Իսպանիան պատրաստակամություն է հայտնել շարունակելու ռազմական և հումանիտար աջակցությունը Կիևին
		27.04.2024 . Միջազգային

Իսպանիան պատրաստակամություն է հայտնել շարունակելու ռազմական և հումանիտար աջակցությունը Կիևին 27.04.2024 . Միջազգային

Իսպանիան պատրաստակամություն է հայտնել շարունակելու ռազմական և հումանիտար աջակցությունը Կիևին: Երկրի պաշտպանության նախարարությունը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինային Patriot համակարգի համար նախատեսված հրթիռների մատակարարման մասին։ Մադրիդի օգնության փաթեթը ներառում է նաև գնդացիրներ, զրահապատ հետևակային մեքենաներ, հաուբիցներ և այլ զենք ու ռազմական տեխնիկա։ Իսպանական կողմը նախատեսում է նաև Leopard տանկեր ուղարկել Ուկրաինա: Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Մենք հանդես ենք գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին. Պեսկով
		27.04.2024 . Տարածաշրջան

Մենք հանդես ենք գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին. Պեսկով 27.04.2024 . Տարածաշրջան

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, լրագրողների խնդրանքին ի պատասխան, մեկնաբանել է Հայաստանում Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման կարգի դեմ բողոքի ակցիաները։ «Մենք հանդես ենք գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին: Կարծում ենք, որ դրանք անհրաժեշտ են ընդհանուր լիցքաթափման և բոլոր վիճելի հարցերի վերջնական կարգավորման համար, որոնք դրված են օրակարգում, որպեսզի շուտափույթ դուրս գանք…

Read More
Կոբախիձեն եվրապատգամավորներին մեղադրել է Վրաստանում հեղափոխություն կազմակերպելու փորձի համար
		26.04.2024 . Միջազգային

Կոբախիձեն եվրապատգամավորներին մեղադրել է Վրաստանում հեղափոխություն կազմակերպելու փորձի համար 26.04.2024 . Միջազգային

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն քննադատել է Եվրախորհրդարանի բանաձևը, որով դատապարտում է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրինագիծը: Նրա խոսքով՝ Եվրախորհրդարանի պատգամավորները և «նրանց վերադասները» ցանկանում են Վրաստանում հեղափոխություն կազմակերպել: Ըստ Վրաստանի վարչապետի՝ եվրապատգամավորներն ակնկալում են, որ հոկտեմբերին Եվրահանձնաժողովը բացասական եզրակացություն կտրամադրի Վրաստանի՝ Եվրամիությանն անդմակցության բանակցությունների մեկնարկի վերաբերյալ, ուստի փորձում են բացասական ֆոն ստեղծել։ Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան…

Read More
Եվրախորհրդարանը Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրինագիծը դատապարտող բանաձև է ընդունել
		26.04.2024 . Տարածաշրջան

Եվրախորհրդարանը Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրինագիծը դատապարտող բանաձև է ընդունել 26.04.2024 . Տարածաշրջան

Եվրախորհրդարանը ձայների 425 կողմ, 25 դեմ հարաբերակցությամբ ընդունել է «Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքը նորից ընդունելու փորձերի և քաղհասարակության նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ» բանաձևը: Փաստաթուղթը խստորեն դատապարտում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնությունը՝ նշելով, որ այն չի համապատասխանում Եվրոպական Միության արժեքներին և սկզբունքներին։ Ըստ բանաձևի՝ «Վրաստանում օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրինագիծը վնասում է Վրաստանի միջազգային վարկանիշին…

Read More
Փակվել է Աղդամի ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը
		26.04.2024 . Տարածաշրջան

Փակվել է Աղդամի ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը 26.04.2024 . Տարածաշրջան

Աղդամում տեղի է ունեցել ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի հանդիսավոր փակումը։ Արարողությանը մասնակցել են Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետ Քարիմ Վալիևը, Ադրբեջանում Թուրքիայի և Ռուսաստանի դեսպանները և այլք: Կենտրոնը ստեղծվել էր 2021 թվականի հունվարի 30-ին: Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Ախալցխայում կրկին վնասվել է խմելու ջրի ցայտաղբյուրը
		25.04.2024 news Սամցխե-Ջավախք

Ախալցխայում կրկին վնասվել է խմելու ջրի ցայտաղբյուրը 25.04.2024 news Սամցխե-Ջավախք

Ախալցխայում՝ Շոթա Ռուսթավելիի հուշարձանին հարող հրապարակում, կրկին կոտրել են խմելու ջրի ցայտաղբյուրը։ Սա  վնասման առաջին դեպքը չէ։ Այս տարվա մարտի 19-ին ցայտաղբյուրը մոտավորապես նույն տեսքն ուներ, սակայն այժմ այն ​​ամբողջությամբ ավերված ու վնասված է։ Որքանո՞վ է արդյունավետ Ախալցխայի քաղաքապետարանի արձագանքը վանդալիզմի դեպքին և որքանո՞վ են արդյունավետ 90-ից ավելի տեսահսկման տեսախցիկները, որոնք քաղաքապետարանը անցյալ տարի գնել…

Read More
Եվրոպական խորհրդարանը Բաքվին կոչ է արել անհապաղ և անվերապահ ազատել քաղբանտարկյալներին
		25.04.2024 . Միջազգային

Եվրոպական խորհրդարանը Բաքվին կոչ է արել անհապաղ և անվերապահ ազատել քաղբանտարկյալներին 25.04.2024 . Միջազգային

Եվրոպական խորհրդարանը երեք բանաձև է ընդունել Ադրբեջանում, Գամբիայում և Հոնկոնգում մարդու իրավունքների խնդիրների վերաբերյալ։ Ադրբեջանին վերաբերող բանաձևն ընդունվել է 474 կողմ, 4 դեմ և 51 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Եվրախորհրդարանի պատգամավորները Բաքվին կոչ են արել անհապաղ և անվերապահ ազատ արձակել քաղբանտարկյալներին: Նշվում է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների շարունակական խախտումներն անհամատեղելի են Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային…

Read More
Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը
		25.04.2024 . Միջազգային

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը 25.04.2024 . Միջազգային

Քուվեյթի ԱԳՆ-ը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված համաձայնությունը որոշ հատվածներում սահմանների սահմանազատման, ինչպես նաև մնացած այլ հատվածներում երկու երկրի միջև սահմանազատման ուղղությամբ տարվող աշխատանքի շարունակականությունը: «Նախարարությունը հաստատել է հակամարտությունները դիվանագիտական ճանապարհով կարգավորելու կարևորությունը՝ ողջունելով Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը, որոնք արտացոլում են երկու երկրի ղեկավարների իմաստությունը և տարածաշրջանի կայունության վերաբերյալ նրանց անհանգստությունը»,- նշված…

Read More
Հարգանքի տուրք ենք մատուցում Ցեղասպանության զոհերին և երդվում վառ պահել նրանց հիշատակը. Կիպրոսի ԱԳՆ
		25.04.2024 . Միջազգային

Հարգանքի տուրք ենք մատուցում Ցեղասպանության զոհերին և երդվում վառ պահել նրանց հիշատակը. Կիպրոսի ԱԳՆ 25.04.2024 . Միջազգային

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Կիպրոսի ԱԳՆ-ն X-ի միկրոբլոգում հետևյալ գրառումն է արել. «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը մենք հիշում և հարգանքի տուրք ենք մատուցում Ցեղասպանության զոհերին և երդվում ենք վառ պահել նրանց հիշատակը: Մենք ասում ենք «Այլևս երբեք»»: Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Կանադայի վարչապետ
		24.04.2024 . Միջազգային

Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Կանադայի վարչապետ 24.04.2024 . Միջազգային

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: «Այսօր մենք միանում ենք Կանադայի և ամբողջ աշխարհի հայ համայնքներին՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության հիշատակի օրը: Մենք անդրադառնում ենք պատմության այս մութ հատվածին, հարգանքի տուրք մատուցում զոհերին և անդրադառնում այն ցավին, որը շատերը դեռ կրում են: Քսան տարի առաջ Կանադայի կառավարությունը միացավ միջազգային…

Read More
Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի հայտարարությունը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
		24.04.2024 . Միջազգային

Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի հայտարարությունը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ 24.04.2024 . Միջազգային

Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիան հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: հայտարարության մեջ ասված է. «Ամեն ապրիլի 24-ին Թուրքիայի Հանրապետությունում պետությունը, կառավարությունն ու բյուրոկրատիան սկսում են պայքարել ճշմարտության դեմ՝ մտահոգվելով, թե ով և ինչպես կանվանի տեղի ունեցածը։ Ամեդա փաստաբանների պալատն ամեն տարի բռնաճնշումների է ենթարկվում այդ պայքարում իր մասնակցության համար՝ բախվելով իր դեմ հարուցված…

Read More
Սգալով ողբերգությունը՝ գնահատում ենք հայ ժողովրդի տոկունությունը. Ջո Բայդենի ուղերձը
		24.04.2024 . Միջազգային

Սգալով ողբերգությունը՝ գնահատում ենք հայ ժողովրդի տոկունությունը. Ջո Բայդենի ուղերձը 24.04.2024 . Միջազգային

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: Սպիտակ տան տարածած հաղորդագրության համաձայն՝ ուղերձում ասված է. «Այսօր մենք կանգ ենք առնում՝ հիշելու Մեծ եղեռնի՝ Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում ենք երբեք չմոռանալու մեր խոստումը: Դաժանության արշավը սկսվեց 1915 թվականի ապրիլի 24-ին, երբ օսմանյան իշխանությունները Կոստանդնուպոլսում ձերբակալեցին հայ մտավորականներին…

Read More
Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին.  ՀՀ-ում ՌԴ դեսպանություն
		24.04.2024 . Միջազգային

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն 24.04.2024 . Միջազգային

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Տելեգրամ ալիքում գրառում է կատարել. «Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին»,- ասված է գրառման մեջ: Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է
		24.04.2024 . Միջազգային

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է 24.04.2024 . Միջազգային

ՌԴ պաշտպանության փոխնախարար Տիմուր Իվանովը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով: Այս մասին հայտնում է ՌԴ ՔԿ-ն: ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ հայտնել է` փոխնախարարի ձերբակալման մասին արդեն զեկուցվել է թե՛ նախագահ Վլադիմիր Պուտինին, թե՛ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին: Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Ջահերով երթ Ախալցխայում
		23.04.2024 news Ախալցխա

Ջահերով երթ Ախալցխայում 23.04.2024 news Ախալցխա

Ապրիլի 23-ին՝ երեկոյան Սբ․Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց մեկնարկեց արդեն ավանդական դարձած ջահերով  երթը դեպի քաղաքի Մարդա թաղամասում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթող: Երթը ավանդության համաձայն կազմակերպվել էր Զորի Զորյան երիտասարդական միության կողմից։ Երթին միացել էին Ախալցխայի շրջանի գյուղերի երիտասարդները։ Երթի մասնակիցները եռագույն դրոշներն ու վառված ջահերը ձեռքերին բարձրացան Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքար-հուշակոթող:…

Read More
Շոյգուն ուկրաինական կողմի կորուստների մասին թվեր է ներկայացրել
		23.04.2024 . Միջազգային

Շոյգուն ուկրաինական կողմի կորուստների մասին թվեր է ներկայացրել 23.04.2024 . Միջազգային

ՌԴ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ շփման գծի ամբողջ երկայնքով նախաձեռնությունը ռուսական ուժերի ձեռքում է: Սերգեյ Շոյգուի խոսքով՝ Ռուսաստանի վերահսկողության տակ են անցել Դոնեցկի Պերվոմայսկոյե, Բոգդանովկա և Նովոմիխայլովկա բնակավայրերը, այլ ուղղություններով ևս գործողություններ են իրականացվում: «Բանակը կշարունակի լուծել իր առաջ դրված խնդիրները, մինչև Ուկրաինայում հատուկ գործողության նպատակներն ամբողջությամբ չիրականացվեն»,- հավելել է նա, զգուշացրել՝ ուկրաինական լոգիստիկ…

Read More
Ալիևը Զելենսկուն հրավիրել է Բաքու
		23.04.2024 . Տարածաշրջան

Ալիևը Զելենսկուն հրավիրել է Բաքու 23.04.2024 . Տարածաշրջան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն հրավիրել է Բաքու՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին: Այդ մասին հայտնել է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպան Սեյմուր Մարդալիևը։ Նա նշել է, որ Կիևում հանդիպում է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Անդրեյ Սիբիգայի հետ, նրան հանձնել Ալիևի նամակը։ Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Թբիլիսին ողջունել է սահմանազատման հարցով Երևանի և Բաքվի համաձայնությունը
		22.04.2024 . Տարածաշրջան

Թբիլիսին ողջունել է սահմանազատման հարցով Երևանի և Բաքվի համաձայնությունը 22.04.2024 . Տարածաշրջան

«Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի սահմանների սահմանազատման հանձնաժողովի համաձայնությունը սահմանների սահմանազատման գործընթաց սկսելու վերաբերյալ»։ Այդ մասին նշված է երկրի ԱԳՆ հայտարարության մեջ:    «Վրաստանը շահագրգռված է տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովմամբ և վերահաստատում է ամուր հանձնառությունը՝ նպաստելու երկու հարևանների միջև խաղաղության և վստահության ձևավորման գործընթացին»,- շեշտել է Վրաստանի ԱԳ նախարարությունը՝ X-ի միկրոբլոգում տարածած հաղորդագրության մեջ:…

Read More
Սլովակները Ուկրաինային արկեր ուղարկելու համար հավաքել են մոտ 3 միլիոն եվրո
		22.04.2024 . Միջազգային

Սլովակները Ուկրաինային արկեր ուղարկելու համար հավաքել են մոտ 3 միլիոն եվրո 22.04.2024 . Միջազգային

Սլովակիայի քաղաքացիները, դժգոհ Ուկրաինայի հանդեպ Ռոբերտ Ֆիցոյի կառավարության վերաբերմունքից, դրամահավաք են հայտարարել ուկրաինական բանակի համար արկեր գնելու նպատակով, և առաջին երկու օրվա ընթացքում հավաքել են նախատեսվածից ավելին, գրում է BBC-ն: Դրամահավաքը հայտարարվել է ի պատասխան Սլովակիայի կառավարության մերժմանը՝ միանալ՝ Եվրոպայից դուրս գտնվող երկրներից Ուկրաինայի համար արկեր գնելու վերաբերյալ Չեխիայի նախաձեռնությանը: «Եթե ոչ կառավարությունը, ապա մենք…

Read More
Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը առանցքային սկզբունք է. Խավիեր Կոլոմինա
		22.04.2024 . Տարածաշրջան

Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը առանցքային սկզբունք է. Խավիեր Կոլոմինա 22.04.2024 . Տարածաշրջան

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերի և անվտանգության քաղաքականության գծով օգնականի տեղակալ, Կովկասի ու Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան ողջունել է Երևանի ու Բաքվի համաձայնությունը սահմանի սահմանազատման գործընաթացը սկսելու հարցում: «Ողջունում ենք 1991 թվականի Ալմաթիի հռչակագիրը որպես սահմանի սահմանազատման հիմք ընդունելու Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը: Երկուսի տարածքային ամբողջականության ճանաչումը առանցքային սկզբունք է։ Ինչպես տարածաշրջան…

Read More
Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ «կարճաժամկետ հեռանկարում». Պեսկով
		22.04.2024 . Միջազգային

Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ «կարճաժամկետ հեռանկարում». Պեսկով 22.04.2024 . Միջազգային

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ ժամանակներս հնարավոր անձնական շփման ընթացքում կկարողանան քննարկել արդիական հարցեր: Այդ մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Հարցին, թե մտավախություն կա՞, որ Երևանը կպահանջի Հայաստանից դուրս բերել 102-րդ ռուսական ռազմակայանը, Կրեմլի խոսնակը նշել է. «Մենք ակնկալում ենք, որ կարճաժամկետ հեռանկարում նախագահ Պուտինն…

Read More
Ուկրաինան հայտարարել է Սևաստոպոլում ռուսական ռազմածովային ուժերի նավի ջախջախման մասին
		22.04.2024 . Միջազգային

Ուկրաինան հայտարարել է Սևաստոպոլում ռուսական ռազմածովային ուժերի նավի ջախջախման մասին 22.04.2024 . Միջազգային

Ուկրաինան հայտարարել է Սև ծովում ռուսական հերթական նավի խոցման մասին: Կիրակի՝ ապրիլի 21-ին, ուկրաինական ռազմածովային ուժերը հարվածել են ռուսական «Կոմունա» փրկարարական նավին՝ Ղրիմի նավահանգիստներից մեկում, հայտնում է Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը։ «Վնասի բնույթը պարզվում է, «Կոմունան» սևծովյան նավատորմին սպասարկող ամենահին նավն է, նաև Սև ծովում այդ դասի միակ փրկարարական նավը: Նրա խնդիրը խոր ծովային աշխատանքներն են,…

Read More
Հայ-ադրբեջանական պայմանավորվածությունը՝ տարածաշրջանի զարգացման երաշխիք․ Էյվինդ վան Պետերսոն
		21.04.2024 . Միջազգային

Հայ-ադրբեջանական պայմանավորվածությունը՝ տարածաշրջանի զարգացման երաշխիք․ Էյվինդ վան Պետերսոն 21.04.2024 . Միջազգային

«Նորվեգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու պայմանավորվածությունը», X-ի միկրոբլոգում գրել է Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարը։ «Մենք հուսով ենք, որ շուտով առաջընթաց կտեսնենք այս կարևոր աշխատանքում, որը կնպաստի երկու երկրներին և տարածաշրջանի զարգացմանը»,- նշել է Էյվինդ վան Պետերսոնը։ Հիշեցնենք՝ օրերս Հայաստանի և Ադրբեջանի սահմանին  տեղի է ունեցել երկրի  պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների ութերորդ…

Read More
ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքներին
		21.04.2024 . Միջազգային

ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքներին 21.04.2024 . Միջազգային

Ապրիլի 15-19-ը Ստրասբուրգում կայացել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը: Աշխատանքներին մասնակցել են ԱԺ պատգամավորները՝ կառույցում մեր երկրի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ-ն: Այս անգամ Հայաստանին ուղիղ առնչվող հարցեր, կարծես, չեն եղել: Քննարկման առանցքում են եղել ռուս-ուկրաինական, իսրայելա-պաղեստինյան պատերազմները: Այդ համատեքստում եվրոպացի խորհրդարանականներն անդրադարձել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին ու Գազայի…

Read More
Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության մոտ նավաբեկության հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ
		20.04.2024 . Միջազգային

Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության մոտ նավաբեկության հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ 20.04.2024 . Միջազգային

Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Բանգի քաղաքի մոտակայքում՝ Մպոկո գետի վրա տեղի ունեցած նավաբեկության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 60-ը: Նավում ավելի քան 300 մարդ է եղել: Նշվում է, որ երկրի ռազմածովային ուժերն ու ժանդարմերիան շարունակում են որոնումները՝ զոհերի մարմինները գտնելու հույսով: Ականատեսների խոսքով՝ նավը խորտակվել է գերծանրաբեռնված լինելու պատճառով։ Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 34049-ի, վիրավորներինը՝ 76901-ի
		20.04.2024 . Միջազգային

Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 34049-ի, վիրավորներինը՝ 76901-ի 20.04.2024 . Միջազգային

Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով մեկ օրում զոհվել է առնվազն 37 մարդ, ևս 68-ը տեղափոխվել է հիվանդանոց: Նման տվյալներ է ներկայացրել անկլավի առողջապահության նախարարությունը։ Նշվում է, որ զոհերի ընդհանուր թիվը հասել է 34049-ի, իսկ վիրավորների թիվը՝ 76901-ի: Առողջապահության նախարարության տվյալով՝ անկլավի չորս շրջանում, որտեղ կատաղի մարտական գործողություններ են ընթանում, կան տուժածներ, որոնք մինչ օրս…

Read More
Էրդողանը ՀԱՄԱՍ-ի ղեկավարի հետ քննարկել է Գազայում իրավիճակն ու մարդասիրական հարցեր
		20.04.2024 . Տարածաշրջան

Էրդողանը ՀԱՄԱՍ-ի ղեկավարի հետ քննարկել է Գազայում իրավիճակն ու մարդասիրական հարցեր 20.04.2024 . Տարածաշրջան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ստամբուլում ընդունել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիային: Թուրքական լրատվամիջոցների տվյալով՝ հանդիպմանը քննարկվել են Գազայի հատվածում հրադադարի, Իսրայելի հետ պատանդների փոխանակման և պաղեստինյան անկլավ մարդասիրական օգնություն հասցնելու հարցերը: Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը. Հասմիկ Հակոբյան
		20.04.2024 . Տարածաշրջան

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը. Հասմիկ Հակոբյան 20.04.2024 . Տարածաշրջան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է սահմանազատման հանձնաժողովների հանդիպմանը: «Մեզ համար շատ կարևոր ձեռքբերում էր, երբ 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանը և Ադրբեջանը գրավոր կերպով պայմանավորվեցին, որ 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, և որ Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանագծման գործընթացի քաղաքական հիմք…

Read More
ՆԱՏՕ-ի անդամ երկրները Կիևին հակաօդային պաշտպանության լրացուցիչ համակարգեր կտրամադրեն. Ստոլտենբերգ
		19.04.2024 . Միջազգային

ՆԱՏՕ-ի անդամ երկրները Կիևին հակաօդային պաշտպանության լրացուցիչ համակարգեր կտրամադրեն. Ստոլտենբերգ 19.04.2024 . Միջազգային

ՆԱՏՕ-ի անդամ երկրները պայմանավորվել են Կիևին տրամադրել հակաօդային պաշտպանության լրացուցիչ համակարգեր՝ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը դաշինքի երկրների պաշտպանության նախարարների և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումից հետո: «Բացի Patriots համակարգերից, կան այլ զենքեր, որոնք կարող են տրամադրել դաշնակիցները, ներառյալ՝ ֆրանսիական SAMP/Ts համակարգը: Այն դաշնակիցները, որոնք չունեն մատչելի համակարգեր, խոստացել են ֆինանսական աջակցություն ցուցաբերել…

Read More
Յոթի խմբի արտգործնախարարներն Ուկրաինային օգնելու վճռականության մասին փաստաթուղթ են ընդունել
		19.04.2024 . Միջազգային

Յոթի խմբի արտգործնախարարներն Ուկրաինային օգնելու վճռականության մասին փաստաթուղթ են ընդունել 19.04.2024 . Միջազգային

G7-ի արտգործնախարարներն Իտալիայում կայացած հանդիպման ավարտին փաստաթուղթ են ընդունել, որով հաստատել են Ուկրաինային ցուցաբերվող օգնությունն ավելացնելու իրենց վճռականության մասին։ Փաստաթղթում ասվում է, որ լրացուցիչ պատժամիջոցներ կկիրառվեն երրորդ երկրների ընկերությունների և մասնավոր անձանց նկատմամբ, որոնք օգնում են Ռուսաստանին ձեռք բերել գործիքներ և այլ սարքավորումներ, որոնք նպաստում են ռուսական զենքի արտադրությանը կամ ռազմարդյունաբերության զարգացմանը: Նախարարները հաստատել են,…

Read More