիորգի Տղեմալաձեն…

Read More
Ռուսական նավթատարներն ամիսներ շարունակ անգործության են մատնված. Bloomberg
		20.05.2024 . Միջազգային

Ռուսական նավթատարներն ամիսներ շարունակ անգործության են մատնված. Bloomberg 20.05.2024 . Միջազգային

Ամերիկյան պատժամիջոցների տակ գտնվող ռուսական գրեթե յուրաքանչյուր նավթատար նավ մի քանի ամիս է՝ պարապուրդի է մատնված։ Այդ մասին հայտնել է Bloomberg ամերիկյան պարբերականը։ Ըստ հոդվածի՝ 2023 թվականի աշնանը 40 ռուսական նավ ընկել է ամերիկյան պատժամիջոցների տակ։ Պատճառ է հանդիսացել Ռուսաստանից նավթի գնի սահմանաչափի խախտումը։ 2022 թվականին Մեծ յոթնյակի երկրները, Եվրամիությունը և Ավստրալիան սահմանեցին ռուսական նավթի…

Read More
Վրաստանի խորհրդարանը մտադիր է չեղարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի հանդեպ նախագահի վետոն
		20.05.2024 . Միջազգային

Վրաստանի խորհրդարանը մտադիր է չեղարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի հանդեպ նախագահի վետոն 20.05.2024 . Միջազգային

Վրաստանի խորհրդարանը կկարողանա հաղթահարել հանրապետության նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն, որը նա կիրառել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի հանդեպ, հայտարարել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Վարչապետ Իրակլի Կոբախիձեն էլ հայտարարել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն՝ խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի հանդեպ, փակել է այս օրենքի վերջնական ձևի քննարկման հնարավորությունը։ Օրենքին դեմ են…

Read More
Իսրայելը ներգրավված չէ Ռայիսիի ուղղաթիռի կործանմանը. Reuters
		20.05.2024 . Տարածաշրջան

Իսրայելը ներգրավված չէ Ռայիսիի ուղղաթիռի կործանմանը. Reuters 20.05.2024 . Տարածաշրջան

Իսրայելը կապ չունի ուղղաթիռի կործանման հետ, որի հետևանքով զոհվել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին և երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իսրայելցի անանուն պաշտոնյայի։ «Դա մենք չէինք»,- մեջբերում է գործակալությունը նրա խոսքը։ Իրանի իշխանության բոլոր ճյուղերի ղեկավարները հայտնել են, որ պատրաստ են գործակցել փոխնախագահ Մոհսեն Մանսուրիի հետ՝ նախագահի պաշտոնակատարի…

Read More
Թուրքիան ԱԹՍ և ուղղաթիռ է ուղարկել Իրան՝ որոնողափրկարարական աշխատանքներին օգնելու համար
		19.05.2024 . Տարածաշրջան

Թուրքիան ԱԹՍ և ուղղաթիռ է ուղարկել Իրան՝ որոնողափրկարարական աշխատանքներին օգնելու համար 19.05.2024 . Տարածաշրջան

Թուրքիան Իրան է ուղարկել 32 ալպինիստից բաղկացած որոնողափրկարարական թիմ:  Իրան է ուղարկվել նաև 6 միավոր հատուկ տեխնիկա՝ Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողական աշխատանքներում ընդգրկվելու նպատակով: Այս մասին հայտնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների հարցերով վարչությունը:  Իր հերթին, Թուրքիայի պաշտպանության նախարարությունը ԱԹՍ և գիշերային տեսանելիության սարքերով հագեցած ուղղաթիռ է տրամադրել որոնողափրկարարական աշխատանքների համար:   Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
ԱՄՆ-ը և ԵՄ-ն հետևում են Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված իրավիճակին
		19.05.2024 . Տարածաշրջան

ԱՄՆ-ը և ԵՄ-ն հետևում են Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված իրավիճակին 19.05.2024 . Տարածաշրջան

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ ԵՄ-ն ուշադիր հետևում է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և արտգործնախարար Աբդոլլահիանի ուղղաթիռի կոշտ վայրէջքի հետ կապված իրավիճակին։ «ԵՄ անդամ պետությունների հետ ուշադիր հետևում ենք այն տեղեկություններին»,- գրել է Միշելը: Բացի այդ, ԱՄՆ Պետքարտուղարությունից ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ Միացյալ Նահանգները հետևում են ուղղաթիռի վթարի…

Read More
Զուրաբիշվիլին վետո է կիրառել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նկատմամբ
		18.05.2024 . Տարածաշրջան

Զուրաբիշվիլին վետո է կիրառել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նկատմամբ 18.05.2024 . Տարածաշրջան

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո է կիրառել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նկատմամբ: «Այս օրենքը, ըստ էության, ռուսական օրենք է, որը հակասում է մեր Սահմանադրությանը և եվրոպական բոլոր չափանիշներին։ Օրենքը ոչ մի փոփոխության կամ կատարելագործման ենթակա չէ, այն պետք է չեղյալ հայտարարվի»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին։ Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Սլովակիայի վարչապետը, որի դեմ օրեր առաջ մահափորձ էր կատարվել, գիտակցության է եկել
		18.05.2024 . Միջազգային

Սլովակիայի վարչապետը, որի դեմ օրեր առաջ մահափորձ էր կատարվել, գիտակցության է եկել 18.05.2024 . Միջազգային

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, որի դեմ օրեր առաջ մահափորձ էր կատարվել, գիտակցության է եկել, սակայն նրա վիճակը թույլ չի տա առաջիկա օրերին նրան Բանսկա Բիստրիցայից տեղափոխել Բրատիսլավայի հիվանդանոց: Այդ մասին հայտնել է փոխվարչապետ, պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակը: Առողջապահության նախարարությունից էլ հայտնել են, որ Ֆիցոյի վիճակը կայունացել է: Իսկ ավելի վաղ Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձի համար…

Read More