Տարոն Աճեմօղլուն արժանացել է տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի
Գիտնականներ Տարոն Աճեմօղլուն, Սայմոն Ջոնսոնը և Ջեյմս Ռոբինսոնն արժանացել են 2024 թվականի տնտեսագիտության Նոբելյան մրցանակին։ Մրցանակը գիտնականներին շնորհվել է նրանց հետազոտության համար, թե ինչպես են ձևավորվում հաստատությունները, և ինչպես են դրանք ազդում բարեկեցության վրա: Դափնեկիրները ցույց են տվել, որ երկրների բարեկեցության մակարդակի տարբերությունների պատճառներից մեկը հասարակական ինստիտուտներն են, որոնք ի հայտ են եկել գաղութացման ժամանակ:…