Վրաստանում կրկին նախաձեռնել են երկրի նախագահի իմփիչմենթի ընթացակարգը
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը վերսկսում է հանրապետության նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու իմփիչմենթի գործընթացը։ Երկրի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին նշել է, որ նախագահը շարունակում է խախտել երկրի Սահմանադրությունը՝ կառավարության հետ չհամաձայնեցված արտասահմանյան այցեր կատարելով։ «Անցյալ տարի Վրաստանի Սահմանադրական դատարանը վճռեց, որ Սալոմե Զուրաբիշվիլին խախտել է Սահմանադրության 52-րդ հոդվածը, որն արգելում է նախագահին արտասահմանյան այցեր կատարել առանց…