Ենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի լիազորությունները փոխանցում է Մարկ Ռյուտեին

Ենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի լիազորությունները փոխանցում է Մարկ Ռյուտեին

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդերլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հանձնման պաշտոնական արարողությունից հետո նրանք ելույթ կունենան կազմակերպության աշխատակիցների առջև։ Այնուհետև Ռյուտեն իր առաջին ասուլիսը կանցկացնի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում: Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է…

Read More
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները

Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյեդ Մոհամմադ Աթաբաքի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը շնորհավորել է Սեյեդ Մոհամմադ Աթաբաքին նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և անդրադարձել Հայաստանի համար Իրանի հետ հարաբերությունների զարգացման կարևորությանը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ առևտրատնտեսական համագործակցության մակարդակը չի…

Read More
Երևանում ԵԱՏՄ-ին Թեհրանի անդամակցության մասին առաջարկ եմ հնչեցնելու. Իրանի փոխնախագահ

Երևանում ԵԱՏՄ-ին Թեհրանի անդամակցության մասին առաջարկ եմ հնչեցնելու. Իրանի փոխնախագահ

Իրանի նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆը Հայաստան մեկնելուց առաջ հայտարարել է, որ Երևանում ԵԱՏՄ-ին Իրանի անդամակցության մասին առաջարկ է հնչեցնելու: Արեֆն ընդգծել է, որ իրանական կողմի սկզբունքային ռազմավարությունը հարևանների ու տարածաշրջանի երկրների հետ համագործակցության խորացումն է:

Read More
Մենք տեսնում ենք ապագա, որտեղ թվայնացումը զգալիորեն կընդլայնի մարդկանց տեղաշարժի ազատությունը և քաղաքացիների աշխատանքի իրավունքի իրացումը. վարչապետ

Մենք տեսնում ենք ապագա, որտեղ թվայնացումը զգալիորեն կընդլայնի մարդկանց տեղաշարժի ազատությունը և քաղաքացիների աշխատանքի իրավունքի իրացումը. վարչապետ

Երևանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից առաջ տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական ֆորումը, որին մասնակցել են ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև որպես հրավիրյալ Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆին և ԵԱՏՄ-ում դիտորդ  Ուզբեկստանի վարչապետ Աբդուլա Արիպովը: Նախ տեղի է ունեցել բարձրաստիճան հյուրերի դիմավորման, այնուհետև համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ողջունել…

Read More
ՑԱՀԱԼ-ը պաշտոնապես հայտարարել է Լիբանանում «Հյուսիսային նետեր» գործողության մեկնարկի մասին

ՑԱՀԱԼ-ը պաշտոնապես հայտարարել է Լիբանանում «Հյուսիսային նետեր» գործողության մեկնարկի մասին

Իսրայելի պաշտպանության բանակը գիշերը հայտարարել է Լիբանանում ցամաքային գործողության մեկնարկի մասին: Այն ստացել է «Հյուսիսի նետեր» անվանումը։ «Մի քանի ժամ առաջ ՑԱՀԱԼ-ը սկսել է սահմանափակ, տեղային և թիրախային ցամաքային հարձակումները՝ հիմնվելով հարավային Լիբանանում «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքի և օբյեկտների մասին հետախուզական տեղեկատվության վրա։ Թիրախները տեղակայված են սահմանից ոչ հեռու գտնվող գյուղերում և Իսրայելի հյուսիսային համայնքների համար անմիջական…

Read More
Վստահ եմ՝ մեր ժողովուրդների միջև ամուր բարեկամության վրա խարսխված առանձնահատուկ հարաբերությունները կշարունակեն զարգանալ. Նիկոլ Փաշինյանը՝ Կիպրոսի նախագահին

Վստահ եմ՝ մեր ժողովուրդների միջև ամուր բարեկամության վրա խարսխված առանձնահատուկ հարաբերությունները կշարունակեն զարգանալ. Նիկոլ Փաշինյանը՝ Կիպրոսի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսին՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես, ասված է. «Սրտանց շնորհավորում եմ Կիպրոսի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։ Հայաստանը բարձր է գնահատում Կիպրոսի հետ ավանդական բարեկամական հարաբերությունները, որոնք աչքի են ընկնում միմյանց համերաշխություն և աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությամբ: Կցանկանայի գոհունակությամբ նշել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր…

Read More
Ճապոնիայի կառավարությունը հրաժարական է ներկայացրել

Ճապոնիայի կառավարությունը հրաժարական է ներկայացրել

Ճապոնիայի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացրել, հայտնում է Կիոդո գործակալությունը։ Ավելի ուշ Ճապոնիայի խորհրդարանի երկու պալատները վարչապետ ընտրության հարցով քվեարկություն կկազմակերպեն։ Կառավարության ղեկավարի պաշտոնում, որպես կանոն, առաջադրվում են կուսակցությունների ղեկավարները:

Read More
Իրանը զորքեր չի ուղարկի «Հըզբոլլահին» օգնության․ Քանանի

Իրանը զորքեր չի ուղարկի «Հըզբոլլահին» օգնության․ Քանանի

Իրանը չի նախատեսում զորքեր ուղարկել «Հըզբոլլահ» շարժմանն օգնության․ Լիբանանն ապացուցել է, որ կարող է ինքն իրեն պաշտպանել՝ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։ «Մերձավոր Արևելքի կառավարությունները, երկրները և տարածաշրջանի բոլոր ժողովուրդները, այդ թվում՝ Լիբանանում և Պաղեստինում, ունեն բոլոր անհրաժեշտ հնարավորությունները Իսրայելի ագրեսիայից պաշտպանվելու համար։ Լիբանանն ապացուցեց, որ ինքը կարող է հաղթել այդ օկուպացիոն…

Read More
Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ փոխշահավետ համագործակցության հետևողական ամրապնդումը. վարչապետ

Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ փոխշահավետ համագործակցության հետևողական ամրապնդումը. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և Պետական խորհրդի նախագահ Լի Ցյանին՝ Չինաստանի կազմավորման 75-րդ տարեդարձի առիթով: Նախագահին ուղղված ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, Ընդունեք խնդրեմ ջերմագին շնորհավորանքներս և բարեմաղթանքներս Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 75-րդ տարեդարձի կապակցությամբ: Չինաստանը մեծ ճանապարհ է անցել պետության կայացման և զարգացման, ժողովրդի բարեկեցության…

Read More
ԱՄՆ-ն աջակցություն է հայտնել Լիբանանում Իսրայելի գործողությանը

ԱՄՆ-ն աջակցություն է հայտնել Լիբանանում Իսրայելի գործողությանը

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը գիշերը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի իր գործընկերոջ՝ Յոավ Գալանտի հետ: Այնուհետև Օսթինը հայտարարությամբ է հանդես եկել՝ ի պաշտպանություն ՑԱՀԱԼ-ի կողմից Լիբանանի հարավում իրականացվող ցամաքային գործողության։ «Մենք համաձայնել ենք սահմանի երկայնքով հարվածային ենթակառուցվածքների ապամոնտաժման անհրաժեշտության շուրջ, որպեսզի «Հըզբոլլահը» չկարողանա 2023 թվականի հոկտեմբերի 7-ի ոճով հարձակումներ իրականացնել Իսրայելի հյուսիսային բնակավայրերում»,- ասել է…

Read More
Լիբանանին իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 95 մարդ է զոհվել,  172-ը՝ վիրավորվել

Լիբանանին իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 95 մարդ է զոհվել, 172-ը՝ վիրավորվել

Առնվազն 95 մարդ զոհվել և 172-ը վիրավորվել է Լիբանանի տարածքին Իսրայելի հասցրած զանգվածային հարվածների հետևանքով: Այս մասին հայտարարել է Լիբանանի առողջապահության նախարարությունը։ Քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր են գրանցվել Հարավային և Բեկաա արվարձաններում։ Միայն Բեյրութում առնվազն չորս մարդ է զոհվել, նույնքան մարդ վիրավորվել է։ Լիբանանյան տելեգրամ-ալիքների տվյալով՝ Բեյրութի հարավային ավարձանների ուղղությամբ Իսրայելի ռազմաօդային ուժերը 7 հարված…

Read More
«Հըզբոլլահ»-ը հայտարարել է, որ հարված է հասցրել իսրայելական ուժերին

«Հըզբոլլահ»-ը հայտարարել է, որ հարված է հասցրել իսրայելական ուժերին

«Հըզբոլլահ»-ը հայտարարություն է տարածել, որում հայտնում է, որ շարժման զինյալները հարված են հասցրել իսրայելական ուժերին սահմանամերձ անտառային շրջանում։ Բախման վերաբերյալ այլ տեղեկություններ և հաստատող փաստեր դեռ չկան:

Read More
ՑԱՀԱԼ-ը Բեյրութի հարավային արվարձանի որոշ շրջանների բնակիչներին կոչ է արել տարհանվել

ՑԱՀԱԼ-ը Բեյրութի հարավային արվարձանի որոշ շրջանների բնակիչներին կոչ է արել տարհանվել

Իսրայելական բանակն արաբերեն դիմել է Բեյրութի հարավային արվարձանում գտնվող Էլ-Լեյլակի և Հարեթ Հրեյք թաղամասերի բնակիչներին։ ՑԱՀԱԼ-ը նրանց կոչ են արել լքել մի շարք շենքեր, որոնց առաջիկա ժամերին ավիահարվածներ են հասցվելու, հաղորդում է Al Jadeed հեռուստաալիքը:

Read More
Իսրայելի նախարարների կաբինետը հաստատել է Լիբանանում սահմանափակ ցամաքային գործողության անցկացումը. Sky News Arabia

Իսրայելի նախարարների կաբինետը հաստատել է Լիբանանում սահմանափակ ցամաքային գործողության անցկացումը. Sky News Arabia

Իսրայելում քիչ առաջ ավարտվել է նախարարների կաբինետի նիստը: Sky News Arabia-ի տվյալով՝ կաբինետը պաշտոնապես հաստատել է Լիբանանի տարածքում սահմանափակ ցամաքային գործողության անցկացումը: Հաղորդվում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այժմ փակ հանդիպում է անցկացնում բարձրաստիճան զինվորականների հետ:

Read More
Լիբանանը 5 կիլոմետր հետ է քաշել իր զորքերն Իսրայելի հետ սահմանից.Reuters

Լիբանանը 5 կիլոմետր հետ է քաշել իր զորքերն Իսրայելի հետ սահմանից.Reuters

Լիբանանի բանակի ստորաբաժանումները իսրայելա-լիբանանյան սահմանից 5 կմ հետ են քաշվել՝ Իսրայելի հնարավոր ռազմական գործողության հետ կապված: Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով երկրի անվտանգության ծառայություններում իր աղբյուրներին: Նշվում է, որ լիբանանյան կողմը թիկունք է տեղափոխել նաև սահմանին գտնվող 8 դիտակետերի իր զինծառայողներին: 

Read More
Իսրայելցի հատուկջոկատայինների խմբերը սկսել են Լիբանանի սահմանին առանձին առաջադրանքների կատարումը

Իսրայելցի հատուկջոկատայինների խմբերը սկսել են Լիբանանի սահմանին առանձին առաջադրանքների կատարումը

Լիբանանում Իսրայելի ցամաքային գործողությունը կարող է սկսվել արդեն այսօր և, հավանաբար, այն կտևի մի քանի օր։ Այս մասին հաղորդում է NBC հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։ Վերջինիս տվյալով՝ Իսրայելի իշխանություններն արդեն ԱՄՆ-ին տեղեկացրել են, որ լիբանանյան շիական «Հըզբոլլահ» շարժման զինյալներին հրեական պետության հետ սահմանից հետ մղելու գործողությունը կարող է սկսվել սեպտեմբերի 30-ին՝ երեկոյան։ Ռազմական գործողությունները կձգվեն…

Read More
Իսրայելը ծրագրում է ցամաքային գործողություն իրականացնել Լիբանանում. ԶԼՄ-ներ

Իսրայելը ծրագրում է ցամաքային գործողություն իրականացնել Լիբանանում. ԶԼՄ-ներ

Լրատվամիջոցները հայտնում են, որ Իսրայելի իշխանությունները ԱՄՆ-ին ծանուցել են, որ ծրագրում են սահմանափակ ցամաքային գործողություն իրականացնել Լիբանանում և շուտով այն կարող է սկսվել: Նշվում է, որ Իսրայելի ծրագրած արշավը կկենտրոնանա սահմանի երկայնքով «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքների չեզոքացման վրա՝ իսրայելական սահմանամերձ բնակավայրերին սպառնացող վտանգը վերացնելու համար։ Այսօր ավելի վաղ շարժման գլխավոր քարտուղարի տեղակալ Շեյխ Նաիմ Քասեմը հայտարարել է,…

Read More
Պուտինը Վաղարշակ Հարությունյանին պարգևատրել է Բարեկամության շքանշանով

Պուտինը Վաղարշակ Հարությունյանին պարգևատրել է Բարեկամության շքանշանով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բարեկամության շքանշանով է պարգևատրել ՌԴ-ում Հայաստանի նախկին դեսպան Վաղարշակ Հարությունյանին` երկու երկրների միջև կապերի ամրապնդման գործում ունեցած ավանդի համար: «Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամության, համագործակցության և փոխըմբռնման ամրապնդման գործում ունեցած ավանդի համար Հայաստանի Հանրապետության քաղաքացի Վաղարշակ Վառնազի Հարությունյանին պարգևատրել Բարեկամության շքանշանով», – ասված է ՌԴ նախագահի հրամանագրում: Վաղարշակ Հարությունյանը Մոսկվայում ՀՀ…

Read More
Միրզոյանը կմեկնի Լեհաստան

Միրզոյանը կմեկնի Լեհաստան

Հոկտեմբերի 1-2-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում: Ինչպես հայտնել են ԱԳՆ-ից, Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին: Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ։

Read More
Ի՞նչ փուլում է  գազիֆիկացման գործընթացը Սամցխե-Ջավախքի գյուղերում

Ի՞նչ փուլում է գազիֆիկացման գործընթացը Սամցխե-Ջավախքի գյուղերում

Ո՞ր փուլում է Սամցխե-Ջավախքի գյուղերի գազիֆիկացման գործընթացը, որը պլանի համաձայն պետք է ավարտվի 2025 թվականին, թեև նախագծային աշխատանքները դեռ չեն սկսվել, Սամցխե-Ջավախքի «Գախարիան Վրաստանի համար» ներկայացուցիչը նախատեսում է կապ հաստատել կառավարության հետ,- այսօր ճեպազրույցում ասել է Սոֆիո Խորգուանին: Նրա տեղեկություններով՝ 2019 թվականին պետությունը հաստատել է ծրագիր, ըստ որի նախատեսվում էր գազաֆիկացնել 223 բնակավայր։ 2020 թվականին,…

Read More
Պուտինը ՌԴ-ում Ադրբեջանի նախկին դեսպանին  պարգևատրել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով

Պուտինը ՌԴ-ում Ադրբեջանի նախկին դեսպանին պարգևատրել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ-ում Ադրբեջանի նախկին դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուին պարգևատրել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով՝ երկու երկրների փոխգործակցության ամրապնդման գործում ունեցած վաստակի համար: «Ռուս-ադրբեջանական համագործակցության, փոխգործակցության ամրապնդման գործում ունեցած վաստակի համար Ադրբեջանի քաղաքացի Բյուլբյուլօղլու Փոլադին պարգևատրել Ալեքսանդր Նևսկու շքանշանով»,- ասված է ՌԴ նախագահի հրամանագրում: Ավելի վաղ Փոլադ Բյուլբյուլօղլուն հետ էր կանչվել Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի արտակարգ և լիազոր…

Read More
«Հըզբոլլահը» պատրաստ է Իսրայելին հակահարված տալ Լիբանանի տարածք ցամաքային ներխուժման դեպքում․ շարժման պաշտոնյա

«Հըզբոլլահը» պատրաստ է Իսրայելին հակահարված տալ Լիբանանի տարածք ցամաքային ներխուժման դեպքում․ շարժման պաշտոնյա

Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը հայտարարել է Իսրայելի հյուսիսում գտնվող Նաուրա բնակավայրի շրջանում իսրայելական ռազմական օբյեկտի ուղղությամբ հրթիռային հարվածներ հասցնելու մասին: Հարվածները հասցվել են Fadi-2 հրթիռներով։ Նշվում է, որ հարձակումն իրականացվել է՝ ի պաշտպանություն «Գազայի հատվածում պաղեստինցի տոկուն ժողովրդի», ինչպես նաև Լիբանանն ու նրա ժողովրդին պաշտպանելու նպատակով: «Հըզբելլահի» գլխավոր քարտուղարի տեղակալ Նաիմ Քասեմն էլ հայտարարել է, որ…

Read More
Միշուստինը պաշտոնական այցով ժամանել է Իրան

Միշուստինը պաշտոնական այցով ժամանել է Իրան

Միխայիլ Միշուստինը պաշտոնական այցով ժամանել է Իրան։ Ռուսական կողմը հայտնել է, որ այցի շրջանակում տեղի կունենան Ռուսաստանի կառավարության ղեկավարի բանակցությունները Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ։ Այնուհետև Միշուստինը հոկտեմբերի 1-ին աշխատանքային այցով կժամանի Երևան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի 40-րդ նստաշրջանին և Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նիստին:

Read More
Թեհրանն անպատասխան չի թողնի Իսրայելի ագրեսիվ գործողություններից ոչ մեկը․ Քանանի

Թեհրանն անպատասխան չի թողնի Իսրայելի ագրեսիվ գործողություններից ոչ մեկը․ Քանանի

Թեհրանն անպատասխան չի թողնի Իսրայելի ագրեսիվ գործողություններից ոչ մեկը, Իրանի իշխանությունները հետևում են տարածաշրջանում տիրող իրավիճակին՝ շարունակելով շփումները Լիբանանի իշխանությունների հետ։ Այդ մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։ Նրա խոսքով՝ Իրանը հանդես է գալիս կայուն և անվտանգ Մերձավոր Արևելքի օգտին, սակայն դա չի նշանակում, որ Թեհրանը վախենում է պատերազմից: Քանանին նշել…

Read More
Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության համաժողովին

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության համաժողովին

Հոկտեմբերի 1-2-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այց կկատարի Լեհաստան: Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության համաժողովին: Նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:

Read More
Դրական է, որ Ռուսաստանը կնպաստի Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ հաշտեցմանը․ Կալաձե

Դրական է, որ Ռուսաստանը կնպաստի Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ հաշտեցմանը․ Կալաձե

Վրաստանի կառավարությունը դրական է գնահատում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ Թբիլիսիի մերձեցմանն օգնելու պատրաստակամության մասին։ Այդ մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։ «Այն փաստը, որ Ռուսաստանը ողջունում է հաշտեցումը և կնպաստի դրան, անկասկած, դրական է։ Սակայն ես կասեի, որ այդ հայտարարություններից հետո վատ…

Read More
Կիրակի իսրայելական հարվածների հետևանքով Բեյրութում զոհվել է առնվազն 105 մարդ

Կիրակի իսրայելական հարվածների հետևանքով Բեյրութում զոհվել է առնվազն 105 մարդ

Իսրայելն առավոտյան ավիահարված է հասցրել Բեյրութի կենտրոնին։ Լրատվամիջոցների տվյալով՝ հարվածի հետևանքով վնասվել է «Հըզբոլլահի» հետ առնչություն ունեցող «Ալ-Ջամաա ալ-Իսլամիա» խմբավորման անդամներին պատկանող շենքը։ Նշվում է, որ հարձակման հետևանքով զոհվել է Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի երեք անդամ: Լիբանանի առողջապահության նախարարության տվյալով՝ անցած կիրակի Բեյրութում զոհվել է առնվազն 105 մարդ։ Լիբանանի հարավում իսրայելական հարվածի հետևանքով էլ զոհվել…

Read More
Ռուսական ուժերն այս գիշեր տարբեր ուղղություններից ԱԹՍ-ներով հարվածել են Կիևին

Ռուսական ուժերն այս գիշեր տարբեր ուղղություններից ԱԹՍ-ներով հարվածել են Կիևին

Ռուսական ուժերն այս գիշեր տարբեր ուղղություններից անօդաչու թռչող սարքերով հարվածել են Կիևին։ Ուկրաինայի մայրաքաղաքում օդային տագնապը շարունակվել է ավելի քան հինգ ժամ: Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարության տվյալով՝ ռուսական ուժերն արձակել են 73 «Շահեդ» տիպի դրոն, ինչպես նաև տարբեր տեսակի երեք հրթիռ: Կիևի քաղաքային ռազմական վարչակազմը հայտնել է, որ ՀՕՊ ուժերը վնասազերծել են բոլոր դրոնները, տուժածներ…

Read More
Վերանում է հայկական պետհամարանիշներով Իրան մուտք գործելու խնդիրը

Վերանում է հայկական պետհամարանիշներով Իրան մուտք գործելու խնդիրը

«Արաս» ազատ տնտեսական գոտու փոխտնօրենը հայտնել է, որ քանի որ Հայաստանն արդեն միացել է Carnet de Passages կոնվենցիային, այսուհետ վերանում է հայկական պետհամարանիշներով Իրան մուտք գործելու խնդիրը: Նա շեշտել է, որ հայկական պետհամարանիշներով մեքենաներին Իրան մուտքի թույլտվությունը կխթանի զբոսաշրջությունը: Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Աբեդին Վարամինը նշել է, որ այս խնդիրը միշտ դժգոհություն է առաջացրել հայկական…

Read More
«Հըզբոլլահ»-ը նոր առաջնորդ ունի

«Հըզբոլլահ»-ը նոր առաջնորդ ունի

«Հըզբոլլահ» շարժման առաջնորդ է ընտրվել Հաշեմ Սաֆիեդդինը, որ ծնվել է 1964 թ․՝ Լիբանանում։ Al Arabiya- հաղորդմամբ՝ Սաֆիեդդինը սպանված Նասրալլայի եղբայրն է։ 1995 թ․ նա ընդգրկվել է «Հըզբոլլահ»-ի գործադիր խորհրդում, իսկ 2001-ին գլխավորել այն։ 2008 թ․ ընտրվել է Հասան Նասրալլայի իրավահաջորդ՝ «Հըզբոլլահ»-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ 2010 թ․ նշանակվել է Հարավային Լիբանանում կազմակերպության զինհրամանատար։

Read More