Ենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի լիազորությունները փոխանցում է Մարկ Ռյուտեին
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդերլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հանձնման պաշտոնական արարողությունից հետո նրանք ելույթ կունենան կազմակերպության աշխատակիցների առջև։ Այնուհետև Ռյուտեն իր առաջին ասուլիսը կանցկացնի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում: Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է…