Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով հոկտեմբերի 7-9-ը լինելու է Գերմանիայում

Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով հոկտեմբերի 7-9-ը լինելու է Գերմանիայում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով հոկտեմբերի 7-9-ը գտնվելու է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում: Նախագահը մասնակցելու է Համբուրգի կայունության համաժողովին և հանդես է գալու ելույթով։ Այցի ընթացքում Հանրապետության նախագահը հանդիպում կունենա ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և մի շարք բարձրաստիճան գործընկերների հետ: 

Read More
ՀՀ Սահմանադրության տեքստում որևէ երկրի դեմ տարածքային պահանջ չկա․ ԱԳՆ խոսնակը հակադարձում է Բաքվից հնչող մեղադրանքներին

ՀՀ Սահմանադրության տեքստում որևէ երկրի դեմ տարածքային պահանջ չկա․ ԱԳՆ խոսնակը հակադարձում է Բաքվից հնչող մեղադրանքներին

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հարցազրույց է տվել «Արմենպրես» լրատվական գործակալությանը։   – Տիկի՛ն Բադալյան, անդրադառնալով հոկտեմբերի 4-ի Ձեր մեկնաբանությանը՝ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն ասել է, թե Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի վերաբերյալ ՀՀ ՍԴ կայացրած որոշման ուսումնասիրությունից իրենք եզրակացրել են, թե այդ որոշմամբ ավելի են ընդգծվում Ադրբեջանին ուղղված տարածքային պահանջները ՀՀ Սահմանադրության մեջ:…

Read More
Ֆրանսիան Իսրայելին զենք չի մատակարարում. Մակրոն

Ֆրանսիան Իսրայելին զենք չի մատակարարում. Մակրոն

Էմանուել Մակրոնը դաշնակիցներին կոչ է արել Իսրայելին չտրամադրել զենք, որը ՑԱՀԱԼ-ը կարող է օգտագործել Գազայի հատվածում, հիշեցրել, որ Ֆրանսիան Իսրայելին զենք չի մատակարարում։   «Կարծում եմ՝ մեր առաջնահերթությունը քաղաքական կարգավորմանը վերադառնալն է»,- նշել է Ֆրանսիայի նախագահը։   Մեկնաբանելով Լիբանանում զարգացումները՝ Մակրոնը հայտարարել է՝ այժմ գլխավորը էսկալացիայից խուսափելն է: «Լիբանանը չի կարող դառնալ հերթական Գազա»,- հավելել…

Read More
ՑԱՀԱԼ-ը հայտնել է «Հըզբոլլահի»՝ Բեյրութում բնակելի տների տակ տեղակայված զինապահեստներին հարվածելու մասին

ՑԱՀԱԼ-ը հայտնել է «Հըզբոլլահի»՝ Բեյրութում բնակելի տների տակ տեղակայված զինապահեստներին հարվածելու մասին

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) իր Telegram-ալիքում հայտարարել է Բեյրութում բնակելի տների տակ գտնվող՝ «Հըզբոլլահի» պահեստներին հարվածներ հասցնելու մասին: «Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք թիրախային հարվածներ են հասցրել Բեյրութի շրջանում «Հըզբոլլահին» պատկանող զենքի պահեստներին և օբյեկտներին: «Հըզբոլլահը» Բեյրութի կենտրոնում գտնվող բնակելի տների տակ է դիտավորյալ տեղակայում իր զենքի արտադրությունը և իր զինապահեստները՝ վտանգի ենթարկելով խաղաղ բնակչությանը»,-…

Read More
Ադրբեջանցի պատգամավորները Բայրամովին խնդրել են խզել ԱՄՆ-ի հետ համաձայնագրերը և կասեցնել ԱՄՆ ՄԶԳ նախագծերը

Ադրբեջանցի պատգամավորները Բայրամովին խնդրել են խզել ԱՄՆ-ի հետ համաձայնագրերը և կասեցնել ԱՄՆ ՄԶԳ նախագծերը

Ադրբեջանցի 40-ից ավելի պատգամավոր նամակ է հղել Ադրբեջանի արտգործնախարարին՝ խնդրելով խզել ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրերը և կասեցնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության նախագծերը։   Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալով՝ այդ կերպ ադրբեջանցի պաշտոնյաները ցանկանում են պատասխանել ամերիկացի կոնգրեսականների՝ Էնթոնի Բլինքենին ուղղված նամակին, որով նրանք կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Բաքվի դեմ, պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին «ռազմական հանցագործությունների, գերիներին ազատ…

Read More
Հրազենային վնասվածքով զինծառայողի դի է հայտնաբերվել. ՊՆ

Հրազենային վնասվածքով զինծառայողի դի է հայտնաբերվել. ՊՆ

Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով: Այս մասին հայտնել են ՊՆ-ից: «Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:

Read More
Իրանն իր հրթիռային հարվածով դաս տվեց Իսրայելին. Ասադ

Իրանն իր հրթիռային հարվածով դաս տվեց Իսրայելին. Ասադ

Իրանն իր հրթիռային հարվածով դաս տվեց Իսրայելին՝ ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը՝ Դամասկոսում Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ: Ասադն ու Արաղչին քննարկել են Լիբանանի դեմ իսրայելական գործողությունները դադարեցնելու ուղիները: Արաղչին էլ լրագրողների հետ զրույցում ասել է, որ ժամանել է Դամասկոս՝ Լիբանանում և Գազայի հատվածում հրադադար հաստատելու հարցով խորհրդակցություններ անցկացնելու համար:

Read More
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում ընդունվել է բանաձև, որով 54 անդամ պետություն համերաշխություն է հայտնել Հայաստանին

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում ընդունվել է բանաձև, որով 54 անդամ պետություն համերաշխություն է հայտնել Հայաստանին

Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթնաժողովի շրջանակներում ընդունվել է «Ֆրանկոֆոն տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակների, դրանց հաղթահարման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ բանաձևը», որով կազմակերպության լիիրավ անդամ 54 պետություններ համերաշխություն են հայտնել Հայաստանին և խաղաղության գործընթացին։ Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, բանաձևում ընդգծվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրին համահունչ երկու երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը։…

Read More
Լիբանանում և Գազայի հատվածում հրադադարի նախաձեռնություններ կան. Արաղչի

Լիբանանում և Գազայի հատվածում հրադադարի նախաձեռնություններ կան. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Սիրիայում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Լիբանանում և Գազայի հատվածում հրադադարի նախաձեռնություններ կան, այդ հարցով խորհրդակցություններ են ընթանում: Դիվանագետը հույս է հայտնել, որ այդ ուղղությամբ հնարավոր կլինի որոշակի արդյունքի հասնել: «Դամասկոս իմ այցի նպատակն է շարունակել տարածաշրջանային իրադարձությունների վերաբերյալ խորհրդակցությունները: Երեկ Բեյրութում էլ շատ կարևոր բանակցություններ ենք վարել լիբանանցի պաշտոնյաների…

Read More
Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ամրապնդում և մեր պաշտպանական ներուժի բարձրացում. ՀՀ ԱԳՆ

Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ամրապնդում և մեր պաշտպանական ներուժի բարձրացում. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի արտգործնախարարությունը ՆԱՏՕ-ի հետ համագործակցության 30-ամյակի կապակցությամբ X-ի պաշտոնական միկրոբլոգում գրառում է կատարել: «Միասին մենք ձգտում ենք հասնել և ամրապնդել տարածաշրջանային անվտանգությունը երկխոսության և համագործակցության ընդլայնման միջոցով: Ակնկալում ենք գործընկերության ամրապնդում և մեր պաշտպանական ներուժի բարձրացում»,- նշված է գրառման մեջ:

Read More
Սպանվել է «Հըզբոլլահի» հնարավոր նոր առաջնորդը. Reuters

Սպանվել է «Հըզբոլլահի» հնարավոր նոր առաջնորդը. Reuters

«Հըզբոլլահի» ենթադրյալ ապագա առաջնորդ Հաշեմ Սաֆիեդինի հետ կապը կորել է Իսրայելի ուրբաթ օրվա հարվածներից հետո: Այդ մասին հայտնել է Reuters-և՝ վկայակոչելով Լիբանանի անվտանգության ուժերի երեք աղբյուր: Աղբյուրներից մեկը հայտնել է, որ Սաֆիեդինը, որին շատերը համարում են սպանված առաջնորդ Հասան Նասրալլայի իրավահաջորդը, անհասանելի է ուրբաթ օրը տեղի ունեցած հարվածից ի վեր: Նշվում է, որ Բեյրութի հարավային…

Read More
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն արձագանքել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն արձագանքել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը

Բաքվից արձագանքել են Հայաստանի ԱԳՆ հայտարարությանը՝ նշելով, թե իբր Երևանը փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հերթական անգամ բողոքել է, որ հայկական կողմը զարգացնում է պաշտպանական ոլորտում գործակցությունը տարբեր երկրների հետ: Այխան Հաջիզադեն մեղադրել է Հայաստանին իբր ռազմականացման և Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ ունենալու համար:    Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի…

Read More
ԱՄՆ-ը պետք է վերանայի իր դիրքորոշումը Ռուսաստանի և Ուկրաինայի հարցում. Քուրթուլմուշ

ԱՄՆ-ը պետք է վերանայի իր դիրքորոշումը Ռուսաստանի և Ուկրաինայի հարցում. Քուրթուլմուշ

Եվրոպական երկրները պետք է հասկանան, որ առանց Ռուսաստանի՝ Ուկրաինայի հարցով խաղաղության ցանկացած բանակցության անցկացումն անհնար է։ Այդ մասին CNN Turk հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Նուման Քուրթուլմուշը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը կարծում է, որ Ուկրաինայում պատերազմի շարունակությունը հնարավորություն է տալիս «արգելափակել Ռուսաստանը և կոնսոլիդացնել Եվրամիությունը», սակայն, ըստ Քուրթուլմուշի, ԵՄ-ն չի կարողանում միասնական քաղաքական դիրքորոշում…

Read More
Նիկոլ Փաշինյանը և Ջասթին Թրյուդոն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ քննարկումների արդյունքներին

Նիկոլ Փաշինյանը և Ջասթին Թրյուդոն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ քննարկումների արդյունքներին

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ: Կանադայի վարչապետը նշել է, որ իր համար մշտապես հաճելի է հանդիպել Հայաստանի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ, և հավելել, որ այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է՝ խոսելու երկու երկրների միջև զարգացող հարաբերությունների, մարդկանց միջև շփումների, նաև Կանադայի ամուր հայկական համայնքի…

Read More
Իրանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Սիրիա

Իրանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Սիրիա

Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնին Իրանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Սիրիա։ Նախատեսված են հանդիպումներ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:   Երեկ Աբաս Արաղչին եղել է Բեյրությում, նրան ընդունել են Լիբանանի իշխանության ներկայացուցիչները: Դիվանագետը հայտնել է, որ ի թիվս այլ հարցերի` քննարկվել է տարածաշրջանում հրադադարի հասնելու հնարավորությունը:   Արաղչին նշել է՝ Թեհրանը կաջակցի ցանկացած հաշտեցման, որն ընդունելի կլինի…

Read More
Հասանովն ու Գյուլերը քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցության հարցեր

Հասանովն ու Գյուլերը քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցության հարցեր

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թուրքիայի Ադանա քաղաքում անցկացվող TEKNOFEST 2024 ավիացիայի, տիեզերագնացության և տեխնոլոգիաների փառատոնի շրջանակում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական ոլորտներում համագործակցության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի վերաբերյալ: Պաշտպանության նախարարներն ու պաշտոնատար այլ անձինք այցելել են ցուցահանդես:

Read More
Աննա Վարդապետյանը և Ուզբեկստանի գլխավոր դատախազի տեղակալը քննարկել են իրավական հարցեր

Աննա Վարդապետյանը և Ուզբեկստանի գլխավոր դատախազի տեղակալը քննարկել են իրավական հարցեր

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած՝ Ուզբեկստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Սվետլանա Արտիկովայի գլխավորած պատվիրակությանը: Աննա Վարդապետյանը ողջունել է Սվետլանա Արտիկովային ՀՀ գլխավոր դատախազությունում և շնորհակալություն է հայտնել Համակարգող խորհրդի նիստին ակտիվ մասնակցելու ու մասնագիտական փորձառությամբ կիսվելու համար: Սվետլանա Արտիկովան…

Read More
Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներն այցելել են Մատենադարան

Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներն այցելել են Մատենադարան

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրավերով՝ Երևանում աշխատանքային այցով գտնվող Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովն այցելել է Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանի թանգարանային համալիր: Հիշեցնենք, որ ՌԴ գլխավոր դատախազի գլխավորած պատվիրակությունը Հայաստան էր ժամանել մասնակցելու Երևանում կայացած՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին: Աննա Վարդապետյանն ու Իգոր…

Read More
Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2024 թվականի հոկտեմբերի 4-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Պատվիրակությունը Հայաստան էր ժամանել մասնակցելու Երևանում կայացած՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին: Աննա Վարդապետյանը ողջունել է Իգոր Կրասնովին ՀՀ գլխավոր դատախազությունում և…

Read More
Իրանն այլ երկիր զորք մտցնել չի ցանկանում․ դեսպան Ջալալի

Իրանն այլ երկիր զորք մտցնել չի ցանկանում․ դեսպան Ջալալի

Իրանը չի ցանկանում իր զորքն այլ երկիր մտցնել․ Լիբանանն ու «Հըզբոլլահ» շարժումն ի վիճակի են իրենց ինքնուրույնաբար պաշտպանել․ Լիբանանը մեծ փորձ ունի՝ հաշվի առնելով նախորդ պատերազմները, «Ռոսիա 24»-ի հետ հարցազրույցում նշել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։ Նա Իսրայելին ուղղված իրանական հարվածները հաջողված է համարել, իսկ իսրայելական հակահրթիռային «երկաթե գմբեթը»՝ «ձախողված»։ Ջալալին համոզմունք է հայտնել,…

Read More
Կիմ Չեն Ընը խոստացել է միջուկային զենք կիրառել ԿԺԴՀ-ի ինքնիշխանությանը սպառնացող վտանգի դեպքում

Կիմ Չեն Ընը խոստացել է միջուկային զենք կիրառել ԿԺԴՀ-ի ինքնիշխանությանը սպառնացող վտանգի դեպքում

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը խոստացել է միջուկային զենք կիրառել ԿԺԴՀ-ի ինքնիշխանությանը սպառնացող վտանգի դեպքում: Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեան առանց վարանելու կօգտագործի ողջ զինանոցը Հարավային Կորեայի կամ նրա դաշնակիցների կողմից հարձակման դեպքում: Նման հայտարարությամբ Կիմը հանդես է եկել հատուկ նշանակության ուժերի վարժական բազայում։ Ավելի վաղ Հարավային Կորեան ԿԺԴՀ-ին սպառնացել էր ռազմական պատասխան տալ Հանրապետության տարածք աղբով…

Read More
Դուք պետության անփոխարինելի գործընկերներն եք․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ

Դուք պետության անփոխարինելի գործընկերներն եք․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի միջազգային օրվա առթիվ։ Դրանում ասված է․ «Սիրելի՛ ուսուցիչներ, Այս տարի արդեն 30-րդ անգամ աշխարհը նշում է հոկտեմբերի 5-ը՝ որպես Ուսուցիչների միջազգային օր։ Ուսուցիչների միջազգային 30-րդ օրն անցնում է «Արժևորելով ուսուցիչների ձայնը․ դեպի կրթության նոր հանրային համաձայնագիր» խորագրի ներքո, որը մի կողմից կոչված է ընդգծելու ուսուցիչների մասնակցության…

Read More
Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2024 թվականի հոկտեմբերի 4-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Պատվիրակությունը Հայաստան էր ժամանել մասնակցելու Երևանում կայացած՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին: Աննա Վարդապետյանը ողջունել է Իգոր Կրասնովին ՀՀ գլխավոր դատախազությունում և…

Read More
ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել հութիների վերահսկողության տակ գտնվող Սանա և Հոդեյդա քաղաքներին

ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել հութիների վերահսկողության տակ գտնվող Սանա և Հոդեյդա քաղաքներին

ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան մի շարք ավիահարվածներ են հասցրել Եմենում հութիների «Անսար Ալլահ» շարժման վերահսկողության տակ գտնվող Սանա և Հոդեյդա քաղաքներին: Այդ մասին հայտնել է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։ Նշվում է, որ դաշնակիցների ուժերը հարձակվել են Սանայի մի քանի օբյեկտի վրա և առնվազն չորս հարված հասցրել Հոդեյդայի արևմտյան մասում գտնվող Էլ Քութիբ շրջանին, որը…

Read More
Կուրսկի ուղղությամբ մարտերը շարունակվում են. Ռուսաստանի ՊՆ

Կուրսկի ուղղությամբ մարտերը շարունակվում են. Ռուսաստանի ՊՆ

Ռուս-ուկրաինական լարվածությունը պահպանվում է: Ռուսական կողմը հայտարարել է, որ ուկրաինական ուժերն անօդաչուներով թիրախավորել են Կուրսկի և Բելգորոդի մարզերը:   Ռուսաստանի ՊՆ տվյալով՝ Կուրսկի ուղղությամբ մարտերը շարունակվում են: Ըստ գերատեսչության՝ ռուսական ուժերը հարձակողական գործողություններ են իրականացրել և փորձել հետ մղել ուկրաինական հակագրոհները: Ռուսական կողմը նաև հայտնել է, որ հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին և զինված…

Read More
Իսրայելի դեմ Իրանի գործողությունները լեգիտիմ են. Ալի Խամենեի

Իսրայելի դեմ Իրանի գործողությունները լեգիտիմ են. Ալի Խամենեի

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին անդրադարձել է Մերձավոր Արևելքում զարգացումնեին: Նա նշել է, որ Իսլամական Հանրապետությունը սգում է իսրայելական ուժերի կողմից «Հըզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլայի սպանությունը:   Խամենեին հայտարարել է՝ Իրանի թշնամին Պաղեստինի, Լիբանանի, Իրաքի, Եգիպտոսի, Սիրիայի և Եմենի թշնամին է։ Նա համընդհանուր միասնության կոչ է արել: Իրանի գերագույն առաջնորդը շեշտել է, որ…

Read More
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված ընթրիքին

Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված ընթրիքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և տիկին Բրիջիթ Մակրոնի անունից տրված ընթրիքին, հայտնում են ՀՀ կառավարությունից։  Ընթրիքը մատուցվել է ի պատիվ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի մասնակիցների։ 

Read More
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, մեր պատասխանն ավելի հուժկու կլինի. Արաղչի

Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, մեր պատասխանն ավելի հուժկու կլինի. Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարարը մեկնել է Բեյրութ: Լիբանանի իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո նա հանդես է եկել մամուլի ասուլիսով:   Աբաս Արաղչին հայտարարել է՝ հոկտեմբերի 1-ին Իսրայելին իրանական հարվածներն ինքնապաշտպանական բնույթ են կրել: «Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, մեր պատասխանն ավելի հուժկու կլինի», – զգուշացրել է դիվանագետը:   Նա տեղեկացրել է, որ Լիբանանի վարչապետի պաշտոնակատար…

Read More
Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի հանդիպում առայժմ չի քննարկվում. Պեսկով

Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի հանդիպում առայժմ չի քննարկվում. Պեսկով

G20-ի գագաթնաժողովում ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի հանդիպման համար քննարկումների նախադրյալներ չկան: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Այդ կապակցությամբ որևէ խոսակցություն չի եղել, և այս պահին նախադրյալներ չկան, թեև նախագահը բազմիցս ասել է, որ բաց է մնում բոլոր շփումների համար»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Բայդենի խոսքը,…

Read More
Սամցխե-Ջավախքում գրանցվել է ապօրինի անտառի օգտագործման 18 դեպք

Սամցխե-Ջավախքում գրանցվել է ապօրինի անտառի օգտագործման 18 դեպք

Անցած ամիս Սամցխե-Ջավախքում գրանցվել է ապօրինի անտառի օգտագործման 18 դեպք, հայտնում է Բնապահպանական վերահսկողության վարչությունը։ Նույն աղբյուրի համաձայն, սեպտեմբերին Վրաստանում ապօրինի անտառի օգտագործման 96 դեպք է հայտնաբերվել։ Դրանցից 75-ը կապված է ապօրինի ծառահատումների և փոխադրումների հետ, 21-ը՝ ապօրինի ծառահատումների և տեխնիկական կանոնակարգերի խախտումների հետ։

Read More